maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobet girişjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Երաժշտություն

«Հաջորդիվ կներկայացնենք այլ համերգներ»

25.03.2020

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը պատմում է «մշակութային կորոնադադարի» մասին: Այս օրերին մշակութային հաստատությունները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը, սակայն շարունակում են գործել, հաղորդակցվել հանրության հետ, նաև հանդես գալ նոր առաջարկներով:

Կրած վնասների մասին

Կորոնավիրուսի հետևանքով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բազում համերգներ հետաձգվեցին անորոշ ժամանակով: Ըստ մեր ծրագրերի՝ այս օրերին Հայաստան պետք է ժամանեին բազում երաժիշտներ, ներկայացվեին ինքնատիպ ձևաչափի համերգներ մեր հինգ երաժշտախմբերի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան  Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար  և  գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ  Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝  Հարություն  Թոփիկյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի  (հիմնադիր  և  խմբավար՝ Սոնա   Հովհաննիսյան) և  Հնագույն երաժշտության  «Տաղարան»  համույթի (գեղարվեստական ղեկավար և  դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան) կատարմամբ:

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չմասնակցեց Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր նվագախմբի չորս համերգներով, և այդ համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին:

Մայիսին պետք է կայանար Երգեհոնային երաժշտության փառատոնը, որին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից Հայաստան պետք է ժամանեին պրոֆեսիոնալ երգեհոնահարներ, հանդես գային համերգներով, անցկացնեին վարպետության դասեր տեղի երգեհոնահարների համար: Արդեն ձեռք էին բերվել բոլոր պայմանավորվածությունները, սակայն կորոնավիրուսի պատճառով փառատոնը կկայանա ավելի ուշ:

Պետք է կայանար «Չորս դաշնամուր` մեկ բեմում» համերգային ծրագիրը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի և ճանաչված երեք այլ դաշնակահարների մասնակցությամբ, սակայն այն նույնպես հետաձգվեց: Բացի այդ, նախատեսում էինք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ներկայանալ բացօթյա համերգով, ինչը ևս չեղարկեցինք:

Կոմիտասի Բեռլինյան պատարագի, Ֆորեի Ռեքվիեմի, Մոցարտի Ռեքվիեմի համերգային կատարումները, որոնք պետք է տեղի ունենային մարտ-ապրիլ ժամանակահատվածում, հետաձգվել են:


Մնա տանը կամ հեռահար աշխատանք

Պետք է ասել, սակայն, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի երաժիշտները շարունակում են իրենց պարապմունքները՝ յուրաքանչյուրն իր տանը: Անշուշտ, վիրուսը շատ բացասաբար է ազդել միջոցառումների չեղարկման համատեքստում, սակայն չեղարկումը անհրաժեշտ միջոց էր նմանատիպ պարագայում:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այս օրերին շարունակում է ակտիվ աշխատանք իրականացնել սոցիալական հարթակների միջոցով: Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր դասական երաժշտության մասին, հատվածներ դասական երաժշության գոհարներից, երաժշտական ֆիլմեր ու հայտնի կոմպոզիտորների մտքերը:

Ֆեյսբուքյան էջն ակտիվ աշխատում է, մարդիկ արձագանքում են, հետևում:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը միացել է #ՄնաՏանը նախաձեռնությանն ու ֆեյսբուքյան էջով պարբերաբար հեռարձակելու է կենտրոնի երաժշտախմբերի լավագույն համերգները:

Յ. Ս. Բախի 335-ամյակի շրջանակում մարտի 24-ին ներկայացրինք Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործության համերգային կատարման տեսագրությունը: Այս հանճարեղ գործը կատարել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Ավելի քան երեք հազար մարդ դիտեց մեր առաջին համերգը, ստացել ենք բազում ջերմ ու դրական արձագանքներ:

Տեղեկացնեմ, որ հաջորդիվ կներկայացնենք այլ համերգներ:

Կենտրոնի աշխատակազմը շարունակում է իր աշխատանքը տանից՝ օնլայն ժողովների միջոցով:

Երբ նահանջի համավարակը

Բնականոն աշխատանքի անցնելուց հետո որոշել ենք շարունակել համերգների տեսագրությունները ներկայացնելու ձևաչափը, քանի որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր հասարակության շրջանում:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply