maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Ֆրոնտմենները

25.07.2021

Մեծ պապիս անունը Արամ է: Անունս ամենևին նրա հետ կապ չունի: Նա իրենց բակում է զոհվել Առաջին պատերազմի ժամանակ, իրենց դռանը՝ դպրոցի ետնաբակում: Ասում են՝ իր հորդացող արյունը, որ պառկած տեղը տաքացրել է նրան, զգացել է, որ գնում է: Ձեռքը տարել է բամբակաբաճկոնի գրպանը, տան բանալիների տրցակը հանել, որ՝ «Աշոտին կտաք» ու՝ աչքերը փակել: Մեծ տատ Անուշն էլ անտեղյակ՝ ստեփանակերտներում, աբովյաններում երեխաների տանն էր էդ ժամանակ: Նա ամուսնուց հետո տարուկես է ապրել: Թե ասես՝ մի սեր եմ տեսել նրանց մեջ լավ տարիներին՝ սուտ կլինի: Աչքերից չի գնում պապին՝ իր մահից տարի առաջ սպանված թոռան՝ Համլետի թաղմանը: Համլետը Կիչանի դիրքում է զոհվել, առաջին զոհը: Էն ժամանակ դեռ չգիտեինք՝ սպանվելն ինչ է: Ապրիլ էր էդ օրը, հանկարծ էլ մեծ փաթիլներով ձյուն եկավ՝ դագաղը դեռ փոսի մեջ չդրած: 

Անուշը խոյեցի է, ստացվում է՝ ես էլ եմ մի կողմով պարսկահայ: Բայց պատմում են, թե զոռով է Արամի հայր Սարգիսը համաձայնություն տվել, որ ավագ որդին գնա Ծմակուհող, խոյլու սազանդարների տնից աղջիկ ուզի: Ասել է.

-Արա՛, Արա՛մ, ու՞մ ես գնացել՝ ուզես, գյալմա խոյլու մեկի՞ն: Դա նույնն ա թե՝ խնդեղնը բերես՝ խնձորի վրա պատվաստ անես: 

Պատմում են, որ զարմանալի, բծախնդիր, գրագետ մարդ էր նա, նախ, Սարգիսը՝ շենի քյոխվան: Հետո էլ՝ Արամն է հետագայում պատմել, որ «մեր Կարապետյանները Թավրիզ կամերչեսկի բանկ են ունեցել, իսկ ապան՝ մի  հաստիկ կիր ուներ, սաղ օրը կարդում էր: Որ հանկարծ մինը դուռը ճռռացներ՝ իսկույն փակեր, կոխեր թախտաշորի տակը: Ասեր՝ էս կիրի մասին Նիկալայ ցարը որ իմացավ՝ դաստի կախաղա՛ն..»: 

Ես էլ անհամբեր հարցնում եմ.

-Բա ի՞նչ գիրք էր, պապի, ի՞նչ էր գրած վրան:

-Միտս չի՝ ինչ էր գրած վրան, բայց վերջին թղթի վրա միտս ա որ գրած էր՝ դալոյ արուժի ի մանետի:

Արամ պապը իր սպանվելու օրը կանչվել էր մեր վաշտ: Հայրս էր մարդ ուղարկել, խնդրել, որ գա: Արամը հորս զոքանչի հայրն է, բոլորին «չէ» կասեր, բայց իսկական, միշտ հարգված փեսային՝ երբեք: Նա վաշտը կանգնեցրել է, թե՝ «Արամ դայի, բարձրանում ենք սարերը, թուրքը եկալ ա Ճռռանա Հարթը: Բարիաջողումի, օրհնանքի մին էրկու խոսք ասա, ձեռքդ մաքուր, թեթև մարդ ես, գնանք-գանք:

Մեծ պապը, 86 տարեկան, կարճ, սիրտը տապտապելով՝ խոսել է.

— Թո՛ղ մազ չընկնի ձեր գլխից, գնացե՛ք, բայց լավ գիտացեք, որ թորքը դեռ ոտ չի դրել իր կյանքում էս շենումը: Էս կարամ ասեմ…

Կարճ կապեմ. մեծ պապս զոհվել է կռվում, մեծ քեռուս տղան՝ ասացի,  Համլետը՝ նրա թոռը՝ ցուցակի առաջին սպանվածն էր: Համլետը թոռն է, ես՝ ծոռը: Զոհվել են երկու հորքուրներիս որդիները՝ Մխիթարն ու Սանասարը: Մխիթարը կարող էր իր համար Աբովյան նստել, կայֆեր անել, բայց եկավ-գնաց Շուշիին մասնակցեց, խելագարի նման ամեն մարտում եղավ: Սրտի ցավն էլ ո՞րն է… մի շաբաթից հետո կռիվը պիտի կանգներ՝ հրադադար, նա սպանվում է Թալիշ: Մարտական խաչ են տվել: Աբովյանի աչք ընկած տղաները ճանաչում են նրան, հիշում:

Քեռիս է ծանր վիրավորվել, մի տարվա չափ Երևան հիվանդանոցներում տանջվել, բայց մի կողմից էլ բախտը բերել է՝ կենդանի է մնացել: Վերջին կռիվներից մեկում հորեղբայրս է վիրավորվել Մղոզ: Հիմա դառնացած ապրում է իր համար: Եղբայրս Աշոտն է, մի ամիս մնացած խաղաղությանը, ծանր վիրավորվել: Պիտի մինչև կյանքի վերջ տույժը կրի, բայց երեք զիլան որդի ունի նա: Պիտի նաև մեծ գերդաստան դառնա նրա ընտանիքը:

 Մի խոսքով, մերոնցից ես ու հայրս ենք բարի աստղի տակ ծնվել, ո՛չ վիրավորվել ենք, ո՛չ էլ՝ սպանվել:

Մեծ պապ Արամի տան ծուխն ահա կտրվել է: Համլետ թոռը զոհվել է, ասացի, Աշոտը՝ նրա եղբայրը, որին շունչը փչելիս բանալիները ապսպրել է Արամը, էդպես էլ չի պսակվել, վերջերս հանդում սրտի կաթված է ստացել: Կարապետյանների տունը մնացել է անտեր: Մերոնք, վերջերս, Հովտաշենից տունտեղ թողած եկած ընտանիքի են տվել, որ ապրեն:

«Կռվով հանված, բերված մարդիկ…»՝ մեր կողմերին են ասում…

No Comments

Leave a Reply