maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

«Էդիթ Պրինտ»․ նոր գրքեր, նոր մատենաշարեր

15.01.2021

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն ակտիվորեն աշխատում է նոր գրքերի լույսընծայման ուղղությամբ, ներկայանում նաև նորաստեղծ մատենաշարերով։ Մանրամասների մասին ardi.am-ին տեղեկացնում է հրատարակչության վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը։

Դավիթ Սամվելյան

ԶապԷլ Եսայանի «Աւերակներուն մէջ», Յակոբ Մնձուրու «Նազար» գրքերը կլրացնեն «Սփյուռք» մատենաշարը։

Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը»  «Ծովահենի գրադարանը» մատենաշարի  առաջին գիրքն է։ «Սև ծովահենը» արկածային վեպ է, որը լույս է տեսնելու իտալերենից բնագրային թարգմանությամբ։ Սա մի հրաշալի պատմություն է՝ կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած արիասիրտ ազնվականի մասին։

«Արդի» մատենաշարը ներկայացնում է  ժամանակակից հայ պոեզիա և արձակ։ Մատենաշարը մեկնարկում է Վահան Տեր-Ղազարյանի «Տիպանգո», Հայկ Սիրունյանի «Ադամամութ» գրքերով։ Մատենաշարը թողարկվում է «Արդի» գրական-մշակութային լրատվականի հետ համագործակցությամբ։

Հրատարակչությունը շարունակելու է հայ դասականների վերահրատարակումը։ Լույս է ընծայվելու Ղևոնդ Ալիշանի «Հին հաւատք կամ հեթանոս կրօնք հայոց» աշխատությունը։

Էրիխ Մարիա Ռեմարկի
գրքերի շարքը կհամալրի երկար սպասված «Լիսաբոնի գիշերը» վեպը։ 1961 թվականին լույս տեսած վեպում հեղինակը կրկին անդրադառնում է պատերազմին և դրան հաջորդած գերմանական արտագաղթի թեմային։ Սա մի ամբողջ սերնդի պատմություն է, որ բախվում է պատերազմի ու ֆաշիզմի կործանարար ուժին։ Բայց միևնույն ժամանակ սա պատմություն է սիրո մասին, որի առաջ նույնիսկ մահն է զենքերը վայր դնում։
Լույս կընծայվի նաև Անտուան դը սենտ էքզյուպերի «Միջնաբերդը»։ Այն «Փոքրիկ իշխանը» գրքի հեղինակի ամենասիրելի ու վերջին գործն է: Էքզյուպերիի այս ստեղծագործությունն անավարտ է մնացել:  

Դետեկտիվ գրքերի շարքը կհամալրեն Ագաթա Քրիստիի «Անվերջանալի գիշեր», «Էնդհաուսի առեղծվածը», «Մահ նեղոսի վրա» գրքերը։ Կներկայացվեն նաև Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկ», Լուիզա Մեյ Օլքոթի «Փոքրիկ կանայք» գրքերը։ Արկածային գրականության սիրահարները հնարավորություն կունենան ընթերցելու Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջը»,  «Խորհրդավոր կղզին», «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն» գրքերի վերահրատարակությունները։

Մինչև տարեվերջ լույս կընծայվի «Հայկական ժողովրդական հեքիաթների»  ամբողջական ժողովածուն (արևելահայերեն)։ Գրքում տեղ գտած 99 հեքիաթներն ընտրված են «Հայ ժողովրդական հեքիաթներ» ակադեմիական  բազմահատորյակից։ 2020-ի տարեվերջին «Էդիթ Պրինտը» հրատարակել էր «Աշխարհի իմաստուն հեքիաթների» նորացված ժողովածուն՝ նոր կազմով, նոր նկարազարդումներով, 50-ի փոխարեն՝ ներկայացնելով 55 հեքիաթ։

Հայերեն թարգմանությամբ լույս կտեսնեն նաև բիզնես և մոտիվացիոն մի շարք գրքեր՝ Վահագն Դիլբարյանի «101 բիզնես գաղտնիքներ», Դունկան Կլարկի (Alibaba) «Տուն, որ կառուցեց Ջեք Ման», Ալեքս Քարի  «Ծխելը թողնելու հեշտ միջոցը», Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորույթներ» գրքերը։

«Էդիթ Պրինտի» բազմաժանր գրքերի շարքն այսքանով չի սահմանափակվում։  Կլինեն նաև այլ անակնկալներ։

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply