bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahis
ՄշակութաԳիծ Թատրոն

Դավիթ Հակոբյան. թատրոնի, կինոյի, մանկավարժութան միջակայքում

12.12.2019

Մենք զրույցի ենք հրավիրել դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանին:

— Պարոն Հակոբյան, դերասանը, հատկապես Ձեզ նման ճանաչված, հարության սերը վայելող դերասանը, մշտապես բախումների, ստեղծագործական անհամաձայնությունների, փոխզիջումների և զիջումների դաշտում է ռեժիսորների հետ: Այս իմաստով բա՞րդ են Ձեր և ռեժիսորների հարաբերությունները:

— Դերասանի իրականությանը շատ մոտ հարց եք տալիս: Չգրված ոսկե կանոն չկա այս իմաստով. դերասան կա, որ հեշտ է լեզու գտնում ռեժիսորի հետ, դերասան կա, որ անդադար ընդվզում է, վիճում: Իմ դեպքում բոլորովին այլ է, որովհետև ես և՛ ռեժիսոր եմ, և՛ դերասան: Տարիների փորձը ցույց է տվել, որ երբ ես ռեժիսոր եմ, ռեժիսորություն եմ անում, երբ դերասան եմ՝ դերասանություն: Շատ հեշտ եմ համագործակցում ցանկացած ռեժիսորի հետ: Նույնիսկ հակասություններ լինելու դեպքում աշխատում եմ դրանք տեղավորել ստեղծագործական դաշտում, չանձնավորել:

— Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում Ձեր խաղացած դերը գլխավորն ու ամենակենտրոնականը չէր, բայց ես չեմ հանդիպել մի մարդու, որ այդ ֆիլմի մասին խոսելիս չանդրադառնա Ձեր խաղացած կերպարին, իր հիացմունքը չարտահայտի նրա հանդեպ: Ինչպե՞ս է ստացվում, որ երկրորդ պլանի դերը դառնում է առանցքային՝ ֆիլմի համար:

— Առաջին անգամը չէ իմ դեպքում, որ նման արդյունք է ստացվում: Էլի են եղել փոքր դերեր, որոնցով ես ակնառու եմ դարձել: Վերջին հաշվով, կարևոր չէ դերի ծավալը, կարևորն այն է, թե որքանով ես դու լիարժեք, օրգանական դրսևորվում այդ փոքր դերում: Շատ կարևոր է նաև սցենարական հենքը: Երբ «Կյանք ու կռիվ» ֆիլմի կինոփորձի ժամանակ տեքստը դրեցին դիմացս, ներքին քմծիծաղ առաջացավ մոտս. կարծես ես գրած լինեի, դրանք իմ մտքերն էին: Նույնիսկ ուսանողներս ֆիլմը դիտելուց հետո ասում էին. «Տեքստը Դուք էիք գրել, չէ՞»: Իհարկե, ես չէի գրել, բայց այնքան իմն էր, այնքան ինձ հարազատ էր այդ տեքստը: Մհերի հետ հեշտ աշխատեցինք, նա փորձում էր ինձանից քամել առավելագույնը: Իմացել էր, որ սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, և ինձանից թաքուն Շտապ օգնություն էր կանչել նկարահանման հրապարակ, երբ նկարվում էր վեճի տեսարանը: Ես միշտ ասում էի, որ ամբողջովին չեմ հուզվում, որ պատրանքին եմ փորձում հասնել: Ես նախ և առաջ թատրոնի դերասան եմ, հետո՝ կինոյի: Թատրոնում հնարավոր չէ ամբողջովին հուզվել, դա անթույլատրելի է: Ամեն երեկո ես պարտավոր եմ իմ դերը խաղալ թատրոնում, և եթե ամեն երեկո այդքան հուզվեմ, ինձ պիտի յուրաքանչյուր ներկայացումից հետո տանեն հիվանդանոց: Կինոյում դերդ մի անգամ ես խաղում, նկարվում է դրվագը, և վերջ: Կինոյում կարող ես քեզ թույլ տալ շատ հուզվել, ամբողջովին տրվել կերպարիդ հոգեվիճակին, ավելի մոտենալ կերպարիդ իրական ապրումին, թատրոնում՝ ոչ:

— Դուք նաև մանկավարժությամբ եք զբաղվում: Սիրո՞վ եք վերաբերվում այս աշխատանքին, թե՞ սոսկ պարտքի գիտակցումով:

— Մեկ, մեկուկես տարի առաջ հիասթափված հեռացել էի թատերական ինստիտուտից: Չգիտեմ՝ ուսանողնրեն էին մեղավոր, ես էի մեղավոր. վերջին հաշվով՝ ես դեռ չեմ ճշտել: Բայց հիմա նորից կուրս եմ հավաքել և տեսնում եմ, որ այս երեխաները ուզում են ինչ-որ բան սովորել. սա շատ կարևոր բան է: Երբ շատ ես ուզում, ինչ-որ բան ստացվում է: Շատ ուզելու մեջ է նաև կարողանալը:

Դասավանդում եք նաև Էջմիածնի հոգևոր Գևորգյան ճեմարանում: Աշխարհիկ մարդը, թատրոնի մարդը ինչպե՞ս է իրեն զգում հոգևորական միջավայրում:

— Ես ճեմարանականներին դասավանդում եմ խոսքի կուլտուրա, բեմական խոսք: Խորապես համոզված եմ, որ եթե քահանան չգիտի իր մտքերն արտահայտելու ձևը, այդ մտքերն այլևս ոչ մեկին հետաքրքիր չեն: Թող դիվային չթվա, բայց քահանայի խոսքն էլ, վերջին հաշվով, դերասանի վարպետություն պահանջող մի բան է:

— Լիովին համաձայն եմ. կա քահանա, որի մատուցած պատարագը ոգեղեն դաշտ է ստեղծում, կլանում է հավատացյալ ժողովրդին, և կա քահանա, որին պարզապես անհնար է լսել:

Իրոք այդպես է: Ես հաճուքով եմ աշխատում հոգևոր ճեմարանում: Իրենք շատ հետքրքիր մարդիկ են՝ այլ հողի վրա աշխատող, այլ հողի վրա շնչող: Նրանց հոգեբանությունն ուրիշ է, նրանք անընդհատ աստվածաբանության, դավանաբանության, հոգեբանության, փիլիսոփայության խնդիրների մեջ են և անդադար վանքում են: Ճիշտ է, նրանք ազատ օրեր են ունենում, կտրված չեն հասարակությունից, որը շատ կարևոր է, բայց միևնույն է, նրանց աշխարհն ուրիշ է: Միակ դերասանը ես չեմ, որ աշխատում է հոգևոր ճեմարանի սաների հետ: Աշխատում է նաև Նելի Խերանյանը, նախկինում այլ դերասան-դերասանուհիներ են աշխատել, օրինակ՝ Հեղինե Հովհաննիսյանը: Ինձ շատ է ուրախացնում, որ եկեղեցու, ճեմարանի առաջնորդները գիտակցում են այդ առարկայի կարևորությունը, հասկանում են, որ քահանան պիտի խոսել կարողանա, ճիշտ պահվածք ունենա, անպայման կապ կարողանա ստեղծել իր և լսողի միջև: Դա, վերջին հաշվով, դերասանության պես մի բան է, այդ տեխնիկային պետք է տիրապետել: Կա մարդ, որ Աստծուց տրված առինքնող որակներ ունի, որ խոսում է, և բոլորը տարված լսում են, եթե նույնիսկ անհեթեթ բան է ասում: Բայց կան նաև մարդիկ, որ այդ արդյունքին հասնելու համար պիտի տիրապետեն որոշակի տեխնիկայի, ինչպես ցանկացած դերասան: Միայն այդպես նրա գործը կարող է իմաստ ունենալ, այդպես է միայն հնարավոր տեղ հասցնել քարոզը: Ես միշտ ասում եմ՝ խոսքն ամենավերջին գործիքն է, որ պիտի միանա դերասանի վարպետությանը: Մարմինը պետք է պատրաստ լինի, որ խոսքը նրա հետ ներդաշնակ հնչի: Քահանայի դեպքում ոչ միայն մարմինը, այլև ամբողջ էությունը, հավատքը պիտի պատրաստ լինեն, որ դրանց միանա խոսքը: Մենք իրարից տարբերվում ենք մի շատ էական բանով. դերասանն էլ է խոսք փոխանցում հանդիսատեսին, քահանան էլ: Դերասանը պարտավոր չէ հավատալ այն ամենին, ինչ ինքն ասում է բեմից (չէ՞ որ կարող է սրիկայի դեր խաղալ), բայց քահանան իրավունք չունի չհավատալու այն ամենին, ինչ ինքն ասում է:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
Լուսանկարները՝ Դավիթ Հակոբյանի Ֆեյսբուքյան էջից

No Comments

Leave a Reply