maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Մարինե Թաթոյան

Բոլոր լեռներն էլ կարող են լինել անվտանգ ու կարող են լինել վտանգավոր

09.01.2024

Լեռնագնացության մասին զրուցել ենք լուսանկարիչ, լեռնային ուղեկցորդ, երաժիշտ, գրող ու արևելյան բուժական մերսման մասնագետ Հրայր Թաթիկյանի հետ։

-Ի՞նչ է լեռնագնացությունը Ձեզ համար։ Զբաղմո՞ւնք է, մասնագիտությո՞ւն, թե՞ ապրելակերպ։

-Առաջին հերթին մեդիտացիոն պրոցես է, թերապիա. երբ սար եմ բարձրանում, ազատվում եմ քաղաքի բացասական էներգիայից։ Ինչքան էլ փորձում ենք այնպես անել, որ այն մեզ չկպչի, ոչ մի կերպ չի ստացվում։ Սարերում ես զգում եմ, թե ինչպես են մաքրվում այդ էներգետիկ բացասական դաշտերը։
Եվ կարելի է ասել, որ լեռնագնացությունը մասնագիտություն է դարձել վերջին տարիներին, մասնավորապես՝ Ֆեյսբուքն է օգնում այդ հարցում, քանի որ արշավներ կազմակերպելիս իվենթները Ֆեյսբուքի միջոցով եմ պատրաստում և տարածում։ Աշխատում եմ հիմնականում փոքր խմբերով։ Մեծ խմբով ցանկալի չէ՝ մանավանդ լեռնագագաթներ բարձրանալիս։ Հիմնականում 10-12 հոգանոց խմբերով ենք գնում։



— Որպես լուսանկարիչ՝ ի՞նչն է Ձեզ գրավում լեռներում։

-Ամեն ինչը, որովհետև «լեռներ» ասվածը լայն հասկացություն է` ձորեր, ջրվեժներ, անտառներ, ազգային պարկեր… Այդ ամենը լեռներում է գտնվում։ Իհարկե, առաջին հերթին գրավում է ազատությունը, որը ոչ մի այլ բանի հետ չես կարող համեմատել։ Այդ ազատությունը միայն լեռներում ես զգում։

-Լեռներում հայրենիքն ավելի մոտենու՞մ է, թե՞ հեռանում։

-Հայրենիքն այնպիսի հասկացություն է, որը մարդուց չպետք է հեռանա, որտեղ էլ նա ապրի։ Լեռներն օգնում են ավելի մոտ զգալ հայրենիքի ներկայությունը։ Քաղաքում՝ մանավանդ Երևանում, բնության հետ կապը կարծես ընդհատվել է, անգրագետ կերպով ծառահատումներ են արվում և այլն։  Շատերը լեռներում հայրենիքն ավելի մոտ են զգում, եթե իհարկե «հայրենիք» գաղափարից չեն հեռացել։ Այդ դեպքում նույնիսկ լեռները չեն փրկի։



— Հայաստանում ո՞ր լեռներն են անվտանգ արշավելու համար։

-Բոլոր լեռներն էլ կարող են լինել միաժամանակ անվտանգ ու վտանգավոր՝ կախված մարդու համապատասխան փորձառությունից ու պատրաստվածությունից։



— Ունե՞ք նախընտրելի բարձունքներ։ Ի՞նչ պետք է իմանա և կարողանա անել լեռնագնացը։

-Նախընտրելի բարձունքներից կարող եմ առանձնացնել Աժդահակը, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր, տիեզերական էներգետիկ դաշտ եմ զգում։  Ամեն անգամ Աժդահակ բարձրանալիս կարծես նախորդ կյանքս եմ վերհիշում․ այդպիսի զգացողություն է։  Արայի լեռը, Արտանիշը, Արագածը, Դիմացը Ապակեքարը… շա՜տ են…
Լեռնագնացն առաջին հերթին պետք է իմանա առաջին օգնության հմտություններ։ Այսինքն` ցանկալի է, որ առաջին օգնության դասընթացների մասնակցած լինի ու կարողանա համապատասխան իրավիճակներում կիրառել այդ գիտելիքը։ Ինքս երեք տարի աշխատել եմ «Սպիտակ» լեռնափրկարարական ջոկատում և բավական փորձ ունեմ այդ ոլորտում։ Շատ կարևոր է նաև խուճապի չմատնվելը, որովհետև երբ առաջնորդը խուճապի է մատնվում, դա շղթայաբար փոխանցվում է  ամբողջ խմբին։



-Լեռներում պատահած հետաքրքիր, գուցե խորհրդավոր դեպք հիշու՞մ եք։

-Աժդահակ էինք բարձրանում (ես էի առաջնորդում խմբին), մեկ կիլոմետր կար մինչև գագաթին հասնելը։ Շատ ուժեղ մառախուղ սկսվեց, այնքան խիտ, որ տեսանելիությունը 5-6 մետր էր, և դրանից այն կողմ ոչինչ չէր երևում։ Խմբում երկու հոգի սկսնակ էին, և խմբի մեջ վախ մտավ՝ «ու՞ր ենք գնում», «ո՞ր ուղղությամբ», «ոնց որ մոլորվում ենք» և այլն։ Ասացի, որ ինձ վստահեն, և նրանց ապահով կտանեմ դեպի գագաթ։ Ի դեպ, դա շատ վաղուց էր, սմարթֆոններ չկային, որ GPS-ով մեզ օգնության հասնեին։ Բնազդաբար տեղանքում կողմնորոշվելով՝ խմբին ուղեկցեցի՝ մի ուղղությամբ քայլելով։ Մինչ գագաթ հասնելը հինգ րոպե էր մնում, մառախուղը բացվեց, և երևաց գագաթի աշտարակը։ Հասկացա, որ եթե խուճապի մատնվեի, հաստատ սխալվելու էին, չնայած մի քանի անգամ եղել էի Աժդահակի գագաթին։

Զրուցեց Մարինե Թաթոյանը

No Comments

Leave a Reply