maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ Նանե

Երեք եղբայր (հեքիաթ)

14.08.2019


Մի հեռու երկրում երեք եղբայր էին ապրում: Ծնողների մահից հետո նրանց կյանքը շատ դժվար էր: Մի օր որոշեցին գնալ մի հեռու գյուղում ապրող Իմաստունի մոտ և խորհուրդ հարցնել: Ծերունուն գտան գյուղի ծայրում՝ ամայի մի տեղում նստած ու աչքերը երկնքին հառած:

-Ի՞նչ անենք, պապիկ,- նրան հարցրեց փոքր եղբայրը,- լավ էլ աշխատում ենք, բայց հաջողությունը ասես երես է թեքել մեզանից:

-Մի հին պատմություն պատմեմ,- ասաց Իմաստունը:- Օրերից մի օր Հաջողությունը անզգուշաբար փոսն է ընկնում: Փոսի կողքով ձեզ նման երեք եղբայր են անցնում: Մեծը մոտենում, նայում է ու ոգևորված մտածում. «Էս ինչ հաջողություն էր»: Նա կռանում է ու Հաջողությունից փող խնդրում: Հաջողությունը նրան փող է տալիս, տղան վերցնում է փողը և ուրախությունից գլուխը կորցրած՝ շտապ հեռանում:

Միջնեկ եղբայրը մի լավ կին է խնդրում իր համար, ստանում է և դարձյալ ոգևորված տուն շտապում: Երբ փոքրն է մոտենում ու կռանում փոսի վրա, Հաջողությունը հարցնում է նրան. «Քե՞զ ինչ է պետք»: «Իսկ քե՞զ,- հարցին հարցով է պատասխանում տղան»: «Հանիր ինձ փոսից»,- խնդրում է նա: Տղան հանում է Հաջողությանը փոսից և գնում իր ճանապարհով: Իսկ Հաջողությունն սկսում է վազել նրա հետևից:

Վերջում Իմաստունը հորդորեց.

-Գնացեք ու հիշեք այս պատմությունը: Այն ձեզ պետք կգա:

Եղբայրները հրաժեշտ տվեցին նրան ու բռնեցին վերադարձի ճանապարհը:

Մեծ ու միջնեկ եղբայրները շուտով մոռացան ծերունու պատմությունը, բայց փոքրը լավ էր հասկացել նրա իմաստը և ձեռքից եկածն անում էր՝ հանդիպածին օգնելու համար, և նրա գործերն սկսեցին աստիճանաբար ավելի ու ավելի լավանալ:

Մի օր, երբ անտառամիջյան ճանապարհով տուն էին վերադառնում,  քիչ հեռվում աղեկտուր ձայն լսվեց: Երբ մոտեցան, տեսան, որ փոսի մեջ գայլի ձագուկ է ընկել:

-Եկեք հանենք այս խեղճին, տեսեք ինչ փոքր է ու անօգնական,- առաջարկեց փոքր եղբայրը:

-Չէ մի, հենց դա էր մեզ պակաս. դրանից մեզ ի՞նչ օգուտ. գոնե Հաջողությունը լիներ,-կատակի տվեցին մեծ ու միջնեկ եղբայրներն ու շարունակեցին իրենց ճանապարհը:

Իսկ փոքր եղբայրը մոտեցավ փոսին ու շատ մեծ չարչարանքով և դժվարությամբ, ի վերջո, կարողացավ հանել գայլուկին: Գայլուկը արագ վազ տվեց թփերում թաքնված իր մոր մոտ:

Այդ օրից շատ ժամանակ անցավ: Մի անգամ եղբայրները ձյուն-ձմեռին գործով գյուղից գյուղ էին գնում ու մեկ էլ գայլերի ոռնոցից սարսափած կանգ առան: Մի հսկա ոհմակ շրջապատեց տղաներին, և այն է՝ արդեն հարձակման էին պատրաստվում, երբ հանկարծ նրանց առաջնորդը տեղից ցատկեց ու ատամները բացած, գռմռոցով սաստեց բոլորին.

-Կա՛նգ առեք,- ասաց նա ու ցույց տվեց փոքր եղբորը,- այս տղան մի անգամ փրկել է իմ ձագուկին, ես պարտք եմ նրան, թողեք նա գնա:

Բայց տղան եղբայրներին չէր կարող անօգնական թողնել.

-Եղբայրներիս էլ բաց թող,- խնդրեց նա առաջնորդին,- ի՞նչ արժե իմ կյանքն առանց իմ հարազատների:

-Լավ, թող քո ասածը լինի,- ասաց գայլը,- բայց այսպիսի չար մարդիկ որքան քիչ լինեն, այնքան աշխարհն ավելի լավը կդառնա:  Գնացեք, միայն մի պայմանով, որ սրանից հետո խղճի թելադրանքով ապրեք:

Ու ոհմակը, հետ քաշվելով, սարերը բարձրացավ:

Եղբայրները երջանիկ էին, բայց փոխվեցի՞ն մեծն ու միջնեկը՝ հայտնի չէ…Երևի ոչ… Որովհետև ո՛չ չար մարդիկ պակասեցին, ո՛չ աշխարհն ավելի լավը դարձավ:

Նանե

No Comments

Leave a Reply