bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbetting
Արմինե Սարգսյան Արցախ Թանգարան

Հազարաշեն. պաշտպանություն ու ավանդական սիմվոլիկա

28.01.2021


Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել էր Արցախի Թաղավարդ գյուղի պաշտպանությանը մասնակցած կամավորների, որոնք պատերազմի ժամանակ իրենց պաշտպանական ամրությունները կառուցել էին հազարաշեն տանիքի եղանակով։ Հանդիպման ընթացքում տղաները պատմեցին՝ ինչպես են կռվում զենքով ու մշակույթով։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի բնորոշմամբ՝ հետաքրքիր ու եզակի այս պատմությունը մեկտեղել է պայքարը, պաշտպանությունն ու մշակութային սիմվոլիկան։ Թանգարանը արձանագրելու է տղաների պատմությունն ու հասցնելու է սերունդներին։
«Ինչպե՞ս ծնվեց հազարաշեն ծածկ կառուցելու գաղափարը» հարցին պատասխանեց Էդմոնդ Ստեփանյանը։ Ասաց, որ սկզբում մտածել են՝ փոս փորել՝ կրակ վառելու համար, հետո այնքան են խորացրել ու լայնացրել փոսը, որ հնարավոր լինի ազատ տեղաշարժվել, գիշերը պաշտպանվել ցրտից, քամուց, անձրևից։ Հետո որոշել են յուրովի լուծել նաև վրանների խնդիրը։ Գյուղից տախտակ ու գերան են բերել, ծածկել տանիքը։ Էդմոնդը տիրապետում է հազարաշեն ծածկ կառուցելու տեխնիկային, ընկերներից Վահագնն էլ շինարար է: Քանի որ գաղափարը հարազատ է եղել նաև մյուս տղաներին, առավել վստահ գործի են անցել։
Էդմոնդն ասում է՝ հազարաշենի առավելությունն այն է, որ կարելի է կառուցել առանց մետաղական ամրակալների, ու չնայած դրան՝ այն ամուր է, դիմացկուն։ Մեծ ուժի գործադրման դեպքում անգամ չի փլվում, առնվազն՝ կարող է ջարդվել։ Տղաները նկարներն են ցույց տալիս, որոնցում երևում է՝ ինչպես են մի քանի հոգով կանգնած ինքնաշեն ծածկի վրա։ Ընդգծում են ՝ պատահական չէ, որ հնում մարդիկ ծածկերին այդ լուծումն են տվել։
Պարզվում է՝ ակամա հնագետի դեր են ստանձնել նաև։ Բլրակում փոս փորելիս մարդկային ոսկորներ ու կուժ են գտել։ Այստեղ գործի է անցել Վահագնը՝ փորձելով անվնաս հանել կուժի մասերը։
Գիտեին, որ հերթափոխ է լինելու, գալու են Երևան, փորձել են մինչև վերջին օրը պայմաններ ստեղծել։ Ասում են, որ փայտերով ծածկելուց հետո ուրիշ աշխատանքների անհրաժեշտություն կար՝ քողարկվելու, անձրևից պաշտպանվելու համար։ 

Դանիել Բաղդասարյանը նոր տարվա արձակուրդներին եկել է դիրքեր, տեսել, որ հազարաշեն ծածկը նույնությամբ պահպանվել է։ Ասում է՝ տղաները շատ ոգևորված էին։ Սկզբում չեն հավատացել, որ հնարավոր է այդ խորությամբ փոսը ձեռքով փորել, մտածել են՝ տրակտոր են գործածել։ Դանիելը մանրամասն նկարագրել է՝ ինչպես են կառուցել ծածկը։ Դանիելը նկատում է, որ շատ է նեգատիվը, մինչդեռ պատերազմում միայն վատը չի եղել. հերոսական դրվագներ են եղել, ոգևորություն, ու պետք է դրանք հասցնել սերունդներին։ Վերջիվերջո, այդ տարածքները, որ մնացել են, դա եղել է դիրքերն ամուր պահած տղաների շնորհիվ։
Իշխան Գևորգյանը կեսկատակ ասում է, որ ինքը Դանիելի պես ֆիզիկական գիտությունների թեկնածու չէ, բայց նույնպես զինված ուժերում չի ծառայել։ Վաղը չէ մյուսը օրը ծառայության առաջին օրն է։ Հորդորում է՝ շատ գնալ Արցախ, Գորիս, ճանաչել հայրենիքը։ Նրա բնորոշմամբ՝  զոհը հայրենիք ունենալու գինն է։ Ինչքան շատ հոգի դնենք, շատ պատրաստվենք, այնքան թեթև ենք վճարելու։

****
Հազարաշեն ծածկերը հայկական ավանդական ճարտարապետության բացառիկ նմուշներից են։ Հազարաշենի կառուցվածքային սկզբունքը հայկական ճարտարապետության մեջ կիրառվել է գլխատներում, աշխարհիկ և պաշտամունքային բազմապիսի կառույցներում։ Ծածկերի կառուցման այս ձևը լայն տարածում է ունեցել այն շրջաններում, որոնք հարուստ են եղել շինարարական փայտով։ Այդպիսի շրջաններից են, օրինակ՝ Ճորոխի հովիտը և Արցախի գյուղերը։

Արմինե Սարգսյան
Հ.Գ. Առաջիկայում ardi.am-ի ընթերցողին կներկայացնենք Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ զրույցը՝ այս և այլ թեմաների մասին։


No Comments

Leave a Reply