maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izlebaywinCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişCasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişimajbetmeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibom twitterBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisTümbetbetebet giriş mariobetimajbet girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmariobetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibomportobetjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritking twittercasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
ԳրաԴաշտ Հովիկ Վարդումյան

Անցյալի փառքին հետամուտ

16.03.2022

Արցախյան առաջին պատերազմի հաղթական ղողանջները չեն մարել այդ ժամանակն ապրածների, առավել ևս՝ այն կերտածների հոգիներում: Այսօրվա անհույս ու անկյանք թվացող իրականության դառնությունը հաղթահարելու մի տարբերակ է այդ հաղթանակի պատմության վերապրեցումը և իրական-լուսավոր դիպվածներին անդրադարձը: Բազմիցս խոսվել է այն մասին, թե մեր հերոսամարտը չունեցավ պատշաճ արտացոլում հայ գրականության մեջ, հայ կինոյում, արվեստում՝ առհասարակ: Այդուհանդերձ, եղան և կան հեղինակներ, որոնք իրենց ստեղծագործություններն են երկնում՝ նվիրված մեր հայրենիքի դրախտային եզերքն ազատագելու կարևոր փաստին: Այդ քչերից մեկն է գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանը, որ այսօր էլ, զենքը գրչով փոխարինած, հյուսում է իր հուշերի գիրքը՝ հավաստի տեղեկությունները գեղարվեստի լեզվով հասու դարձնելով ընթերցողին: Նրա պահոցներում ոչ միայն արցախյան պատերազմապատումի թեմայով հայտնի, տպագրված գործերն են, այլև անտիպները, որոնցից մեկին անդրադառնում ենք այս հրապարակումով:

Ardi.am

Հովիկ Վարդումյան

Հատված «Զինվորները ծնվում են մարտադաշտում» վիպակից

Մեր վաշտը, Շուշվա գնդի մյուս ստորաբաժանումների հետ, կարողացել է ազատագրել Աղդամի շրջանի Ումուդլու և Շոթանլի գյուղերը: Հիմա գործողությունների էպիկենտրոնը կտեղափոխվի մեր աջ թևը: Սամո Օգանովի ստեփանակերտի գունդը պետք է կարողանա գրոհով ազատագրել Մարտակերտի Շրջանի Արծվաշեն ու Հացավան գյուղերը:Այդ ամենը հետո: Իսկ այժմ թուրքերը մեծ ուժերով գրոհում են մեր ուղղությամբ: Կրակում են զենքերի բոլոր տեսակներից, բոլոր տրամաչափերից: Առաջին անգամ տեսնում ենք չորսփողանի ականանետ, որից փրկվելը շատ դժվար է: Ապա օդ են բարձրանում ՍՈւ- 24 գրոհային ռազմական ինքնաթիռները և ուղղաթիռները: Մետաղի ու կրակի հեղեղ է թափվում երկնքից: Կծկվում ենք հապճեպ փորված խրամատներում, անշարժանում: Անհանգստանում ենք, մտածում, թե նոր տղերքը չեն դիմանա, խուճապ կառաջանա, բայց ոնց որ թե ամեն ինչ կարգին է առայժմ: Թուրրքերն էլ հույս ունեն, թե դուրս կգանք խրամատներից, խուճապահար կփախչենք: Այդ ժամանակ առաջ կշարժվի հետևակը, և մենք կզիջենք դիրքերը, բայց նրանց ծրագիրը չի իրականանում, որովհետև ի սկզբանե տապալված է: Մենք կարողանում ենք հներով գոտեպնդել, զորություն հաղորդել, հանգստացնել նորեկներին, ամուր պահել դիրքերը: Թուրքերի գրոհն արդյունք չի ալիս, երեկոյան կողմ դադար են առնում, սսկվում:

Փառք Արարիչ Աստծուն, օրն անցնում է առանց կորուստների. ո՛չ մարդկային, ո՛չ էլ տարածքային: Եվ մնում է հետագայում էլ ամուր մնալ ու տղամարդավարի դիմավորել հաջորդ օրը: Գիշերն անցնում է անվտանգ, կարողանում ենք կազմակերպել հանգիստը՝ յուրաքանչյուր խրամատում մեկը հերթապահում է, մյուսները քնում են: Հերթով բոլորը կարողանում են քնել, հանգստանալ:

Հաջորդ օրը մենք մեր դիրքերում հանգիստ կանգնած ենք, գործողությունները ծավալվում են աջ և ձախ  հարևանների ուղղությամբ: Թուրքերն արդեն մեզնով զբաղվելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ հնարավորություն: Առավոտ շուտ մեր աջ հարևանը գրոհում է՝ Օգանով Սամոյի գունդը, ողջ հզորությամբ ճնշելով թուրքերին, առաջ է շարժվում:

Հետաքրքիր տեսարան է: Սրտոտները դուրս են գալիս գետնափոր «բներից», կծկվում ջրանցքի ափի խրամատների հողաթմբի հետևն ու դիտում աջ հարևանի գրոհը: Կարծես հեռուստացույց նայելիս լինես: Հներիս համար ծանոթ տեսարան է. սկզբում առաջանում են տանկերը: Մի քանի տանկ հռնդյունով, մեծ արագությամբ, թշնամուն սթափվելու, կողմնորոշման հնարավորություն չտալով, առաջ են պոկվում: Թուրքերը կրակում են հակատանկային զինատեսակներից: Աշխատում են գործի գցել իենց տանկերը, բայց դրա համար ժամանակ չունեն: Զարմանալի տափակ ուղեղ ունեն՝ թվում է, թե մինչև հիմա պիտի սովորած լինեին, որ պատրաստ լինեն յուրաքանչյուր գործողության, բայց այդպես էլ չհասունացան: Մեր տանկերը մեծ արագությամբ, մաքրելով տարածքը, շարժվում են առաջ: Մենք հրճվանքով դիտում ենք, թե ինչպես են թուրքերը դուրս գալիս փոսերից, տների հետևից, զենք ու զինամթերք, սնունդ ու հագուստ թողնելով՝ փախչում: Սակայն նրանց, ի վերջո, հաջողվում է մեր տանկերից մեկը խփել և մի պահ կարծես գրոհը կանգ է առնում: Իրավիճակը փրկելու համար թուրքերն օդ են հանում ինքնաթիռները: Սակայն նրանք զարմանալիորեն հարձակվում են ոչ թե մեր աջ հարևանի, այլ մեր ուղղությամբ: Մենք  կարողանում ենք լցվել խրամատների ու գիշերվա փորած փոսերի մեջ: Ես, զգուշությամբ գլուխս դուրս հանելով, հետևում եմ ինքնաթիռների գործողություններին: Գիտեմ, որ օդաչուներն ուկրաինացի վարձկաններ են: Թուրքերն ընդամենը մի օդաչու ունեին, որը զոհվեց կռիվներից առաջ: Անհեթեթ բան է՝ մենք օդաչուներ ունենք, ինքնաթիռ չունենք, իսկ նրանք՝ հակառակը:

Ինքնաթիռներից երկուսը գալիս են, ռմբակոծում Ումուդլու գյուղի ուղղությամբ տեղակայված մեր դիրքերը, մյուս երկուսը մեր վրայից անցնում, ռումբերը թափում են մեր հետևի դաշտում, որտեղ ոչ ոք չկա: Երևի չեն ուզում մեղքի տակ ընկնել, միևնույն է, ոչ ոք չի կարող ստուգել, թե ում ռմբահարեցին: Առաջին երկուսի ռմբակոծումից առաջին դասակը մեկ զոհ է տալիս, մեկ՝ վիրավոր: Ցավալի է, բայց պատերազմի դաշտ է, այդքան ծախս անելով, եթե հաջողվում է միայն մեկ կամ երկու զինվոր հանել շարքից, մեզ համար դրական է:

Ստեփանակերտի գնդին օգնության է գալիս Մարտունու Մոնթեի գունդը: Հիմա հրամանատարը Մոսին է՝ Մովսես Հակոբյանը: Մոնթեի՝ կասկածելի պայմաններում զոհվելուց հետո, նա՛ դարձավ հրամանատար: Այդ նրա տանկերն են գրոհում: Մեկի խփվելուց հետո մյուսը սլացավ առաջ, փրկեց  անձնակազմին, և կարծես թե հարձակման թափը կոտրվում է:

Մոնթեին առաջին անգամ Էրքեջում հանդիպեցի՝ հեռվից տեսա, Վերիշենցի Ռուսլանի հետ հետախուզության էինք գնում, ժամանակ չունեի: Մոնթեն դեռ Մոնթե չէր, ԱՐԱՅԻԿ Խուդավերդյանի  «Կոռնիձոր» ջոկատի կազմում՝  «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետ մասնակցում էր թուրքաբնակ Թոդան գյուղի համար մղվող մարտերին: Ես այդպես էլ չկարողացա հանդիպել, իսկ իմ ջոկատի տղերքը մոտիկից ծանոթացել էին, նույնիսկ հասցրել էին նկարվել:

Մոսին ջրանցքի ափով, խրամատների հողաթմբերի վրայով, ամբողջ հասակով մեկ կանգնած,  ռադիոկապը շալակին, կապավորի հետ անցնում է մեր դիրքերով: Տեսնելով, որ ես, հողաթմբին նստած, դիտում եմ մարտի ընթացքը, կանգ է առնում, բարևում, հարցնում անունս և ժպտալով դիտողություն անում. 

— Իջի՛ր խրամատի մեջ, կխփեն:

Առաջին պահին վիրավորվում եմ, բայց այնքա՜ն սեր եմ զգում նրա խոսքի  մեջ,  հասկանում եմ, որ Արցախ եկած, կռվող զինվորը նրա համար հարգելի ու թանկ է:

— Սովոր եմ, առաջին անգամը չէ,- ասում եմ:

Նրա սիրալիր ժպիտից ինձ լավ եմ զգում:

— Իջի՛ր, իջի՛ր,- հորդորում է  Մոսին ու առաջ շարժվում:

Ինքը քայլում է ջրանցքի ափի հողաթմբի վրայով, իր մասին չի մտածում, ինձ է համոզում իջնել փոսի մեջ:

Մոսիի գնալուց  քիչ անց աջ թևում մարտը վերսկսվում է: Թուրքերը, տանկը խփելուց հետո, կարծես թե ուշքի են եկել, խուճապն անցել է, կարգին դիմադրում են: Բայց տարիների փորձից գիտեմ, որ դա երկար տևել չի կարող, վախը բոլորին խելքահան կանի ու ոչխարի հոտի նման գլխապատառ կփախչեն, որ պրծացնեն գլուխները:

Այդպիսի խուճապ շատ եմ տեսել, բայց ամենաանմոռանալին Սարսանգի ջրամբարի մոտի կռիվներն էին: Թուրքերն ստիպված ներքին զորքերի ստորաբաժանումները տեղադրում էին առաջին գծի թիկունքում, ինչպես Խորհրդային Միության ղեկավարությունը՝ Հայրենականի ժամանակ, որպեսզի խուճապահար փախչողներին ստիպեն ետ դառնալ, իսկ դիմադրողներին գնդակահարում էին: Այդպիսի մի դիրք կար Սարսանգի ջրամբարի ձախ ափով ձգվող ճանապարհի եզրին: Այդ տարածքն ազատագրելուց հետ տեսանք, թե ինչպես են թուրք զինվորները փախուստի պահին գնդակահարել ներքին զորքերի զինվորներին, որ չփակեն իրենց ճանապարհը: Իսկ ամենազարմանալին այն էր, որ նույն ճանապարհին  մեր հարձակման թափից սարսափահար թուրքերը դուրս թռան զրահամեքենայից ու փախան դեպ լեռները՝ ճանապարհից հեռու, որտեղ անվտանգ էր: Իսկ լճափի ոլորաններով գնացող զրահամեքենան մեր  զրահահար զենքերի նշանառության տակ էր:

Հետագայում լենինգրադցի ժուռնալիստի նկարահանած ֆիլմում  թուրք գեներալն իզուր չէր բղավում, որ նման զինվորներով հնարավոր չէ կռվել: Իսկ ժուռնալիստն ասում էր, որ փախչող զինվորների վախից ոչխարի հոտ է գալիս:

Մոսին ժպտում է ու ձեռքով հրաժեշտ տալով՝ հեռանում, իսկ մարտը շարունակվում է: Մեր աջ հարևանը, վերադասավորելով ուժերը, շարունակում է գրոհը: Օրվա վերջում հաջողվում է թուրքերին դուրս մղել երկու գյուղերից և քշել մինչև Կարմիրավան:

Երկու օրվա ընթացքում մեզ հաջողվում է ազատագրել չորս գյուղ՝ Մարտակերտի շրջանի Արծվաշեն, Հացավան և Աղդամի շրջանի Ումուդլու, Շոթանլի գյուղերը, ինչից հետո դիրքային մարտեր են սկսվում: Սպասում ենք նոր մարտական գործողությունների: Մեր առջևում Մարտակերտի շրջանի Կարմիրավան, Լենինավան գյուղերն են  և Միր Բաշիր շրջկենտրոնը, որի գրավումից հետո կարող ենք արագ թափով հասնել Կիրովաբադ (Գանձակ), մինչև ջրամբար:

No Comments

Leave a Reply