maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleultrabetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişCasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişimajbetmeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisTümbetbetebet giriş mariobetimajbet girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibomonwinjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
Արամ Ալավերդյան ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Կուտանա (5)

13.06.2023

Սկիզբը՝ այստեղ

déjà vu

Արյան ստվերը քամու հետ քերծի ճակատից պոկվել է՝ մտել Սռնատոն: Իր հետ տաղանդ է բերել, գորշ հորդաջրի տաղանդ: Ձորից ջրերը ետ են քաշվել, տե՛ս… եթե տատամսելու ես՝ բարձրացի՛ր Եշլատեղ, Կոթաքարի գագաթ: Անձայն որոտ լսվեց՝ փայլակը շատ հեռու, էնքան հեռու՝ ձայնը հալչի երկնակամարի վրա: Ու ոտերդ պոկվեն քո եզերքից, վեհերես մնալ ամպի տակին՝ լանջաբաց եդեմի մեջ: Սիրտդ գուշակել է, ընկել ես հին հեքիաթը: Անձրևաջուրը, ահա, տաք-տաք դիպավ չարքերի երեսին: Նրանք խումբ կապեցին՝ նեանդերթալցուն ճամփա դնելով դեպի Ավդալի ավերակ մատուռ: Վահագն աջուձախ նայեց. անտե՜ր չարքեր՝ բոլորը մի երեսի, աչքի տակը երկմատ քսուք դրած. «…ձեր դեմքը ծանոթ ա, դուք Նադիրի երկրից եք, վայ թե…»: Կոշտ ափերով մեկը նրա ետևից գլուխը պահեց դեպի Թարխանաբերդ: «Շան որդիք կարո՞ղ ա թագավոր են կարգում ինձ: Հը՛մ, ծիծաղդ գա՛ քեզանից…»: Անխոսության մեջ քրթմնջոց լսվեց, թե՞ ապարանջանի շխկոց էր: Պղտոր ծովերը ճիշտ էդ ժամին Խաչենի վրա կոհակեցին ու սկսեցին ետ քաշվել: Վահագը վերջապես մի թեթև սարսափեց: Հարազատ հեռվում տարին կլոր ղուզղունը աչք է շուռ ածում լազուրի վրա: Սարդարաշենից գնում են հոն քաղելու, իսկ Քարագլուխ բարձունքից երբեմն ծուխ է բարձրանում: Ելել են քերծերը, ուրեմն մեր եզերքին պիտի պաշտպան լինեն ռամիկ տղերքը: Կարմիր հուրը վերևից ցայտեց դեպի Կարկառի տափերը: Երկիր է գոյանում, դու մի նայի՜…

Գրո՛ղը տանի, ալիքները, հրե՜ն, նորից ետ քաշվեցին ու մեկեն շրմփացին դեպի Հարավի խաղաղ լեռը: Արհավիրքին մենք տեր ենք, մատաղացու շունչ են ուզում երևի իրենց հետ տանել անհայտության խորքերը՝ թո՛ղ տանեն: Ետ դառնալիս՝ փրփուր-տիղմի հետ ափերը պատնեշելու համար պտղունց-պտղունց բանուկ հող ու ցախ են բերելու: Շումերի արան տափեր թռչող բեզար երամի կտուցից էդ պահին հատիկ է դուրս պրծել պատահական, թե՞ արարչի նախասահմանություն է, մի րոպե: Աստված գիտի: Անփույթ հավքի սիրտը տապտապել է սոսկումից, նա վախեցել ու ամաչել է:

Ըհը՛, հողե նեանդերթալցի Վահագի երկրում Քառսունկույսի լեռնապարից շիթ-շիթ հազար երակով գետ է ամբարվում, սերմ ու մատղաշ ընձյուղ՝ զեփյուռի հետ կամացուկ քշվում դեպի արանի հեթանոս տափաստան: Էս արծաթագույն սզնենին ինչու՞ է մենակ ու խռով կանգնել Չորսծակի դիմաց: Ապրիլի հովին թորշոմած ծաղիկը պար է գալիս դեպի խանդոտ մամխոտը, ուր գաղտագողի ծիլտան ծնեբեկ է նաև պայթում քոլքի միջից: Համեղ ու խանդոտ մամխե՛, քիթդ մի՛ ծռմռի, փափլիկ ու սարսափահար լորն է նույնիսկ քեզ սիրում: Ու ծմակի մեջ կղզյակ խամհատի շալքոտ աշնանահերկի երեսին շուտով հաց է ծիլ տալու: Հա՜ց, ի՜նչ հաց, տերդ մեռնի՜, Օրխիստենա* երկիրը լցվել է հացով…

-Դո՛ւ… չէ՛, դո՛ւ, դո՛ւ, նեանդերթալցի՛ Վահագ, գլուխդ տարուբերում ես, իջի՛ր Սռնատոն,- ամբարտավան չարքերն են հրահանգում:

-Որ իջա, Մհերի նման անզարթ փակվելու եմ, չե՛մ ուզում, ես ձեր եղանակի տակ վերվերի անողը չեմ,- նեանդերթալցի ազրայելը, ի նշան սրտապնդվելու, գլուխը կողմ նետեց՝ մազափունջը հանի աչքերից:

-Յոթ օր նստելու ես խավարի մեջ, անտակ թափավյունը քամքաշ խոռոչից առնելու ա քեզ իր տամուկի մեջ՝ չարը խափանի: Ընդամենը: Աչքերդ հետո կտրորես, դուրս գաս լույս երկիր: Քո մասին մենք մեծ կարծիք ունենք…

-Չէ՛, ասացի, խելքը գլխին բա՛ն ասեք, իմ երկիրը դեռ պիտի կանաչի: Կանաչ ծառերի մեջ պիտի քեֆ անեմ դեռ…

-Իսկ եթե հանկարծ Սենեկան իր չխոսածը խոսի՞, ներողություն խնդրի քեզանի՞ց…

-Սուտ բան չասեք ինձ, էն գլխից ձեզ զգուշացնում եմ: Դուք էսօր էստեղ եք, վաղը սպիտակ ծխի նման կորչելու եք անհետ: Դուք անամոթ փախստակներ եք, Նադիրի կողմից եկել եք՝ ղաչաղի առաջ մեր երկրի դռները բացելու,- Վահագը նայեց սև սադափե ապարանջանով միպոզանի չարքին, ու տատի խրատը հիշեց. «Ճի՛շտն ասա անպայման, ադյա՛, ճիշտը չես մոռանալու ու սիրտդ հանգիստ ա լինելու: Սուտն ասելու ես, մոռանաս ու խայտառակ լինես»:
-Խնդրում եմ՝ ինձ ներես,- Սենեկան հարյուր տարվա քնից վեր կացավ՝ հատակին փռած տեղաշորի մեջ նստեց:
— Ինչի՞ համար ներեմ:
-Երեք օր ա՝ դեմքով եմ բարևում քեզ:
-Ինձ դա հերիք էր: Տխրեցի ուղղակի քո գործերի համար: Ինչո՞ւ ա լուռ էս տղան:
-Մենակ մեռնելուն չկա ճար:
-Ուրեմն էդքան բա՞րդ ա:
-Չէ, ասած խոսք ա:
-Մեռնելուց վատ բան կա, երեխա չլինես:
-Չէ մի…
-Մեռնելուց ահավոր բան… իմիջայլոց, մինչև հիմա, ասում են, Աֆրիկա որ մեկը մեռավ՝ քանի օր մուզիկա են միացնում: Յութուբ չես նայում դու, ուրեմն: Կյանքից հետ ես:
-Վատ բանը, մի՞թե կարելի ա…
-Հիմա իմ տեսածն ասեմ, դու ինքդ որոշի՝ ինչ նկատի ունեմ:
-Տիրո՛ջ մերը, բանտը մեզ փիլիսոփա սարքեց,- Սենեկան վեր կացավ տեղից ու ձեռքերը ձգեց դեպի առաստաղ:
-Հորեղբայրս մի թեթև տաքություն տվեց՝ տարանք Ստեփանակերտ: Առավոտ շուտ էր, կեսօրին օպերացիա արեցին, մի ժամ տևեց, կուրծքը բացեցին ու փակեցին: Աչքերը բացեց, տղան՝ հորեղբորորդիս, մեծավարի հորն ասաց՝ պապա, էսպես-էսպես: Ցամաքվել էինք: Ոչ մեկը բերան չէր թրջում, տղան էս խոսքերն ասաց ու չկարողացավ իրեն պահել: Հորեղբորս աչքերը կարծես մեծացան էդ օրը, բայց՝ միշտ լուռ: Թոքերն էին, բժիշկը կտրեց, տեսավ փրկելու հնար չկա: Քանի ամիս նա ոտի վրա տանջվում էր, ցավից չէ՝ վախից, ափսոսանքից ու նախանձից: Նրա աչքերը տրաքում էին, հավատա՛, լավ ա, սրսկումը կա, մարդ վերանում ա աշխարհից, մեռնելու ճանապարհին անզգա դառնում: Չէ, նա ջանի մեջ ցավ չէր զգում, Ստեփանակերտից բերած դեղերն օգնում էին: Տանջվում էր, ուժը չէր հերիքում՝ գիշերը ծածուկ իջնի այգի, կուլենի տանձին հարմար ա ու ցածր, իր վերջը տա: Վախում էր, գերդաստանի մեծն է, չէր ուզում ավելորդ խոսակցություն բերել մեր գլխին: Հիմա, իմացա՞ր, Աֆրիկա ինչու են մուզիկան միացնում ու ձայնը բարձրացնում, ախպեր…


…Քաղաքականությունը չի վերջանում, երբեմն դադար է առնում, երբ աղմկոտ աշխարհից՝ շքամուտքի անկողպեք, կիսաբաց, երկաթե ճռճռան դռնով բարձրանում ես տուն: Քաղաքականությունը սառչում է հոգնած երակներումդ՝ սեր է բացվում կրծքիդ մեջ: Պաչում ես սիրածիդ տաքուկ պտուկներն ու պարանոցը, արտասուքը լցվում է կոպերդ ու չորանում այտերիդ: Ուզում ես եղբայրանալ ու ներել բոլորին, աղաչել, որ քեզ ևս ներեն, մոռանան անդուր արարքմունքդ, միջից ճղվում ես՝ քեզ հավատան, որ քո ուսերին է շատերի բեռը: Անհարմար կզգաս երևի ու էդ պետքական հնարավորությունը կորցնես: Մենք եղբայրներ ենք, կասես, քեզ վստահում եմ, եթե վաղը նույնիսկ սխալ դուրս գամ՝ աչքս հանես, մենք պիտի իրար թիկունք անենք, անփույթ, ձախորդ կռունկի կտուցից բարեբախտաբար ընկած հացը բարձրանա, սվսվա, կողքը կարմիր կակաչ հուրհրա, ու մեր խամհատներին տեր լինենք:

Արանը գրավել՝ սեխագլուխ հրոսակը իր համար արոտ է սարքել: Սեխագլուխ թալանչիների մեջ բարեխիղճ մի հովիվ մաքրասեր, ամոթխած կին ունի: Կարելի է նրա հետ նույնպես եղբայրանալ, մենակ թե նրա  կնոջ թուխ աչքերին, կոնքուկրծքին չնայես: Սեխագլուխի մեջ նենգն ավազակապետն է: Անջուր տափաստանում մոր փորից ելած արու լակոտին, նախ, շան հետ կռվել է սովորեցնելու, հետո՝ ձիու թափքից նետահարել, հետո՝ պիտի մեկի վրանից կուզեկուզ գիշերով մի բան հանել տա: Եթե հարամի լակոտը բռնվեր՝ հայրը մաղարիչ ու խնդիրք աներ տուժողին՝ իր կտրիճ ժառանգին ների, գողունին թողնի ձեռքին, առաջին թիքյան օրհնված պիտի լինի: Արանի սեխագլուխը ձին թամբում է, այծենին հագնում, նետուաղեղ քաշում մեջքին, ուրեմն պիտի իր խմբի հետ սուրա սարերը: Էնտեղ գյավուրի շեներն են, կուշտուկոկիկ բոզ կովեր, խաղաղ, արեգակից արբեցած մեղու, սնգույր են քսել թշերին, իսկ գլխներին ջանգյուլումի զիլ նախշուն պսակ դրել, ու խատուտիկ են փչում պարմանուհիները: Թալանի՛ նետվիր դեպի գյավուրի քերծերը, գետնիվեր վաշվիշի միջով հասի՛ր Գանձասար, Պինածյոր, Վաճառ, անհավատ մորթի՛ր, թալանը բեր լցրու՛գողու սոված վաչկատունդ:

Աչք են դրել հով խամհատների վրա, իջնենք Խաչենի գետաբերանը: Էնտեղ, ուր Քարագլուխ վերևից հսկում է ձորը, Փառուխի տափը գալիս կանաչ ճում է դառնում արխ կտրելու** համար: Նեանդերթալցի ստեղծարար գյավուրը քթոցի համար լացող ուռենու շմալ է ջոկում դեմից, հետո ծնկները ծալում, մտնում ջուրը: Շումերի թվի ճալաքարով ցածր պատնեշ պիտի դրվի: Ահա Փառուխի ափը՝ անպայման ճում պիտի կտրվի, բորբոք գետը պիտի ոլորվի դեպի խամ ու ցամաք տափը: Հունը բարակել ու հատնել է ջրից՝ սևաձուկ, կարմրախայտ, բեղլու, միրզե, տափակավեսի՝ եկել ու ընկել են ուռենու թաց քթոցի թակարդը, ուխաա՜յ: Էստեղից վերև սեխագլուխին բաց թողեցինք, ուրեմն պիտի բարձրանանք Քոլատակա բերդը: Հակոբավանքն արդեն նախավերջին խանդակն է, եթե էստեղ ընկրկում ենք, մնում է եթիմ ու հպարտ Սղսղանը: Մի՞թե նորից պիտի վերևից հարվածենք ախոյանին: Ուրիշ ճար չունենք, մի վերև է՝ մի երկինք, պիտի շրմփացնենք…

Հարբել ես գնացել Դանիելյան Էդիկի կաբինետը: Այ մարդ, դու ե՞րբ ես առանց արաղ առյուծ լինելու: Գնացել ես, ոտդ դեմ արել.

 -Դանիելյա՛ն, մի հարցով եմ եկել, խնդրում եմ՝ չէ չասես, խնդրում եմ՝ մի տեղեկանք տուր, կնիքն անպայման տակը, որ Շեն թաղամասի եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, պատկանում ա Դերունց Օհաննեսին: Օհաննեսի միակ ժառանգն ո՞վ ա, ապրե՛ս, ես եմ՝ Աբրահամյան Վահագս: Հետևաբար, արգելում եմ՝ Քոլունց Լևոն շան որդու աղջիկ Գայանը ոտք դնի իմ սեփականություն, վե՛րջ-վերջակե՛տ: Ես հո չե՞մ գալիս ձեր սեփական տները, գնացեք, ուր ուզում եք աղոթք արեք, թուղթ ու գիր արեք, մոմ վառեք, մեր եկեղեցին, խնդրում եմ, թուղթ տվեք, տիրություն անենք…

-Վահագ, էդ որտե՞ղ ես կոնծել, այ տղա…
-Պարդոն, պարդոն, ես չեմ կոնծում, ես հաց եմ ուտում:

Ափոն է՝ էլեկտրիկ Խորենի փոքր որդին, նեանդերթալցու ընկերը չէր, մեծ էր տարիքով, հիմա անհետ կորած է համարվում: Գնացել է Սիբիր, ու լուր չկա Գորբաչովի ժամանակներից: Ութն ավարտել է, արհեստ պիտի սովորեր, հոր վզին դնի, թե կլառնետ պիտի առնես, շան քացով տաս՝ հարմոն է ճղճղացնում, կլառնետ է ուզում: Մի շաբաթ չի քնել, երբ հայրը Մարտակերտի հանրախանութից իր հետ ավտոբուսով բերել է:

-Նայի, Գեորգի Մարտիրոսովի հացը չկտրցնես: 

Ամեն աստծո օր բազրիքին Ափոն կլառնետ է նվագել: Ի՜նչ նվագել, երկու նոտա տեղին՝ երեքը ֆալշ, քերծերը լեզու ունենային, կասեին՝ Ափո, հոգնել ենք քո ֆալշերից, մեզ խնայի՛ր:

Քո հացը համով ա, էլի,- ասել է նա մորը, երբ կեսօրին արդեն հալից ընկել է փչի-փչի անելով: Սիրանը ծհանը ձեռքին կանգնել է թոնրի գլխին ու պողից հռշնել է երեսը, մռինջը նստել հոնքերին:
-Վաա՜յ, Ափո, մեղա աստծուն, պրծա՞ր էդ, արի իմ հացից կտրի, հետո ասա՝ մամա, հացդ…

-Սոփիկ տոտա, Զաքունց Սեդան եկավ, փալասը գցի խոնչի վրա:
-Վա՜յ, իսկապե՞ս, ռուզիս տափը դառավ…
Սոփիկը մտերմաբար է անեծք տալիս. «գլխամեռը աչքախորով արեց հացերս», ու՝ ծիծաղում է: Էսուէն կասեն՝ ինչ չար արարած է: Խալխը դադար չի տալիս, եկել շինամեջն անցնում է. «Ընկեր Թառանյան, թաժա հա՛ց կտրեք», «ախչի, ա՛յ մուղդուսի Սմելա, մի կտոր դիր բերանդ, տես աղը ոնց ա», «Վաա՜յ, ղուրբան լինեմ քեզ, մեր Սվետիկի աղջիկն ա, Թբղլու մարդու գնացած, ե՛կ, ե՛կ, մեր բարեկամի ջիղ, գոնե մի չարեք տար պանրի հետ կերեք…»:

Նիրհը հաղթեց բանտավորին: Աչքերը բացեց՝ ժամը չքացել է իրենից, արդեն խուցը գրեթե ամենևին մութ է: Միջանցքի երկաթե դռները հետզհետե շրխկում են, ոտնաքայլի ամեն ճզմոց հոգին ագուցում է: «Ե՞րբ են ժամանակը ետ տալու»: Ընթրիք են ահա մատուցելու, դուռը մի քիչ ծերպեն՝ լուսավորի սենյակը: Հատակին պառկելու տաղտուկը խավար է դարձնում օրը: Սենեկան մեջքով պատին թիկնել ու ծխում է: Ծխուկի բոսորը մթան մեջ խաղս է տալիս: «Ըհը՛, Դոն Կորլեոնեն զարթնել ա: Հետս չեն ուզում շփվել,- մտածեց նա,- հո սաղունձ չե՛մ»: Խոսքուզրույց լսվեց, մետաղը նորից ճռնչաց՝ դռները բացվեցին: Քաջիկն է, «ա՜խ, դու կտրիճ Դավո շունշանորդի՛», ձեռքին անթափանց, ճռճռան տոպրակ: «Ըհը՛, էս ինչ տրաքչան ես բերել..»: Ցելոֆանը խշրտաց, միջից երկու լոլիկ ու կես թոնրի հաց հանեց: Նա դանակի շեղբով շերտ-շերտ արեց՝ ծալեց-դրեց գրպանը, հետո՝ ծոցից երկու տուփ ծխախոտ ու սփրայթի մի թիթեղաման հանեց: Լույսն ընկել է խուց, երեքով իրար տեսան: Էստեղ կարճ են որպիսություն հարցնում…

Սենեկայի երեսին մեռյալ աշխուժություն նշմարեց, դռները բաց լինելու հետ՝ սիրտ թեթևացավ: Նա կլաուստրաֆոբիան չգիտի ինչ է, կարող է ընդամենը պատահածով նկարագրել: Քեռին սադիստի նման (սադիստը ևս չգիտի), իբր սիրում է, ափը լայն բացած փակում է իր քիթմռութը, ըհը՛, ուր որ է,  շունչը կկտրի, վա՜յ, սիրտը պայթեց: Տասը վայրկյանից բաց է թողնելու, որ հռհռան: Հռհռում է, թե լացի, ծիծաղն է հաղթում: Վայրենի խաղ է, հետո երբ քույր-եղբայր, բարձերով իրար վրա են տալիս: Քույրը մեծ է ու թափով, մահճակալի ու պատի անկյունակում բռնացնում էր իրեն, հրմշտոտում, սիրտն էլի նեղվում է, թե պայթի: Աղաչանք էր անում, աչքունքով հասկացնում, որ իրեն բաց թողնի:

Սենեկան իրեն տեր է զգում խցի նեղլիկ, ազատազուրկ տարածքում: Վահագը վեր կացավ ու մթերեղենը շարեց դռան աջի կողասեղանիկին: Լուսնալույսի շողքը լցվել է ներս, փոքրիկ մի ուրախություն:

Սենեկան ծխում է գոնե, գրո՛ղը տանի, մեջքը բարձրացրել է տեղաշորից: Ասում են՝ մարդը յոթ տարի մենակ մնաց ու չխոսեց, լալիկ է դառնում իսկույն, Սենեկան գիտի՞… Իսկ ինքը խուց է եկել, որպեսզի կտրվի դրսի գանահարող մտածմունքից: Ամեն դեպքում, ինքն է իրեն սիրտ տալիս, բոլորից կապը կտրվել է, վերջապես բնության օրենքը եկել է իր տեղը, մեն-մինուճար մարդ: Կարելի է մտածել ապագայի մասին: Դու ո՞նց պարապ մնացիր, թե պսակվում եմ, թո՛ւհ… Ճիշտ է, երբեմն չորս պատը Վահագին խեղդելու չափ նեղսրտում է, ուզում է նույնիսկ գոռգոռալ, ուշունց տալ ում պատահի, սակայն մեկնումեկը, մի չարքի մեկը, նրան ասում է՝ հանգի՛ստ, դեռ երկար է էս խմորը ջուր տանելու, իզուր քեզ մի քրքրի: Սենեկան, լավ կլինի, չխոսի, ախ, ինչքան եմ ուզում նա փոշմանի: Չխոսե՛ս: Վահագին կողքինի արհամարհանքը քաջալերեց: Պատուհանից կեսմետր քառակուսի աշխարհ է երևում երկնքի տեսքով:

— Համեցե՛ք, ընկեր, մարդը մի կտոր բան ա, վերցրե՛ք:

-Չէ, ապրես, ախպեր, անուշ արա,- վերջապես վեցուկես տարի լռելուց հետո կերկերաց Սենեկա անծանոթը:

-Ինչպե՞ս կարող եմ մենակ, էս ջրի անունն արաղ ա, ընկեր, ճիշտ չի,- շշուկեց Վահագն ու ժպտաց:

-Անուշ արա, որպեսզի քեֆիդ չկպնի, մի կտոր բան կվերցնեմ:

Վահագը պտղունցով աղ լցրեց կես լոլիկի վրա, ու սկսեց ուտել, ու թափով կոնծեց պլաստմասե բաժակը:

-Գուցե սխա՞լ եմ արել ինչ-որ:

-Ամեն ինչ լավ ա,- Սենեկան ծուխը քիթ-բերանով բաց թողեց:

-Անունս Վահագ ա:

-Ուրախ եմ, Կարեն:

-Ամեն դեպքում, մեղավոր եմ զգում ինձ,- կես բաժակից Վահագը սրտոտեց, թեթև խիզախության միջից սկսեց կեղծել ինքն իրեն: «Քյոփօղլի արա՛ղ»: Անհայտ ծագման խմիչքը պայծառեցրեց նրա գլուխը, շինծու հանդգնություն դրեց նրա մեջ: Երկրորդ բաժակից իսպառ կհարբեր, դեռ մտածում է՝ խմի-չխմի, սակայն՝ օղին քաշեց, սրտովն ուրախ ալիք անցավ. Գայանի հետ հաշտվելու է, Գաբրիելյանին լավություն պիտի անի՝ ճանապարհածախս պարտքի համար: Բաժակն անձայն նորից լցրեց, «LM»-ը կնքատեց, հարյուր տարվա ծխող է, դրեց սեղանիկին, կրակայրիչ խնդրեց, մտածելով, որ դա ևս շփվելու հատիկ է: Կարենը ձեռքը մեկնեց, կրակայրիչը ֆռթկաց:

-Հարցեր չեմ տա, իհարկե, բնավորություն չունեմ: Կարելի ա մի քիչ զրուցել, գիշերը խորանա, գուցե կարամ աչք հուպ տալ: Մի շաբաթ կլինի, գիշերը նյարդերս չի անջատում:

Վահագը երկրորդ բաժակը թող արեց: Սփրայթի մեջ մեկ-երկու բաժակի բան մնաց, նա սեղանիկը հավաքեց, տեղավորեց պատուհանագոգի ստվերի մեջ՝ աղոտ լուսնալույսին չխանգարի տարածվելու խցի մեջ:

Գիշերը կարծես գնացքի մեջ անցավ: Չորս կողմի աղմուկը քնիդ մեջ երազ է ստեղծում: Վահագը որոշեց լուսանալու հետ վերջապես շարժել Սենեկային, միգուցե օգնելու հարց կա՝ կօգնի, թեպետ ժամերի ընթացքում մարում է իր մեջ հանդգնությունը, վաղուց է նկատել: Դրսում թողածն է իրեն դեռ ոգևորում՝ արդեն երկմտող Գայանը: Լուր չկա, միգուցե խփել-անցել է արդեն քաղաք, էնտեղից դեպի սահման ու արտերկիր, ով գիտի: Կմղկտա նրա սիրտը, հաստատունն իր մայրն է, եղբոր երեխաներն արդեն կարգին մեծացել են, բայց ուրիշ սերունդ են, շենի հետ հենց էնպես ունեն կապ: Գաբրիելյանն ու իր ձեռնբաց կինն ավելի հարազատ են, քան ձորի էն կողմի ազգականները: Ամեն դեպքում, քո ամենահարազատը դու ես, ձեռք կհասցնես քեզ: Միայն թե՝ էս խեղճի վիշտն ու լռությունն ինձ պատել է, բերանը ջուր առած, ի՜նչ անես: Մի եթիմ՝ ես, մեկն՝ ինքը: Չէ, ես սուս անողը չեմ, լուսանա՝ հետը լուրջ-լուրջ, կարգին զրույց կբացեմ, մտածեց նա: Ամեն ինչ մտքովն անցավ, բացի մի բան. «այ մարդ, միգուցե քեզ կասկածում են, չեն ուզում հետդ շփվեն…»:

-Երազիս բարձրացել եմ տանիքը, ափս ճակատիս հովանի արել,- ինքնիրեն, պառկած տեղը խոսեց Վահագը,- օրկունը բռնել ա Խաչենը, լելը կոխել՝ ձորերը սրբել տանում ա: Նոյեմբեր ամիս, ջուրը՝ պղտոր, պղտո՜ր: Դուշմանը զարթուն ա ոնց որ: Բա, լա՛վ, Թախտասարի կողմերը մեզ դուշմանը որտեղից, քշել տարել ենք հասցրել Բարդա:

Նա գլուխը թեքեց դեպի Սենեկան, որոշեց՝ վերջին խոսքն ասել ու սուս մնալ.

-Ուտելը ոնց ա էստեղ, եթե կարգին ուտել լինի, էշն էլ՝ էշատերն էլ, թող պահեն-պահպանեն մեզ էստեղ, կեր-խմի՝ պառկի-քնի: Սիրտդ լեն պահի, ինձ նման մտածի, թե ինչ անելիք ունես, առավոտը ուրախ վեր կաց տեղից, մինչև կեսօր որոշելիքդ արա քո հայաթում: Հետո դուրս եկ բլոտի: Արա, բայց կարո՞ղ ա մեզ բաց չթողնեն…

-Ներիր, Վահագ,- լեռը պայթեց՝ Սենեկան վերջապես մեջքը բարձրացրեց ներքնակից,- ներիր, ես ի՞նչ իմանամ դու ով ես, ինչի համար ես ընկել իմ խուցը:

-Հա, ախպեր, բան չունեմ ասելու, մենք բոլորս մի խցում ենք: Դրսում շատ մարդ արդեն խցի մեջ ա: Իսկ ես… ես երջանիկ եմ, թեպետ էստեղ փակված եմ: Նստեմ ու քեզ պատմե՞մ, թե ոնց եմ երջանիկ,- նեղացած խաղաց ու ընկերոջ հառնելուն ուրախացավ Վահագը,- իմ վերջին երջանկությունը քո խոսելն ա:

-Դու հո ամեն մարդու էն գլխից ախպեր չես ընդունում մի դաստի…

Մուկ էի բռնում մի ժամանակ, թքեցի ասացի՝ արա, ես ինչու չեմ ժողովրդական արտիստ, կամ բանկի զառամյալ խորհրդատու…

Դադիկի աղջկան գործատեղից փախցրել են, հա, հենց իրար չանգռոտելով, ամեն անպակաս ուշունց տալով՝ հրել են մեքենայի թափք: Վերժինե՛, դու Վերժինե՛, կծոտել, փեսացուի շորերը պատառոտել է, արմունկով տվել ապագա քավորի կողերին, մի ծղրտոո՜ց, վայ ամաա՜ն, մի ուշտուրմա: Ետևի նստատեղին իրար մեջ էին դրել հարսնացուին ապահովության համար, Շուրիկի Նինան է, ու քշել՝ Մարտակերտ-Մարաղա, ուղի՜ղ Ստեփանակերտ՝ Բազարի թաղ: Հասել են Նորագյուղի տակը, իտալական կոմեդիան՝ քեզ օրինակ, վա՜յ, Վերժինե, արդեն ասում-խոսում կատակ է անում առևանգիչների հետ, շենի էսինչի մասին պատմեն՝ հռհռան, էնինչին տնազ անեն՝ քրքզան: Հարսը տեղ ենք հասցրել, իջե՛ք…

— Իսկ դու լեզուդ կուլ ես տվել: Մեր հարևան պատմության դասատու Հերսիկը մի քանդակ ունի հյուրասրահում, մորաքույրն ա Մոսկվայից ուղարկել, գիպսե արձան, աչքերը մի թավուր են, թե չէ՝ իսկական քո պատկերն ա: Ես՝ Առաջաձորից եմ, եթե քեզ թվում ա բռնաբարության համար են բերել ինձ էստեղ, իմացի որ էդպես չի: Գողություն չեմ արել: Քեֆս լավ՝ կռվի մեջ եմ ընկել: Արաղի վրա չեմ դնում մեղքը, գոռգոռացինք, իրար մորով, ամեն անպակաս ուշունց տվեցինք, վերջում կռիվը թափեցին: Անառակի փորից ծնվածը զանգեց ինձ օրգանը գցեց, էսքան բան: Ես չեմ եկել հետդ էստեղ կես անեմ վանդակը: Վայ թե լուրջ հարց կա լռելուդ մեջ, մղեյիդ կենամ մի քիչ:

-Ես արդեն քեզ հավատում եմ, հո քեզ մի թավուր չե՞ս զգում,- իբր աշխուժացավ Սենեկան:

-Սպասիբա:

-Իզուր ես նեղանում:

-Մերս հիմա տխուր ա, անտանելի նվնվան բնավորություն ունի, երևի ինձ արդեն տասնհինգ տարի պատիժ ա սահմանել իր մտածմունքների մեջ: Իսկ Մուռլիկը… Սենեկա, դուք կատու ունե՞ք տանը:

-Չէ՛, շուն ա բակում կապած:

-Խե՛ղճ շուն, նույն խցի մեջ: Մեր շեկ Մուռլիկն ինձ հետ ա քնում: Որ մեկ-մեկ խմած եմ լինում, ինքը կարպետին ա մեկնվում, կանչելուս՝ աչուկները արհամարհական կամաց բացում ա առավոտը, իբր լսողությունը վատ ա: Մուռլիկի պահվածքից ես երջանիկ եմ դառնում:

-Քեզ բաց են թողնելու էսօր-էգուց, ինձ՝ չէ, ես վտանգավոր եմ: Սրտիդ հարցերը կլուծես, համաձայն եմ հետդ, դու չես կատակում, քո ուսերին ա բեռը:

-Լավ, արի որսից խոսենք: Չգիտեմ որտեղացի ես, եթե Թարթառից ես, տունդ շինվի, որսից պիտի խոսեմ կամ արաղ քաշելուց: Ձեզ մոտ երևի հերու լիքը հոն կար:

-Չէ, էս թեման լուրջ ա, լավ կլիներ՝ միասին դուրս գայինք, գնայինք ուղիղ Եշլատեղ: Քեզ ծանոթ չի, մեր հանդն ա՝ քերծի ճակատը…

«Ես՝ Հաբեթնակի տղա Վահագս, չեմ ուզում մեռնել, որ մեռնեմ հանկարծ, ինձ Ղլեն թումբում եմ ուզում թաղեն՝ հորս մորս մոտ: Գիտեմ, որ հերս նույն սուսուփուսն ա, մայրս նույն սրտացավն ու աշխարհի դարդն իրեն տվածը, վրթվրթա՜, վրթվրթա՜: Մեռնելուց չեմ վախենում, շան տղու կյանքն ա ափսոս, քնել ու չզարթնելուն նույնպես համաձայն չեմ, տունը դատարկ մնալուց եմ վախում, գազանի վախ: Ոչ մի վախի հետ համեմատելու բան չի, երկիրը ուրիշին տալուց եմ վախենում: Էն միպոզանին աչքիս ալաբուլա երևաց, ասաց՝ եթե մեռնելուց չես վախենում, երկիրը չես տալու ուրիշի: Քոնոնք, իզուր ա քեզ թվում, թե Ղլեն թումբում են՝ քարն իրենց վրա, իբր «մենք մեր տանն ենք, իսկ դուք հյուր եք աշխարհում», էն կածանի հին գերեզմանի վրա գրվածի նման: Սռնատոն ոնց ես ջերմում հուլիս ամսին, քո ապուպապի շունչն ա հազար տարեկան, խորոված ես անում, կրակից իրենք ուրախանում ու՝ չեն խոսում, լուռ են: Ո՜նց խոսեն, յոթ տարի ես ասում, հազար տարի ա լուռ… Ինձանից ձեզ խորհուրդ, մեջք-մեջքի պիտի տանք, Սռնատան ստվերն ինձ օր ու ցերեկ չի տալու…

————————
*Հույն պատմիչ, աշխարհագրագետ Ստրաբոնի «Աշխարհագրություն» (մ.թ.ա. I դար) երկում Քուռ գետի աջ ափին գտնվող երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի մարզերից մեկը։

* * արխ կտրել — գետի հունը փոխել

Նկարի հեղինակ՝ Քեյսի Ջոզեֆ ՄըքԳլին (Casey Joseph McGlynn)

No Comments

Leave a Reply