gaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim kodubetmatikistanbul escort bayanPusulabetseoMeritkingmatbetcasibomistanbul escortcasino sitelericasino sitelerideneme bonusu veren sitelerescort bayan ankarabettiltMeritkinggrandpashabetgrandpashabetMeritkingcasibomcasibomcasibomcasibommarsbahisjojobetholiganbetjojobetcasibomjojobetholiganbetjojobetjojobetcasibom girişbycasinojojobet giriş
Արցախ ԳիտաՆյութ

Ազոխի քարանձավը

26.01.2021

Ազոխի կրաքարե քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի քարանձավ) ունի շուրջ 8000 քմ տարածություն: Այդ հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Խորհրդավոր քարանձավով անցնող «ուղիների» երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ.: Հայ պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները:

Երկար ժամանակ քարանձավը պատված էր գաղտնիքով ու հայտնաբերվել է միայն 1960 թվականին: Մուտքերից մեկը՝ Ազոխ 5, ենթարկվել է ինտենսիվ պեղումների, որի ընթացքում գտնվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին: Այդ սկզբնական ծավալուն պեղումներից ստացված կենդանական մնացորդները և քարե գործիքները ներկայումս պահվում են Ադրբեջանում, և պետք է ասել, որ այդ առումով բավական մեծ տեղեկատվություն է կորել: Աֆրիկայից նախապատմական գաղթերի և Ասիայի ու Եվրոպայի գաղութաբնակեցման առումով Ազոխի քարանձավային համալիրը առանցքային դիրք է զբաղեցրել, քանի որ հնավայրը գտնվում է աշխարհագրական միջանցքում, որը հնարավոր է, անցուղի է ծառայել Աֆրիկայի, Եվրոպայի, Ասիայի միջև, ինչպես մարդու վաղ նախնիների, այնպես էլ եվրոպական և աֆրիկյան ֆաունայի այլ ներկայացուցիչների համար: Ազոխի քարանձավի ուսումնասիրման ծրագիրը վերսկսվել է 2002 թվականին միջազգային հետազոտական արշավախմբի կողմից և շարունակվում է: Գտնվել են բազմաթիվ գտածոներ, այդ թվում գործիքներ և անասունների բրածոներ։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, թե մարդիկ Կովկասի շրջանում ապրել են շուրջ երկու միլիոն տարի առաջ։Այստեղ առաջին անգամ հայտնաբերվել են բուսական և կենդանական աշխարհների բրածո մնացորդներ, նախնադարյան արվեստի հետքեր, քարե գործիքներ, որոնց տարիքը գերազանցում է 700 000 տարին: Պարզվում է, որ առաջին մարդիկ ունեցել են բավականին բազմապիսի սնունդ: Սննդի մնացորդների մեջ գիտնականները հայտնաբերել են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք վաղուց անհետացել են:



Մուտքի մոտ, 7մ խորության վրա, հայտնաբերված նեանդերթալցու վերին ծնոտի բեկորը, իր կառուցվածքով և ատամների դասավորությամբ զգալիորեն տարբերվում է ժամանակակից մարդու ծնոտից: Մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծնոտի վրա պահպանվել են իմաստնության և երկու այլ ատամների մնացորդներ: Ազոխի քարանձավի առաջին բնակչի ծնոտի հայտնաբերումը ունի մեծ նշանակություն: Մինչ այդ նեանդերթալցու մնացորդներ հայտնաբերվել են չորս տեղերում` Սիդի Աբդուրախմանում (Մարոկկո), Շտեյնխեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիա-դել Դիաբոլոնում (Իտալիա): Արցախի Հադրութի շրջանում գտնված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականությունում դասվում է 5-րդ համարի տակ: Ազոխի քարանձավը առաջնակարգ նշանակություն ունի, ոչ միայն նեանդերթալցու կազմախոսության վերականգնման տեսակետից, այլ նաև հաստատում է այն տեսակետը, որ Հայաստանի տարածքը մտնում է անտրոպոգենեզի և մարդու վաղ բնակեցման շրջանի մեջ: Իհարկե առայժմ հայտնաբերված են ոչ բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակներ գործող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար ուսումնասիրվում է և մատուցում է նոր անակնկալներ հատազոտողներին: «Արցախի քարանձավը եւ կովկասյան միջանցքը» մեծածավալ գիրքը (անգլերեն), որը լույս է ընծայել շվեյցարական «Շպրինգել» հանրահայտ գիտական հրատարակչությունը, ներկայացնում է իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:
Օկուպացված է Ադրբեջանի կողմից:

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ
Ստորև ներկայացված են նաև հոդվածի անգլերեն և պարսկերեն տարբերակները

****
Azokh CaveAzokh limestone cave (older name: Orvan, Orvan cave) has an area of ​​about 8000 square meters. This ancient monument had entrances and exits from six halls. According to incomplete data, the length of the “paths” passing through the mysterious cave exceeds 300 m. Armenian historians have mentioned Azokh Cave many times. During the Mongol-Tatar invasions, the rulers of Amaras hid the riches of the Artsakh world here. For a long time the cave was shrouded in mystery and was discovered only in 1960. One of the entrances, Azokh 5, was intensively excavated, during which a part of the lower jaw of an ancient man was found. It corresponds to the transition period of the Neanderthal man of the straight-footed man. The animal remains from these initial large-scale excavations (stone tools are currently kept in Azerbaijan), it must be said that a lot of information has been lost in this regard. In terms of prehistoric migration from Africa, the Azokh Cave Complex has played a key role in the settlement of Asia and Europe, as the site is located in a geographical corridor that may have served as a gateway between Africa, Europe, Asia, both early human ancestry and European-African. for other representatives. The Azokh Cave study program was resumed in 2002 by an international research expedition.Numerous finds were found, including tools and animal fossils. A team of archaeologists has suggested that humans lived in the Caucasus about two million years ago. Fossils of flora and fauna, traces of primitive art, stone tools dating back more than 700,000 years have been discovered here for the first time.It turns out that the first humans had quite a variety of foods. In the remains of food, scientists have found the remains of animals that have long since disappeared. At the entrance, at a depth of 7 m, a fragment of the upper jaw of a Neanderthal was found, with its structure ավոր tooth arrangement significantly different from the jaw of a modern man. Detailed study has shown that the remains of wisdom and two other teeth have been preserved on the jaw. The discovery of the jaw of the first inhabitant of Azokh Cave is of great importance. Neanderthal remains have been found in four places: Sidi Abdurrahman (Morocco), Steinheim (Germany), Spanocomb (England) and Cedia del Diabolon (Italy). The Neanderthal jaw, located in the Hadrout region of Artsakh, is ranked No. 5 in the scientific literature.The Azokh Cave is of paramount importance, not only in terms of the restoration of the Neanderthal discourse, but also confirms the view that the territory of Armenia enters the period of anthropogenesis, early human settlement.Of course, not all the secrets have been revealed yet. This vast prehistoric settlement, which has been operating for many millennia, is regularly explored and offers new surprises to explorers.The large book “The Cave of Artsakh and the Caucasus Corridor” (English), published by the famous Swiss scientific publishing house “Shpringel”, presents the results of the research. Occupied by Azerbaijan.

****
“كهف أزوخ””كهف أزوخ” الحجري (الاسم القديم: فورفان ، كهف فورفان) تبلغ مساحته حوالي 8000 متر مربع. كان لهذا النصب القديم مداخل ومخارج من ست قاعات. وبحسب معطيات غير كاملة، فإن طول “المسارات” التي تمر عبر الكهف الغامض يتجاوز 300 متر. ذكر المؤرخون الأرمن “كهف أزوخ” عدة مرات. خلال الغزوات المغولية التتار، أخفى حكام أماراس ثروات آرتساخ هنا. ظل الكهف محاطاً بالغموض لفترة طويلة ولم يتم اكتشافه إلا في عام 1960.تم حفر أحد المداخل، “أزوخ 5″، بشكل مكثف، حيث تم العثور على أشلاء بشرية التي تتوافق مع الفترة الانتقالية للإنسان البدائي نياندرتال (جزء من الفك إنسان نياندرتال). من هذه الحفريات الأولية واسعة النطاق تم العثور ايضاً على بقايا الحيوان وأدوات حجرية التي تحتفظ بها حالياً أذربيجان، ويمكن القول أن الكثير من هذه المعلومات قد ضاعت في هذا الصدد.من حيث الهجرة البشرة المبكرة، لعب مجمع “كهف أزوخ” دوراً رئيسياً في استقرار المهاجرين الأفارقة أي من قارة إفريقيا الى آسيا وأوروبا ، حيث يقع الموقع في ممر جغرافي بمثابة بوابة بين القارات الثلاثة. تم استئناف برنامج دراسة “كهف أزوخ” في عام 2002 من قبل بعثة بحثية دولية. تم العثور على العديد من الاكتشافات، بما في ذلك أدوات بدائية وبقايا حيوانية.بعد الدراسات الحثيثة لهذه الاكتشافات توصل فريق من علماء الآثار بأن البشر عاشوا في القوقاز منذ حوالي مليوني عام.لأول مرة تم اكتشاف حفريات وبقايا نباتات وحيوانات وآثار للفن البدائي وادوات حجرية التي تزيد عمرها عن 700.000 عام. كما اتضح أن البشر الأوائل كان لديهم مجموعة متنوعة من الأطعمة. فوجد العلماء في بقايا الطعام بقايا حيوانات اختفت منذ فترة طويلة. عند مدخل الكهف، على عمق 7 أمتار، تم العثور على جزء من الفك العلوي لإنسان بدائي، مع هيكله فتبين أن ترتيب اسنان الانسان البدائي يختلف اختلافاً كبيراً عن فك الإنسان الحديث. فأظهرت دراسة مفصلة أنه تم الحفاظ على بقايا “سن الحكمة” وسنّيْن من الأسنان الأخرى على الفك. إن اكتشاف لفك لأول ساكن في “كهف أزوخ” له أهمية كبيرة. يجيد بالذكر أن تم العثور على بقايا إنسان نياندرتال في أربعة أماكن: سيدي عبد الرحمن (المغرب) ، شتاينهايم (ألمانيا) ، سبانوكومب (إنجلترا) وسيديا ديل ديابولو (إيطاليا). يحتل فك إنسان نياندرتال المكتشف في “كهف أزوخ” بمنطقة هادروت بأرتساخ، في المرتبة الخامسة عالمياً في إطار الاكتشافات العلمية. يعتبر “كهف أزوخ” ذو أهمية قصوى، ليس فقط من حيث استعادة خطاب إنسان نياندرتال، ولكنه يؤكد أيضاً وجهة النظر القائلة بأن أراضي أرمينيا هي جزء من التكوّن البشري، وهي فترة الاستيطان البشري المبكر. بالطبع، لم يتم الكشف عن كل الأسرار بعد. بانتظام يتم استكشاف هذه المستوطنة الشاسعة التي تعود إلى عصور ما قبل التاريخ، والتي كانت تعمل منذ آلاف السنين، وتقدم مفاجآت جديدة للمستكشفين. يعرض الكتاب الكبير “مغارة آرتساخ وممر القوقاز” (إنجليزي) ، الصادر عن دار النشر العلمية السويسرية الشهيرة “سبرينجل”، نتائج البحث المقام. حالياً تحتلها أذربيجان.

No Comments

Leave a Reply