bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahisbodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistrendyol indirim koduCasibomslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomcasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettiltbetturkeybetvole24wincratosslotelitbahisfavorisenfunbahisgorabethilbetikimisliimajbetintobetjasminbetjetbahiskralbetligobetlordbahismarsbahismeritkingmilanobetmobilbahismostbetmrbahisneyinenoktabetnorabahisoleybetonbahisonwinorisbetparmabetperabetpiabetpinuppokerbetapusulabetredwinrexbetromabetsahabetsavoybettingbetkombahis siteleriblackjack siteleriCasinoBonanzacasino bonanzadeneme bonusurulet sitelerisweet bonanzacasino sitelericasino sitelericasino sitelerisupertotobettulipbettumbetpadisahbetvdcasinovenusbetwinxbet7slotsasyabahisbahis1000bahisalbahsegelbaywinbetebetbetexperbetkolikbetmatikbetonredbetorspinbetroadbettiltbetturkeybetvolecasibomcratosslotdumanbetelitbahisextrabetfunbahisgorabetgrandpashabethilbetimajbetjasminbetkalebetkralbetlimanbetmaltcasinomarkajbetmatbetmilanobetmobilbahismostbetgirisneyinenorabahisonwinpalacebetparmabetperabetpokerbetaredwinrexbetrokubetsahabetsavoybettingtarafbettruvabettumbetxslotartemisbitbaymavibetebetbetkolikbetkombetperbettiltceltabetimajbetklasbahisligobetlimanbetmariobetmatbetneyinesahabetBeylikdüzü Escortbetpasrestbetklasbahisbetebetbelugabahistarafbetbetkombetistmarkajbetparibahisbetinegobahisbettiltbetnisbetsatbetorspinligobetbetkanyonbaywinrokubetcratosslotgorabetelexbetfunbahisartemisbetbetparkbetmatikoleybetbetlikekralbetperabetlimanbetsavoybettingintobetdiscount casinobahsegelmostbetbetroadjasminbethilbetvenüsbetasyabahisredwinbetkolikdinamobetmilanobetelitbahisorisbetpusulabetaresbetpolobetdumanbetmatbetpalacebetmrbahistulipbetnorabahismilosbetbetvoleonbahisbetexperbetperbahigopokerbetalordbahiscasinovalebetonredbahis1000baymaviakcebetnoktabetneyinefavorisenbetgitbetcupstarzbethiltonbetsetrabetmelbetbetnanokazandrapokerklasmaltcasinoeskişehir halı yıkamaistanbul escort bayanmarsbahis
ԳրաԴաշտ Նանե

Ինքն իրեն ապրած Հովակիմը

09.09.2020

Բոլորը հավաքվել էին՝ մեծով ու փոքրով և, ինչպես միշտ, այս անգամ էլ՝ միայն նա չկար: Արդեն սովոր էին նրա բացակա լինելուն, բայց էլի ամեն անգամ զարմանում էին. «Լա՛վ, ախր, էդ մարդու հե՞չ պետքը չի՝ էս ի՞նչ էղավ, ո՞նց էղավ»: «Բա էդ ապրելու ձև՞ ա»:

Իսկ ապրելու ճիշտ ձևը չիմացող Հովակը՝ Հովակիմը, իր տանն ու իր գործին էր:

Այրի Մանյայի մինուճար տղան էր սարում մի քերծից ցած ընկել, ոտքն էր կոտրել, թևը դուրս գցել, ու մի երկու տեղ էլ բաց վերքերը կարմրին էին տալիս, արյունը հոսում էր ու հոսում: Բա գյուղը մեծով ու փոքրով ո՞նց չմեկտեղվեր. որը բամբակ ու յոդ բերեց, որըհեռախոսով շտապօգնության կանչի ձևակերպումներն արեց. «Հա՛, վռա՛զ ա, չուշանաք, ջարդուփշուր ա էղել»: Որը հանկարծ հիշեց, որ նման դեպքերում ոտքը պետք է անշարժացնել, ու առաջինը աչքն ընկավ Մովսես պապի ձեռնափայտին. «Էրկու ժամով, Մովսես պապ: Մինչև հարմար փետ գտնենք՝ ուշ կլինի»: Ու խեղճ մարդը, ոնց մոտիկ մի քարի նստած էր, այնպես էլ երկու ու ավելի ժամ նստեց: 

Գյուղ է, այդպես է՝ ամեն մեկը ձեռքից եկածը պետք է անի: Եվ մինչ այդ՝ լուրը գյուղամեջ հասցրածը հիմա էլ շտապեց Հովակի մոտ՝ պատմելու, թե ինչ էր եղել, ոնց էր եղել, որտեղ էր եղել,ու որ նրա արածը հեչ բանի նման չէ:

Հովակիմը դանդաղ ձևակերպեց.

— Իմ գալով ի՞նչ պիտի փոխեի: Մի տեղ, որ մեր գեղացոց պես ճարպիկ, սրտացավ լիքը մարդ կա, էլ իմ գալն ո՞ւմ էր պետք: Հենա տեղը-տեղին ամեն ինչ էլ արել եք, ես ի՞նչ վերք մշակող եմ…Իմ գալը թամաշա էր դառնալու:

Ու թամաշամեկը փնչացրեց.

— Վա՜յ, ես քո մարդ ասողի…

Գյուղում աշխատանք քիչ կար. այգու գործերն էին, ոչխար-հավ-ճվի հոգ տանելու, որ օրվա կամ տարվա ինչ-որ ժամանակահատվածում փոքր-ինչ դադարում էին: Իսկ մեծահասակներն իրենց  տնքտնքոցներով խանգարելուց բացի, այլ բանի ընդունակ չէին: Դրա համար առավոտից գյուղամեջը լիքն էր լինում. մի տեղ՝ նարդի, մի տեղ՝ համրիչի հատիկների կտկտոցի տակ՝ «Խեր, շառ, Աստված…», դեսից-դենից լարված տալ-առնել:

Կեսօրին արդեն բոլոր հավաքվածները նախորդ օրվանից այս կողմ կատարված ամեն բան գիտեին. թե Վարազդատի կինն ինչ էր այս անգամ եփել, քանի ճուտ էր հանել Աստղիկենց թխսկան հավը, լաչառ Կատյան մարդու՝ Արմենակի հետ կռվի մեջ սահմանն անցած ինչ բառեր էր աջ ու ձախ ցրիվ տվել՝ ռուսերենն ու կոտրատված հայերենն իրար խառնած, թե Վարսոյի հարսը ինչու էր նորից երեխային ու իր ունեցած փալաս-փուլուսը, որ հպարտությամբ «օժիտ» էր անվանում, վերցրած՝մոր տուն գնացել՝ հիմա էլ այնտեղ խաղաղ օջախը տակնուվրա անելու…մինչև… Իսկ ժամանակ առ ժամանակ, հավաքվածներից մեկի մի քանի րոպեով տուն գնալով, իրարու եկած լրատվությունը ցրվում էր տներով և կանանց խոսք ու զրույցի թեմա դառնում՝ կծկվում-հսկայանում, կոտրատվում-ձևափոխվում ու վերջում հաճախ սկզբնաղբյուրի հեռավոր նմանությունն էր կորցնում անգամ, հաճախ էլ հակառակ իմաստն ու կերպն էր ստանում:

Միայն Հովակիմն էր անհաղորդ, ու եթե երևում էր մարդկանց աչքին, պարզապես ոտքերը բացելու համար դանդաղ քայլում էր փողոցից փողոց, երբեմն ոտքը մի փոքր կախ գցում նրանցից մեկի մոտ: Իսկ «նրանցից մեկն» առիթը բաց չէր թողնում.

-Բա գիտե՞ս,-ասում էր,- …. բա գիտե՞ս, Արտոյի տղան ռսի հետ է կապվել: Խեղճ Անուշը՝ իրեք էրեխու հետ, վիզը ծուռ մնաց: Էս էլ որերորդ դեպքն է գյուղում: Էս ի՞նչ դարի հասանք:

-Լավ չի, լավ չի,- քրթմնջում էր Հովակը:

-Բա գիտե՞ս,-շարունակում էր «նրանցից մեկը»,- Սոսենց կովը կորել էր, լավ է՝ խեղճը գտավ, լավ է: Գիտե՞ս, Վարազն ու Ստյոպը նորից կռվեցին, իրար վրա էին հասել, հազիվ բաժանեցինք: Ինչի՞,- Հովակի տեղը հարցէ տալիս ու պատասխանում,- հին պատմություն է. բոլորս էլ գիտենք, որ նամարդը էդ անաղուհաց Ստյոպն է, բայց մեր ի՞նչ գործն է՝ խառնվենք: Իրանք իրանց թող հարցերը լուծեն:

Հովակիմը լուռ, աչքերը կկոցած լսում է:

-Ա՛յ մարդ, մի բան էլ դու ասա,- «նրանցից մեկը», համբերությունից դուրս եկած, նյարդերի՝ հազար պատճառից կուտակված լարումը Հովակի գլխին է թափում:-Հո իրար կողքի առանց խոսելու չե՞նք կանգնելու:

-Ո՞վ ասաց՝ գաս ու կողքիս կանգնես:

-Մի բան էլ դու ասա, բա չհասկանա՞մ՝ ինչ մտածեցիր Վաղոյենց պատմության մասին: Վանանդի նշանված աղջիկն էլ կողքի գյուղից մի տղայի հետ փախել ա, ի՞նչ կասես, խայտառակություն չի՞: Լեռնիկենց տանն էլ…

-Ի՞նչ ասեմ, իրենք՝ իրենց կյանքը. իմ ասելը ի՞նչ է փոխելու: Իբր էս կյանքում քի՞չ ցավ ու դարդ կա, որ…,- քթի տակ քրթմնջում է Հովակիմն ու շարունակում  ճանապարհը՝ աչքը ամպերը ուսած լեռներին գցած:

— Որ ասում են, դե ճիշտ են ասում, էլի,- «նրանցից մեկը» դժգոհությունը չի թաքցնում:

Հետո նորից.

-Ա՛յ մարդ, մի բան էլ դու ասա:

-Ի՞նչ ասեմ. էս աշխարհում ամեն ինչի մասին էնքան բան ա ասվել:

-Էդ ի՞նչ ասիր, ես Մովսեսենց մասին եմ խոսում, դու ասում ես՝ աշխարհ: Բա չիմանա՞նք՝ ո՞վ, ո՞նց, ինչի՞, բա գլուխ չհանե՞նք եղածից:

-Ախպերս, ես ինձանից դեռ գլուխ չեմ հանում՝ ո՞վ եմ, ինչի՞ եմ, մինչև ո՞ւր, ո՞նց:

-Քեզնից ո՞վ է գլուխ հանում, որ դու հանես:

Հովակը ծուռ ժպտում է: Ու այդ ժպիտն էլ արդեն անուն էր ստացել գյուղում՝ «Հովակի ժպիտը», «Հովակավարի ժպտաց», «Գլխիս Հովակ մի՛ խաղա ժպիտովդ»:

Հովակի լռության մասին բոլորն էին խոսում. թեմա էր.  միայն նորություններով գյուղամիջյան ժամերը չես լցնի:

Անունն Ուրբաթախոս էին դրել.

-Տեսնես էս կյանքից ի՞նչ է հասկանում, կախգլուխ, չխոսկան: Բա էդ էլ մարդու շնո՞րհք է:

-Ինքն իրան ապրում ա, ոնց որ մենք ըստեղ՝ հեչ…

Հովակիմը չէր նեղանում, լսում էր, լռում: Ավելի շատ իր բակի, այգու, իր մի պատառ երկնքի, աստղերի հետ էր:

Իսկ գյուղամիջում միշտ թեժ էր… Ում ասես օրը մի տասն անգամ վերցնում-դնում էին՝ էս էսպես, էն էնպես…Ու միշտ բոլորը սխալ էին, իսկ իրենք գիտեին ամեն ինչի ճիշտը: Բայց հենց մեկը վեր կենար ու.

— Գնամ, տեսնեմ տանն ինչ կա-չկա…

Սկսվում էր հենց նրա թեմայի կծիկը գլորվել բերնեբերան:

Բոլորն ավելի էին աշխուժանում, երբ վաղուց Արփո դարձած Արփենիկն էր հայտնվում(գեղեցիկ անունները ջահելությունից մի փոքր այն կողմ ձևախեղում, նեղացնում, պոչ ու գլուխը կտրում ու անպայման մի տգեղ բան էին սարքում. շքեղ Փառանձեմը՝ Փառո, Երանուհի՝ հոգի փառավորող անունը՝ Երո, Միքայել հրեշտակային անունը՝ Մխայլ, Վաղինակը՝ Վաղո… և այդպես շարունակ. ասես գեղեցկությունը հակացուցված էր երիտասարդությունից մի փոքր այն կողմ):  Արփոն մի կարճ ժամանակով միանում էր տղամարդկանց ու տեր կանգնում գյուղի «փչացած հեռախոսի» կարևոր մասը լինելու իր դերին: Երևի նա իր կին լինելն էլ վաղուց էր մոռացել, որովհետև գյուղամիջյան «կանանց մուտքը խստիվ արգելվում է» պատվիրանը հանգիստ խախտելով՝ այնպես էր խառնվում նրանց խոսք ու զրույցին, որ դիմացիններն էլ որևէ արտառոց բան չէին տեսնում դրանում:

Երևի մոտ երկու հարյուր կիլոգրամ կշռող ոչ այնքան տարեց կինը տանից խանութ իր ամենօրյա ճանապարհին մի քանի տեղ կանգ էր առնում, ավելի ճիշտ՝ իր ծանր մարմնով փլվում էր պատահած հարմար, իր ծանրությանը դիմացող մի տեղի՝ այս կամ այն տան շեմի աստիճաններին, դռան մոտ տեղավորված քարի կամ կոճղի՝ շունչը տեղը բերելու: Աթոռ չէին առաջարկում, որովհետև պարզ չէ, թե քանիսն էին ջարդվել կնոջ ծանրության տակ: Արփոն ջուր էր ուզում, խմում, մի երկու բառ փոխանակում, հետո ծանր փնչալով բարձրանում ու շարժվում դեպի հաջորդ «կանգառը»:

Գյուղամեջը նրա անխախտ ու կարևոր կանգառներից մեկն էր: 

Օրերից մի օր կարճ ճամփան երկար արեց ու Հովակիմենց փողոց մտավ, հետո իբր հենց Հովակիմի տան մոտ շունչը չհերիքեց ու բակի դուռը ճռռացնելով՝ ներս մտավ.

-Մի բաժակ ջուր տա՞ս, Հովակ,- ասաց ու, փեշերից աջ ու ձախ նայելով, մի քոթուկ գտավ, հարմար ու մեծ քոթուկ էր, այնտեղ էլ տեղավորեց իր անհաշվելի դարձած կիլոգրամները,հետո ջուրը խմեց, հաճույքով «Վաաա՜խխխ» ասաց», «էս ի՞նչ լավն էր» ավելացրեց ու աչքերը բակի ծառ ու թփի վրա պտտելով՝ կանգ տվեց տանտիրոջ վրա:-Ի՞նչ բանի ես, Հովակ, բա չե՞ս ձանձրանում էս չորս պատերի մեջ:

Հովակիմը խնամքով կողքի ընկուզենու տակ դրեց գրկի փայտերն ու հայացքը «չորս պատեր» անվանված ընդարձակ այգու ծառ ու թփին սահեցնելով.

-Էնքաաա՜ն գործ կա,-ասաց:

Հետո մի քիչ կանգնեց՝ սևեռված անկոչ հյուրի վրա, որ սա հասկանա ու գնա. Բայց Արփոն պինդ էր նստել:

— Էդ ի՞նչ գործ կա էս փոքր տան մեջ, մի ասա՝ տեսնեմ:

Ժպտաց Հովակիմը, ժպտաց… ժպտաց՝ ոչ այնքան Արփոյի ասածի, որքան նրա մտքինի վրա, ատամի տակ պահածի:

-Էէէէ՜, շաաա՜տ: Հեսա հավերիս մոտ պիտի գնամ, խոտ տամ: Կերը որ գցում եմ, հավերը վրա են տալիս, իսկ աքլորս, մի կողմ քաշված, վիզը վեր տնկած, հպարտ-հպարտ նայում է, թե ոնց են կերը խփշտում, ասես ինքն է նրանց կերակրողը: Էնքան է սպասում, մինչև բոլորը ուտում, վերջացնում են, նոր ինքն է մոտ գնում: Սովորելու բան ունենք: Իսկական թամաշան էտ է, բա՞: Օրը մի քանի անգամ նայում ու չեմ կշտանում: Կշտանալո՞ւ բան է…,- ու լռեց՝ մի կերպ դիմանալով կնոջ չհագեցած ու սպասող հայացքին:

Արփոն տնքնտքալով բարձրացավ, բակի դուռը ծածկեց իր հետևից ու փնթփնթաց:

-Էսքան էլ անհամ մա՞րդ… Ես հարց եմ տալիս,դա թե՝ աքլորներս, հավերս, փետը…

-Էդ ի՞նչ ես անում էս կողմերում, Արփո՛,-փողոցով անցնող Հովակի հարևանը՝ խորամանկ ժպիտը դեմքին, քայլերն ուղղում է նրա կողմը:

Ու Արփոն՝ այսքան շուտ ականջ գտածի գոհությամբ, խորը շունչ է քաշում երկար խոսելուց առաջ:

Մի օր Հովակիմը փրփրեց: Դրսում Կարոն էր կանգնեցրել ու սկսել… Սկսել ու չէր վերջացրել. բոլորի պես, ամեն օրվա պես: Բայց այդ օրը Հովակիմը փրփրեց.

-Ախր, ինչի՞դ ա պետք: Մոսոյենց տան պատերից ներսը, նրանց ուտել-չուտելը, ախր, քե՞զ ինչ:

-Հովակ, չափն անցնում ես, բա մի գյուղ ենք, բա մենք չիմանանք, ո՞վ իմանա: Չիմանա՞նք, որ Մանուշի փոքր աղջիկը դուրսընկած ա,  հարևան Արտակի՝ անգլերենի ուսուցչուհու ընկերոջ հետ պաչպչվելուց են տեսել:

-Ինչի՞ ա դուրսընկած: Խելացի, սիրուն աղջիկ ա: Նոր ա կյանք մտել. Սիրո լավն ու վատը դեռ նոր ա հասկանալու, կարող ա սխալվի էլ: Էլ ոնց կլինի: Ա՛յ, էստեղ հալալ ա ռսին. «Դելը մալադոյե» կասեն ու…դեռ մի բան էլ կօգնեն, որ իր բախտը գտնի: Լսիր, դու քո տանը բան ու գործ չունե՞ս, ամեն բան կարգի՞ ես դրել:

-Ա՛յ ցավդ տանեմ, ի՞նչն եմ կարգի դրել. Մանուկս դրսերում չգիտեմ թե կյանքն ինչի վրաա քոռուփուչ անում, Արմենիս փոքրն էլ էնա հիվանդ, եսիմինչ դիագնոզ են դրել՝ տրոմպապենա՜, ինչա՜… Դու լսած կա՞ս: Ասում են՝ լուրջ ա:

-Բա, թոռանդ թողած, ի՞նչ գործ ունես սրա-նրա հետ:

-Ես ինչ գիտեմ, էնա, ապրում ենք, էլի:

-Իրար միս ուտելո՞վ, բա դա տղամարդուն վայե՞լ ա: Տո՛, կնիկարմատին էլ վայել չի: Օգնելու բան կա, հասնենք, իրար օգնենք, դարդ ու ցավին, ուրախությանը ինչքան պետք ա, հասնենք, բայց հոգու մեջ մտնել, տան անկյունները ոտի տակ տալ…Չափ ա պետք. էդ որ խախտեցիր, թույն ա դառնում եղած-չեղածը, արած-չարածդ հարամվում, փչացնում ա: Ամեն բան չափի մեջ ա ճիշտ,-գլուխը քորեց ու դժվարը հաղթահարելով՝ ասաց,- ի՞նչ է, պետք լինելիս ես էլ չե՞մ հասել, օգնել:

-Էն էլ ոնց, սաղ գյուղը պարտք ա քեզ, էդ հո բոլորս գիտենք:

-Ես պարտք չեմ տալիս,-շփոթված քրթմնջաց Հովակիմը, բայց կողքինն առանց լսելու շարունակեց.

-Ինչ կարիքի համար դիմել ենք, հասել ես, — Մարտոյի տանիքը քո ձեռով ու ծախսով չանեիր, մինչև հիմա գլխի ճաղատը անձրևից նամացած էր մնալու:

-Թվել չարժի: Ինչ էլ մեկս մեկի արած լինենք, էլի քիչ է,-Հովակիմին ասես մեղքի մեջ էին բռնել ու մեղադրում, ճակատը քրտինքով էր պատվել:

-Բայց էլի դժգոհ մնացին,-ավելացրեց Կարոն,- Մարտոն ասաց. «Եկավ, գլուխը կախ գործն արեց ու առանց խոսքուզրիցի գնաց»:

-Ես իմ արածն արել եմ, մնացածը իրենք ու իրենց խիղճը: Կարևորը՝ ես մաքուր խղճով գլուխս բարձին դնեմ:

-Հա՛,-գլխով արեց Կարոն ու նայեց Հովակիմին. ոտքից-գլուխ մաքուր էր, էլի նայեց՝ հո զոռով չի՞, զուլալ մարդ էր Հովակիմը:- Հա՛,-ավելի խրոխտ կրկնեց:

Այդ օրը Հովակիմը երկար խոսեց:

— Ճիշտ ես ասում, Հովակ, ճիշտ ես ասում,-գլուխը քիչ-քիչ ավելի ցած հակելով՝ կրկնում էր Կարոն: 

Իսկ Հովակիմը շարունակում էր. սկսել էր ու չէր վերջացնում.

— Որ օրդ տանդ հոգսով անցնի, մեկ-մեկ էլ Երկնավորի հետ խոսք ու զրից բացելու ժամանակ կունենաս: Հա՛, հեչ Երկնափեշին աչքդ գցած կա՞ս: Կարող է թոռանդ տրոմպապենի հարցը էնտեղից պիտի լուծում ստանա:

Կարոն նորից տմբտմբացրեց գլուխը, որ ոչ այն է «այո» էր, ոչ այն է՝ «ոչ»:

— Ա, դե, ավանդույթ ա, գյուղամեջ ա, մարդամեջ ա, ի վերջո, Հովակիմ: Օրը բացվում ա, թե չէ, մեջս խտուտ ա ընկնում, թե տեսնեմ ո՞վ կա քուչումը, ի՞նչ կա: Կարող ա ուրիշի ցավը լսում, մերին հաշտվո՞ւմ ենք, կամ էլ մեր խառնաշփոթ քունջ ու պուճախի՞ց ենք գլուխներս փախցնում, մենք մեզնից…Ի՞նչ կասես:

Այդ օրը Հովակիմի խոսելու օրն էր.

-Երևի, բայց էդ հարցի լուծում չի, քեզնից փախչելով՝ ո՞ւր պիտի հասնես. ուրիշից չէ, է՜, քեզնից է, քեզնի՜ց: Ոնց մարդ փախչելով իր ստվերից  պոկ չի կարա գա, էնպես էլ՝ իր ներսի ցեցից: Պիտի ինչքան ուժ ունես, պինդ կանգնես քո ոտնատեղին, քո միտք ու ուժը իրարու բերես, պնդանաս: Էդ ա ճիշտը:

-Հովակ, էս ինչ լավ զրից անող ես. էսքան տարվա մեջ սրա կեսը քեզնից լսած չկայինք: էնա, ինչ խելոք բան ասիր. ճիշտ ես, փուչ խոսքերով օրեր ենք մթնացնում, հետո բողոքում, թե ապրածներիս մեջ իմաստ չկա:

-Ինչքան մեջդ տիտիկ անես կամ ծառ ու թփի հետ հավասարի պես  բան ասես, բան հասկանաս, էնքան տիեզերքի շունչն էլ ավելի մոտ կզգաս: Գիտե՞ս՝ էդ ի՞նչ է: Ապրելն էդ է: Մեր ներսը մաքուր պիտի պահենք, իստակ, իստակ: Բառերը շառ են, շառ: Շատ խոսելուց օգուտ չկա, Կարո ջան, հավատա, օգուտ չկա: Ապրածիս հասկացածը էդ է:

Կարոն հառվեց Հովակիմի աչքերին, շատ խորը նայեց, կարևոր բան տեսավ, ու ասես մեջը մի պղտոր բան սկսեց պարզվել, հետո կապուտակ երկնքի՝ ծառերին հենված փեշը բռնեց հայացքով, էնտեղ էլ երկար նայեց ու խորը, շատ խորը, թեթևացած շնչեց:

-Զորանա՜ս, Հովա՛կ, էս ի՜նչ իմաստուն մարդ ես, Էսօր քո խաթեր գյուղամեջ չեմ իջնի. թոռանս հետ խաղ կանեմ, էրեխան էրեսիս կարոտ ա:

-Ինչի՞ իմ խաթեր,- քրթմնջաց Հովակիմը:

Կարոն մյուս օրն էլ գյուղամիջում քիչ երևաց. մոտ մի ժամ կեսօրին անցուդարձ արեց, մի կես ժամի չափ էլ՝ երեկոյան: Բայց այդքանն էլ հերիք էր, որ ողջ գյուղում բոլորն իմանային, թե ինչ էր ասել Ուրբաթախոս Հովակիմը:

-Յաաա՜,  ճի՞շտ, էդքան խոսե՞լ ա:

-Հավատալու չի:

-Բա գիտե՞ք՝ Հովակն ինչ ա ասել. ասել ա՝ շատ եք խոսում, իրար տուն եք քանդում: Մի սարքողն էլ լինի՜:

Վիրավորվեցին…չարացան…

Կարոն որոշել էր Հովակիմի դասերով ապրել, ավելի քիչ, տատի ասածի պես,»չանան թուլացնել» սրա նրա հետ, բայց… Ասես գործ էր բացվել: Աջից ու ձախից իր և Հովակիմի զրույցը՝ իմաստափոխված, թարսուշիտակ, ջարդուփշուր, լրիվ շուռ տված, գալիս-հասնում էր իրեն. ու ստիպված էր, կոկորդ պատռելով, սրան ու նրան բացատրել, որ այդպես չի եղել, որ…

Ի վերջո, հոգնեց, շատ հոգնեց: Կարոն իր կյանքում այդքան հոգնած չկար. հոգնեց խոսելուց, հոգնեց բացատրելուց, հոգնեց լսելուց, հոգնեց բառերից, իմաստներ ջոկջկելուց… Հոգնեց բոլորից ու ինքն իրենից էլ հոգնեց:

Դրանից այն կողմն արդեն լռությունն էր:

Կարոն նստում էր գյուղամիջի ամենահեռու բարդու տակ, այնքան հեռու, որ միայն մարդկանց բացվող-փակվող բերաններն էին հուշում, որ խոսքերի հեղեղը նույն թափին է:

Եթե մեկն էլ մոտենում էր, խոսք բացում, Կարոյինը լռելն էր, գլխով հաստատելը կամ ժխտելը:

Հետո քիչ-քիչ դադարեցրեց գյուղակենտրոն այցերը: Խելոք մարդ էր՝ Հովակիմը նահապետի պես հոգու մեջ էր մտել ու… դատարկ խոսքերից գլուխն սկսում էր պայթել ցավից:

-Ճնշումից կլինի, ճնշումդ չափել տվե՞լ ես: Հիշո՞ւմ ես Սողոյի զոքանչին, ամեն օր շտապօգնությունը դռանը կանգնած էր, մինչև… Ճնշումից կլինի:

-Ինչի՞ ես հեռու գնում, ես քեզ՝ օրինակ:

Բայց Հովակիմը գիտեր, թե ինչն է պատճառը, և որ լռությունը միակ դեղն ու ճարն է իր գլխացավերի:

Կարոն պատճառ դարձավ, որ Հովակիմը հետին պլան մղվի: Հիմա նրան էր կպել Ուրբաթախոս անունը:

Ու մեկ էլ գվվոցն ընկավ գյուղի ծայր ու անկյուն.

— Հովակիմը հեռանում է:

Մի օր, սովորական մի օր, Քաչալոտ սարի աջ ուսից սովորականի պես վեր բարձրացող սովորական աշնանային արևով, ամենօրյա, սովորական եռուզեռով, դպրոցականների ճիչերով դպրոց գնալ-գալով, գյուղի հոտը արոտ տանող հովվի «հո՛, հո՛» բարձրագոչ կանչերով սովորական մի օր, որ գյուղի համար ամենաանսովորն էր դառնալու, Հովակիմը կողքի հարևան Արտաշին ասաց.

-Տղաս կանչում է. վաղուց էր կանչում: Որոշեցի գնալ:

Ու վերջ, այդպես կարճ ու կոնկրետ, առանց ավելորդ բացատրությունների, մանրամասների:

-Ո՞նց, էդ ո՞նց:

-Հա, թոռ է ծնվել, գնամ պապություն անեմ, տղա է: Արդեն կարոտում եմ,-դարձյալ կարճ, մի քանի բառով ձևակերպել էր այդքան մեծը ու …լռել:

Արփոն, որ հենց այդ պահին իր հերթական շունչ առնելը Արտաշենց թթենու տակի հաստ կոճղին էր հարմարեցրել, առաջին անգամ առանց մարմնի ծանրությունն զգալու, ջահելի պես վեր թռավ տեղից ու պոկվեց գյուղամեջ:

Ամբողջ գյուղը իրար խառնվեց, ո՞նց թե գնալ, ախր, մինչև հիմա նրանից, լռությունից բացի, ուրիշ բան չէին հասկացել, այն պատմական զրույցն էլ Կարոյի հետ շատ բան չէր բացել, բայց քանի դեռ նա իրենց կողքին էր, հույս կար, որ մի օր կհասկանան: Բայց ահա. «Գնում եմ»…Ու չհասկացածի պակասը, որ կարելի էր համարյա ցավ էլ կոչել, ավելի սուր սկսեցին զգալ:

— Բա էդպես վերցնի ու գնա՞: Ա՜յ քեզ բան:

Մի ուսապարկ ձեռքին՝ Հովակիմը կողպեց դուռն ու… Ամեն քայլափոխի շփոթված կանգնած համագյուղացիներին հրաժեշտ տալով՝ գնում էր…

— Պատկերացնո՞ւմ եք, էն օրն էր եկավ, մեզ արհամարհեց, ինքն իրեն ապրեց ու գնում է. էդպես ո՞նց կլինի:

Խոսում էին ու խոսում, քննարկում էին ու քննարկում:

Իսկ հետո պարզվեց, որ Արփոն այն օրը Հովակիմի մի աչքում արցունք էր տեսել:

-Յաաա՜, Հովակից չի, սառը, փետի պես մարդ էր:

-Ճիշտ եմ ասում, հաստատ եմ տեսել, մեծ, էսքան (ցուցամատով ու բթով օղակ սարքեց) մեծ արցունք էր: Համա չեմ հիշում, թե որ աչքում էր: Կարողա՞ լավ մարդ էր:

Ու հետո գյուղացիները երկար, շատ երկար քննարկում էին, թե Արփոն Հովակիմի հատկապես ո՞ր աչքում էր արցունքը տեսել:
Նանե

No Comments

Leave a Reply