bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibombodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahiscasibom
Կինո Սիրանույշ Գալստյան

«Անցանկալի անձ»՝ ըստ Քշիշտոֆ Զանուսիի

15.09.2019

1960-ականների կեսերից մինչ օրս լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում՝ և՛ խաղարկային, և՛ վավերագրական, ինչպես նաև՝ հեռուստատեսային, արժանացել է բազմաթիվ մրցանակների: Սկսած 70-ականներից՝ նա համարվում է եվրոպական կինոյի առաջատար, ինչպես ասում են «մաժորային» ռեժիսորներից մեկը և աշխարհի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է: Զանուսիի ֆիլմերը հաճախ են աչքի ընկնում մարդկության էքզիստենցիալ հարցերին խորությամբ և անվրեպ մոտենալու կարողությամբ, նրա ստեղծագործությանը հատուկ է հոգևորի կարևորումն ու առկայությունը: Պատահական չէ, որ նա եղել է Հռոմի պապի`իր հայրենակից Հովհաննես Պողոս II-ի խորհրդականը՝ մշակույթի հարցերով: Ի դեպ, Վատիկանի պատմության այդ մեծագույն հոգևորական դեմքերից մեկը մինչև աստվածաբանություն ուսումնասիրելը՝ Կրակովի համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետում ուսանելու տարիներին, գրական փորձեր է արել, անգամ երազել թատրոնում խաղալու մասին: Վերջինիս պիեսներից մեկի հիման վրա Քշիշտոֆ Զանուսին ֆիլմ է նկարել:  

2005-ին Զանուսին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում էր: Նրան շնորհվեց փառատոնի մեծագույն պարգևը՝ «Փարաջանովյան թալերը»՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած խոշոր ավանդի համար, իսկ հաջորդ տարի նրա «Անցանկալի անձ» (Persona non գrata, 2005) կինոնկարը, որը մինչ այդ ցուցադրվել էր Վենետիկում, ներկայացված էր երևանյան կինոփառատոնի մրցութային ծրագրում:

Քշիշտոֆ Զանուսի

Այս ֆիլմն առաջին հայացքից կարող է չափազանց պարզ թվալ: Կինոպատումը ծավալվում է ուղղակի, շիտակ ձևերով, չի հավակնում աչք ծակել ժամանակակից տեխնիկական կամ ռեժիսորական հնարքներով: Զանուսին չի ճգնում զարմացնել վարպետությամբ, այլ դիմում է պարզ կինեմատոգրաֆիական լեզվի զինանոցին: Իր խոսքով՝ այս ֆիլմը նկարելիս առաջնորդվել է իր երիտասարդության տարիների իդեալների, դրանց հավատարիմ մնալու մասին պատմություն անելու ցանկությամբ: Ողջ դիտման ընթացքում փորձում ես հասկանալ, պարզել քեզ համար, թե ո՞վ է, ի՞նչ տեսակ անձնավորություն է ֆիլմի հերոսը՝ Վիկտորը (Զբիգնև Զապաշևիչ), ինչո՞ւ է արժանացել անցանկալի անձի՝ persona non գrata «տիտղոսին»: Նա Լեհաստանի դեսպանն է Ուրուգվայում, մասնագիտությամբ երաժիշտ է, մտածելակերպով՝ «այլախոհ», որ կռվում է «ամեն ինչի ու բոլորի դեմ», ինչպես որ խոստովանում է իր վաղեմի ռուս ընկերոջը (Նիկիտա Միխալկով): Այնինչ վերջինս ուրիշ դիրքորոշում ունի: Վիկտորի պարտության հիմնական պատճառը Զանուսին համարում է նրա կարծրությունը, այն, որ նա ամենևին չի մտածում «իր գաղափարները փոխանցել նոր սերնդին»: Այսքանից ելնելով՝ թվում է, թե միանգամից կարելի կլիներ պատճառաբանված համարել բարձր հասարակության մեջ վերջինիս անցանկալի լինելը… Սակայն ամեն ինչ այդչափ երևակված ու պարզունակ չէ այս մարդու, ինչպես որ, առհասարակ, բոլորիս կյանքում: Նախ՝ նշենք, որ նրա «կռիվը» աշխարհի հետ փոքր-ինչ այլ բնույթ է կրում, բոլորովին նման չէ կռվի՝ Վիկտորն ընդամենը ազնիվ, մարդկային լինելով ու մնալով է պայքարում այն ամենի դեմ, ինչի հետ սկզբունքորեն համաձայն չէ. օրինակ՝ իր շուրջն օղակվող լրտեսության, դավաճանության և այլնի: Ընդ որում՝ դա անում է առանց ավելորդ պաթոսի, թեև՝ ճշմարիտ վրդովմունքով և անգամ՝ ո՛չ առանց կրքի. արդիականությունը «դոնկիխոտություն» պարզապես չէր հանդուրժի: Դա արդեն, այս պատմությունը պատմելու համար, հեղինակից կպահանջեր անցում կատարել մեկ ուրիշ ժանրի:

Զանուսին յուրովի, համենայն դեպս, առանց վերամբարձ իդեոլոգիական հնչերանգի է լուծում  «դրական» հերոսի պրոբլեմը, որը ցանկացած դարաշրջանում կանգնում է արվեստագետի առջև: Հայտնի բան է՝ դրական հերոսներն ամենից հաճախ միապաղաղ, անգույն են, ինչը չենք կարող ասել այս հերոսի մասին, և հետո, սովորաբար, նրանք այնքան էլ համոզիչ չեն: Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում մարդը կասկածանքով, դժվարությամբ է հավատում Լավ ասվածին, Բարուն՝ չնայած ներքուստ դրան է ձգտում: Բացի այդ, «դրականը», չգիտես ինչու, պարզունակ, միանշանակ է թվում: Վերհիշենք Ժորժ Բեռնանոսի խոսքը. «Հերոս կարող են լինել միայն սրբերը և երեխաները»: Այդուհանդերձ, ֆիլմի հիմնական արժանիքը, առանցքը հենց գլխավոր հերոսի՝ Վիկտորի կերպարն է, որը ո՛չ սուրբ է, ո՛չ էլ երեխա: Եթե փորձենք կարճ բնութագրել նրան, ապա կանվանենք բարոյական հերոս կամ պարզապես կարգին մարդ: Հարկ է ընդգծել, որ «հերոս» և «կերպար» բառերն այս դեպքում օգտագործում ենք դրանց բուն ստուգաբանական նշանակությամբ, ոչ թե սովորական կիրառական իմաստով: Նա հերոս է, քանի որ մեր օրերում (գուցեև միշտ) հերոսություն է այդպիսին լինելը, և գեղարվեստական «կերպար» է՝ որպես գոյության, ապրելու որոշակի կերպի արարիչ: Պատահական չէ, որ շրջապատը նրան համարում է առնվազն տարօրինակ. նույնիսկ, նրա հոգեվիճակը «ճշտելու» նպատակով, ծպտված հոգեվերլուծողի են ուղարկում , որը, մի կողմ դնելով դիվանագիտությունը, առանց բարդույթների, հոգեբանական ստանդարտ մի հարց է ուղղում դեսպանին. «Դուք մտածո՞ւմ եք ինքնասպանության մասին»: «Այո, լինում են պահեր»,- առանց կասկածի նշույլի՝ պատասխանում է աշխարհի հետ անհաշտ հերոսը: Շատ չանցած` նա իրոք որ մեռնում է, իհարկե` ո՛չ ինքնասպան լինելով: Եվ ֆիլմը, որ սկսվել էր գլխավոր հերոսի կնոջ մահվան և հուղարկավորության տեսարանով, ավարտվում է հենց նրա` «անցանկալի անձի» անհապաղ մահով: Զանուսին իր հերոսին, որն այլևս անելիք չունի այս աշխարհում, քայլ առ քայլ տանում է դեպի տրամաբանական վախճան՝ մի տեսակ շատ բնական, անբռնազբոս: Իր կյանքում մնացած հավատարիմ միակ արարածին՝ շանը կորցնելուց հետո դեսպանը կատարում է կնոջ խնդրանքը՝ վերջինիս դիափոշին տարածում ծովի ալիքների վրա, վերադառնում է տուն (ավելի ճիշտ՝ դիվանագիտական կորպուսի աշխատողների համար հատկացված շենք) և փակվում սենյակում՝ ասելով, որ իրեն չանհանգստացնեն: Նախկին երաժիշտը դաշնամուր է նվագում՝ հայացքը հառած մի լուսանկարի, որ կարծես իր կյանքի ամփոփումը լինի, և մաքրագործված մեռնում է՝ ի զարմանս «կոլեգաների»…

Մոսկովյան XXVIII միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ, Զանուսիի հայրենակից լեհ կինոռեժիսոր Անջեյ Ժուլավսկին ասաց, որ մրցանակի հավակնող ֆիլմին ներկայացվող պահանջներից, չափանիշներից մեկը համարում է այն, թե արդյո՞ք ինքը կամ իր գործընկերները տոմս կգնեին՝ այն կրկին դիտելու համար:

Իսկ մեզ մնում է հավաստել, որ «Անցանկալի անձի»՝ մահերով շրջանակված այս պատմությունը, որ իրականում ապրելու մասին է, արժե կինոթատրոնում դիտել ևս մեկ անգամ՝ թանկ ու հարազատ մարդկանց ընկերակցությամբ:

Սիրանույշ Գալստյան
Կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ԵԹԿՊԻ դոցենտ

Լուսանկարները՝ zn.ua, eefb.org կայքերից

No Comments

Leave a Reply