maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbetholiganbet girişjojobetcasibombetkomcratosslotbetkanyonbetkanyonbetkanyonjojobetsahabetpiabellacasinosahabetjojobetdeneme bonusujojobetjojobet girişextrabet giriş216casibommatbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobetmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommatbetcasibomholiganbetcasibomcasibombahsegeljojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetmatbetjojobetmeritkingjojobetsahabetcasibomholiganbetholiganbetjojobet güncelbahsegel
Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Երիտասարդների արվեստանոց. Տիգրան Պողոսյան

17.01.2020

Տիգրան Պողոսյանը ծնվել է  1995-ին Կապանում: Սովորել է Հայաատանի գեղարվեստի պետական ակադեմիայում գեղանկարչության բաժնում՝ Փարավոն Միրզոյանի արվեստանոցում: Բոլորովին վերջերս Կապանում տեղի ունեցավ երիտասարդ նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը:

— Ե՞րբ որոշեցիք, որ ուզում եք դառնալ նկարիչ կամ՝ որ արդեն նկարիչ եք:

— Շատ փոքր էի, բայց հիշում եմ  ինչպես էի վարակված «նկարչական ժանտախտով»,  նկարում էի ամեն օր և ամենուրեք:  Գրիչ, մատիտներ, գույներ …. մանկությունս անցկացրի դրանց հետ: Ծնողներս, տեսնելով իմ սերը դեպի արվեստն ու լսելով մեր նկարիչ բարեկամի խորհուրդը, ինձ տարան նկարչական դպրոց։

Տունդարձ լուսնկա գիշերով

Նկարչական դպրոցը ավարտելուց հետո ստեղծագործական դադար էր: Չափահաս տարիքում հասկացա, որ իմ առաքինությունը այս կյանքում ստեղծագործ մարդ լինելն է: Այո՛, Ես նկարում եմ՝ ստեղծագործում, բայց չեմ կարող ինձ կոչել նկարիչ, այդ կոչումին արժանանալու համար շատ ճանապարհ պիտի անցնես:

Ո՞րն է Ձեզ համար արտահայտչամիջոցներից գլխավորը՝ գո՞ւյնը, թե՞ գիծը:

— Անխոս, երկուսն էլ կարևոր են, սակայն ժամանակակից կյանքում, ժամանակակից արվեստում մեզ հնարավորություն է տրված ոչ միայն գույնի կամ գծի շնորհիվ արտահայտել մեր ասելիքը կամ էմոցիաները, այլև լույս ու ստվերի հարմոնիկ խաղով, կոլորիտային ընդհանրությամբ, լոկալ քսվածքներով, անգամ տեղ-տեղ՝ լղոզվածությամբ։

-Կա՞ թեմա Ձեր արվեստում, որ գերակշիռ է մյուս թեմաների համեմատությամբ:

— Կին, ծննդավայր. դրանք, ըստ իս, ամենամոտիվացնող երևույթներն են: Բայց չէի ասի, թե ունեմ առանձնացված թեմաներ:

Մոսկվան իմ աչքերով

-Ձեր նկարչությունը իրականության արտացոլո՞ւմն է, թե՞ իրականությունից կտրված ինքնաբավ աշխարհ:
-Ես իմ ստեղծագործություններում անդրադառնում եմ այսօրվա կյանքի մահացող երևույթներին։ Բայց հաճախ, հոգուս աշխարհի հետ անկեղծանալով, փորձում եմ վերարտադրել այն, ինչը կփորձի լուծում տալ այդ խնդիրներին։

Ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ խնդիրներ ունի երիտասարդ արվեստագետը Հայաստանում:
— Հայաստանը ցավոք մոտ 30 տարի անշնչացած էր, անշունչ էին թե՛ տնտեսությունը, թե՛ մշակույթը: Ժամանակ է պետք, որ հասկանանք՝ Հայաստանում ավելի հավանական է մշակույթով զարգացնել տնտեսությունը, քան տնտեսությամբ՝ մշակույթը։ Արվեստագետը կարիք ունի էլ ավելի ուշադրության ու գնահատանքի:

Սիրում է, չի սիրում

Արվեստագետների հետ երկխոսության ի՞նչ խողովակներ ունի երիտասարդ նկարիչը:

— Արվեստագետներն ունեն իրենց  նեղ շրջանակը, ինչը շատ ցավալի է: Նկարիչները շատ քիչ են շփվում դերասանների հետ, դերասանները շատ քիչ են շփվում երգիչների հետ,  երգիչները ընդհանրապես չեն էլ շփվում գրողների հետ։

Ազգայինը պե՞տք է երևա նկարչի գործերում:

— Ազգայինը չի կարող չերևալ մեր աշխատանքներում:

Բնորդուհի

Ո՞րն է Ձեր առջև դրված գերագույն նպատակը կերպարվեստում:

— Թե՛ կերպարվեստում,  թե՛ կյանքում իմ նպատակն ու առաքելությունն է հասցնել տալ աշխարհին այն, ինչ Աստված ինձ փոխանցել է։

Կարևորո՞ւմ եք արվեստաբանի կարծիքը:

— Այո՛, բայց ոչ այն ձևով, որ կա այսօր:

Բանվորական բաղնիք

 — Ո՞վ է որոշում նկարի գինը, և կա՞ Հայաստանում համապատասխան շուկա:

— Նկարի գինը Հայաստանում նկարչի հեղինակությունն ու նրա արած աշխատանքի որակն են որոշում, հաճախ՝ միայն հեղինակությունը…

Վախթանգի դիմանկարը

 -Ունեցե՞լ եք ցուցադրություններ Հայաստանում և արտերկրում, ունե՞ք մրցանակներ:

— Մասնակցել եմ մեծ թվով ցուցահանդեսների ու փառատոների: Մի քանի անգամ ցուցադրվել եմ արտերկում, մասնակցել Ղրղզստանում ԱՊՀ երկրների վարպետության դասերին, բայց ինձ համար ամենանշանակալիցը վերջերս կայացած  առաջին անհատական ցուցահանդեսն էր իմ ծննդավայրում՝ Կապանում։

Կա՞ հայ կամ ոչ հայ որևէ նկարիչ, որը Ձեզ համար ամենասիրելին է:

— Գնահատում, ոգեշնչվում և աշխատում եմ դասեր քաղել վաղ վերածննդի, ինչպես նաև դասական նկարչության խոշոր վարպետներից և փորձում նրանց աշխատանքներից ճիշտ գիտելիք, գրագիտություն քաղել,այդ հիմքի վրա վերագտնել և կառուցել իմ սեփականը, ինչը, իհարկե, Աստծուց է շնորհված: Միևնույն ժամանակ ուսումնասիրում ու հետաքրքրվում եմ ժամանակակից արվեստով և հնարավորինս փորձում զգալ ժամանակի ռիթմը:  Հատկապես ոգեշնչող ու տպավորիչ են հայրենի քաղաքիս շնորհալի նկարիչները՝ Դավիթ Մարտիրոսյանը, Արա Ալեքսանյանը: Շնորհակալ եմ նրանց, ուրախ եմ, որ ճանանչում եմ:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply