maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ

«Հեռանալ։ Մնալ։ Ապրել» տարեգիրքն ու ռուս ժամանակակից պոետները

03.03.2024

2024 թվականի մարտի կեսերին մի շարք արդի ռուս բանաստեղծներ Երևանում, Կոտայքի և Գյումրվա մարզերում կներկայացնեն «Հեռանալ։ Մնալ։ Ապրել» տարեգիրքը, որը նվիրված է վաղամեռիկ ռուս բանաստեղծների։ Գրական միջազգային տոնավաճառների փորձագիտական հանրության կարծիքով` տարեգիրքը վերջին տարիների՝ լավագույն վաճառքի գրքերի  ցուցակում է։

Նոր հրատարակությունը ներառում է 1990-ականներին կյանքից  հեռացած և  գրական (կամ, որոշ դեպքերում, երաժշտական)  հիերարխիայում ուշագրավ տեղ զբաղեցրած բանաստեղծների ընտրանիները և նրանց մասին գրված գրականագիտական հոդվածներ։
Գրքի կազմողներն են  Բորիս Կուտենկովը և Նիկոլայ Միլեշկինը։
Այս նախագիծը եզակի է և չափազանց կարևոր՝ տաղանդավոր պոետների գրական ժառանգությունը և հիշատակը պահպանելու համար։ Տարեգրքում զետեղվել են Լեոնիդ Գուբանովի, Գենադի Շպալիկովի, Նիկոլայ Ռուբցովի, Ալեքսանդր Բաշլաչևի, Դոնդոկ Ուլզիտուևի և շատ ուրիշների ստեղծագործություններ։

Հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ ռուս բանաստեղծների գործերը հայերեն են թարգմանում Սոնա Անտոնյանն ու Մարտին Հարությունյանը, դրանք տպագրվում են Կոտայքի Մարզի «Ոգու կանչ» թերթում (խմբագիր ՝ Հակոբ Հարություն)։ Իսկ Մոսկվայում՝ հայերեն տողացիներից ռուսերեն թարգմանության ու տպագրության են պատրաստվում վաղամեռիկ հայ բանաստեղծ Արարատ Մկրտումյանի ստեղծագործությունները։

Ներկայացնում ենք մի քանի թարգմանություններ հայաստանյան հյուրերի ստեղծագործություններից։

ՆԻԿՈԼԱՅ ՄԻԼԵՇԿԻՆ

Ծնվել է 1975 թ․ Մոսկվայում։ Ռուսական արդի վերլիբրի ճանաչված ներկայացուցիչներից է, «Ասկետ» հայտնի ռոք խմբի անդամ, «Գետաձի»  գրական հարթակի հիմնադիր և մշտական  համակարգող։ Վաղամեռիկ ռուս պոետներին նվիրված «Հեռանալ: Մնալ: Ապրել» տարեգրքի կազմողներից ու խմբագիրներից մեկն է։ Բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ճապոներեն, հայերեն։

* * *
հայրենիքը-
վաղ առավոտի
սառնամանիքի բույր

առաջին ձյուն
դեռ դեղին տերևների վրա

բայց ո՛ չ ձեր վայնասունը
և ո՛ չ ձեր դրոշները


* * *
թե ինչու՞ են
նրանք ապրում
եթե
ամեն առավոտ
գնում են աշխատանքի


* * *
չեմ ուզում
երեխաներ

ինձնից
ինձ նման


* * *
          Բ. Գ.-ին

մեկ դուռ
փակվել է

մյուսը –
չի բացվում

այդպես էլ կանգնած եմ մնացել
մի ամբողջ կյանք
մութ սպասասրահում


* * *
              Ի.Ա.-ին
եթե ես
Դուք լինեի

ես կմտածեի
Ձեզ պես

և կանեի
նույնը
ինչ Դուք

ԱՇՈՒՆ


քայլում եմ
ցատկոտելով
որ չտրորեմ
թխկու տերևները

* * *
հոգնել եմ
գռեհիկ ամռանից

սպասում եմ
ձմռան
մաքրաբարոյությանը  

              
* * *
                 Վ. Գ.-ին

չեմ ուզում գետնինը
ուզում եմ երկնքինը


* * *

                Ի. Կ.-ին

ոտքերը գեղեցիկ են
և բանաստեղծություններն են  լավ

* * *          
               Դ. Մ. -ին
երբ երաժշտությունը
կավարտվի
լսելի կդառնան
անվադողերի խշշոցը
տերևների սոսափը
և
պատշգամբի բազրիքին  խոնարհված
ծառի ճյուղը
Աստծո ձայնը
ներսում


* * *
և սա ի՞նչ սեր է

ոչ երեխա ծնվեց
ոչ էլ բանաստեղծություն

* * *
այնպես խաղաղ է
քեզ հետ
ասես տերևներ են
ընկնում
․․․ասես
ձյուն է իջնում
անվերջ


***
Երկիրը
պատկանում է կանանց
մեզ- մնում է
Երկինքը


* * *
ձմռան գիշեր է
լույսի շեղբը պատուհանից
լուսնի արահետն է
խաչում


* * *
Հարավ — արևմտյան կանգառը
վերջինն է

ինչպես այս ամենը

* * * 

փնտրում եմ չորորրդ տարածության

հինգերորդ անկյունը

* * * 

երբ սեղմվում են շուրթերը

լսելի է դառնում ժամացույցի սլաքների տկտկոցը

* * *

ձյուն է գալիս

հին փողոցներով

նոր ուղիներ են բացվելու

 * * *

Մենք մանուկների համար

նկարում ենք վարդագույն փղիկներ

օդապարիկների վրա,

ներկում ենք սենյակը նուրբ գույներով,

կահավորում ենք

ժպտացող

խաղալիքներով,

ստիպում ենք հավատալ բարուն

ու արդարությանը,

որպեսզի տարիներ հետո

ուղարկենք նրանց պատերազմի

և հետ ստանանք մեր ամանորյա սեղանին

թարմ

թնդանոթի

միս։

* * * 

Քաղաքներում

փոքր ենք մենք, պարզապես – դու և ես,

չնչին, մանր, ինչպես մրջյունները։

Մետրոների նեղ թունելները

բոլորիս կապում են իրար-

տանելով հեռավորությունների և խիտ տարածությունների

խայտաբղետ ամբոխի միջով-

հսկա սպասասրահները

շպրտելով դեպի կառամատույցները։

Հայացքը քաոսից խլում է

ծանոթ դիմագծեր,

որպեսզի միացնի, ձուլի,

դարձնի մեզ մեկ այլ,

միասնական ու մեծ, ու կարևոր։

Քաղաքներում, 

մեծ քաղաքներում։

        ԵԼԵՆԱ ԿՈՒԿԻՆԱ

Ծնվել և ապրում է Դոնի Ռոստովում։ Ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես գրադարանավար, լրագրող, քոփիռայթեր: 2021 թվականից «Դելալանդիա» արտ–թերապիայի և արվեստների ինտերմոդալ թերապիայի կենտրոնի համակազմակերպիչ է: 2023թ. «Կիրառական հոգեբանության ինստիտուտում» ստացել  է հոգեբանի, արտ-թերապևտի կրթություն: «Գետաձի»  արտ-նախագծի Ռոստովի հարթակի համակարգողն է։

* *  *
Աշնանը մահը
գեղեցիկ է քայլում,
զարդարվում  է ոսկով,
աստղեր ու ասուպներ է շաղ տալիս
Նրա գերեզմանի վրա,
սարդոստայններ է ուղարկում այնտեղ, որտեղ մայրս է:

Իսկ ձմռանը մահը
անշշուկ է լինում  ու հաշտ,
Սուրբ Ծննդյան տոնի նման, քաղցր:

05.10.2021

* * *
Միայնությունն այն է,
երբ զանգում ես
Օրվա մեջ մեկ անգամ, միևնույն ժամին

(Երեկոյան տասնինն անց քսան),

Ուրիշի ձայնով հաղորդելու,
Որ ամեն ինչ հրաշալի է

(Ուրիշի նման, օտար,
հոգնած) ։

* * *
Ամեն անգամ,
երբ վերցնում եմ
տաքացուցիչը

(որը դու ինձ բերեցիր
հիվանդանոց),

Ես համբուրում եմ
նրա շաքարոտ շուրթերը,
նրա նուրբ պարույրիկները,
Եվ ես գիտեմ, որ դու ոչ մի կերպ
չէիր հավանի
նման ֆետիշիզմը:

Բայց ի՞նչ կարող եմ անել,
երբ այն ամենը, ինչ մենք ունենք-

հեռավորություններ է, տառեր, հնչյուններ,
ձյուն՝ պատուհանից այն կողմ.
Ես այդ ամենը ինչպե՞ս կարող եմ համբուրել


* * *
Այդպես էլ  ժամանակը
Իր  փեշերի քղանցքները կծածկի,
Կկծկի
Մեր տարիների և շաբաթների թելերն ու պարույրները,
Յուրաքանչյուր զարդանախշ՝ ինչպես հատած ծառի օղակներ

կշարի բարեկամության ու սիրո դարակներում,
Թողնելով վեճերն ու կասկածներ:

Եվ երբ երկու հարյուր տարի անցնի,
ոչ պակաս,
Ես կհանեմ անթեղված  նույն սեպտեմբերը,
Որ  մեր ընդհանուր առաջինն էր–
Եվ ես կհիշե՞մ  այն ամենը, ինչ մենք գրել ենք,
Ինչի՞ մասին էինք խոսում,
Եվ ինչու՞ էինք լուռ։

ԲՈՐԻՍ ԿՈՒՏԵՆԿՈՎ 

Ռուս բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան, սյունակագիր: «Ուչիտելսկայա գազետա»-ի գիտության և մշակույթի բաժնի խմբագիր, «Textura» պորտալի էսսեիստիկայի և լրագրության բաժնի խմբագիր, «Ֆորմասլով» էլեկտրոնային հրատարակության համահեղինակ, «Ընթերցանություն» պորտալի պոեզիայի բաժնի խմբագիր: Ծնվել (Հունիսի 5, 1989) և ապրում է Մոսկվայում: Ավարտել է Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը (2011), սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում (ատենախոսության թեման՝ «Բանաստեղծներ Բորիս Ռիժեյի և Դենիս Նովիկովի ստեղծագործությունները XX դարի ռուս քնարերգության համատեքստում»)։ «Հեռանալ։ Մնալ։Ապրել»։ Գրական ընթերցումներ կազմակերպիչներից մեկն է, բանաստեղծական չորս գրքերի հեղինակ։

 * * *

Եվ ոչ ոք չի խնդրել՝ «արի», «պաշտպանիր»,

չի խնդրել լինել ոչ եղբայր ոչ մայր և ոչ էլ հայր

անշնորհք գալարվող դեպի քեզ ինքն էլ 

— հալածված Աստծո կողմից

սրտի կծկումը  թողնում է — և թվում է թե կփրկվի

պաշտամունքը ժայթքող է — կարող է փշրվել

փխրուն ցողունը բծախնդիր քո վստահության

առաջին անգամ նա արթնացավ չեղարկված աշխարհում

բակում կանաչ է սենյակում պահարան — փողոցներն ամայի

այն հեքիաթի տղայի նման — ուր բոլորը մեռել են բացի իրենից

կոնֆետ է վերցնում անպատիժ

անտեր վաճառասեղաններից

ասես այն երգի մեջ

ինչպես այն երգի մեջ

(նույնպես չեղարկվածաշխարհի)

բայց չի եղել

չի եղել

չի եղել

և չկա ոչինչ

ճանապարհին նա մտնում է Ֆեյսբուք

այնտեղ նրա մասին խոսում են նրանք ովքեր․․․

այնտեղ նրա մասին խոսում են բոլոր նրանք որոնց նա․․․

շրջված աշխարհը հորիզոնական գեղեցիկ է

և հարվածող լույսն է սթափեցնող և այլակերպ կուրացնող

ասես  չեղարկում անծանոթ ձայների

ասես աշխարհի համար անպետք կոնֆետները

ապաքինվող խոսքերից ու ձայներից

դեռ առատ թափվում են

ցուցափեղկերից

ՓՂԻԿԸ

քանի օր մարմինն իր գոյատևում է առանց երաժշտության

փորձում է խաղացնել նախնական իր ձիգ ռիթմը 

բայց ուժասպառ փլվում է

ինչպես անհաջող սեքսից հետո

բայց հիշու՞մ ես առաջին վտարման օրը դրախտից.

Հունիսի 30, 2006 և քո 17 օրը,

երբ ամբողջ երկրով մեկ հայտարարվեց նրան ծեծելու օր,

հետո վերածվեց նրա վեպի ընթերցանության

(Այսպես ոչ մի դասական չի ցնցել աշխարհը-ոչ առաջ, ոչ էլ հետո)

որտեղ նա օրեցօր, տարեցտարի

նկարագրել էր իր տասնամյա դժոխքը

սադիստ միլիարդատեր ամուսնու հետ

(այդ օրվանից ավելի սարսափելի

10 տարի անց միայն մի երեկո էր,

մայրիկի աղաղակող դեմքը արցունքոտված պատմում էր

ամեն ինչ

և դա իսկապես ամեն ինչ էր)

դու հիշում ես, թե նա ինչպես էր բեմ բարձրանում

լույսով և քնքշությամբ օծված

մարմնավորում բեմական երջանկություն և բեմական տխրություն

և քո ամբողջ լիբիդոն —

միամիտ դեռահաս անարատպատանի 

խեղդվեց   երանելի հնչյուններում

որպես մաքուր գեղեցկության հանճար

ուրիշի տղամարդկանց ուսերին

«Օլիմպիական» -ի պարտերի օթյակներում նստած

դու  դիպուկ նետեցիր դեպի բեմը

թավշե վարդագույն փղիկը —

ներսում թաքնված սիրային միամիտ նամակով

փղիկը վայրէջք կատարեց նրա ոտքերի տակ

նա բարձրացրեց ցույց տվեց իր բութ մատը ամբոխի մեջ

(քեզ, հավանաբար, չտեսնելով,  քեզ սխալ թվաց թե տեսավ)

և երջանկությունից շեղված քո դեմքը

(հետագայում դարձած ծաղրի առարկա ամբողջ դպրոցի առաջ)

STS- հեռուստալիքով ցուցադրված

(ավելի երջանիկ օր միայն

13 տարի անց երեկոն էր

սուզդալյան մշուշների մեջ և սպիտակաթույր աղավաղված բառեր-

«ես և դու սիրավեպ ունենք կարծես»)

բարձր թռչելով քո մաքուր երազներում

դու փորձեցիր համբուրել նրան ու ինքնագիր վերցնել

ասես Բաստիլի գրավման համար

(նրա բալետը շտապում է վազքով դեպի քեզ,

բայց նահանջում է անշնորհք դեռահասի առաջ)

յուրաքանչյուր երգից նուրբ շուրթերից բառերն ընկան

ընտանեկան դժոխքը վերածվում է էլեգիական նուրբ տխրության

(իսկ դու մտածում էիրոր այդպես այլևս չի ցնցելու ոչ մի Մոցարտ

ոչ առաջ, ոչ էլ հետո

բայց ոչ, ցնցեց

բայց ոչ այնպես, ինչպես նա- մի քիչ այլ կերպ)

դու զանգեցիր նրա տան հեռախոսով –

առճակատում սադիստ ամուսնու հետ և ճիչ

և ուզում էիր մեծանալ,գալ,բռնել նրա ձեռքը և խոսել

ինչի մասին

անհասկանալի է, թե ինչի մասին

և հետո

խլրտում է կյանքը

թոթվախոս, ինչպես այդ փղիկը

անհամբեր ինչպես դու ծաղկեփունջը առած դեպի բեմ շտապելիս

և անտարբեր ինչպես նրա հայացքը

երկչոտ համբույրի պահին 

… այսօր նրա փիառն անողն ասում էր

«ձեր հրատարակությունը մեզ համար չափազանց քիչ ընթերցվող է»

նրա PR-ն անողը հարցնում է.

«Քանի՞ մարդ է ձեր հոդվածը կարդում»

մյուսը պատասխանում է.

«մենք դժվար թե կարողանանք ձեզ հարցազրույց տալ»

«ուղարկեք ձեր հարցերը, մենք կմտածենք»

դու մտնում ես չեղարկված աշխարհը

և ծանրացած մարմնով

լողում ես դեպի եդեմական այգի

քո տապալված հարյուր պատրանքների համար

որտեղ դեռ չի պոկվել ոչ մի խնձոր

դեպի այնտեղ, որտեղ միշտ ասել են «ոչ»

և միշտ կասեն քեզ  «ոչ»

գնում ես ասելու քո հարցազրույցում

ինչ-որ կեղծ-ռոմանտիկ ինչ-որ

երանելի հեռանկարների անտեղյակությամբ

ձայնի նախածննդյան

և այն մասին

որ միակ խորաթափանցը բանաստեղծությունն է 

այս ժամին նա շտապում է Կրեմլյան իր համերգին

այս ժամին Հեմինգուեյի հերոսը հոգնած կանգնում է պատուհանի մոտ

ու նայում է մարդկանց, ովքեր շտապում են աշխատանքի

մարդկանց հաճելի էր

գնալ աշխատանքի

Թարգմանությունները ռուսերենից ՝
Սլավի -Ավիկ Հարությունյանի

No Comments

Leave a Reply