bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Ազդագիր

Էդիթ Պրինտ․ գիրք նվիրելու օրը՝ նոր գրքերով

18.02.2021

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փետրվարի 19-ին, ժամը՝ 18:30-ին հրավիրում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ Հայկ Սիրունյանի «Ադամամութ» գրքի շնորհանդեսին, որով կազդարարվի նաև «Արդի» մատենաշարի սկիզբը։

«Ադամամութ» ժողովածուն ներառում է երիտասարդ հեղինակի բանաստեղծություններն ու էսսեները, որոնցում նա կամուրջ է գցել հայ գրականության դասական ավանդների և արդի բանաստեղծական մոտեցումների միջև։
Շնորհանդեսի ընթացքում խոսքով հանդես կգա գրքի խմբագիր Սերժ Սրապիոնյանը, կհնչեն «Ադամամութ» ժողովածուի ստեղծագործություններից: Երեկոյի երաժշտական մասը կապահովի «Կտոր» խումբը՝ կատարելով հեղինակի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։

«Արդի» մատենաշարի շրջանակում կներկայացվեն Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո», Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» գրքերը։

«Տիպանգո» ժողովածուն ներառում է Վահան Տեր-Ղազարյանի տարբեր տարիների գրված պատմվածքները և վիպակները։ Գրքում ընթերցողը կբացահայտի հեղինակի ինչպես ստեղծագործական, այնպես էլ մասնագիտական առանձնահատկություններն ու արժանիքները։

Արամ Ալավերդյանի «Զգուշավոր բաս» ժողովածուում ընդգրկված պատմվածքներն ու ակնարկները գերազանցապես նվիրված են Արցախյան առաջին պատերազմին։ Դրանք վկայագիր-վավերագրեր են՝ ստեղծված գեղարվեստի լեզվով։

Պատերազմը մենք սովոր ենք «ճանաչել» ընդհանրացված հայրենասիրական գնահատականներով կամ ռազմի դաշտում տեղի ունեցած հերոսական դրվագների նկարագրությամբ։ Այստեղ, սակայն, ընթերցողը կկարդա անձնական ողբերգությունների պատմություններ, արհավիրքը կտեսնի սովորական արցախցու՝ ընտանիքի հոր, մոր, եղբոր կամ քրոջ աչքերով։


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվող ցուցահանդես-վաճառքի ընթացքում կարող եք ձեռք բերել նաև Վահագն Դիլբարյանի նոր լույս ընծայված «100 բիզնես գաղտնիքներ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչության մյուս գրքերը։ 



«100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանի երկրորդ՝ «101 բիզնես գաղտնիքներ» գիրքը ներառում է 101 նոր թեմա՝ բիզնեսի, գործարարների, մենեջմենթի ու մարքեթինգի մասին նոր պատմություններով և պրակտիկ խորհուրդներով: Գրքում ներկայացված հաջողակ գործարարների ու ընկերությունների անցած ուղին, կիրառած հնարքներն ու կայացրած արդյունավետ որոշումներն անփոխարինելի ուղեցույց են բիզնեսով հետաքրքրվող ու նախաձեռնող բոլոր մարդկանց համար։

No Comments

Leave a Reply