maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ազդագիր

Արշալույս Չիֆլիկյան. գույն և տրամադրություն

18.03.2024

Մարտի 22-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա բեմանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշալույս Չիֆլիկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Արշալույս Չիֆլիկյանը երևույթ է հայ կերպարվեստում, արգասավոր նկարիչ, գրող, հանրագիտակ, մեծահմուտ մանկավարժ, որի մարդկային ու մտավոր արժանիքները բարձր են գնահատել ժամանակակիցները։ Նա միանգամայն արժանիորեն էր կրում Հայաստանի վաստակավոր նկարչի կոչումը (1970թ.): Նրա ներկայությունը կար մշակույթի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, թատրոն, պոեզիա, դրամատուրգիա և այլն, որտեղ իր դեմքն ու տեղն ուներ։


Չիֆլիկյանը կարծում էր, որ նկարչի աշխատանքի համար պետք է լինի լիակատար ազատություն, դրա համար անհրաժեշտ է մարդու հոգևոր կյանքի գլխավոր երեք ուղղությունների տիրապետում՝ իմացաբանություն, գեղագիտություն և բարոյագիտություն։ Հետևելով այս սկզբունքին և աշխատելով Ախալցխայի հայկական ու վրացական թատրոններում՝ նա պիեսների թատերական ձևավորումները բխեցնում էր հայ և վրացի հանդիսատեսի ընդհանուր մտածելակերպից և գեղագիտական ըմբռնումներից։ Դրանով Չիֆլիկյանը մտավ նաև վրաց թատերական նկարչության պատմության մեջ։



Նա իր ողջ գործունեությամբ ակտիվորեն նպաստել է ազգային գեղարվեստական մշակույթի, հայկական հեռուստատեսության հետագա ծաղկմանը: Դեռ Ախալցխայում ապրած տարիներին Չիֆլիկյանին գրավել էր «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդման միտքը, որը կարևոր էր նրա համար։ Ստեղծեց հերոսական թեմաներով նկարների շարք՝ էպիկական հերոսների պատկերներ. որոնց հիմքը հայրենասիրությունն էր։ Չիֆլիկյանը կատարել է նաև բազմաթիվ գրաֆիկական աշխատանքներ պատմական թեմաներով, ուր արտահայտվել են արվեստագետի ստեղծագործական հակումները դեպի արվեստի դասական ձևերը և ռոմանտիզմի ազնվազարմությունը պահպանելու ձգտումը։ Տիգրան Մեծի, Արտաշեսի և այլ պատմական անձանց պաշտամունքը եղել է նրա արվեստի մշտական մոտիվներից մեկը։

Արշալույս Չիֆլիկյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 26-ը:

No Comments

Leave a Reply