maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄարզաԴիտակ

Ամբերդի ճակատագրով մտահոգ

03.09.2019

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին լուրը ամիսներ առաջ ողողել էր սոցցանցերը։ Պարզվեց՝ այդ տարածքը դուրս է արգելոցի պահպանման գոտուց և ունի սեփականատեր՝ ի դեմս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ Արագածոտնի մարզային պետի։ Բիզնես-օբյեկտ կառուցելու վերջինիս նկրտումները ժամանակավորապես կասեցվել են։ Հանրային դժգոհությանն ու սոցցանցերում բարձրացած աղմուկին հաջորդեց լրագրողների, այնուհետև մշակույթի նախարարի տեղակալի այցը դեպքի վայր։ Իրականացված վանդալիզմը բացել էր հնագիտական շերտ։ Մշակույթի նախարարությունը կասեցրեց շինարարական աշխատանքները։ Լուրեր տարածվեցին, որ շինարարությունը վերսկսվել է, սակայն մշակույթի նախարարությունից հերքեցին այդ լուրը՝ նշելով, որ տարածքը հսկողության տակ է։ (Ի դեպ, պահպանման գոտին ձևախեղվել է 2013 թվականին):

Մշակույթի նախարարությունից նաև տեղեկացել էինք, որ Ամբերդ ամրոցի հարևանությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ գործը իրավական դաշտում է, և համապատասխան մարդիկ, օրենքով սահմանված կարգով, պատասխան պետք է տան:

ardi.am-ի ներկայացուցիչը, մտահոգ պատմական և մշակութային բացառիկ արժեք ներկայացնող հուշարձանի ճակատագրով, օրերս այցելեց Ամբերդ՝ անձամբ համոզվելու ձեռներեց գործարարի ապօրինությունը կասեցնելու փաստի մեջ:
Հիրավի, շինարարական աշխատանքի մասին վկայող ոչինչ չտեսանք խնդրո առարկա տարածքում: Ավելին, տեղացիները մեզ հավաստիացրին, որ բարձրացված աղմուկից հետո ապօրինության հեղինակն իրեն ոչ մի ավելորդ քայլ թույլ չի տվել:

Այդուհանդերձ, մեծարժեք հուշարձանը հսկող պատասխանատուներին, նրա հարևանությամբ մանր առևտուր իրականացնող կրպակի ու սրճարանի տերերին հարկ ենք համարում հորդորել, որ իրենց ուղղակի պարտականությունները լավ կամ վատ իրականացնելուն զուգահեռ՝ հոգան հուշարձանի հարևանությամբ հուժկու շիթով շուրջօրյա հոսող երկու ջրախողովակի վրա փական տեղադրելու հարցը՝ կանխելու համար սառնորակ, համեղ ջրի աննպատակ վատնումը:

Կարծես այս մարդիկ տեղյակ չեն, որ աշխարհի շատ հզոր երկրներում, անգամ մեր փոքրիկ հայրենիքի որոշ տարածքներում խիստ անհնագստացնող է խմելու ջրի բացակայության խնդիրը: Կարելի՞ է այդ անգին գանձն այդպես անխնա կորցնել՝ ընդամենը երկու փականի չգոյության պատճառով: Թե՞ բնության պարգևած բարիքները նրանց ներկայանում են «ջրի բերած-ջրի տարած» ասույթի համատեքստում, իսկ պատմամշակութային տարածքն ավերելու գնով հյուրանոցային համալիրի կամ այլ բիզնես-օբյեկտի կառուցումը՝ աշխարհարարմանը հավասարազոր կարևորագույն առաքելություն:   

ardi.am

No Comments

Leave a Reply