maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomsekabetcasibomcasibomcasibomonwincasibombetebetcasibomonwindeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmarsbahismarsbahisjojobetjojobet girişmarsbahisjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ

Այս պատերազմով մեր թշնամին մեզ շանս է տվել

29.09.2020

Հայացք պատերազմին. Հովիկ Վարդումյան (գրող, ազատամարտիկ)

Ասեմ, որ այն, ինչ կցանկանայի ասել հայ ժողովրդին, հայ ժողովուրդն առանց իմ ասելու էլ արդեն անում է: Ես հիացած եմ, ուղղակի հիացած: Նույնիսկ հուզվում եմ այս մասին խոսելիս: Այն հակամարտությունը, որ կար իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև մինչև այս պատերազմական դեպքերը, հիմա իսպառ վերացել է: Հայերն ուղղակի իրար հոշոտում էին: Իսկ այս օրերին հետևում էի Ազգային ժողովի նիստին, սիրտս փառավորվում էր: Մարդիկ վերջապես ամեն բան դրել են մի կողմ և մտածում են մեկ ուղղությամբ: Իմ խոսքը հայ ժողովրդին լինելու էր. «Մեզ փրկողը մեր միասնությունն է բոլոր դեպքերում, ցանկացած իրավիճակում»: Բայց այդ միասնությունն այսօր կա՝ առանց հորդորների, առանց խրատների: Ժողովրդի գիտակցությունը հզոր է: Այսպիսի պահերին մենք բոլորս դառնում ենք իսկական հայ մարդ: Հիմա իմ ցանկությունն այն է, որ դիմանանք: Պիտի դիմանանք ու դիմանանք: Զինվորը կռվում է մարտադաշտում, բայց կյանքը ծանրանալու է նաև թիկունքում, եթե այս պատերազմը երկար ձգվի: Թեև ես համոզված եմ, որ եկար չի ձգվելու: Պատերազմի ժամանակ զոհեր են լինում, մարդիկ, որոնց ընտանիքներից զոհ է եղել, մեծ ցավ են ապրելու: Ցավ ենք ապրում բոլորս զոհերի համար: Բայց կարևոր է, որ չկոտրվենք, չթշնամանանք միմյանց դեմ, ազգի դեմ, երկրի դեմ: Ազգի անկախությունը միշտ էլ զոհեր է պահանջում: Այս պատերազմով մեր թշնամին մեզ շանս է տվել, որ այսքան երկար ձգձգվող մեր հարցը ստանա վերջնական լուծում: Իսկ մենք, որքան հնարավոր է, պետք է պաշտպանական մարտեր մղենք, առավելագույն կորուստներ պատճառենք թշնամուն ու գնանք առաջ: Առա՛ջ, միա՛յն առաջ: Մեր վերջնական սահմանը Քուռ գետն է: Ինչքան մոտենանք այդ սահմանին, այնքան լավ։

Ardi.am

No Comments

Leave a Reply