bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletOnwin GirişMebbisjojobetmatbetholiganbetgrandpashabetbetkomtipobettrendyol indirim kodubim aktüelkayseri evden eve nakliyatdeneme bonusu veren sitelertipobetCasibombets10kredi hesaplamaa101 aktüelholiganbetvevobahisbelugabahiscasibombetnisbetorspinslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netholiganbet
Անի Անտոնյան Արցախ

Արցախի Ճարտարը․ եկեղեցում ասված խոսքը հասնում է մինչև սահման

12.12.2022

Կարմիր նուռով լիուլի բեռնված մեքենան շարժվում է ճոճվելով։ Ոչ ոք, կարծես թե, չի շտապում: Ճանապարհներն առաջվանը չեն, մի տեսակ փոքրացել են: Երկիրն է փոքրացել: 

Արցախի Ճարտար քաղաքի եկեղեցու զանգերն այսօր սովորականից բարձր են հնչում: Սպիտակաշեն գյուղի կիրակնօրյա դպրոցի 20 սան մկրտություն է ստանում։ Հոգևոր հովիվ տեր Մխիթարը քարե ավազանում օծում է նրանց ձեռքերը։ Դրսում ցուրտ է, բայց ավազանի ջուրը բնավ սառը չի թվում։ 

Տեր Մխիթարի հետ հաճախ ենք վիճարկել ու վերարժևորել հավատի կարևորությունը: Սա մեր առաջին հրապարակային զրույցն է։

— Տե՛ր հայր, Արցախում հոգևոր ծառայության անցնելն ի՞նչ է փոխել Ձեր կյանքում։

-2020 թվականին կաթողիկոսի օրհնությամբ ես ու Հրաչ սարկավագը (ներկայիս Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քահանա Տեր Խաչատուր Հայրապետյանը) նշանակվեցինք ծառայության Արցախի թեմում։ Թեմի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանն ուրախությամբ ընդունեց մեզ։ Մինչև քահանա ձեռնադրվելը երկու օր շրջեցինք Գանձասարում, Ամարասում, Շուշիում․ երբեք չէինք պատկերացնի՝ ինչ է մեզ սպասվում օրեր անց։ 40 օր պահեցողության շրջանում պետք է մնայինք Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Մեծ թվով զբոսաշրջիկներ կային։ Իսկ հաջորդ առավոտյան Մարտակերտի շրջանից արդեն ուժգին ձայներ էին լսվում․ չորս կողմը կրակոցներ էին։

Գանձասարի վանական խցերում տասնյակ ընտանիքներ էին ապաստանել՝ փոքր երեխաներով։ Նրանցից մեկին այսօրվա պես հիշում եմ՝ 10-15 օրական Լիլիթն էր՝ կանաչ աչքերով։ 

Մենք հսկում էինք վանքը․ կապ չկար, միայն գյուղերում դիվերսիոն խմբերի մասին լուրեր էինք լսում։ Զենք չունեինք, որովհետև զենքն առաջնագծին ավելի պետք էր։ 

Հոկտեմբերի 20-ին մեզ ուղարկեցին Հայաստան, վերադարձանք միայն նոյեմբերի 15-ին։ Սրբազանն ինձ քահանա էր կարգել Մարտունու շրջանի ամենամեծ քաղաքի՝ Ճարտարի նորակառույց եկեղեցում, որի նկուղը, պարզվեց, շատ զինվորների է փրկել։ Աստիճանաբար մարդիկ վերադարձան իրենց տները։ 

Մինչև պատերազմն այնքան մեծ ծրագրերով էի գնացել Արցախ։ Պատերազմից հետո շատ բան փոխվեց, որովհետև փոխվեց նաև մարդկանց մտածելակերպը։ 

— Եկեղեցուց օտարացա՞ն։

— Սկսեցին եկեղեցի չգալ․ ամեն մարդ պարփակվեց իր մեջ, իր հոգսերի մեջ։ Թուլացան մարդկային ջերմությունը, շփումը։ Գիտեք, Արցախը ո՛չ Հայաստան է, ո՛չ Սփյուռք։ Այստեղ պատերազմով անցած մարդիկ են ապրում, կյանքն ուրիշ է։ Մեղադրելու իրավունք չունես։ Այսպես են բացատրում՝ մենք Աստծուց խնդրեցինք, նա մեզ չօգնեց։ 

— Այսօր մարդ արարածն է որոշում դիմացինի ճակատագիրը․․․ 

— Մարդն աշխարհը խառնել է իրար։ Նույնիսկ Աստվածաշնչում է գրված, որ երբեք երկրի վրա խաղաղություն չի լինելու, ուրեմն պետք է զգեստդ ծախես, սուր առնես։ Նույն կերպ, եթե գիտես, որ տունդ թշնամի է մտնելու, չպետք է քնես, այլ պատրաստվես, գոտեպնդվես ու աղոթես։ 

Ազատ կամքն Աստծուց մարդուն տրված ամենամեծ շնորհն է, առանց դրա կյանքն անհետաքրքիր կլիներ։ Պետք է այն ճիշտ օգտագործել։

Պատերազմը սարսափելի բան է․ երբեմն արթնանում եմ գիշերն ու մտածում այն ընտանիքների մասին, որոնք ցավի մեջ են։ Եկե՛ք ինքներս մեզ հարց տանք՝ ինչու առ այսօր բավականաչափ ապաստարան, զենք չունենք, եթե ապրում ենք հարուստ հանքային արդյունաբերություն ունեցող երկրում։ Մենք ոչինչ չենք անում, բայց մեղքը գցում ենք Աստծո վրա։ «Առակաց» գրքի մեջ ասվում է՝ մարդն առաջադրում է, Աստված՝ տնօրինում։ 

— Հետաքրքիր է, որ ճարտարցի ծնողներն Աստծուն չեն հավատում, բայց և չեն արգելում երեխաներին կիրակնօրյա դպրոց հաճախել։ Ի՞նչ է սա նշանակում։ 

— Հավանաբար դեռ չեն կողմնորոշվել, հոգու խորքում դեռ հավատում են։ 

— Կիրակնօրյա դպրոցը Ձե՞ր նախաձեռնությունն է։ Քանի՞ սան ունեք։

— Իմ սպասարկման համայնքներում երեք դպրոց կա։ Ճարտարում 30 սան են, Գիշիում՝ 80, Սպիտակաշենում՝ 26։ Կիրակնօրյա դպրոցները ֆինանսավորում է սփյուռքահայ բարերար Թերեզա Մխիթարյանը։ 

Հանգստյան օրերին դասեր ենք անցկացնում, որոնց նպատակն է Աստծո խոսքը հասցնել երեխաներին։ Նրանք պետք է իմանան՝ որն է իրենց հայրենիքը, եկեղեցին, կյանքի իմաստը։ Դասերին հաջորդում են սպորտային և մտավոր խաղերը։ Մյուս տարի նախատեսում եմ նաև ուխտագնացություններ։ Պատերազմում զոհված 45 ճարտարցիների հիշատակին գարնանը նույնքան նռան ծառ ենք տնկելու։ 

— Ինչպիսի՞ն են ճարտարցի երեխաները։ Ի՞նչ նպատակներ ունեն։ 

— Ամաչկոտ են (ժպտում է․- հեղ)։ Նույնիսկ բարև տալիս են ամաչում։ Լավ են սովորում, երբեմն այնպիսի մտքեր են արտահայտում, որ հասկանում ես՝ այս սերունդն ավելի տոկուն է։ Միակ մտահոգությունս վաղ ամուսնություններն են։ Շուտ ամուսնանում են, շուտ էլ բաժանվում։ 

— Ո՞րն է պատճառը։

— Կարծում եմ՝ հենց երկրում տիրող անորոշությունը։ Մեծ նպատակների ու երազանքների համար հեռանկար չեն տեսնում։  

— Պատերազմից հետո Մարտունու շրջանի մշակովի հողերի մի մասը կորցրել ենք․ ապրուստն ինչպե՞ս է հոգում ճարտարցին։

— Այստեղ հողը բերրի է․ սրտիդ ուզածը ցանի՛ր, բերք կտա։ Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են արցախցիները, օրինակ, թեք լանջի վրա խնձորի այգի տնկում ու մշակում։ Տեղացիները հողի հետ աշխատանքի գաղտնիքը լավ գիտեն։ 

Խնդիրները շատ են՝ ջրամբարները մնացել են սահմանից այն կողմ, Ճարտարում խմելու ջուրը ժամով է։ Ապրուստը դժվարացել է, հատկապես՝ բազմազավակ ընտանիքների համար, որոնք Ճարտարում շատ են։ 

Բայց դրան զուգահեռ մի բան կա՝ այս մարդիկ կառչած են իրենց հողին։ Ամարասում, որը մեր հավատքի ու պատմության խոսող վկան է, այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ճարտարում վերջերս մարզադպրոց է բացվել, վերանորոգվել է մանկապարտեզը։ Մշակութային կյանքն ակտիվացել է։ Բնակելի շենքերի թիվն ավելանում է։

— Կա՞ մի բան, որն առանձնացնում է ճարտարցուն։ 

— Անցավորների հանդեպ հարգանքն ու գրաբարին մոտ լեզվով խոսելը։ Առհասարակ, արցախցին սովորություն ունի ամեն կիրակի այցելելու գերեզման։ Մի խորիմաստ բառ ունեն, որը, ցավոք, մեր բառապաշարից դուրս է գալիս։ Հուղարկավորություն, այսինքն՝ հարազատին ուղի դնել։

Այստեղ օդը լավն է, ջուրը լավն է։ Մեզ, լինի հոգևորական, գրող թե այլ մասնագետ, մնում է համայնքը վերաբնակեցնել, շարունակել այս հողը մշակել։ Այդ ժամանակ կյանքը կփոխվի, ավելի ուժեղ կդառնանք։

— Առաջիկայում ի՞նչ նպատակներ ունեք՝ համայնքի զարգացման հետ կապված։

-Զբաղվածությունը պետք է շատացնել։ Ուզում եմ Ճարտարում թոնրի հացի փուռ բացել, որը ոչ միայն կօգնի եկեղեցուն, այլև բարեգործական նպատակ կունենա։

Տարբեր երկրներից հրավեր եմ ստացել, գնալու եմ՝ աշխարհի մյուս կողմը տեսնելու, որ կարողանամ Ճարտարի համար ինչ-որ լավ բան անել։ 

Երկու տարի ես այստեղ պատարագ եմ մատուցում և բարձրախոսների միջոցով եկեղեցու ներսում ասված խոսքը հասնում է մինչև սահման։ 

Պետք է հասկանալ՝ ինչ է պահանջում կյանքը, պետք է երեխայիդ կրթել, ուժեղ մարդ դարձնել, բայցև՝ զինել՝ սովորեցնելով նրան հավատալ ու սիրել։ 

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply