maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արցախ Գարմար ԳրաԴաշտ

Անբանաստեղծություն

29.12.2020


Քունքին
փող են դեմ տվել,
երակներն են բաց անում:
Սա խրամատի երկիր է,
փորում ենք՝ ամրություն
գտնելու հույսով:
Ոչ մի թշնամի մեզանից
ուժգին չի ատում
այս խրամատները.
կա՛մ կրակ կտան, 
կա՛մ կյանք կբաշխեն,
բայց երկիրը գերի չի մնա…

****

Երբ զինվորն է աղոթում՝
սաղավարտը դեն նետած,
մի վիրավոր թռչուն
ամեն լեզվով հայհոյում է …


****

Ոսոխին

Խաղաղության մասին չեմ գրի,
նոր պատերազմ չեմ ուզում.
չի ավարտվել դեռ հինը:
Մենք մարտի տարբեր
ճակատներում
աղավնիներ ենք կրակում
ու երազում խաղաղության
մասին…

****
Դրոշների ծածանումով չեն
սիրում երկիրը:
Շիրիմի առաջ
խոնարհումով չեն սիրում:
Երկիրը ինձ նման հեռվից
չեն սիրում:
Չենք սիրում երկիրը, երկիրն
է սիրում …

****

Մի խեղճ տարի էր,
մի անխիղճ տարի,
մայրը սպասում է
զոհված որդուն,
Աստված հեկեկում է
անձրևի տեսքով:

****

Արշավում են,
արշավում են,
եկեղեցին, որ
թողեցինք թշնամուն,
մեր աղոթքը ամփոփել է
Մայր հողում:
Նույնիսկ Տերը չի ների,
թե չլինի վերադարձ՝
և՛ հաղթական, և՛ ներող:

****

Ամեն օր ոչնչի մասին
աղմուկ է,
իսկ երբ հողն է ոտքերիդ
տակից փախչում,
լռում են:
Մեր ողբերգությունը
աշխարհինը չէ,
մենք ընտրյալ չենք
ո՛չ Աստծո համար, ո՛չ աշխարհի։

****

Հնձում են, ու երբ շեղբը
գերանդու
քար չի բռնում ու ծռվում,
ոչ մի ծաղիկ չի մնում
կյանքի պարարտ
դաշտերում:
Եղիր հնձվոր, եղիր քար,
ծաղիկներն են միշտ
խոնարհ…

****

Մեր ոսոխները շատ են,
Բայց մեզ հաղթում է
Մեր տան թշնամին,
Ե՛վ քիչ են նրանք, 
Ե՛վ շատ են թվում,
Ու որքան ցավն այս
Երկար է տևում,
Երկիրն է դանդաղ
Ոտք առնում-գնում…

****

Զինվորն ասում է`
Մեզ շրջափակեցին,
Բայց մենք ողջ մնացինք,
Իմ քունքը բաց էր,
Բայց ես ողջ մնացի,
Երբ մարտն ավարտվեց,
Ու ես եկա տուն,
Հասկացա, որ ես
Այնտեղ մեռել եմ։

****

Լավագույն նվերը հրացիր
զենքն է,
Ու թող քեզ կոչեն բիրտ մի
բռնակալ,
Երկար կենացներ թող ասեն
նրանք,
Որոնք սիրում են հողն
ուրիշին տալ ու երկար խոսել կարոտի
մասին։
Լավագույն նվերը այսուհետ
զենքն է,
Եվ հայը հային զենք
թող նվիրի,
Որ խոլ թշնամին ծնկի գա
նորից,
Արդար վաստակած
երկիրդ մաքրես…

****

Մի փոքրիկ հող է,
Մի մեծ ժողովուրդ,
Ո՛չ մաշիկ ունենք,
Ո՛չ կորած ուղի,
Ամեն ինչ գիտենք,
Տեսել ենք շատը,
Էլ զարմանալու
Բան չի մնացել:
Ծառի ճյուղերն են
Հատում երբ հաճախ,
Ծառը կարող է
Նաև բերք չտալ,
Սակայն արմատը,
Արմատն են փորում։
Մի փոքրիկ հող է`
Վտանգված երկիր,
Ոսոխը դարձյալ
Սուսեր է սրում,
Իսկ մենք աղմուկում
Միմյանց չենք լսում,
Ի՜նչ անտանելի
Անհոգություն է,
Մի աններելի մտքի
Արձակուրդ…

****

Կոշիկները կտրորեն հողն
ուրիշի, կանցնեն երկրով երակը
բաց:
Թե չբուժվենք, մեզ չեն հիշի`
և՛ թշնամի, և՛ բարեկամ։

Սակայն հույսը չի մեռել
դեռ:
Եվ քարերը անդունդներից
հանողներ կան:
Բախտի թուջը ուժեղներն
են միայն կռել:
Լինենք ուժեղ, պայքար
մղենք` քանի որ կա՛նք։

****

Երկիրը հետդ չես տանի,
ո՛չ ճամպրուկում է
տեղավորվում,
ո՛չ նկարում
Մնալու ժամանակն է`
հիմա քո տունը խրամատ է:
Գնաս՝ թշնամին
հիշողությունդ կսպանի,
մնաս` կհաղթես և՛ քեզ, 
և՛ նրանց։

****

Ընկերն ընկել է:
Նա մարտի մեջ է
հիմա,
ընկերոջ փոխարեն է
նաև կրակում:
Ապրում է
այնպես, կարծես մահ չկա,
վախ չկա
լաց չկա
կյանք չկա:
Պատերազմը ամենն է
խլում…

****
Նռան այգին պտղել էր,
Բերքը ոսոխը քաղեց ,
Տան տանիքն էր նորաշեն,
Արկը կույր էր ու չտես:

Հռհռում է թշնամին,
դրոշակ է ծածանում,
բայց պատմության ցուրտ
քամին
մեր քարքարոտ ուղիներից
հազար ոսոխ է տարել.
և սրանք են գնալու…

Գարմար (Կարեն Մարդանյան)

No Comments

Leave a Reply