maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomjojobetholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳիտաՆյութ Իսրայել Ասրյան

Հին աշխարհի օրենքները

03.03.2021


21-րդ դարում մարդու իրավունքները պաշտպանված են բազմազան օրենքներով։ 500 տարի առաջ գոյություն ունեցող օրենքներն այսօր անընդունելի կլինեին։ Իսկ ինչպիսի՞ օրենքներ կային մոտ 4000 տարի առաջ Հին Միջագետքում։  

1901-1902 թվականներին Շոշ քաղաքում (հնագույն Էլամ պետության մայրաքաղաքը) պեղումների ժամանակ գտնվել էր սև բազալտե սյուն, որը ծածկված էր սեպագրերով։ Դա լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու էր, որը ստեղծել էր Բաբելոնի Համմուրաբի թագավորը մ․ թ․ ա․ 1790-ին։ 

Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի նա միասնական օրենքներ սահմանեց Բաբելոնյան թագավորության համար։ 

Ներկայացնում ենք  այդ օրենքներից  ամենաուշագրավները։

«Ես՝ Համմուրաբիս՝ աստվածների կողմից նշանակված առաջնորդս՝ թագավորներից առաջինը՝ եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմարտություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։
Այսուհետև․

****
Եթե մարդը դատարանում հանդես գա որպես վկա, այն դեպքում, երբ գործը կյանքի հետ է առնչվում, և չապացուցի իր խոսքերը, այդ մարդուն պետք է սպանել։

 Իսկ եթե նա հանդես է եկել  ցորենի կամ արծաթի հետ առնչվող գործով, ապա պետք է կրի այն պատիժը, որը պետք է կրեր դատապարտվողը։

****
Եթե մարդու տանը հրդեհ է բռնկվել, իսկ մեկ այլ մարդ եկել է կրակը մարելու և հայացք է գցել տանտիրոջ ունեցվածքին ու վերցրել այն, այդ մարդուն պետք է գցել այդ կրակի մեջ։ 

****
Եթե զինվորականն ամրոցում գերի է եղել, և իր դաշտն ու այգին տվել են ուրիշին, որը ծառայել է նրա փոխարեն, և եթե այդ մարդը վերադառնա իր բնակավայր, իր դաշտն ու այգին պետք է վերադարձնել նրան․ միայն թե նա պետք է կրկին ծառայի։ 

****

Եթե գերի ընկած զինվորականի որդին ի վիճակի է ծառայել, դաշտն ու այգին պետք է նրան տալ, թող նա կատարի հոր ծառայությունը։

****
Եթե նրա որդին փոքր է և չի կարող ծառայել, ապա դաշտի և այգու մեկ երրորդը պետք է տալ նրա մորը, և թող մայրը նրան մեծացնի։

****
Եթե հարյուրապետը կամ տասնապետը ծառայության վերցնի մի մարդու, որը ենթակա չէ ծառայության, կամ արքայական արշավանքի համար վարձկան վերցնի ու իր փոխարեն ուղարկի, այդ հարյուրապետը կամ տասնապետը պետք է սպանվի։ 

****

Եթե մարդը գնել է զինվորականին պատկանող դաշտը, այգին կամ տունը, նրա փաստաթուղթը պետք է բեկանել, և նա պետք է կորցնի իր արծաթը։ Իսկ դաշտը, այգին ու տունը պետք է վերադարձվեն նախկին տիրոջը։ 

****
Եթե մարդը տոկոսով պարտք ունի, իսկ Ադադը (ամպրոպի, կայծակի, անձրևի, փոթորիկի շումերաաքադական աստվածը) վնասել է դաշտը, ապա այդ տարի նա պարտավոր չէ ցորեն տալ պարտատիրոջը։ Նա կարող է վերստին գրել սալիկը և չվճարել այդ տարվա տոկոսները։ 

****
Եթե մարդն անփույթ է իր տարածքում գտնվող ամբարտակն ամրացնելու հարցում, չի ամրացրել այն, և այն վնասվել է, ու ջուրը խորտակել է հարևանների դաշտերը, այդ դեպքում մարդը, որի ամբարտակը վնասվել է, պետք է փոխհատուցի փչացրած ցորենի դիմաց։ 

****
Եթե մարդը այգում ծառ է կտրել՝ առանց տիրոջը հարցնելու, նա պետք է կես մինա արծաթ վճարի։ 

****
Եթե մարդը մարդուն «ընկերական» կարգով արծաթ է տվել, ապա շահույթն ու վնասը պետք է աստծո առաջ հավասար կիսեն։

****
Եթե մարդը կին է վերցնում և պայմանագիր չի կնքում, ապա այդ կինը կին չի համարվում։ 

****
Եթե մարդը ուժով տիրանա այլ մարդու կնոջը, որն ապրում է իր հոր տանը և դեռ տղամարդ չի տեսել, և եթե նրան բռնեն այդ պահին, այդ մարդուն պետք է սպանել, իսկ կինը պետք է արդարացվի։

****
Եթե մարդը գերի ընկնի, և իր տանը ապրուստ չլինի, և նրա կինը ուրիշի տուն գնա, այդ կինը մեղավոր չէ։ 

****
Եթե մարդը ցանկանա թողնել իր կնոջը, որը երեխա չի կարողանում ունենալ, նա պետք է կնոջ փրկագնին հավասար արծաթ տա, ինչպես նաև վերադարձնի նրա օժիտը, որը նա բերել էր իր հոր տնից։ Դրանից հետո նա կարող է թողնել կնոջը։ 

****
Եթե մարդը մեկ այլ մարդու ոսկոր կոտրի, պետք է իր ոսկորը կոտրել։ 

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի
Նույթի աղբյուր՝ (գիրք) Բաբելոնյան արքա Համուրաբիի օրենքները


No Comments

Leave a Reply