(14-րդ թողարկում)
Արագ զարգացող աշխարհում, որտեղ «սահմանները» շատ մոտ են կամ վերացել են, կարևոր է պահպանել լեզուն և նպաստել բառապաշարի հարստացմանը և բնականոն զարգացմանը։ Խրախուսում ենք օտար բառեր գործածելուց հրաժարվելը և դրանց հայերեն համարժեքներին նախապատվություն տալը։
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։
- ադմինիստրացիա – վարչակազմ (վարչական անձնակազմ), կառավարչություն
- ալպինիզմ – լեռնագնացություն, լեռնարշավ
- ալտրուիզմ – այլասիրություն
- այսբերգ – սառցալեռ
- անալոգիա – նմանակություն, համաբանություն, համանմանություն
- անտիպատիա – հակակրանք
- անտրոպոլոգ – մարդաբան
- ավանտյուրիստ – 1. արկածախնդիր, 2. բախտախնդիր
- ավտոնոմիա – ինքնավարություն
- արմատուրա – ամրան
- արշիպելագ – կղզեխումբ
- բատալիոն – գումարտակ
- բիբլոգրաֆիա – մատենագիտություն
- բիոսֆերա – կենսոլորտ
- բուլյոն – արգանակ (մսաջուր)
- գազոն – 1. սիզամարգ, 2. սեզ
- գլոբալ – 1. համաշխարհային, 2. hամընդհանուր, ընդհանուր, համընդգրկուն, ընդգրկուն
- դեպրեսիա – 1. (բժշկ.) ընկճվածություն, ընկճախտ, 2. (տնտ.) անկում, լճացում
- դիսկ – սկավառակ
- ինֆոդեմիա – լրաճարակ
- կոնտինգենտ – համակազմ
- միկրոբ – մանրէ
- չելենջ – մարտահրավեր, կոչ, մրցահրավեր
- պաթոլոգիա – ախտաբանություն
- պետիցիա – 1. հանրագիր, 2. խնդրագիր
- ռեկոմենդացիա – 1. երաշխավորություն, երաշխավորագիր, 2. հանձնարարական, հանձնարարություն, 3. խորհուրդ, առաջարկություն
- սիմպատիա – համակրանք
- վորքշոփ – աշխատաժողով
- քվոտա – չափաքանակ, չափաբաժին
- ֆոկուսնիկ – աճպարար, ձեռնածու
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments