Արմինե Սարգսյան Երաժշտություն

Ֆրանսիական, հայկական, նոյանական

23.02.2020

Նառա Նոյանը դարձյալ Հայաստանում է: «Ֆրանսիական շանսոնի էլեգանտ երեկոն» կայացավ: Վայրը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Երկխոսության ձևաչափը՝  կրեատիվ ու մտերմիկ: «Մենք ձեր հյուրն ենք, դուք՝ մեր»,- ասաց Նառա Նոյանը և Նաի­րա Մա­նու­չա­րյա­նի հետ ներկայացրեց Շառլ Ազնավուրի, Էդիթ Պիաֆի, Միշել Լեգռանի, Սալվատորե Ադամոյի, այլոց  հայտնի երգերից: Հնչեցին նաև հայկական երգեր: Համերգի սկզբում, մինչ հանդիսատեսները կզբաղեցնեին իրենց տեղերը, վայելեցին մի դաշնամուրային ստեղագործություն՝ Նոյանի կատարմամբ: Դաշնամուրային մի քանի գործ  ներկայացրեց Նառա Նոյանի մայրը՝ Ժաննա Բլբուլյանը:

Երեկոն էլեգանտ էր, ֆրանսիական, հայկական, նոյանական: Շատ էր և՛ երաժշտությունը, և՛ սերը: Երբ սիրում ես ինձ. ասում է Ազնավուրը: Հայտնի երգի (Quand tu m’aimes) հայերեն տարբերակը՝ Նառայի և Նաիրայի մեկնաբանությամբ, առանձնակի արձագանքի արժանացավ:

ardi.am –ի հետ զրույցում Նառա Նոյանն ասաց, որ այս տարի  նորությունները շատ են լինելու:  Իր և Նաիրա Մանուչարյանի կատարմամբ  ֆրանսիական 12 երգից բաղկացած սկավառակ կթողարկվի:  Նախատեսվում է նաև  հեղինակային համերգ. երգչուհին կներկայանա բազմաժանր ծրագրով՝ ֆրանսիական, ռուսական երգեր, Կոմիտաս, դաշնամուրային գործեր,  հեղինակային ստեղծագործություններ և այլն:
Արմինե Սարգսյան





No Comments

Leave a Reply