maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalcasibomjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleultrabetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisholiganbet güncel girişcasibomsekabetonwinholiganbetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisocciredbetwoonbetwoonbetwoonbetsmovebets10 girişMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibomtipobetjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelerijojobetonwinonwincasibom girişspinco
ԳրաԴաշտ

Արամյանց/Գյուղեր հայ գաղթականների համար

07.12.2020

Ներկայացնում ենք հատված Կարեն Օհանջի (Օհանջանյան) ‹‹Արամյանց›› գրքից: Հանճարեղ ձեռներեց ու բարեգործ Միքայել Արամյանցի կյանքի մասին պատմող այս գեղարվեստական պատումը լույս է ընծայել ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչությունը, ռուսերենից թարգմանել է գրող Դավիթ Սամվելյանը: Գիրքը կարող եք ձեռք բերել երևանյան բոլոր խոշոր գրախանութներից։ Արժեքը՝ 4700 դրամ։

****

Գոլովինսկի պողոտայի և Բարյատինսկի փողոցի անկյունում ամբողջ թափով շինարարական աշխատանք էր ընթանում: Եթե Միքայելը քաղաքում էր գտնվում, օր չկար, որ չայցելեր շինհրապարակ. զրուցում էր աշխատավորների հետ, հետաքրքրվում էր շինարարության ընթացքով, հյուրասիրում էր նրանց, երբեմն էլ նրանց հետ ճաշում էր:

Հյուրանոցը կառուցելիս օգտագործվում էին լավագույն հումքերը, որոնք Միքայելը հիմնականում գնում էր արտասահմանից, իսկ ամբողջ աղյուսն ու մնացած շինանյութերն ունեին ‹‹Արամյանց›› կնիքը: Մինչև ‹‹Մաժեստիկ›› հյուրանոցի կառուցումը Թիֆլիսում նման բան չէր հանդիպում:

Արամյանցը հյուրանոցը կառուցում էր դարերի համար՝ սիրելի քաղաքին իր մասին հիշատակ թողնելով: Դա արվում էր նաև կանխամտածված՝սերունդների համար: Քանզի եթե որևէ մեկը կասկածի հյուրանոցի հեղինակի հարցում, սվաղի տակ ընդմիշտ կպահպանվի իր հիշատակը: Շինարարությունը մոտենում էր ավարտին, և արդեն ակնհայտ էր, որ հյուրանոցի շրջանաձև ճակատամասը, որը սահուն միավորում էր Գոլովինսկի պողոտան և Բարյատինսկի փողոցը, ճարտարապետ Տեր-Միքելովի հանճարեղ մտահաղացումն էր: Հյուրանոցը կարծես տրամաբանորեն եզրափակում էր քաղաքի ամենահարգի մասի մի ամբողջ թաղամասի նկարագիրը: Այն տեսանելի էր և Ալեքսանդրովսկի զբոսայգու կողմից, և Բարյատինսկի փողոցի ամենացածր հատվածից, իսկ Գոլովինսկի պողոտայի մասին, որը փառահեղ զարդարել էր, խոսք անգամ չկա:

Հյուրանոցի կառուցումը նրա միակ հոգացողությունը չէր: Քսաներորդ դարի սկզբին Թուրքիայի բռնաճնշումներից փրկված գաղթականների առաջին հոսքը Միքայելին դրդեց ունեզրկված ազգակիցների համար նոր գյուղ կառուցել: Մի անգամ նա կանչեց իր եղբորորդի Դավիթին՝ Կոնդորի որդուն, և ասաց նրան.

— Որոշել եմ նոր գյուղ կառուցել Բոլնիսում[1]՝ Հայաստանի կողքին: Ներսումդ ուժեր և ունակություն ունե՞ս մտադրությունս կարճ ժամանակում կյանքի կոչելու համար:

Ամուր մարմնակազմությամբ և տիպիկ հայկական դիմագծերով, հոր նման հավատարիմ ու հանդուգն աչքերով առանձնացող Դավիթը նայեց հորեղբորն ու ասաց.

— Ամի՛, ինչ մտադրվել ես, կիրականանա: Ես քեզ հուսախաբ չեմ անի:

Միքայելը երախտագիտությամբ նայեց եղբորորդուն, նրան սեղմեց իր գրկում և ասաց.

— Աստված քեզ օգնական, որդի՛ս,- դույզն-ինչ չկասկածելով, որ եղբորորդին ի կատար կածի խոստացածը…

Գործնականում հյուրանոցի հետ միաժամանակ Վրաստանի և Հայաստանի սահմանին կառուցվում էր նոր բնակատեղի՝ Արամաշենը՝ նախատեսված Թուրքիայից հայ գաղթականների ապրելու համար: Կարճ ընթացքում (1912թ.) ութսուն նոր տուն կառուցվեց: Նոր գյուղն ապրում էր և գոյություն ուներ բացառապես Միքայելի նվիրաբերությունների հաշվին: Երբ նա եղբորորդի Դավիթի հետ լինում էր այնտեղ, մարդիկ տառացիորեն բարձրացնում էին նրան ձեռքերի վրա և շրջում էին գյուղով՝ իրենց սերն ու երախտագիտությունը ցուցադրելով ուրիշներից այդքան տարբերվող մարդու հանդեպ…

Հյուրանոցն իր առաջին հյուրերին ընդունեց հազար ինը հարյուր տասնհինգ թվականին՝ այն ընթացքում, երբ Միքայելի սիրտը պայթում էր Թուրքիայի հայերի ճակատագրի համար ցավից: Գաղթականների հոծ խմբերը հեղեղում էին Վրաստանն ու Արևելյան Հայաստանը:

Աղքատ, սոված, վիրավոր, բայց հույսը չկորցրած հայերն օգնություն և արդարություն էին փնտրում: Միքայելն առաջիններից էր, որ իրենց պատմական Հայերնիքից թուրքական յաթաղանից փախած ընչազուրկ հայրենակիցների համար Վրաստանում և Հայաստանում կազմակերպեց ապաստարանների ստեղծումը:

Նորակառույց հյուրանոցում ապաստանեցին նաև բազմաթիվ հայեր՝ եվրոպական մշակույթի և արվեստի լավագույն ներկայացուցիչներ, որոնք Թիֆլիսի օպերային թատրոնի բեմում ի օգնություն գաղթականների բարեգործական համերգներ տվեցին…

‹‹Մաժեստիկ›› հյուրանոցը դեպի Օլիմպոս իր վերելքի ոչ դյուրին ուղին սկսեց մեծ փորձությունից՝ կարեկցանքի փորձությունից: Եվ այն դիմացավ այդ փորձությանը պատվով: Փարիզի ցուցահանդեսում թիֆլիսյան ‹‹Մաժեստիկ›› հյուրանոցը ճանաչվեց 1915թ. կառուցված Եվրոպայի լավագույն հյուրանոց՝ ստանալով ոսկե մեդալ և Գրան-պրի:

Միքայելն անսահման հպարտ էր, բայց սիտը շարունակում էր արնահոսել իր ժողովրդի ճակատագրից…


[1] Բնակավայրը հիմնադրվել է 1818 թվականին95 գերմանական ընտանիքների կողմից Կատարինենֆելդ անվանմանբ՝ ի պատիվ Ալեքսանդր l թագավորի քրոջ՝ Եկատերինա Պավլովնաի։ Սովետական կարգերի հաստատումից հետո ի պատիվ գերմանացի կոմունիստ Ռոզա Լյուքսեմբուրգի  վերանվանվեց Լյուքսեմբուրգ: 1944 թվականին քաղաքը վերանվանվեց Բոլնիս։

No Comments

Leave a Reply