bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ

Բացառիկ գտածոյի ցուցադրություն կամ «վերադարձ դեպի տուն»

20.03.2021

Մարտի 21-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ցուցադրվելու է Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը»։ Բացառիկ գտածոյի մասին ardi.am-ին մանրամասներ է ներկայացնում «Պատմամշակութային արգելոց թանգարանների» և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտամշակութային ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Արտավազդ Զաքյանը։ Զրույցը առնչվում է նաև հնագիտական ոլորտի խնդիրներին ու ձեռքբերումներին, 2020-ի արհավիրքից հետո առաջ եկած մարտահրավերներին։ 

-Ե՞րբ է հայտնաբերվել Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս կազմող գտածոն, ինչո՞վ է բացառիկ մարտի 21-ին նախատեսվող ցուցադրությունը։

— Առաջիկա ցուցահանդեսը դասական իմաստով ցուցահանդես չէ, ավելի շատ «վերադարձ է դեպի տուն»։ Եզակի այս արտեֆակտը գտնվեց տարիներ առաջ Գառնու հեթանոսական տաճարի հարևանությամբ գտնվող լանջին իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում։
Մասնագետների կարծիքով սա Գառնու տաճարը զարդարած Միհր աստծո արձանախմբի մի հատվածն է (որտեղ պատկերված է Միհր աստծո մենամարտը ցլի հետ)։ Քրիստոնեության ընդունումից հետո, ամենայն հավանականությամբ, այս արձանախումբը կոտրել են ու նետել ժայռից։
 Մարտի 21-ի ցուցադրությունը երկու նպատակ ունի. նախ հանրությանը ներկայացնել եզակի գտածոն, ապա խորհրդանշորեն կատարել «վերադարձ հեթանոսությանը»։ Այսուհետ տարին երկու անգամ ցուցադրվելու է «Ցլի գլուխը». մարտի 21-ին, երբ «Հայ արևորդիները» Գառնիում նշում են Հայոց նոր տարին ու Վահագնի ծնունը, և դեկտեմբերի 25-ին, երբ Արևելքում, այդ թվում՝ Հայաստանում նշվում էր Միհր Աստծո օրը։

— Ինչո՞ւ է միայն այդ գտածոն ներկայացվում։ Հեթանոսական շրջանի ի՞նչ նյութեր կան և որտե՞ղ են դրանք պահվում։

-Գառնին երկար տարիներ պեղվել է, հայտնաբերվել են հնագիտական մեծ թվով գտածոներ՝ վաղ շրջանից մինչև քրիստոնեություն։ Դրանց մեծ մասը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում և ընդգրկված է հիմնական ցուցադրության մեջ։ Կավանոթներ են, ոսկորից, մետաղից, ոսկուց զարդեր, կա նաև մարմարե մի գտածո, որ ամենայն հավանականությամբ ցլի ոտքի մի մասն է՝ կճղակը։ Գուցե հետագայում մեր մասնագետները փորձեն համեմատել ցլի գլխի և ոտքի հատվածի համամասնությունները, չափերը, քարի տեսակը՝ հասկանալու համար նույն արձանի մի մասն է, թե՝ ոչ։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում մենք ունենք միայն այս արտեֆակտը՝ «Ցլի գլուխը», և դա ենք ներկայացնելու։

-Մեր երկրում բացահայտվա՞ծ, թե՞ չբացահայտված գանձերն են շատ։

— Առհասարակ, հնությունների նկատմամբ սերը բոլոր ժամանակներում եղել է. հնագույն ժամանակներում արքաները արշավանքների ընթացքում ավերված բնակավայրերից իրենց հետ տարել են հետաքրքիր արձաններ, առարկաներ, դրանցով զարդարել պալատները, տաճարները և այլն։

Մեր երկրում նախատեսվող պեղումների ընթացքում մասնագետները կարող են ենթադրել, հույս ունենալ, որ լուրջ հայտնագործություններ կարվեն, բայց հուշարձանները թալանվել են (տարբեր դարերում) վնասվել (գյուղատնտեսական և այլ աշխատանքների ընթացքում)՝ կորցնելով արտաքին հատկանիշները։ Բոլոր դեպքերում, Հայաստանի Հանրապետության տարածքը հարուստ է պատմական շերտերով ու կարելի է ասել՝ շատ գանձեր դեռ գետնի տակ են։

— Հնագիտական աշխատանքներն ի՞նչ չափով են իրականացվում։ Ոլորտը բավարար չափով ֆինանսավորվո՞ւմ է։

— Ես կարող եմ խոսել միայն մեր կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մասին (Գիտության պետական կոմիտեից, մասամբ նաև մեր արտաբյուջեով ստացվող գումարներն են)։ Շուրջ 10 տարի է՝ վերսկսվել են ուսունասիրություները Մեծամորի հնավայրում։ Վերջին տարիներին հայտնաբերվել են անտիկ դարաշրջանին վերաբերող շերտեր ևս, ոսկուց, անագից զարդեր, որոնք լրացնում են մեր տեղեկություններն այդ հուշարձանի մասին։ Նաև ամրակայման աշխատանքներ են տարվում։ Հնագիտությունը թանկ գիտություն է. միայն հող փորելն ու առարկա հանելը չէ։ Առարկան հայնաբերվելուց հետո պիտի ուսումնասիրվի, մաքրվի, վերականգնվի, չափագրվի, պահպանվի։ Վերջնարդյունքում, իհարկե, ցանկալի կլինի, որ նաև ցուցադրվի։ Պեղումներից հետո հուշարձանը (ճարտարապետությունը) պիտի կոնսերվացվի, ամրակայվի, վերականգվի կամ ծածկվի։ Եթե թվագրության խնդիր ենք ունենում, անհրաժեշտ է անել նաև այլ հետազոտություն։

— Հետազոտությունները մեզ մո՞տ են արվում, թե՞ արտերկրում։


— Հիմնականում՝ արտերկրում։ Այստեղ օգնության է գալիս տարբեր երկրների գիտական կենտրոնների հետ աշխատանքը. համատեղ ծրագրերի դեպքում հետազոտությունները հիմնականում ստանձնում են արտասահմանի մեր գործընկերները, վերականգնումը, կոնսերվացումը, մաքրումը՝  հայ մասնագետները։ Ունենք շատ լավ դպրոց. մեր մասնագետները կարողանում են մինչև 150 բեկորանոց կարասները, սափորները վերականգնել, վերստեղծել, ստանալ նույն պատկերը, որ եղել է մինչ դրանց վնասվելը։

— Ձեր նշած փուլերից (գտածոյի հայտնաբերում, մաքրում, ուսումնասիրություն, վերականգնում, պահպանում) որո՞ւմ են ավելի շատ բացերը։ 

— Չէի ասի՝ բացեր, մենք ունենք հավելյալ ֆինանսավորման, հավելյալ մասնագետների կարիք։ Մի բան է, երբ ամբողջ գործաշրջանի ընթացքում երկու վերականգնող են աշխատում, մի այլ բան՝ տասը հոգանոց մասնագիտական խումբ։ Այսինքն՝ արագության, նաև նեղ մասնագիտացման խնդիր կա։ Սակայն աստիճանաբար այս խնդիրները լուծվում են։ Հնագիտության դերը կարևորվում է, հանրահռչակվում, և մասնագետներ են գալիս այս ոլորտ։ Թեև այստեղ կա նաև սոցիալ-տնտեսական բաղադրիչ։ Բանկային, տնտեսական, տեղեկատվական և այլ ոլորտներում մարդիկ ստանում են անհամեմատ բարձր աշխատավարձ։ Հնագիտությունն ընտրում են էնտուզիաստները՝ լրացնելով և՛ մասնագետների, և՛ տեխնիական հագեցվածության բացը։ Ասեմ, որ արտասահմանյան ոչ բոլոր համալսարաններն ունեն գերժամանակակից տեխնիկա, եթե անգամ ունեն, չունեն այն լուրջ մասնագետը, որը կարողանում է առանց տեխնիկայի այդ առարկաները վերականգնել կամ համապատասխան մոտեցում ունենալ։

— Մշակութայի զբոսաշրջության մասին ի՞նչ կասեք։ Հնագիտական ուշագրավ բացահայտումները, դրանց ցուցադրությունը կարո՞ղ են Հայաստան բերել դրսի զբոսաշրջիկներին։ 

— Թվում է՝ Հայաստանի զբոսաշրջային շուկան մեծ է, բայց միևնույն ժամանակ շատ փոքր է, եթե համեմատենք Լուվրի, Մետրոպոլիտենի և միջազգային հնչեղության այլ թանգարանների հետ։ Հայաստան տարեկան ավելի քիչ մարդ է գալիս, քան այդ թանգարաններ են այցելում։ Թեև, այո՛, Հայաստանը բաց երկնքի տակ թանգարան է, մեր հնագիտական նյութը հետաքրքրում է զբոսաշրջիկներին,  զբոսաշրջային ընկերություններն իրենց հերթին բավական ակտիվ են, նոր երթուղիներ են մտածում-առաջարկում։ Եթե, օրինակ, ժամանակին Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան տարեկան մոտ 500 մարդ էր այցելում, հիմա այդ թիվը քառապատկվել-հնգապակվել է։ Սա բավարար չէ, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ հնագիտությունը սպեցիֆիկ ոլորտ է, զբոսաշրջիկին կարող է և չհետաքրքրել։

 Իսկ ներսի զբոսաշրջիկը, սոցիալ-տնտեսական վիճակից, զբաղվածությունից ելնելով, երկրորդ, երրորդ անգամ նույն թանգարանը չի գնա, եթե հետաքրքրություն չառաջացնես։ Նաև սրանով է պայմանավորված մարտի 21-ի ցուցադրության կազմակերպումը՝ մեկ այլ միջոցառման հետ համատեղ։

Սրանով չենք սահմանափակվում, ունենք բազմաթիվ ծրագրեր։ Համավարակի ու պատերազմի պատճառով անցյալ տարի անցում կատարեցինք օնլայն հարթակ։ Երևան եկան հետաքրքիր նախագծեր, որոնք տեղափոխելու ենք օֆլայն հարթակ՝ փորձելով բարձրացնել մեր քաղաքացիների մշակութային գրագիտությունը՝ ծանոթացնելով Հայաստանի մշակույթի, պատմութան հարուստ ժառանգությանը։

-Պատերազմից ու համավարկից հետո գիտական գործությունը ի՞նչ չափով է տուժել։

— Մեր մասով ասեմ. սպասում էին արշավախմբի, Վարշավայի համալսարանից հնագետներ պետք է գային, սակայն համավարկի պատճառով չեղարկվեց այցը։ Պատերազմն իր հերթին խնդիրներ ստեղծեց։ Մեր արշավախումբը շարունակեց աշխատանքը Մեծամորում։ Բավական լավ արդյուք ունենք, գիտական մասը հիմա ուսումնասիրության փուլում է՝ արշավախմբի ղեկավարի գլխավորությամբ։  Տուժել ենք զուտ ժամանակային առումով. մի բան է, երբ աշխատում ենք 10 հոգով, մեկ այլ բան, երբ 30-40 հոգանոց մասնագիտական խումբ է ներգրավված։

— Ի՞նչ է սպասվում Արցախի բռնազավթված տարածքների հուշարձաններին։ Ուսումնասիրությունները բացառված են, գոնե պե՞տք է միջազգային հարթակներում արձանագրել դրանց հայկականությունը, բռնազավթված լինելը։

— Արցախի հետ կապված խնդիրը բազմաշերտ է, այստեղ կա քաղաքականություն, այդ թվում՝ գիտական հանրության որդեգրած քաղաքականություն՝ միջազգային կազմակերպություների հետ համագործակցության տրամաբանության մեջ։ Բացի այդ, խնդիր ունենք ներսում վերարժևորելու ու հասկանալու ստեղծված իրավիճակը։ Մի բան է, երբ հուշարձանը քոնն է, դու այսօր չարեցիր ուսումնասիրությունը, վաղը կանես, մեկ այլ բան, երբ կորցրել ես այն։ Աշխատանքային խմբեր կան, որ տարբեր հարթություններում այս հարցերը բարձրացնում են, քննարկում։ Մենք նույնպես, չասեմ՝ հանձնաժողովային, գոնե աշխատանքային հանդիպումներ ունենում ենք, հայտնում մեր կարծիքը։ Գիտեմ, որ հուշարձանների չափագրումներով զբաղվող թիմը բավական լավ աշխատանք է կատարում։ Նպատակ ունենք հուշարձանների եռաչափ մոդելները, դրանց վերաբերյալ անիմացիանները, լուսանկարներն ու փոքրիկ տեքստերը մատուցել և՛ ներսի, և՛ միջազգային հանրությանը։

— Արցախին առնչվող նյութերը դրսում ներկայացնելիս չէ՞ որ մինչ այս էլ խոչընդոտների էին  հանդիպում մեր գիտնականները։

— Այստեղ միջազգայի իրավունքի խնդիր կա։ Մի քանի տարի առաջ Ֆլորենցիայի համալսարանը բավական հետաքրքիր գիտաժողով էր կազմակերպել, մեր գործընկերներից մեկը՝ Նժդեհ Երանյանը, ներկայացրել էր Արցախում կատարված բավական հետաքրքիր հնագիտական ուսումնասիրություններ։ Ֆլորենցիայի համալսարանը մերժեց հայտը, և գիտաժողովին մեր գործընկերը ուղղակի չմասնակցեց։

-Եթե, օրինակ,  Շուշիին, Հադրութին վերաբերող նյութեր ներկայացվեն, միջազգային հանրությունը անտեսելո՞ւ է դրանց հայկականությունն ու օկուպացված լինելու փաստը։

— Բավական չէ միայն ասելը՝ Շուշին մերն է։ Այո՛, Շուշին հայական մշակութային քաղաք է, բայց կան իրավական խնդիրներ, որ որպես միջազգային իրավունքի կողմ երկիր՝ պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել։ Ինչպես արդեն նշեցի, խնդիրը մի քանի շերտ ունի, տարբեր հարթակներում բարձրացվում է, ռազմավարություն է մշակում, ինչն իր արդյունքը մի օր պիտի տա։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply