maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արամ Ալավերդյան Արցախ ԳրաԴաշտ

Արամ Ալավերդյան, Զգուշավոր բաս

27.04.2020

                                                            

Ջոկատի հրամանատարը նրա ուսուցչին ասել է.

-Դու գնա Ստեփանակերտ, լրագրողի գործդ շարունակիր, դա ավտոմատ բռնելուց կարևոր ա, կռիվ գնացող շատ կա: Մեռած-կենդանի՝ մեր ժամանակը հավերժացնողի կռիվն ավելի պետքական ա…

Հետո, զինկոմ, փոխգնդապետ Թումանյանը, գլուխը թղթերի մեջ, առանց երեսի նայել՝ գրասենյակի ռուսերենով դարձել է նրան.

-Мы тебе преподносим шанс остаться в живых, в понедельник с вещами ждем. Вот вам извещение в руки, оно вам понадобится для эдаких формальностей там, где вы сейчас находитесь. Вопросы? — Вопросов нет.

Թուրքը երկնքից քաղաքի հերն անիծել է:

Երդման տեքստերը, ինքնաձիգի համարը, սպայի ավար՝ նոփ-նոր կամուֆլյաժի երփներանգ շողքը, ծագը դիմավորող լամբադա կրակահերթը ու տանկի դեմից առավոտյան ալարկոտ, մեն-մի զգաստացնող թնդյունները պատերազմ ազդարարեցին…

Արդեն կարգին ժամանակ էր անցել, երբ մի օր քաղաքում նա, իր զարմուհու տանը, Ասկոլկա Աշոտի կնոջ՝ Նելլիի հետ պատիվ ունեցավ ծանոթանալ: Աշոտն արդեն զոհվել էր: Սեղանին պիտի խոսք ասվեր: Ասկերանի արևահամ կոնյակի կիսատ բաժակը վերցրեց՝ Նելլիի համեստության ու երեք որդիների հանդեպ անկեղծ հիացմունք հայտնելու համար, կես տարի առաջ եղած Քարինտակի կռվի մասին պատմեց: Կարծեմ՝ հունվարի 28-ն էր: Թուրքերը, Հունոտի կապն ի վեր՝ Իսաբուլաղի կողմից ու արևելքի հատվածից, իջնում, շենը շրջապատում են: Ասկոլկա Աշոտի ջոկատը, Կարկառի հունով ու Շոշի կողմերից, ուրիշ տղաների հետ միասին գալիս՝ Քարինտակը պաշարած թուրքերին վերցնում է շրջապատման մեջ:

Չգիտեմ՝ գրքեր են գրվել այս մասին, թե՝ չէ…

Շատ ջրեր են հոսել: Սովորաբար առավոտները բացվում էին նախորդ օրերի տեղեկատվական հանրագումարով:  Զոհերի, վիրավորների թվաքանակը ամփոփում էին: Արևը նույն կերպ էր ճառագում Ուղտի Մեջքից, որտեղ թեժ, վտանգավոր ու ամենագույժ հատվածն էր: Առհասարակ, Ուղտի Մեջքն ու Կիչանը կռվի Ստալինգրադն էին: Քանի՜ տղա է մահկանացու կնքել, որպեսզի թուրքի ծովային հեռահար հրանոթները մի քանի մետր նույնիսկ առաջ չգան դեպի Ասկերան, Ստեփանակերտի կենտրոնը կրակի բերան էր ընկնում: Այդ՝ սովորականից երկարափող, մահաբեր հրանոթները — ի՜նչ Ստեփանակերտ — տասնյակ մետրեր Ասկերանին մոտենալով՝ կարող էին մինչև Ջդըրդուզի կեչիներն էլ արկ նետել, դեռ տրամագծորեն ուրիշ այլ խաղաղ գյուղերի մասին՝ չեմ խոսում:

Իսկ կռվի դժոխքը առաջնագծում չէր, ոչ էլ՝ Վաղուհաս-Ղազանչի ձգվող խիտ ու մանրոտ անտառների հավանական դարաններում: Իսկական դժոխքը մարտական հոսպիտալներն էին. ով՝ վիրավոր, կամ անվրեպ, մի քանի րոպեով այդտեղ է այցելել, հետո շատ օրեր են պետք եկել՝ զինքն իրեն հավաքի: Երաժշտության ոլորտում մի հասկացություն կա՝ զգուշավոր բաս, մարտական հոսպիտալ տեսած ամեն զինվոր հետագայում այդ զգուշավոր բասի միջով անցել է, որպեսզի ինքնիրեն բարոյապես մեղսունակ զգա, որպեսզի կրկին առաջ գնա՝ դեպի գալիք օրեր:

Ի՜նչ կռիվ՝ որ հուսալքություն չլինի: Հուսալքության ճնշող ներքին ընդվզումը որ չլիներ,  հաղթանակների մոլեգին երթ չէինք ունենա երբեք: Զգուշավոր բասը, հարկավ, աստծո կամքով, թե ճակատագրի բարությամբ, ում կենդանի է թողել՝ թողել է: Կենդանի մնալն էլ մի անտես արատ ունեցավ, մի մեծ դարդ էլ դա էր: Առանի տափաստաններ հասած, հոգնաբեկ, կենսուրախ, իսկական զինվորը, կյանքը ցույց տվեց, որ առաջ գնալու մեջ է միայն արյունռուշտ: Կռվում՝ ինչպես կռվում, իսկ խաղաղ օրերին՝ կորած, ամաչկոտ, խորթ կատվի շոյող, սրտոտ, համեստ մարդ է զինվորը: Բայց սա ուրիշ նյութ է, ուրիշ մեղեդի:

Կռիվն իսկական պոեզիա ունի: Սուտ է, որ թնդանոթները մուսաներին լռեցնում են: Լույսի պոեզիան քեզանից անկախ է գալիս, ու երբեք, էլ ցմահ, սրտիցդ դուրս չի գալիս:

Գիշերը, երբ տնակ-զորանոցի լույսերը հանգցրել են՝ հերթափոխից եկած խումբը քնի, տղաներից տարիքով ավագն ընկել է մտատանջության մեջ: Երկու օրից հերթն իրենն է. պիտի թիկունքի կարևոր, անվտանգ ծառայությունը թողներ, մեկներ առաջնագիծ: Այնտեղ բիրտ մարտեր էին ճարճատում: Տղաների թիվը քչացել էր: Կավագույն ճակատի երկայնքով էին իրական, որոշիչ դեպքերը տեղի ունենում այդ ժամանակ: Ինքնաձիգ բռնող մարդու կարիք էր զգացվում: Իսկական տղամարդիկ մարտի մեջ էին հարկավոր: Թուրքերն արդեն նկատելի նահանջ էին տալիս: Լարված բախումներ կան, հակառակորդը ստեպ-ստեպ հետ է գնում. իսկ մեր շարքերը, ավաղ, նոսրացել են: Ահա թե ինչու էր համալրումը շատ կարևոր:

Տղաներից տարիքով ավագը — կռիվ է, կյանք է, ամեն ինչ կլինի — զորանոցի մթան մեջ, աչքերը կեղեքումից՝ բաց, ճիգ է անում մոտենալ հրամանատարին, ազնվորեն, շշուկով թեկուզ սրտինն ասի, թեթևանացնի հոգին: Կամ դես կտրի, կամ՝ դեն.

-Կոմանդիր ջան, կլինի՞ ինձ չուղարկեք ճակատ: Ես կռվել չգիտեմ, ինչ մեղքս թաքցնեմ, ես շատ անտանելի վախում եմ: Չես պատկերացնի, սա վախ չի, սա անասնական մի անդուր վիճակ ա: Եթե հնարավոր ա՝ ինձ մի տարեք ֆրոնտ: Փոխարենը՝ մի ուրիշ ծանր բան կվերցնեմ ինձ վրա, մենակ… մի՛ տարեք, թե հնարավոր ա: Սա մի անկեղծ խնդրանք ա:

Կարճ կապեմ: Հրամանատարի միակ հնարավոր վճիռը տարիքով ավագին իրենով փոխարինելն էր, թեպետ դա էլ էր հայոց հարց: Գնդի ղեկավարությունը պիտի որոշի: Շունը տիրոջը չի ճանաչում: Որ «չէ» ասեն, պիտի գոնե ասի՝ մարտկոցն էդ տասը օրը առանց իրեն էլ կարող է յոլա գնալ, փոխարինողներ կան, ու, ճիշտ է, կրկնակի պատասխանատվության տակ էլ կընկնի: Թեև, իր գործն է, ամեն դեպքում, հերթը հերթ չի՞, գլխաքանակն էլ՝ գլխաքանակ: Ինքն է ուզում՝ գնա մարտի: Ինչ կլինի-կլինի, ջհանդամը: Առնվազն հոգին հանգիստ է լինելու, խիղճն էլ՝ թեթև: Գիշերվա մթան մեջ իր մոտ մի կերպ եկած տարիքով ավագ ընկերոջ ազնիվ խոստովանությանը նա անսացել է: Խղճացել է նրան՝ ճիշտն ասած: Առնվազն իր միջի մարդկայինը չի տուժելու: Իբր էն հազար-հազար տղաները իրենից ինչով էին պակաս, որ երեկ կային՝ էսօր չկան, երազի նման անցան-գնացին, ծանոթ-ընկեր-բարեկամ՝ զոհվածի ձեներն էլ չի հիշողությունից գնում, մտածելու է հրամանատարը:

Հրամանատարի քաջութունը, ստացվում է, դիպվածն էլ էր հարգելու: Սիրտն ու ենթագիտակցությունը չեն գուշակել, որ մեծ կռվի վերջին տասը-տասնհինգ օրերը պիտի լինեն: Ապրիլի վերջ, երկու-երեք օր, անջուր տափաստանի ապրիլ-կեռասի ժամանակ, երբ հանդիպակաց բարձունքները, հարայ տալով, հայ-թուրք, պաղկնոցի խաղալու նման, իրար վրա կրակահերթ էին բաց թողնում: Դաշտայինով խոսում են, թե՝ «…տղե՛րք, մի քիչ ո՛տք կախ գցեք: Որ տեսնում եք համը հանում են՝ էդ դեպքում կրակեք: Հեյդար բաբան ոնց որ մերոնց պերեմիրիա ա խնդրել: Ինչ-որ հանդիպում կա, թուղթ պիտի ստորագրեն, հասկացա՞ք: Զգո՛ւյշ եղեք, էս ա իրենք էլ պիտի լռեն, պայմանավորվածություն կա…»…

Հաղթանակի զգուշավոր բասի օրերն էին …

No Comments

Leave a Reply