bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasino
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

Անահիտ Մխիթարյան, Նամակներ չկան

29.04.2020

ՁԵՌՔԴ ՏՈՒՐ, ՓՈՔՐԻԿ

Գիտե՞ս՝ ինչու են ամպերը թղթից,-

և  անձրևները գունավոր այսքան,

որովհետև մենք թելերից ենք  դեռ,

մեր  մեջ ապրում են Նուրին ու Էլզան։

Պատուհաններն եմ  փոխում  ես նորից,

դու սոսնձում ես ջրերը անձայն,-

և քո կաթկթող ու լույս մատներից

ես նշմարում եմ հույսի պես մի բան-

ծիածաններ եմ ինձնից հորինում,

օրերին կախում ուլունք ու շրջան,

խոսում եմ քեզ հետ եղանակներից,

փոխում եմ ինձ հետ սլաք ու նշան։

Փոխվում են մեզ հետ եղանակները,

փոխվում է ինձ հետ հայացքդ մանկան,-

ինձ  հավատացրու  միամտորեն,

որ ինձնից հետո անուններ դեռ կան-

գիտե՞ս՝ ինչու են ամպերը թղթից,

ինչու ենք ներկում անձրևը այսքան,

ինչու եմ խոսում եղանակներից,-

իմ  մեջ  լացում են Նուրին  ու Էլզան։

ՆԱՄԱԿ

ինձ սպանեցին

ջրերի վրա-

բայց

հիշողության

հակառակ

կողմում

ես

տուն եմ

հիմա…

ՄԻՍՏՐԱԼ

ես տանն եմ

հայրիկ

ես տանն եմ

մայրիկ

ես տանն եմ

քույրիկ-

պարզապես այսօր

ես ցուրտ եմ

մի

քիչ

ու  մի

քիչ

դը

Գոլ

ՆԱՄԱԿՆԵՐ ՉԿԱՆ

Մեզ կրակում են մեր փամփուշտները։

Կռիվ է եղել։

Ու եղել է մարտ։

Երբ Կերչ չես հասել, հայհոյել ես դու։ Հայհոյել ես դու, հայհոյել հպարտ…

Որտե՞ղ են հիմա քո հենակները։

Որտե՞ղ են հիմա նամակներդ բարդ։ Որտե՞ղ են կարվում խրամատները, ինչու՞ են այսքան մեր մահերը հարթ…

Դու միշտ ուզել ես, որ խոսեմ ես, պա’պ…

Ճակատ են մեկնում մահճակալները։

-Կպարե՞ն մեր հոգիները Ռայխստագի պատերի տակ…

****

ամենաչքնաղ

մամուռը եղա

ամենասիրուն խոտը՝

մկներով

երեկ

չծնված

խուլ մի գիրք էի,

խուլ մի գիրք էի՝

ձեղնահարկերով…

երեկ

լցվեցի

քո թևերի մեջ,

երեկ բարձրացա

քո

բազուկներով

ես մեռյալն էի

ամենաչքնաղ-

ապրեցի երեկ

Էզրա Փաունդով…

****

Չեմ կարող ասել,

թե որտեղ եմ ես,

չեմ կարող ասել,

թե ում եմ

ներում,

անավարտ ու տաք

քամիների մեջ

իմ մեջ աշխարհն է

տրոփում

թաքուն…

****

Հուլիսին միշտ էլ

ապրել

կլինի,

հուլիսը միշտ էլ կլինի

ներհակ,-

ճայեր չեն թռչի

իմ վանդակներից,

իմ վանդակներից չի ճչա

մի կյանք…

անձրևներ կիջնեն

մեր նստարանին,

մեր յասամանին

մեր տանը ճերմակ,-

ես

փակ աչքերով

ռադիո կլսեմ

ես

փակ աչքերով

կլսեմ

«Маяк»…

****

Կանգնել եմ ահա

 դարպասների մոտ,

դառնում է ահա

հայրս

Կիևից,

ես

փոքրի ՜կ, փոքրի՜կ

զգեստ եմ

հագել,-

և իմ փեշերը թրջվում են

նորից…

… Մանկությունն եմ իմ

հիշել ես

այսօր,

ինձ եմ ես հիշել

ամենասկզբից։

Անձրև է գալիս,

ես տուն եմ գնում,-

և իմ ոտքերը

թրջվում են

ցավից…

****

ինձ կհասկանամ

երբ լռությունը մերթ ընդ մերթ խախտեն աղավնիները

մարդն ու ագռավը գժտված լինեն իմ լեռներում

իմ եղեգները օրորվեն իմ ափին

իմ մութը ծաղկի իմ պատուհաններին

ինձ ավերող միստրալը դադարի

իմ անապատը լցվի բզեզներով

իմ տարածությունը լցվի հողով

դադարի իմ արևակռիվը

իմ վաղվան ձյուն չգա

ինձ չվախեցնեն իմ անդրաձայները

ինձ չկրակեն իմ փափուշտները

իմ հիշողությունը Ստամբուլում չանձրևի

ինձ տրվի իմ ժամանակն ու տարածությունը

իմ Արևածագը գոգնոց չկապի

դադարեն իմ Դաշտերում ծաղկել հանգուցյալները

դադարեն իմ Երկնքում մեռնել ճայերը

դադարեն ինձ լքել անձրևադարձին

դադարեն ինձ մերժել ձայնավորները

դադարեմ հիշել Ելիսեյները

…………………………………………………..

Բոբիկ ոտքերով եղեգն եմ եղել։

Ես օրորվել եմ Տիգրիսի ափին։

Երբ տրորել եմ խաղողը ոտքով, ստինքներիս

պարել է արփին…

… կռունկները իմ երկիրն են գնում,

ես իմ ջրերը խմել եմ խռով,

ես ժառանգել եմ քո ցավը կապույտ,

տա’տ, խոսիր ինձ հետ

Նինվեի լեզվով…

****

Առաջին բեմադրիչը քույրս էր։

 Տիկնիկայինում Աքլորիկն էի: Աղվեսն ինձ տարավ…

****

չափեցեք

 ջերմությունը ծովի

չափեցեք

ջերմությունը ձկան

չափեցեք

ջերմությունը ճայի

չափեցեք

ջերմությունը լեռան…

***

այն, ինչ եղել է

մի օր_

կառափնարան է

կապույտ

ուր քո հոգին է

հատվում

և քո

մարմինը

խարույկ

այն, ինչ հետո

կլինի

(թող չառարկի ինչ-որ

սուրբ)

միայն  քոնը կլինի,-

այսքան

զուսպ

ու

այսքան

ստույգ

պատուհանը

մի

մաքրիր-

կառափնարան է

կապույտ

****

Անբառում

 ցա՞վ էր,

թե ՞ ցավ էր օրհնյալ,

բանալի տվեց,

ո ՞վ էր,

չհարցրին,

մերթ վետվետում էր մարմինը նրա,-

և բառն էր նրա՝ տաճար

ու բագին։

Անուրաց սիրո համառով

երկսայր՝

իջնում էր հանդարտ ճանապարհներին,

ոչ ոք չէր ըմպել մարմինը

նրա-

և չէր արթնացրել

առավոտներին…

****

Երբ Արարիչն էր քայլում ջրերին,

և Արարատն էր ուսերիդ իջնում,

մի անհայտ ժամի գեղեցկության մեջ,

մի անհայտ ժամի,-

կին էի դառնում…

Խանգարում են ինձ նրանք ողջ գիշեր,

նրանք ողջ գիշեր մանուկ են դառնում,

մի անհայտ ժամի գեղեցկության մեջ,

մի անհայտ ժամի…

քեզ էի

լսում։

****

ու երբ

գիշեր է իջնում,

ու երբ

գնում ես արդեն,

աստղափոշուց պիտ նայես

խռովքներին

քո

այս

 թեն,

քեզ այլայլեն

քո փոշում-

ու դարձդարձդ

աղոտեն,

մինչև հասնես

 քո Բառին,

մինչև բառերդ մայեն,

ոչինչ,

ոչինչ

չլինի,

ու երբ աստղերդ հալչեն-

աստղափոշուն քո

նայիր,-

գնա,-

բառերը

կույր

չեն

****

Բազեներ են ջրերում-

և հուշումներ-

հին ծեսից,

ի՜նչ արթնությամբ

տարհանեմ

վկայությունը ինձնից,

ճառագայթներ են ջրում,

սիդհարթաներ են

անբիծ,-

ես տեղ,

ես տեղ եմ հասնում

երկարատև թմբիրից-

ո՞վ է այդպես ծածանում

հին ջրերը իմ դարձից,

սա սուզու՞մ է իսկական,

թե՞ տեսիլ է արևից,

նիրվանաներ եմ անցել,

ես զրկել եմ ինձ քնից,

ուսիս լաստեր կան հոգնած-

ու սառույցներ,-

դեռ

ինձնից…

****

Ինձ էլ են կոտրել շատ հաճախ ներսից,

ինձ էլ են կոտրել ու փշրել անձայն,-

դժվար չէր հասնել ինձ բարձունքներից,

դժվար չէր կոտրել մի կավե արձան։

Իմ ներսերում էլ անձրև է եղել,

իմ ներսերում էլ անձրև է սակայն,

փշրվելով եմ ես հասել այստեղ,

փշրվելով է ապրել իմ Մուսան…

****

երբ ոչինչ

չկար,

երբ ոչինչ

չկար,

լույսը չէր ցնցղում

շիթեր

կապույտի,

Բագինից առաջ

ու Աստծուց առաջ

դիահերձվում էր

ծնունդը

կավի

No Comments

Leave a Reply