bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
Կինո Տաթև Խաչատրյան

«Երազները» հետաձգվել են․․․

19.06.2020

«Երազներ» կարճամետրաժ-վավերագրական  ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2019-ի սեպտեմբերից։ Համավարակի պատճառով մոսկովյան նկարահանումները հետաձգվել են։ Եթե ամեն ինչ լավ լինի, աշնանը ֆիլմի ստեղծագործական խումբը կմեկնի Մոսկվա։ 

Այս մասին Ardi.am-ին ասաց ֆիլմի ռեժիսորը՝ Մանեն (Մանե Բաղդասրյանը)։ Նրա խոսքով՝ ֆիլմը երիտասարդի մասին է, որն ուզում է դառնալ դերասան, փնտրում է ուղիներ՝ բախվելով և՛ տեխնիկական, և՛ հոգեբանական դժվարությունների։ Նա հասկանում է, որ միայնակ է ու կայացման ճանապարհը պետք է մենակ անցնի։  Ֆիլմում վեր են հանվում  նաև տարիքային խնդիրներ․․․ ի՞նչ ապրումներ է ունենում այդ տարիքի երիտասարդը՝ երազանքներ,  հիասթափություններ, փոփոխական տրամադրություն․․․


Ի դեպ, մեկուսացումը ոչ միայն խոչընդոտել է նկարահանումների ընթացքը, այլև արտացոլվել   ֆիլմի սյուժեում։  Հերոսը՝ ապագա արտիստը, մեկուսացման օրերին գյուղում է։ Փորձում է առանձնանալ, ստեղծագործել, նկարների հավաքածու է կազմում։ Իսկ լուրերով անընդհատ հաղորդում են համավարակի զարգացումների մասին։ 

Մանեն ասում է, որ ժամանակն է թելադրում վավերագրական կինոյի ընթացքը։ Վավերագրողը հետևում է իր ֆիլմի հերոսին, և բնական է, որ պետք է նաև մեկուսացման շրջանը ցույց տար, որովհետև հերոսը ապրում է այդ պահը, և նրա վրա չէր կարող ազդեցություն չունենալ ողջ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսը։ 

Նշենք, որ «Երազների» հերոսն է Արտյոմ Նահապետյանը՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանող։ 

Տաթև Խաչատրյան 
Դրվագները «Երազներ» ֆիլմից Ardi.am-ին տրամադրել է Մանեն

No Comments

Leave a Reply