maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արա Հայթայան Կերպարվեստ

Անդրադարձ․ «Հետահայացք» ցուցադրություն Փյունիկ սրահում

07.10.2021



Ստեղծագործ ուժերի մուտքը արվեստի ասպարեզ մշտապես ողջունելի է: Մշակութային դաշտը նոր լիցք է ստանում, սպասում ես անակնկալ ասելիքի, սկսվում է ուրվագծվել վաղվա գեղարվեստի նախնական տեսլականը:

«Փյունիկ» արվեստի սրահում վերջերս բացվեց «Հետահայացք» անվամբ երկու երիտասարդ արձանագործների` Գրիգոր Դարբինյանի և Մուշեղ Մուսայելյանի աշխատանքների ցուցադրությունը: Հեղինակները նշում են, որ իրենց խնդիրը մեկ հայացքով իրենց անցած ուսումնառության և արդեն նշմարվող ինքնուրույն ստեղծագործությունների շուրջ վերլուծելն ու մտորելն է: Առավել լավ առիթ և հարմարավետ սրահ դժվար է պատկերացնել, որը կնպաստեր ինքնաճանաչմանը և երկու արվեստագետների տարբերության շնորհիվ կշեշտեր յուրաքանչյուրի անհատական եզակիությունը:

Մերօրյա հայ արձանագործության մեջ վերջին տարիներին տարածում գտավ մանրաքանդակը՝ իր տարատեսակ դրսևորումներով: Ըմբռնելով այս երևույթի տնտեսական պատճառները՝ կարելի է նկատել, որ նույնիսկ կայացած արձանագործների գլխավոր ստեղծագործական իրականացումները պտտվում են մանր ծավալների շուրջ: Եվ, բնականաբար, հենց այս ավանդույթն ու մոտեցումներն են Գեղարվեստի ակադեմիայի ուսումնառության տարիներին ուղենիշ հանդիսացել երիտասարդ մասնակիցների համար: Այսուհանդերձ երկու անհատականություն` Գրիգոր Դարբինյան և Մուշեղ Մուսայելյան:

Գրիգորի Դարբինյան

Գրիգորի Դարբինյանի համար սկզբնաղբյուրը անտիկ մտածողությունն է, առասպելից և էպոսից նա փորձում է կորզել իրենը: Մարդկային ու կենդանական մարմինը նրա գործիքներն են, որոնց միջոցով փորձում է ձևակերպել իր մեկնաբանությունը: Մարմնի հետ աշխատելը դառնում է նրա համար անցյալի քաղաքակրթությունների և գեղագիտության հետ հարաբերվելու և այսօրվա իր տարբերությունը որոնելու միջոց: Համաչափություններն ու շարժման, անշարժության օրինաչափություններին տիրապետելը նրան թույլ են տալիս ձև տալ սպասմանը, անկումին, արտահայտել թռիչքը, կանացիությունը, մարմնավորել հույզը, ուժը:

Դիմում է տարբեր միջոցների` սկսած տարրերը մանրամասնելուց մինչև որոշակի ընդհանրացումների, ձգտելով ձևավորել կարևորն ու երկրորդականը: Մերկությունն ու զգեստը օգտագործելով՝ փորձում է ստեղծել իրավիճակ, ժանր, թեմատիկ միջավայր, ժամանակաշրջան:

Դրվատանքի է արժանի այն, որ յուրաքանչյուր դեպքում էլ ձգտում է հասնել ոճական և լեզվական ամփոփ ավարտունության և հնարավորինս հստակ իրականացնել իր առջև դրված խնդիրը:



Մուշեղ Մուսայելյանը տարբեր է իր խառնվածքով և քանդակային զգացողությամբ: Եթե Գրիգորի դեպքում նյութը բրոնզն է՝ դրանից սերող լուծումներով, ապա Մուշեղը փորձում է խոսել քարի լեզվով:

Մուշեղ Մուսայելյան

Ելակետը բնությունն է, այն միջավայրը, որտեղ ձևավորվել են նրա ընկալումները տարածության, մարդու, խորհրդանիշների և այլնի նկատմամբ: Նա իր նյութը արդեն որոնում է բնաստեղծ ձևերի աշխարհում, այնտեղ փնտրում է իրենը, ինչն արդեն ձև ու կերպար ստանալու ճանապարհին է: Եվ ինչ որ մի պահից հետո սկսում է նաև միջամտել, գործի է դնում իր մուրճն ու հատիչը:



Բնությունը խոսում, հուշում նաև թելադրում է նրան, թե ինչպես միջամտի նյութին: Իր այս արխաիկ զգացողությամբ՝ նա որոշ չափով փոփոխում է քարը՝ որոշակիորեն չխաթարելով քարի նախնական ուրվագիծը:


Հետաքրքիր է, թե այսպիսի սուր ընկալումներով օժտված երիտասարդ քանդակագործն ինչ ձևով կարող է զարգացնել իր արվեստը մեր օրերում՝ չկորցնելով իր ուրույն աշխարհընկալումն ու տեսնելու կերպը:

Ողջունելով շնորհալի երիտասարդների նորամուտը՝ և՛ անհատական, և՛ անհատական մտածողություն դրսևորելու հայտը՝ կարող եմ միայն դրվատանքի խոսք հղել իրենց և մաղթել խիզախումներով ու ստեղծագործական նվաճումներով հագեցած ուղի:

Արա Հայթայան
Գեղանկարիչ, արվեստաբան

No Comments

Leave a Reply