maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ալվարդ Բաղդասարյան ԳիտաՆյութ

Հայկական հեռուստաեթերում ճամփորդական հաղորդումների մեծ պակաս կա

15.04.2023

   «Face control»-ը ճամփորդական ակնարկի ժանրի հաղորդաշար է, որ ներկայացնում է արտագնա ու ներգնա տուրիզմը, տալիս զբոսաշրջիկներին հուզող հարցերի պատասխանները՝ ո՞ւր գնալ, ի՞նչ ուտել, որտեղ տեղավորվել և այլն:  Զրուցել ենք հաղորդման հեղինակ և վարող Տիգրան Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչպես առաջացավ հաղորդման գաղափարը:

«Տարիներ առաջ «Դար 21» հեռուստաընկերությունը հնարավորություն տվեց ինչ-որ ձևաչափով ծրագիր ներկայացնելու։ Ինձ բաժին հասավ ժամանցային կյանքը Երևանում` night life։ Փորձում էինք այդ ժամանցային կյանքը լուսաբանել։ Այն ժամանակ շատ էին ակումբները, որտեղ երիտասարդները հավաքվում էին։ Ծրագիրը կոչվեց «Ժամանց»։ Հետո նկատեցի, որ եթերում ծրագիրը վերանվանվել է «Կամո բլոգ» ժամանց, որը այդ ժամանակ վարում էր Կամո Թովմասյանը։ Դրա համար ես հրաժարվեցի այդ անունից ու անվանեցի «Face control»։   Այսինքն, երբ մտնում ես ակումբ, ստուգում են dresscode-ը , face control-ը, հետո նոր թողնում են ներս։ Այդպես ծրագիրը սկսեց լայն թափով առաջ գնալ։ Նկարահանումներ էինք անում Վրաստանում, Իսպանիայում՝ ծանոթանալու համար, թե ինչպես է անցնում ակումբային կյանքը, ինչպես են ապրում երիտասարդները, ովքեր են այնտեղ երգում, ինչ խմիչքներ կան և այլն»:

Տիգրանի խոսքով՝ դա հեշտացնում էր զբոսաշրջիկի կյանքը․ նա իմանում էր, թե որ ակումբը կարող է գնալ, որտեղ են գները բարձր և որտեղ՝ մատչելի։ 

https://lh5.googleusercontent.com/wlZWbwwPVIT0nVyOW_SjfraPakzwO8A0lpl1thUDqTzNq5JYn7HrRxOIfeRPJ21M3u2niWfBmbC7YdRpUf8rLJR9cwueLf3_8VRq6JN1J9cy01unGPYn6RYeuEK9PUUAMB0r92d6Eysz4wPOs0jThA
https://lh6.googleusercontent.com/dc49aJ5gXpErVAUn_gmPNq81NqmIXL1SJST7mAVqnQNOewWZFbW8jh_2XtFQO6SoNu7x6mJu1M_-EKv1m0P-BZPjVUQt1xECxynhLm7uZNT0fpP1yfqrFLTa4zn62NmfDHtKMApvZd8DnWVQCqiyvA

«Հետո վաճառվեց հեռուստաընկերությունը, որը գնեց «Նոր Հայաստան»-ը, այդպիսով «գնելով» նաև ինձ։ Այդ պահին մենք ժամանակ չունեինք անունը փոխելու, որովհետև արդեն Ջերմուկը նկարել էինք և պետք է այն եթեր գնար։ Եվ անունը այդպես մնաց՝ «Face control», ու այդ անունով էլ եթեր մտանք։

Հարցին, թե չի՞ ցանկանում հիմա անունը փոխել, ասում է` չէ, արդեն բրենդ է դարձել։

«Ես չեմ պատրաստվում իմ բրենդից հրաժարվելու, որովհետև համացանցային տիրույթում ու հեռուստաեթերում, ովքեր գիտեին կամ չգիտեին «Face control»-ի մասին, արդեն իմանում են։ 

Տիգրան Հարությունյանը պատմում է, թե ինչպես որոշեց ճամփորդական հաղորդումներ նկարել։

«Երբ սկսեց լայն թափ առնել հաղորդումը, ծանոթանում էի տարբեր համայնքների, այդ թվում՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Մարսելի և այլ քաղաքների ղեկավարների հետ։ Այդ ժամանակահատվածում վարում էի քաղաքապետարանի միջոցառումները։ Գևորգ Օրբելյանը, որը  տուրիզմի բաժնի ղեկավարն էր, մի օր ասաց` այդքան գնում ես արտերկրում նկարելու, մի օր այնպես արա, որ իսպանացիները գան Հայաստան, մասնակցեն մեր միջոցառումներին։ Ու այդպես դարձավ հեռուստակամուրջ, այսինքն՝ մենք նրանց քաղաքապետարանի աշխատողներին հրավիրեցինք միջոցառումներին, այստեղից էլ մեր քաղաքապետարանի աշխատակիցները գնացին այնտեղ` մասնակցելու միջնադարյան միջոցառումների։ Շատ լավ դիմավորել են, հյուրընկալել, ու այդ ամեն ինչից հետո արդեն շարժը ավելի ակտիվացավ։ Հիմնականում եվրոպական երկրներ էինք գնում նկարահանելու։ Օրերից մի օր չարաբաստիկ քովիդը վրա հասավ։ Երբ պետք է գնայի Բարսելոն նկարահանումների, հայ համայնքի հետ պայմանավորվածություն ունեի արդեն, ինձ ասացին, որ թռիչքները չեղարկվել են։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հուշարձանների պահպանման վարչության հետ համաձայնության եկանք, որ Հայաստանում պետք է նկարահանումներ անենք։ Այդ ժամանակ ասացի, թե Հայաստանում ինչ պետք է նկարեմ` Ջերմուկ, Գառնի, Ծաղկաձոր ու վերջ։ Ինձ ասացին` դու սկսիր, հենց վերջանա` կասես»:

https://lh4.googleusercontent.com/RjUcdb62JB-T28rMBuh1IoxWGzmBvOLrjBSoVAqTReRkcSm4rQIVTGfsfk3RBt33jgc4QI1txPkGDGZw_hwcPPy99mF_V2UokvH-PH7_gHC7MtoF6jQRuEx7oTHtdqsEiQ2FNoXn_AOakZQqGe2-fQ

Տիգրան Հարությունյանը անկեղծանում է՝ սկսեցինք ու վերջը չի երևում։ Ասում է` այնքան վայր կա, որ դեռ չի հասցրել այցելել, ծանոթանալ, որ ամեն անգամ կարող ես նոր ճանապարհորդական ուղղություն առաջարկել այցելուներին նույն մարզում ու նույն վայրում։ 

«Հայաստանը այդ առումով այնքան հարուստ է մանրամասն պրպտելու, պեղելու և նոր վայրեր բացահայտելու համար։ Օրինակ՝ Լոռին. ինձ թվում է երբեք չի ավարտվի»:

Տիգրան Հարությունյանը նաև ներկայացրեց «Face control» հաղորդման ծրագրի կառուցվածքը։ 

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեզ ուղղորդում է մարզպետարաններ, իսկ մարզպետարանները կապվում են իրենց խոշորացված համայնքների հետ։ Յուրաքանչյուր խոշորացված համայնքի մեջ մտնում են մի քանի գյուղեր։ Մեր հաղորդման շրջանակում միայն մի գյուղ չենք նկարում։ Այսինքն՝ ցույց ենք տալիս, թե այդ համայնքում ինչ հետաքրքիր վայրեր կարող ես գնալ։ Ասենք՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքը։ Մենք այցելուներին առաջարկում ենք միայն Ծաղկաձորով չեզրափակվել։ Ասում ենք՝ առաջին օրը կարող ես մնալ Ծաղկաձորում, երկրորդը օրը կարող ես գնալ Մեղրաձոր, երրորդ օրը բարձրացիր Թեժարույքի վանական համալիրը։ Այսինքն՝ այդ գյուղերից ծաղկաքաղ արված տեսարժան վայրերը, որը կարող է լինել մատուռ, եկեղեցի կամ որևէ լեռ։ Հաճախ խուսափում ենք շատ եկեղեցիներ  ցույց տալուց, որովհետև զբոսաշրջիկը հարցնում է՝ միայն եկեղեցի ունե՞ք, իսկ մենք ունեցել ենք ռազմավարական նշանակության բերդեր, պարիսպներ, Թթու ջուր, ձիարշավարան, ջրվեժներ։ Այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու տուրիզմը»:

https://lh6.googleusercontent.com/iRPD41iF07tfXN7BDPSPkpk2ncuL0pXly2b1GenJYm28fnGCSDokAkHu-8laYeE5FUBGGo9DgxJHf2JVNMDW4ccFy9amrHoWM05C13_fhdO9PHSqOcdfbh7-lA3z7rsQUyvcCzoPHa-j1XUBtXXgAA
https://lh3.googleusercontent.com/nmzja9D7eJiGx9gbzGq2H4QlDZA7WTXdxuIGLjd1cYzh90P9A9Xfewm9yJyCmSUlnwFSioxeU3m9fVAmA96VVVaNDEJHnBVkrJITMYp9FoDAiaJFG9yab51K7c5e60Ntvj6Rrjz4kLIrAJRPeBrUcg

Տիգրան Հարությունյանի խոսքով՝ փորձում են հաղորդման միջոցով ամեն ինչ դարձնել հասանելի, որ հեռուստադիտողը չձանձրանա, անցումները հետաքրքիր լինեն, ռիթմն ու շարժը տեղը լինեն։ 

«Կարող ես նույնիսկ եկեղեցի չմտնել, այլ կողքը պտտվել, զարդանախշերը, խորհրդանիշները ցույց տալ ու հեռուստադիտողին ասել՝ մնացածն էլ կայցելես` կտեսնես։ Մեր հաղորդման շրջանակում մենք մինչև վերջ ոչ մի  վայր ցույց չենք տվել։ Օրինակ՝ երբ գնացել էինք Սանահինի վանական համալիր, մենք այն ներկայացրել ենք որպես ճեմարան։ Այսինքն՝ այն կարծրատիպը, որ մենք Վայոց ձորում ունենք Գլաձորի համալսարան և վերջ, սուտ է։ Մենք Սյունիքում էլ ենք ունեցել ճեմարան։ Հաղորդման շրջանակում բացատրում ես հեռուստադիտողին, թե ինչ է ճեմարանը, ովքեր են  այնտեղ դասավանդել, ինչ առարկաներ են սովորել, քանի տարի է ուսուցումը եղել»:

Ըստ Տիգրան Հարությունյանի՝ պետք է էքստրիմի ու հասանելի չլինելու չափաբաժին լինի, որ կարողանաս հուզես հեռուստադիտողին և ասես` արի իմ հետևից։ Նրա խոսքով՝ իրենց նպատակն այն է, որ հեռուստադիտողը ոչ միայն տեսնի այցելության գեղեցիկ վայրերը, այլև իր հետ ապրի այդ րոպեին իր զգացածը։ 

Նա նաև խոսում է դժվարությունների մասին։ Իսկ վերջին թարմ դեպքը Սյունիքի մարզում էր։ 

«Գնացինք Սիսիան, ու երբ համայնքապետի հետ էի խոսում, ասում է` մեզ մոտ շատ շուտով ընտրություններ են։ Ասացի` մենք գալիս ենք ձեր մարզը նկարահանելու, ներկայացրի, թե որ նախարարությունների ու վարչության հետ ենք համագործակցում, որ հեռուստաընկերությունից ենք և այլն։ Խնդրեցի տրամադրել համապատասխան տեղանքներ, մեր իմացած մի քանի վայրերն էլ կմիացնենք, կտեսնենք ինչ հետաքրքիր բան կնկարահանենք։ Ասաց` ես չգիտեմ՝ վաղը համայնքապետ կլինե՞մ, թե չէ, Սիսիանը նկարահանում ես, որ ի՞նչ անես։ Անկեղծ ասած, շատ զարմացել էինք, բայց հույսներս չկորցրինք։ Մնացինք ու սկսեցինք նկարահանումները։ Առաջին տեղանքը Քարահունջն էր։ Բայց մեզ ինչ-ինչ պատճառներով թույլ չտվեցին նկարահանել։ Մենք չհանձնվեցինք. անմիջապես փողոցի դիմացի մայթին Քարահունջի կրկնօրինակն էր` նորից քարերով պատրաստված։ Ու ես հեռուստադիտողին խորհուրդ տվեցի չգնալ բնական Քարահունջ, այլ գալ այստեղ` արհեստական, բայց ոչ մի բանով  չզիջող Քարահունջ»:

Տիգրան Հարությունյանը մանրամասնում է, որ ծրագիրը ամբողջությամբ բեմականացման վրա է ստեղծված, և նախապես սցենարներ չկան։ Նկարահանման ընթացքում համայնքապետարանից իրենց է միանում օժանդակ անձ, որը քաջատեղյակ է տարեթվերին, բերնեբերան անցած խոսակցություններին։ Նա օպերատորի կողմից տեղեկատվություն է փոխանցում։ Ասում է՝ «Face control» -ի հաղորդումները նկարահանվում են 3 օրում։ 

https://lh3.googleusercontent.com/3QnCCh34WvNzDzxABdEhf_pp3DPkhdA2geiUywVysOQWHK8omHQo7K8oJynMII2X53VH5R92lOOkpTBl9yHpJ4t_uVSo99kPIWAJE77ajicWss1gMb2CmQEMcm5W3c06I4vS8QtM8-No1Y9zjoVa0Q

Շարունակելով խոսել դժվարությունների մասին` Տիգրան Հարությունյանը նշում է, որ տեղանքներն էլ իրենցից մեկ օր խլում են։ 

«Մեր հայերը միշտ եկեղեցիները, բերդերը կառուցել են շատ բարձրադիր գոտիներում։ Մի անգամ պետք է գնայինք Սամսոնավանք ու չգտանք տեղը։ Դրոնները բարձրացրել էինք վերև, որ գոնե այդպես գտնեինք։ Արդյունքում մոլորվեցինք անտառում, կապը կորավ, արդեն գայլերի ձայներն էինք լսում, մենք էլ սկսեցինք խարույկ անել։ Հաղորդումը այդպես էլ դրել ենք եթեր։ Բայց, ի վերջո, գտանք Սամսոնավանքը և հաջողվեց նկարել։ Մի անգամ էլ գնացել էինք Կաքավաբերդ։ Շատ բարդ տեղ էինք ընտրել, քանի որ ամենաքիչ այցելվող մեր բերդերից մեկն է ու դժվար հասանելի։ Մոտավորապես 6 ժամ բարձրացել ենք։ Շատ են պատահում նման դեպքեր»:

Հարցին, թե շա՞տ են այն վայրերը, ուր առաջին անգամ հաղորդման շրջանակում է միայն այցելել, Տիգրան Հարությունյանը ասաց, որ շատ են եղել նման դեպքեր։ Ասում է` սկզբից, երբ այցելում էր եվրոպական երկրներ, չէր ուզում վերադառնալ, միշտ ուզում էր ավելի երկար ժամանակ անցկացնել այնտեղ, բայց երբ նկարահումները արդեն Հայաստանում էին, սկսեց ավելի սիրել երկիրը ու պաշտպանել։ 

https://lh4.googleusercontent.com/to22ZAod9Z4FI1tOtM3tXhaaJpprdQa4bfsc_xQ2zINAvS1_BubfCsahb2qwrvlDBPnGPtia84MabMR4frj_tzPitmOEHQOz6JyFVfuEIkHtWr9HOxQZZF13TpuibrZGE_KnlhO3FGxgA4yEyb1nWQ

«Երբեմն մտածում եմ՝  արդյոք կգա՞ այնպիսի ժամանակ, երբ մենք կունենանք մեծամեծեր, որոնք կկառուցեն Սանահինի, Հաղպատի պես համալիրներ կամ կունենանք Մոմիկի պես ճարտարապետ։ Գնացել էի Մեղրի ու ապշել էի գեղեցիկ տեսարաններով։ Հին թաղը, Նոր թաղը, որմնանկարները, մրգերի քաղցրությունը ուղղակի ապշեցուցիչ էին։ Մտածում եմ` ո՞նց կարելի է Մեղրին մղել այդքան հետին պլան։ Այն պետք է լինի սյունյաց ամենաառաջին  վայրերից մեկը, ուր կայցելեն զբոսաշրջիկները։ Բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման այցելել»:

Տիգրան Հարությունյանի խոսքով՝ հայկական հեռուստաեթերում ճամփորդական հաղորդումների մեծ պակաս կա։

«Յուրաքանչյուր հեռուստաալիք պետք է ունենա Հայաստանը ճանաչելի դարձնելու, սիրելու, նրա մշակույթը զարգացնելու հաղորդում։ Կարծում եմ` Հայաստանի մասին ինչքան ամպագոռգոռ, սիրուն հայտարարություններ անեն բոլոր հեռուստաալիքները, այնքան շատ ավելի լավ, որովհետև եթե Եվրոպան կարողանում է չնչին բանից փող կորզել զբոսաշրջիկից, մենք ունենք այդ ամենը։ Այնքան բնակատեղիներ, այցելության սիրուն վայրեր ունենք, որ պետք է դրանց մասին բարձրաձայնվի, որ զբոսաշրջիկին հասանելի լինի»:

Տիգրան Հարությունյանը խոսեց նաև «Face control»  հաղորդման հետապնդած նպատակների մասին։ 

«Մեր նպատակը հետևյալն է` կոտրել «գնանք խորոված անենք, գանք»  մշակույթը։ Պետք է գնալ ու մնալ, որ շարժ լինի, զբոսաշրջիկներ գնան, երիտասարդությունը ուրախանա։ Գյուղեր կան, որտեղ 2-3 ընտանիք է ապրում։ Ինչքան շատ գումար շրջանառվի տվյալ գյուղում կամ համայնքում, այնքան կբացվեն նոր մշակույթի տներ, ռեստորաններ, ճոպանուղիներ և այլն, ու կզարգանա Հայաստանը»:

https://lh3.googleusercontent.com/FDEVNUxi2UD_8HF7L0QsKjaXx-F8IVs_U6YYVKdHtXaXJNZCIg4mM6AG8cOx8WyXW8nK3Z8bKg7c-9f2K3Gq1Q1jKXqDYjmjq4ll5fyge0jY3JJ6p-l5buTLWBOR_8D0TFZbybLJhCSmHZNCTIdbiw

Հաղորդավարը նշեց, որ ամեն տարի ամռանը հաղորդման շրջանակում նկարահանումներ են անում Հայաստանի սահմաններից դուրս, որ զբոսաշրջիկներին խորհուրդ տան այցելելու  ավելի մատչելի հետաքրքիր վայրեր, օրինակ՝ որ լողափը գնալ, որտեղից գնումներ կատարել, ինչ հուշանվերներ բերել, ինչ փորձեն ուտել, հայկական ինչ գյուղեր, եկեղեցիներ այցելել և այլն։ Հայկականը անպայման ներառում ենք այդ առումով»:

Ճամփորդական հաղորդում նկարելու համար, ըստ Տիգրան Հարությունյանի, առաջնահերթություն է նախ գումարը, այնուհետև սերը ճամփորդության հանդեպ։

«Լավ թիմ ունենալը ևս շատ կարևոր է․ օպերատորը պետք է լինի ոչ միայն լավ կադրեր որսացող, այլև կարողանա ռիթմը, դինամիկան պահել։ Ես բարեբախտաբար կարողացել եմ գտնել այդպիսի օպերատորներ»:

https://lh3.googleusercontent.com/YXgI8GEHwyKctH1CvjuEZKOgQo6wGjPW9-5-5EYsiOx92hgOyYeNQqGF0YB1arYc4EPas2-Y5cn4YYDaE5Vu5B1ortena49rn_CF8V2uz4PfudVERYil-1JaFvzUmxmXRN9FPWVLsL0QAa7Wh5SAfg

Վերջում էլ նշեց, թե ինչ տվեց իրեն «Face control»  հաղորդումը․ «Սեր տվեց ամենակարևորը, սեր հայրենիքի հանդեպ։ Հիմա ես շատ եմ սիրում ու գնահատում հայրենիքս ու դրա համար շնորհակալ եմ հաղորդմանը»:

Ալվարդ Բաղդասարյան

No Comments

Leave a Reply