maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomjojobetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Հետ չենք մնում համաշխարհային միտումներից, ավելին՝ մի մասն ենք այս գործընթացների

13.12.2022

Լրանում է «Զանգակ» հրատարակչության գործունեության 25-ամյակը։ Առիթ  է՝ վերարժևորելու անցած ճանապարհը, գնահատելու ներկան։ «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանի հետ զրուցում ենք  հայաստանյան գրքի շուկայում առկա ձեռքբերումների, բացթողումների, ժամանակի մարտահրավերների մասին։  

— «Զանգակի» ծնունդը, կարելի է ասել, կապված է հետանկախության շրջանի հետ։ 

-«Զանգակը» հիմնվել է 1997-ին։ Ծնողներս՝ Սոկրատ Մկրտչյանն ու Մաշա Մնացականյանը, իրենց գործունեությամբ մոտ լինելով կրթական ոլորտին ևնկատելով գրքերի շրջանառության անկումը՝ որոշում են ստեղծել հրատարակչություն, զուգահեռ՝ տպարան, փորձելով վերականգնել որակյալ գրքերի ստեղծան ու տարածման մշակույթը, վերականգնել հետաքրքրությունն ու սերը գրքի նկատմամբ։ 

— Այս տարիներին «Զանգակը» փոխե՞լ է ուղղվածությունը, քաղաքականությունը։ Առհասարակ, ի՞նչ դրական տենդեցներ կան։

— Եթե համեմատենք սկզբի տարիների հետ, շատ բան է իհարկե փոխվել։ Զանգակը սկզբում հիմնականում  ուսումնական ուղղվածություն ուներ։ Նոր թարգմանությունները քիչ էին, հիմնականում վերահրատարակում էինք նախկինում լույսընծայված գրքերը: Նաև գրքերի գովազդի գործիքներն էին այլ․ տպագիր մամուլը, ռադիոն և հեռուսատեստությունը իրազեկում էին գրաշուկայի նորությունները, բայց օֆլայն ռեժիմով։ Մենք ուղիղ կապ չունեինք ընթերցողի հետ, չունեինք նաև գրախանութներ։ Հիմա, թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ,  պատկերը փոխվել է, շատ արագ կարողանում ենք նորությունների մասին տեղեկացնել, հետադարձ կապ ապահովել, իմանալ ընթերցողների կարծիքը։

Գրական արտադրանքը նույնպես փոխվել է, կարևորվում են բնագրային թարգմանությունները, և անհամեմատ շատ գրքեր են հրատարակվում։ Փոխվել են գրքերի ընտրության սկզբունքները,  պոլիգրաֆիական որակը, մասնագետների պատրաստվածությունը, մեծացել է հեղինակային  իրավունքի նկատմամբ ուշադրությունը։

— Կա՞ վիճակագրություն՝ տարեկան քանի անուն գիրք է հրատարակվել։

-Անկախությունից հետո գրաշուկան բավականին դատարկ էր, նոր գրքեր քիչ էին լույս տեսնում։ 2000-ականների սկզբին միանգամից հազարավոր գրքեր լույս տեսան։ Հայաստանում տարին 2000-3000 անուն գիրք էր հրատարակվում։ Մեր գրքերի թիվը հասնում էր 300-ի։ Հետո երբ շուկան հագեցավ,  սկսեցինք ավելի ծավալուն աշխատանք պահանջող գրքեր հրատարակել։ Տարիների ընթացքում նոր գրքերի ստեղծման տեմպը մեղմվեց նաև այն պատճառով, որ անհրաժեշտ էր վերահրատարակել նաև նախորդ տարիների լույսընծայած հարյուրավոր գրքերը։ 

— Ինչո՞վ է առանձնանում «Զանգակը»։

— Յուրաքանչյուր հրատարակչություն  իր սկզբունքներն ու մոտեցումներն ունի։ Մեզ համար չափազանց կարևոր է  թարգմանության, խմբագրման որակը։ «Զանգակի» բովանդակությունը վստահելի է, ստուգված, բարձրորակ։  Մենք չենք կենտրոնոնում արագութան, ամսվա կամ տարվա ընթացքում շատ գրքեր հրատարակելու վրա։ Մենք հարգում ենք մեր ընթերցողին և առավելագույն ջանք ենք ներդնում համաշխարհային գրականության ամենապահանջված  գրքերը լավագույն որակով նրան մատուցելու համար։

— Դա պայմանավորված է նաև խիստ ընտրությա՞մբ։

 — Այո, ընտրության հարցում շատ ուշադիր ենք, փորձում ենք ընտրել օգտակար գրքեր, որոնց թարգմանության, ձևավորման  և այլ գործընթացներում բացթողումներ ևս չպետք է լինեն։


— Ժամանակակից հայ հեղինակներին քիչ եք հրատարակում։ Դարձյա՞լ բծախնդիր ընտրության հետևանք է, թե՞ կա այլ պատճառ։

-Սա նաև մասնագիտացման հարց է, մենք ավելի մասնագիտացած ենք թարգմանական, մանկական և ուսումնական գրականության ոլորտում։ Ուսումնական ոլորտում մեր հեղինակների զգալի մասը հայ գիտնականներ ու մանկավարժներ են։Շատ ենք հրատարակում նաև հայ մանկագիրների գործերը։ Գեղարվեստական գրականության ոլորտում նույնպես հրատարակում ենք հայ ժամանակակից գրողների, բայց ոչ նույն ծավալով։

Երբ հրատարակիչները շատ չէին Հայաստանում, մենք ստիպված էինք բոլոր ուղղություններին ուշադրություն դարձնել, հիմա շուկան ընդլայնվել է, զարգացել, ուրախ ենք, որ որոշ հրատարակիչներ հանձն են առել ու զարգացնում են հատուկ ուղղություններ, մենք նույնպես, ինչպես նշեցի, որոշ ուղղություններով ավելի ընդգրկուն գործունեություն ենք ծավալում։ Միայն մասնագիտացման դեպքում է հնարավոր պահպանել որակի այն շեմը, որը մեզ համար ցանկալի է ու կարևոր։

Ընդհանուր առմամբ՝ գրաշուկայում ի՞նչ ձեռքբերումներ կան և ի՞նչ բացթողումներ։

— Վերջին տասը տարիներին հրատարակչական ոլորտում բավականին առաջընթաց կա։ Այդ միտումը նկատելի դարձավ հատկապես Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուց հետո։ Հյուրեր ունեցանք, վերապատրաստման դասընթացներ անցկացվեցին, մրցակցությունը մեծացավ․  հրատարակիչները փորձում էին ժամանակակից մոտեցումներ ցուցաբերել գրքի ստեղծման փուլում, ուշադրություն էին դարձնում պոլիգրաֆիական որակին, լուսաբանման և հանրայնացման գործընթացներին,  քանի որ առանց դրանց գիրքը պարզապես կմնա պահեստում, հատկապես՝ ժամանակակից գրականությունը։ Եթե դասական հեղինակների հետևից մարդիկ ինքնաբերաբար գնում են գրախանութներ, ապա ժամանակակից գրականությունը, լուսաբանման բացակայության դեպքում,  պարզապես չի վաճառվի։ Վերջին տարիներին, կարծում եմ, և՛ իրազեկումն է բարձրացել, և՛ ընթերցանությունն է խթանվել։ Հետանկախության շրջանում շատ գրախանութներ, ցավոք, փակվեցին,  վերջին շրջանում սակայն բացվեցին նորերը։ «Զանգակը» նույնպես հետ չմնաց այս գործընթացից։  2018-ին մանրածախ վաճառքի մեր օղակը վերածվեց գրախանութների ցանցի։ Չնայած դրան դեռևս գրախանութների հայաստանյան ցանցերը լիարժեք ծավալներ չունեն, հատկապես մարզերում գրախանութները շատ սակավ են, չեն ապահովում գրող-ընթերցող լիարժեք կապը։

—  Ինչպիսի՞ն է մեր ընթերցողը՝ դատելով նախընտրած գրականությունից, արձագանքներից։

— Այսօրվա ընթերցողը բարձրաճաշակ է։ Կարծում եմ՝ երեխան մանկուց պետք է կապվի գրքի հետ։ Այս տարի լրանում է 10-ամյակը«Զանգակի» «Ամառային ընթերցանություն» կրթամշակութային ծրագրի, որն ուղղված է ընթերցանության խթանմանը մանուկ հասակից։ Մասնակցում են հազարավոր երեխաներ։ Տարիներն արագ են անցնում․ մանուկները, որ մասնակցել են այդ ծրագրերին, այսօր արդեն հասուն ընթերցողներ են։

«Զանգակ» գրատունը նաև այս տարի Երեխաների պաշտպանության օրը Անգլիական այգում կազմակերպեց մանկական գրքի փառատոն, մանկական գրքին նվիրված մեծ թվով գրական միջոցառումներ տեղի ունեցան։ Գրատունը ծրագրում է այն ևս ավանդույթի վերածել։


— Հրատարակչությունը հիմնել են Ձեր ծնողները։ Սերունդների բախում, տարաձայնություններ չե՞ն լինում։

— Տարաձայնություններ եղել են հիմնադրման օրից։ Ես, լինելով դպրոցական, մասնակցում էի ժամանակակից տեխնոլոգիաների փնտրտուքի ու ներդրման գործընթացներին, իսկ երբ ուսանող էի, ներգրավված էի միջազգային կապերի ստեղծման աշխատանքներում։ Տարաձայնություններով հանդերձ՝ մենք միշտ լրացնում ենք միմյանց․ կան օղակներ, սկզբունքներ, որ ներդրել ու պահպանում է պարոն Սոկրատ Մկրտչյանը, և կան ուղղություններ, որ զարգացել ու զարագնում  են իմ և, իհարկե,  մեր ողջ աշխատակազմի ուժերով։

— Ընթերցանության պակասը կապում են նաև ՏՏ ոլորտի զարգացման հետ, պե՞տք է օգտվել թվային հնարավորություններից՝ երիտասարդներին գրքին մոտ պահելու համար։

— Այդպես միագիծ չէ, որ նոր սերունդը չի կարդում, հին սերունդը  կարդում է։
Միջանկյալ սերունդ եղավ, որ ավելի քիչ էր կարդում, քան նրանից հետո եկող սերունդը։ Երիտասարդների նախընտրած գրականությունը շատ տարբեր է՝ ֆանտաստիկ գրականություն, դասական, ոչ գեղարվեստական, հակիրճ պատմություններ, ընդարձակ պատմություններ (որ  տարբեր օրերին կարդան, կազմակերպեն ժամանցը), նաև մեծ ազդեցություն ունեն համաշխարհային թրենդները․ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ընթերցողներին տեսանելի, ուղիղ կերպով հետևել տենդեցներին։  Տեսնելով, որ աշխարհի մի ծայրում նոր գրողի մասին հետաքրքրությունը մեծ է, գայթակղվում են և ուսումնասիրում։

Տպագիր գրքի՝ էլեկտրոնայինի փոխակերպվելու «վտանգը» կարծես թե անցավ։ Իհարկե, զուգահեռ մարդիկ կարդում են թվային գրքեր, բայց ոչ այն ծավալներով, որ մեզ  թվում էր տարիներ առաջ։ Հիմա, կարելի է ասել, վերադարձ է դեպի տպագիր գիրք։ Եթե զուտ մեդիագրքերը դիտարկենք, որոշակի  ակտիվութուն կա աուդոգրքերի ոլորտում, ավելի, քան էլեկտրոնային կրիչներով ընթերցելու պարագայում է։  Հետևաբար տպագիր գիրքը, որպես տեքստային գիրք, այսօր առաջատար է։

— Դրսի փորձին, զարգացման միտումներին հետևո՞ւմ եք։

— Չեմ կարծում, թե դուրս ու ներսի հարց կա։ Մենք հետ չենք մնում համաշխարհային միտումներից, ավելին՝ մի մասն ենք այս գործընթացների։  Պարզապես յուրաքանչյուր շուկա ունի իր առանձնահատկությունները․ «Զանգակը»  առաջնորդվում է մեր երկրում առկա իրավիճակներով։

 — Պատերազմից հետո ինչը փոխվեց։ Արդյո՞ք գրականությունը,  երկրում, աշխարհում տեղի ունեցող զարգացումներով, կատակլիզմներով պայմանավորված, փոխվում է։  Կամ պե՞տք է փոխվի՝ հաշվի առնելով պահանջարկն ու առաջնահերթությունները։

— Պատերազմից հետո ընթերցողը սկսեց ժամանցին ավելի քիչ ժամանակ հատկացնել, ինչը ազդեց նաև գեղարվեստական գրականության սպառման վրա։ Մեծացավ ոչ գեղարվեստական գրականության պահանջարկը։ Սա կարելի է կոչել «սթափման շրջան»․ մարդիկ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել գիտելիքին, նոր գործիքների բացահայտմանը, խնդիրների դիմակայմանը։ Այդ ամենը բնականաբար առկա է գրքերում։

— Գրականությունը նաև գրադարան է հասնում։ Ի՞նչ մեխանիզմներ կան գիրքը գրադարարան հասցնելու։ Կա՞ վիճակագրություն, թե որ գրքերն են առավել պահանջված։

— Գրադարանները ժամանակ առ ժամանակ հրապարակում են պահանջված գրքերի ցանկերը, մեզ համար ուրախալի է, որ դրանցում հանդիպում ենք նաև մեր հրատարակած, այդ թվում՝ նոր լույս ընծայած գրքերը։ Մենք տեսնում ենք, որ մարդիկ գրադարան են գնում նաև «Զանգակի»  նոր գրքերի հետևից։ Սակայն գրադարանների՝ գրքերի համալրման բյուջեն սահմանափակ է․ նրանք ձեռք են բերում այնքան գիրք, որքան թույլ են տալիս միջոցները։ Գրադարանների ղեկավարները, գրադարանավարները բնականաբար հետևում են գրական միտումներին, շատ լավ գիտեն, որ ընթերցողը գալու է այն գրքի հետևից, որը պահանջված է, որի մասին խոսում են, իրենք էլ ուզում են ունենալ այդ գրքերը, որպեսզի գրադարանը պահպանի ժամանակի շունչը, բավարարի ընթերցողի պահանջը։ Կարծում եմ՝ ամենամեծ խոչընդոտը այդ գործընթացում գրքերի համալրման հնարավորությունն է, իհարկե,  վստահ եմ՝ գրադարաններում կան նաև միջավայրի արդիականացման, աշխատակազմի խրախուսման խնդիրներ, սակայն առանց գրքերի այդ ամենն անիմաստ կլինի։

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանն այս տարի գրադարաններից հավաքագրելով պահանջված գրքերի մասին տեղեկություններ՝  որոշակի քանակով համալրել էԵրևանի համայնքային գրադարանները։ Հրատարակչություններն ու տարբեր կառույցներ իրենց հերթին ժամանակ առ ժամանակ գրքեր են նվիրում գրադարաններին, սակայն դա բավական չէ։ Գրադարանների համալրման ավելի հստակ քաղաքականություն է պետք մշակել։  Հատկապես դպրոցական գրադարաններում գրեթե ոչինչ չկա, դրանք վերածվել են դասագրքեր բաժանելու կետերի։ Թեև կան բացառիկ դպրոցներ, որ կարևորում են  հավելյալ գրականության առկայությունը և ունեն միջոցներ գրադարանը համալրելու։

— Հոբելյանական տարին ստիպում է  վերանայել  անցյալն ու նայել ապագային։ Ձեր ծրագրերը մինչև ո՞ր թվականն եք կազմում։ Գուցե կա՞ն նորություններ, որ ընթերցողը կարող է տեղեկանալ այս զրույցի միջոցով։

— Մի քանի տարի առաջ մենք շատ ավելի  հեռուն էինք կարողանում նայել, քան հիմա։ Դա տարբեր գործոններով է պայմանավորված։ Պատերազմական իրավիճակը,  քովիդի բռնկումները, աշխարհաքաղաքական լարվածությունը, համաշխարհային տնտեսական ճգնաժամը թույլ չեն տալիս երկարաժամկետ ծրագրեր կազմել։ Բնականաբար առաջնորդվելու ենք այն ցանկերով և պլաններով, որ ժամանակի ընթացքում մշակել-կազմել ենք։ Մեկը մյուսի հետևից նախատեսված գրքերը լույս են տեսնելու։ Բայց շրջադարձային փոփոխություններ առնվազն առաջիկա մեկ տարում չեն ակնկալվում։ Ինչ վերաբերում է նորություններին, արդեն հինգ տարի է «Զանգակի»  թիմն աշխատում է դասագրքերի նոր կոնցեպտի վրա: 2023-ից  որոշ դասարաններում դասագրքերը պետք է փոխվեն,մենք նախապատրաստվում ենք նոր չափորոշիչներով դասագրքերի մրցույթին։

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply