maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Ագաթանգեղոսի «Պատմության» նոր հրատարակությունը

21.04.2021

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հայ գրականության Ոսկեդարի պատմիչ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» գրքով ազդարարեց «Ինքնություն» մատենաշարի մեկնարկը։
Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը ardi.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր մատենաշարով ներկայացվելու են հայոց պատմիչների, նաև հոգևոր մեծերի աշխատությունները։ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» երկին կհաջորդեն Եղիշեի «Վարդանի և հայոց պատերազմի մասին»-ը, Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Գրիգոր Նարեկացու, Շնորհալու ստեղծագործությունները և այլ գրքեր։

Շավարշ Կարապետյանն ընդգծեց, որ շատ ենք հեռացել մեր ինքնությունից, և հույս հայտնեց, որ ինչպես Ագաթանգեղոսն է ասում՝ հայոց ազգային դարձ նորից լինելու է։ Անդրադառնալով «Մարքեթինգի տեսակետից ռիսկային չէ՞ անդրադարձը նման գրքերին» հարցին՝ պատասխանեց․ «Համարձակ քայլ է, բայց կան արժեքներ, որ վեր են մարքեթինգի, բիզնեսի թելադրած կանոններից»։

Երկի աշխարհաբար լիակատար թարգմանությունը լույս է տեսել 1983-ին, Երևանում: Ընթերցողի սեղանին նոր, վերահրատարակված տարբերակն է։

«Էդիթ Պրինտ» հրատարակչության Վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ, աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանը, անդրադառնալով Ագաթանգեղոսի անձի և երկի ստեղծման վարկածներին, ասաց, որ Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմություն» երկի մասին հիշատակում են և՛ Խորենացին, և՛ Ղազար Փարպեցին, գիրքը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով․ «Ստեղծման ժամանակի և հեղինակի հարցը մինչ հիմա գիտնականների շրջանում քննարկվում է, վերջնական կարծիք չկա։ Հեղինակն ինքը նշում է, որ եղել է Տրդատ Գ․ Մեծի գրագիրը, ականատեսն է եղել գրքում նկարագրված դեպքերի։ Եթե դա հիմք ընդունենք, նշանակում է՝ հեղինակը 4-րդ դարի պատմիչ է, գրել է հունարեն, և հայկական ձեռագիրը թարգմանությունն է, որ վերագրվում է Կորյունին ու Մեսրոպ Մաշտոցին։ Այսինքն՝ նրանք, հիմքում ունենալով այդ պատմությունը, հավաքելով նաև Հայաստանում քրիստոնեության ընդունման դեպքերի մասին ավանդազրույցները, գրել են գիրքը։ Եթե համարենք, որ գրքի բնագիրը հայերեն է, նշանակում է 5-րդ դարում է գրվել, և Ագաթանգեղոսը մեր ոսկեդարյան գրականության մատենագիրներից առաջինն է»։ Դավիթ Սամվելյանն ընդգծեց մի կարևոր հանգամանք ևս․ բացի այն, որ գիրքը ներկայացնում է 3-4-րդ դարերի դեպքերը, հատկապես քրիստոնեության մուտքը Հայաստան, այն նաև տեղեկութուններ է տալիս նախաքրիստոնեական շրջանի մասին (պաշտամունքային վայրեր, պաշտամունքային համակարգ, դիցաբանություն)։
Խոսելով գիրքը մերօրյա ընթերցողին հասցնելու կարևորության մասին՝ Դավիթ Սամվելյանը նշեց, որ «Ինքնություն» մատենաշարը առիթ է ազգային ինքնության գիտակցման ու դա որպես ուղենիշ ընդունելով՝ առաջ շարժվելու․ «Ազգը, որ մոռանում է իր պատմությունը և հետ է կանգնում իր արժեքներից, կորցնում է ինքն իրեն, տարրալուծվում է, իսկ եթե դու տարրալուծվում ես, քեզ հաղթելը հեշտ է»։

Ագաթանգեղոսի «Պատմության» առաջին տպագիր հրատարակության շապիկը ( 1709թ.) Լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա


«Էդիթ Պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Նշան Աբասյանը նկատեց, որ պատմաբանները, բանասերները պարտադիր կերպով իրենց ուսման ընթացքում կարդում են միջնադարյան հայոց երկերը, այդ թվում՝ Ագաթանգեղոսի պատմությունը, ուստի այս շարքը առավել հասցեագրված է պարզ ընթերցողին, նաև դրանով է պայմանավորված գրքի վերնագրի ընտրությունը․ «Գիրքը հայտնի է «Պատմություն հայոց» վերնագրով, ինչպես այդ շրջանի բազում աշխատություներ, բայց մենք, ցանկանալով շեշտել, թե կոնկրետ ինչի մասին է այս գիրքը, որպես գրքի վերնագիր՝ ընտրեցինք նրա նկարագիրը։ Ինչ վերաբերում է խմբագրական աշխատանքին, պետք է ասեմ, որ տեխնիկական աշխատանք է եղել, որովհետև գիտական փայլուն փոխադրություն արդեն իսկ կար գրաբարից»։
Գիրքը տպագրվել է խորհրդային շրջանում և այնպիսի բառեր, ինչպիսիք են Աստված, Երկնքի արքայություն, Երկինք, Քրիտոսին վերաբերող մակդիրներ, դերանուններ, գրված են փոքրատառերով: Նշան Աբասյանը նշեց, որ դրանք դարձրել են մեծատառ՝ այդպիսով անուղղակի կերպով հուշելով իրենց մոտեցումը, գրքի տպագրման, մատենաշարի ստեղծման նպատակը։

Ագաթանգեղոսի այս երկը դեռ միջնադարում համաշխարհային ճանաչում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ՝ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։

Հունարենից թարգմանած՝ Ագաթանգեղոս նշանակում է բարի հրեշտակ, բարի լրաբեր, ավետիս բերող հրեշտակ: 

Պատմիչի ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:

Արմինե Սարգսյան


No Comments

Leave a Reply