maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Գոհար Գալստյան ԳրաԴաշտ

Հարյուր ողջույն 100-ամյա Զահրատին

12.03.2024

Պոլսահայ բանաստեղծ Զահրատի անունը մեր մեծերի անունների շարքում վաղուց իր առանձնահատուկ հնչեղությունն ունի, իսկ նրա բանաստեղծությունը՝ անշփոթ պարզությամբ ու անմիջականությամբ, մտերմիկ է դարձնում մեզ թե՛բանաստեղծի էությանը, թե՛արևմտահայերենին, որը մեր լեզվի եզակիորեն հարուստ լինելու գրավականներից է՝ համազոր ու համընդհանուր, ինչպես որ առավել գործածական արևելահայերնը։

Ամբողջի մը երկու կէսերը երբ                                                  

Անջատուին իրարմէ

Ի՞նչ կ’ընեն — կ’ըսէք –

Արդեօք կը փնտռե՞ն զիրար կարօտով

Թէ ատելութեամբ խոյս կուտան մին միւսէն

(«Մէկ քարով երկու գարուն», էջ 81 – Ա հատ., էջ 391 / «Շէկ հողը»):

Բանաստեղծը մեզ է ուղղում իր հարցումը՝ մտածել տալու համար, և ինքն էլ նույն տեղում պատասխանում է. «-Ես ու շէկ հողը ամբողջ մըն էինք»…

Ամբողջից սերված ոսկեման բարբառը, որ ախորժալուր հնչողությամբ բանաստեղծից բանաստեղծ եկավ,  Պատկանյան, Դուրյան, Մեծարենց, Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ ու Զարիֆյան տվեց՝ ոռոգելով «Շէկ հողը» — անջրպետի մի մեծ խզումով դառնորեն երբ հառաչեց՝  չհամրացավ — և արդեն նոր հունով մտերմորեն զրուցելու եկավ ուրիշ ձայնով, Զահարտի բանաստեղծության միջոցով՝ զարմանալի պարզ, անզարդ ու անկաղապար։ Իսկ կյանքի առօրյա լույս ու ստվերի հակադրության միջից մեզ ժպտաց բանաստեղծը, որ ինքն էլ իր Կիկոյի հետ փորձությունների մի մեծ ճանապարհ էր անցել, ու եկել էր իր հոգու բարության գործակցով մարդկայնությունը վերաբաշխելու։

Աննշմար

Պզտիկ աղօտ ճրագ եմ –

Աշնան թախծոտ երկինքներուն աստղերն հովէն երբ մարին

— Թող մարին – ես կը վառեմ

(«Բարի երկինք», էջ 70 — Ա հատ., էջ 248 / «Երկնավառ»)։

1924թ. մայիսի 10-ին Պոլսում ծնված Զահրատը՝ բուն անունով Զարեհ Եալտըզճեան, տասնամյակներ շարունակ իր «Մեծասքանչ» մայրենիով ստեղծեց յուրահատուկ մի գրականություն, որի նորաշունչ ու ինքնատիպ պարզությունը, բառի թեթևությունն ու թարմությունը ավելի գրավիչ ու մտերիմ դարձրին բանաստեղծական արվեստն ընդհանրապես։ Նա երբևէ չդիրքավորվեց վերամբարձ խոսքի հետևում, չփողփողացրեց քերթողի իր ծիրանին,այլ սրտից սիրտ խոսեց, ամեն բան տեսավ՝ զգալով, ու իր խղճի հետ կշռելով՝ միշտ պատշաճեց ինքն իր զգացածին՝ ինքն իրեն շատ տեղին կոչելով «զգայապաշտ»  բանաստեղծ։

Որ շէնքը որ փուլ գայ հոս կամ հոն

կամ երկու փողոց անդին

զիս կը գտնեմ փլատակներու տակ

Ու փլատակներուն տակ

Կ’անհետին ուրուագիծերը

բոլոր մեծութիւններուս

(«Ջուրը պատէն վեր», էջ 77 — Բ հատ., Էջ 335 / «Փլատակներ»)։

Երբ 1969-ի ձմռանը Զահրատն առաջին անգամ եկավ Հայաստան՝  գրողների խմբով նախապես եղել էր Մոսկվայում, ուր հանդիպել և ծանոթացել էր Պարույր Սևակի հետ։ Հետագայում Զահրատը Սևակին ձոնված իր հայտնի քերթվածում, ասես նրա հայրը կամ մեծ եղբայրը, կորստի ողջ դառնությամբ նրան դիմում է՝ «Պարոյր մանչս» ասելով, միևնույն ժամանակ՝ խռոված մանկան պես բողոք է հայտնում տարեկից խա՛ղ-ընկերոջը  կորցնելու, իրենց նոր սկսված մտերմությունը այդքան շուտ խզելու համար.

Մանուկ էինք երկուքս ալ

Խաղը կիսատ թողուցիր

Չեղաւ ասիկա

(«Մէկ քարով երկու գարուն», էջ117 — Ա հատ., էջ 429 / «Սեւակ»)։

 Զահրատի հոգին իրականում հենց մանկորեն էլ բաց էր կյանքի խաղին տրվելու, իսկ Սևակի և Զահրատի դերակատարությունն ընդհանուր էր երկուսի էլ նորարար ու թարմ մտածողության շնորհիվ, թեև՝ իրարից շատ տարբեր։ Նրանց երկուսի ընդհանուր բարեկամ, երիտասարդ գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանի ուղղորդող հոդվածով էր Զահրատն առաջին անգամ 1968-ին տպագրվել «Գարուն» ամսագրում, որը երկակի ռեզոնանս ունեցավ։ 1971-ին արդեն «Գարուն»-ի  երկրորդ շարքի առիթով արձակագիր Խաժակ Գյուլնազարյանի՝ Զահրատին գրած նամակը* տեղեկացնում էր Էստոնիայում այն թարգմանված լինելու և տպագրվելու մասին։ Զահրատի հաջորդ հրապարակումը 1973 թվին էր, իսկ 1974-ի տարեմուտին Հայաստանի ռադիոյով նրա «Կաղանդի» շարքը հնչեց անզուգական Սուսաննա Գաբրիելյանի կատարմամբ…

Այս ամենը նախասկիզբն էր, որ արդեն 1978-ին «Սովետական գրող» հրատարակչությունը հրատարակեց Զահրատի «Մեծ քաղաքը» ժողովածուն և նրա բանաստեղծությունը լայնորեն տարածում գտավ Հայաստանում։ Սա երեք ժողովածուներից հավաքական մի հատոր էր, մասնակի կրճատումներով, որն ընդամենը 18 տարով էր ուշացած, քանի որ «Մեծ քաղաքը» ժողովածուով Զահրատն արդեն 1960-ին դուրս էր եկել գրական ասպարեզ և բուռն արձագանք էր ունեցել ո՛չ միայն Պոլսի, այլև հայ սփյուռքի մյուս գրական շրջանակներում…

Ի՛նչ խոսք, առանց սլաքների ու թեկուզ մանր պարսաքարերի չէր կարող ընթանալ նորարար բանաստեղծի ճանապարհը՝ հենց ի՛ր և մե՛ր ազգակիցների ընդդիմամարտ կսմիթներով՝ չհաշված, որ Զահրատը նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչ էր մի քաղաքում, ուր արդե՛ն մեծ կամք, ազգասիրություն, խորագիտություն ու խիզախություն էր պահանջվում, բոլոր սահմանափակումներին ընդդիմանալով, սեփական ինքնությունը պահպանելու, սեփական լեզվով խոսելու և ստեղծագործելու համար։

Վահան մը լոյս

Վահան մ’աննիւթ – զուտ գաղափար – բորբ հաւատք

Հպարտ բռներ եմ կուրծքիս

Լուտանքներուն դէմ մոլեգնած աշխարհին

Դարանակալ խժդժութեան դէմ անզուսպ

Մինչ մայթերէն – իբր թէ

Հանդարտօրէն կը քալեմ

Երազատես սուրբի նման անտարբեր –

Իսկութեան մէջ ես կուրծք կուտամ հազարումէկ հարուածի

հազարումէկ թշնամանքի ու դաւի -…

(«Բարի երկինք», էջ 203 — Ա հատ., էջ 248 / «Վահան»):

Իր ժամանակի գրականության ոսկրացած մտածողությունը կոտրող Զահրատը «նորտարազականներ»  գրական հոսանքի առաջատարն էր Պոլսում, և 1968-ին արդեն նաև իր «Գունավոր սահմաններ» ժողովածուով էր թե՛ սուր բանավեճերի առիթ եղել, թե՛ գրավել ժամանակի գրագետների ուշադրությունը։ Օրինակ՝ լիբանանահայ գրող, պատմաբան Լևոն Վարդանը այս գրքի առթիվ Զահրատին ուղղված նամակում** խոսում էր 1915-ից հետո հայոց ողբերգության, տառապանքի, անկումների ու տարագրության, տևականորեն հավասարակշռությունը կորցրած լինելու մասին՝ գիրքը գնահատելով, որպես հավասարակշռության գալու փորձ։

Արդեն ա՛յդ ժամանակ, Ալ. Թոփչյանի շնորհիվ, որպես վաթսունականների սերնդի գրաքննադատ ու ճաշակի խթանող, նեղ շրջանակներում հենց «Գունավոր սահմաններ» գրքույկն էր շրջանառվել, և նրա թարմ ու ազատ բանաստեղծության հմայքը ոգեթուրմի պես անակնկալ հոսել էր այդ սերնդի բանաստեղծների երակներով, որպես պատվաստման կարևոր շիճուկ, որպես դիմադրողականություն՝ ընդդեմ տիրաժավորվող վերամբարձության և կեղծ պաթոսի։ Զահրատի «Գունավոր սահմաններ»-ը ձեռքից ձեռք էր անցել՝ բանաձևեր առաջարկելով կոտրելու առկա բոլոր սահմանափակումները և ձերբազատելու կեղծ ձեռքբերումների շղարշից։

Մէկ քայլ առաջ – մեկ քայլ ետ

Յետոյ պատրանքն  յաւերժօրէն քալելու

—  Չհասնելու սահմանին –

Յետոյ պատրանք անսահմանին հասնելու

(«Գունաւոր սահմաններ», էջ 10 — Ա հատ., էջ 170 / «Անսահման»)։

Այդ 16 էջանոց գրքույկը մտածողության իր նոր կերպին զուգընթաց նաև գեղագիտական նոր լուծումներ էր առաջարկում՝ դարձյալ նորաշունչ ու այլասաց, և Զահրատի բոլորովին ուրիշ համատեքստում զգացածը՝աշխարհից պատնեշված սովետմիության համատեքստում վերաիմաստավորվելով, արդեն գունային հակակշիռ էր դառնում այստեղ պարտադրվող գորշի էությանը.

Թէ կրնաս կապոյտը բացատրէ որդին –

Ոչ ծով է տեսեր – ոչ լիճ – ոչ երկինք

Ոչ ալ կապուտաչուի որդ մըն է սիրեր –

Դուք այդ կապոյտը ինծի հարցուցէք

(«Գունաւոր սահմաններ», էջ 7 — Ա հատ., էջ 167 / «Կապոյտ»)։

Իսկ բոլոր ժամանակների համար արդիական ու դիպուկ՝ Զահրատի «Սեւ»-ը ահա այսպես էր հնչում.

Բոլոր գոյները – լոյսերը բոլոր

-Սէրերը բոլոր –

Երբ վանես կեանքէդ

Ահա թէ քեզի սեւը կը մնայ

-Բարով գործածես —

(«Գունաւոր սահմաններ», էջ 13 — Ա հատ., էջ 173 / «Սեւ»)։

Նշենք, որ Գունավոր սահմաններ շարքը չէր ընդգրկվել Զահրատի հայաստանյան հատորում, թեև այն արդե՛ն յուրացվել էր։ Իսկ «Մեծ քաղաք»-ից դուրս թողնված բազմաթիվ գործերի թվում «Նախաքերթուածներ» շարքի հինգ բանաստեղծություններից՝ չորսը, որ սիրային էին ու ընդամենը մի քիչ գայթակղության առիթ կարող էին լինել, հինգերորդը թերևս հենց զգուշության նկատառումներով էր հանված.

Պատին վրայ մահազդներ կան փակցուած

Մէկը կու գայ – մեռնողներուն կը նայի

Իր անունը կը փնտռէ

(«Մեծ քաղաքը», էջ 66 — Ա հատ., էջ 70 / «Նախազգուշութիւն»)։

Եվս մի օրինակ գրքից դուրս թողնված «Բարի երկինք» շարքից բերելով՝ փորձենք կռահել արդյոք դրա անեկդոտային ենթատե՞քստը,  թե՞ գեղագիտությունը չի ընդունվել գիրքը հրատարակելիս.

Կապոյտ պոչով օդանաւ մը պոչ կը շարժէ ճնճղուկին –

Ձայնը խռպոտ – մորթը մետաղ – թեւն անշարժ –

Պարոն ճնճղուկն ահաբեկած կը խորհի

— Այս անճոռնի թռչնազգիին հաւկիթն ի՞նչ գոյն կըլլայ —

(«Բարի երկինք», էջ 68 — Ա հատ., էջ 246 / «Երկնասիրաբանութիւն»)։

Ամեն դեպքում, Զահրատն առանց հումորի՝ Զահրա՛տ չէ։ Իսկ նրա բանաստեղծության ինքնածիլ պարզությունը՝ սոցիալական ու փիլիսոփայական խորքով միշտ նոր և անակնկալ, հաճախ միանգամայն անսպասելի հարցումով շրջադարձվում է մեր ներսից՝ քննելով հենց մեզ.

Քանի որ բլորս ալ նոյն

նաւը նստեր կը սուրանք անվերադարձ

Քանի որ բոլորս ալ նոյն

անձկութեամբ կը կառչինք նաւին խօլարշաւ

Ու քանի որ բոլորս ալ նոյն

Թափով կը հրենք անոնք որ կիյնան վար

Ո՞վ պիտի հարցնէ մեզի այս գիշեր

ո՞ւր եւ ինչո՞ւ

Քանի որ բոլորս ալ նոյն

հարցումէն կը փախչինք

(«Բարի երկինք», էջ 81 — Ա հատ., էջ 259 / «Բոլորս ալ»):

Ու թեև Զահրատն է մեզ հարցում ուղղողը, նա ինքն իրեն չի առանձնացնում որպես արտոնյալ։ Սա էլ մի առանձնահատկությունն է նրա էության, որն այնքան նույնական է իր բանաստեղծության հետ։ Հոգու հենց ա՛յս որակն է պետք ունենալ՝ երգիծանքով չար կատակ չանելու համար, իսկ Զահրատի երգիծանքը երբեք ցինիկ չէ, երբեք՝ չար։ Պատահական չէ, որ նա առանց չարանալու նաև «չար բաներուն»  ուղղված զսպող ուղերձ ունի, ժողովրդական խոսքով ասած՝ չարխափան խոսք՝ «Գացէք ըսէք չար բաներուն» -ը։

… Ըսէք գիտենք թէ անոնք կան ու միշտ կրնան պատահիլ

Ըսէք գիտենք թէ կրնան

Օր ցերեկով մութ գիշերով յանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսէք չար բաներուն որ չըլլան

Որ չըլլայ թէ պատահին

Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհէն…

(«Բարի երկինք», էջ 17 — Ա հատ., էջ  193 / «Չար բաներ»)։

Արդեն անկախացած Հայաստանում բազմաթիվ այցելություններ ունենալով՝  Զահրատն ավելի կապվեց Հայրենիքի հետ, շատ բարձր գնահատվեց ու կարևորը՝ մի՛շտ սիրելի եղավ։ Պետական բարձր պարգևների արժանալով՝ նաև երկու հրատարակություն ունեցավ այդ շրջանի Հայաստանում։ «Նաիրի» հրատարակչությունը 1998-ին տպագրեց  Զահրատի «Առանց խաչի, առանց քարի խաչքար» ժողովածուն, 2004-ին՝ «Բառերուն տակի քերթուածը» — երկուսն էլ  շքեղ հատորներ, երջանկահիշատակ Այդին Մորիկյանի ընտրությամբ ու առաջաբանով։ Զահրատն անվերապահ մերը եղավ, ինչպես որ արդեն աշխարհինն էր։ Եվ  այսօր, որպես 100-ամյա հոբելյարի, խոսելով նրա մասին կամ նրա տողին դիպչելով, անհնար է օդի մեջ չշոշափել նրա ներկայությունը՝ նրա բառերի խաղի, բարի հումորի ու անակնկալ գյուտերի հետևում վերստին չհանդիպել մի՛շտ կենսասեր, չծերացող մարդուն.

Պար կը խաղանք

Բառերու հետ բառ

Քաերու հետ քար կը խաղանք

Ու ծառերու հետ ծառէ ծառ կը խաղանք

Չարերուն հետ

Չենք խաղար

(«Մեկ քարով երկու գարուն», էջ 50 – Ա հատ., էջ  360 / «Պարախաղ»):

Զահրատի դավանանքը բարությունն է՝ բոլոր ժամանակներում և մանավանդ այսօր այնքա՜ն վտանգված, և որքա՛ն կարևոր է, որ բանաստեղծն իր շուրջը բարի հունդեր է սերմանել ու երբ էլ միտքդ բերես նրա մեն մի տողը, միանգամից հայտնվում ես հարազատ մի տարածքում, ուր ջերմանում, դառնում ես ավելի փափկասիրտ ու բաց՝ մարդկային ամենաազնիվ բացությամբ.

Քերթուած մը պէտք է ըլլայ հունտի պէս

որ երբ աւարտի

չաւարտի-ծիլ տայ-վերապրի մեզի հետ

(«Մաղ մը ջուր», էջ 32 — Բ հատ., էջ 262):

Բանաստեղծական արվեստի առնչությամբ զահրատյան այս ձևակերպումը լավագույն բնութագրումը կարելի է համարել հենց իր բանաստեղծության համար, իսկ բառի սեփական կշռաչափ ունեցող Զահրատի բառերը նաև զինվորներ են, ու նա միայն արդար կռիվներ է մղել իր զորագնդով.

Ես ձեզ մէկ մէկ կողջագուրուեմ ու զօրագունդ զօրագունդ

Իմ ձեռքովս կը շարեմ –

Ու երբ տեսնեմ թէ ամէն ինչ կարգին է

— Թէ ոչ մէկ զօրք – ոչ մէկ զինուոր սխալ ոտքով չի քալեր –

Ես ձեզ ճակատ կը ղրկեմ –

Արիասիրտ իմ զինուորներս դուք եք …

(«Բարի երկինք», էջ 108 — Ա հատ., էջ 286 / «Բառեր բառեր»):

Բառի արժեքն ու խոսքի ուժը բոլոր ժամանակներում իրենց մեջ գիտակցող մեծ բանաստեծների պես, Զահրատը ևս պատասխանատու է իր ամեն բառի համար, և անվրեպ լինելով իր բարի հունդերը սերմանելու մեջ՝ չի անտեսում անփութորեն նետված չար խոսքի ազդեցության վտանգը, որի շոշափուկներն այնպես արագ են տարածվում…

Աղջիկս – ըսաւ մարդը – մարդիկը վատ են –

Թքաւ գետին

Թուքին հետ գետին ատելութիւնն ինկաւ

ու գետնէն ատելութեան ծառ մը բուսաւ…

(«Մեծ քաղաքը», էջ 114 — Ա հատ., էջ118 / «Նայլոն»)։

Խոսքի և արարքի միաժամանակյա անփութության աղետաբեր հետևանքները մեր շուրջ առատորեն տեսնելով, որպես լավագույն միջոց դրա դեմ պայքարելու, կրկին կարևորենք ու վերարժևորենք մեր իրական արժեքների բարեշնորհ ներկայությունը մեզանում՝ հարյո՛ւր, թե հազա՛ր տարեկան։ Արժանի լինենք նրանց, կրենք այդ արժեքը մեր մեջ ու առաջ շարժվենք նրանց հետ միասին…

Բանաստեղծ Զահրատը այսօր մեր հարյուրամյա ժամանակիցն է՝ ողջության օրոք հրատարակված և հետմահու տպագրված իր բոլոր-բոլոր գրքերով ու թարգմանված հատորներով, Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) պահպանվող իր անվանական հավաքածուի ամեն մասունքով և իր մարդկային կերպարի կենդանի հիշողությամբ…

Հիշենք նաև նրա բանաձևը՝ իր հայտնի Կիկոյի կերպարով մեզ ժառանգված. «Մէկ անգամ Կիկօ զերօ», «Երկու անգամ Կիկօ զերօ», և անգամ «Տասն անգամ Կիկօ զերօ», ու չմոռանանք, որ առնվազն հարյուրից է սկսվում մեր հավաքական ուժը՝  որպես տարընթերցումը Չարենցի պատգամի.

«Հարիւր անգամ Կիկօ ՄԵՆՔ»:

(«Մեծ քաղաքը», էջ 39 — Ա հատ., էջ 43 / «Զերօ»)։

Եվ ուրեմն՝ հարյուր ողջույն մեզնից, մեր սիրելի՛ Զահրատ, քե՛զ՝ քո 100-ամյա հոբելյանին։

Գոհար Գալստյան

Հ.Գ.

«Ըլլար աշխարհ մը խաղաղ ուր աթօմի ռումբն անգամ

Ամչնար զէնք ըլլալէ…»

Զահրատ

Ծան.

* Խաժակ Գյուլնազարյանի նամակը Զահրատին, 11.05.1972 թ., Երևան, ԳԱԹ հավաքածու, Զահրատի ֆոնդ։

** Լևոն Վարդանի նամակը Զահրատին, 13.08.1968 թ., Լիբանան, ԳԱԹ հավաքածու, Զահրատի ֆոնդ։

Գոհար Գալստյան

No Comments

Leave a Reply