Գոհար Սարգսյանը ծնվել է Գյումրի քաղաքում, 1981-ին: Վաղ տարիքից հաճախել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոն, որտեղ սովորել է կերամիկա և նկարչություն: 1999-ին ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի Արվեստաբանության ֆակուլտետում, այնուհետև կրթությունը շարունակել Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում: 2016 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Անիմացիայի ֆակուլտետը: Նա մասնակցել հայաստանյան և միջազգային բազմաթիվ նախագծերի և ցուցահանդեսների: 2017-ին ունեցել է իր առաջին անհատական ցուցահանդեսը՝ «Հայեցողը» խորագրով: Ներկայումս Գոհար Սարգսյանն աշխատում և ապրում է Երևանում՝ ստեղծագործելով տարբեր մեդիաներով՝ գրաֆիկա, վիդեո արվեստ, անիմացիա, տեքստիլ արվեստ:
Ardi.am
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/06/The-Dancer-1024x664.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/06/Gathering-1024x576.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/06/105562023_911814089324545_3954542182925566071_n-1024x661.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/06/Հեղափոխություն-1024x468.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/06/PSX_20200526_211402-992x1024.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/06/PSX_20200515_130002-1024x541.jpg)
![](http://ardi.am/wp-content/uploads/2020/06/PSX_20200526_134354-1024x612.jpg)
No Comments