maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalcasibomjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleultrabetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisholiganbet güncel girişcasibomsekabetonwinholiganbetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisocciredbetwoonbetwoonbetwoonbetsmovebets10 girişMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio günceltümbetmatbetcasibommeritkingjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortgoldenbahisgoldenbahis girişmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelerijojobetonwinonwincasibom girişspinco
Կրեատիվ ՄշակութաԳիծ

Իսպանական տասը սովորույթներ և ավանդույթներ

03.12.2023

1. Ցլամարտեր

«Ցլամարտը» իսպանական մշակույթի կարևոր բաղադրիչներից է: Թեև շատերը դեմ են այս խաղամարտին, ոմանք այն համարում են երկրի մշակույթի հիմնարար մաս: Ճշգրտորեն հայտնի չէ, թե ինչպես է սկսվել այն, բայց ենթադրվում է, որ նախահիմքերը գտնվում են հունա-լատինական մշակույթում, ավելին՝ Սեգովիայում ցլամարտերի մասին 1215 թ. թվագրված գրառումներ են հայտնաբերվել։

Այսպիսով, ինչ է իրենից ներկայացնում ցլամատրը։ Դա շոու է, որի երկրպագուները հազարավոր իսպանացիներ են: Խաղամարտի ընթացքում ցլամարտիկները  կռվում են ցուլերի հետ՝ ձիով կամ առանց ձիու: Նպատակն է ենթարկեցնել կենդանուն, քանի դեռ չի սատկել: Հետևաբար, շատերը իսպանական մշակույթի այս ավանդույթը համարում են կենդանիների շահագործում:

Ցլամարտ

2. Տոնակատարություններ՝ ի պատիվ Սան Ֆերմինի

«Սանֆերմինսը» փառատոն է՝ կազմակերպված ի պատիվ Սան Ֆերմին դե Ամիենսի (իսպանական սուրբ, հոգևորական)։ Այս ավանդույթի ծագումը պայմանավորված է մի քանի անկախ տոնակատարությունների համադրությամբ՝ ցլամարտեր, առևտրի տոնավաճառներ և Սան Ֆերմինի պատվին անցկացվող կրոնական միջոցառումներ։ Տոնակատարություններն սկսվում են հուլիսի 6-ին և ավարտվում հուլիսի 14-ին: «Սանֆերմինսին» իր «Ֆիեստա» վեպում անդրադարձել է Էռնեստ Հեմինգուեյը, ինչի շնորհիվ էլ փառատոնը մեծ համբավ է ձեռք բերել։

Սան Ֆերմինի տոնակատարությունները ազդարարվում են Պամպլոնայի քաղաքապետարանի պատշգամբից հրթիռի արձակումով։ Հնչում են ավանդական բացականչություններ։ Փառատոնի ընթացքում, ցլավազքի ժամանակ մասնակիցները իսպաներեն և բասկերեն լեզուներով երգում են ավանդական երգ՝ «Մենք խնդրում ենք Սան Ֆերմինին՝ որպես մեր հովանավորի, առաջնորդել մեզ ցլերի վազքում՝ տալով իր օրհնությունը… Կեցցե՛ Սան Ֆերմինը…»: Իսպանական մշակութային այս տոնակատարության ավարտին երգում են հրաժեշտի երգ։

Սան Ֆերմինի տոն

3. Երեք իմաստունների շքերթը

Իսպանացիների մշակութային կյանքը ամեն տարի՝ հունվարի 5-ին, հարստանում է Երեք իմաստունների ավանդական շքերթով։ Սա բավականին գունեղ իրադարձություն է, որը կարող է գրավել այս երկրում գտնվող զբոսաշրջիկներին: Մելչորը, Գասպարը և Բալտասարը պատրաստվում են իսպանացիների հետ հանդիպմանը։

Երեք մոգերը շրջում են իսպանական քաղաքների գլխավոր փողոցներով՝ հագած յուրօրինակ զգեստներ։ Նրանք կարծես լողում են վառ գույների մեջ: Այս շքերթները անցկացվում են 1866 թվականից ի վեր, մթնշաղին: Տպավորիչն այն է, որ իմաստունների ժամանումն իրականացվում է տարբեր ձևերով: Օրինակ՝ Պիրենեյան շրջաններ նրանք հասնում են դահուկներով, Պամպլոնա՝ Մագդալենայի կամրջով, իսկ Լոգրոնյո՝ ուղղաթիռով։

Երեք իմաստուների շքերթը

4. Վալենսիական Ֆալաս

Իսպանացիների մշակույթը ներառում է նաև «Վալենսիական Ֆալաս» տոնակատարությունը։ Դրա ծագումը կապված է ջահերի հետ, որոնք տեղակայված են հռոմեական դիտաշտարակների գագաթին։ Այստեղից էլ առաջացել է տոնի անվանումը, որը լատիներեն facula բառից թարգմանաբար նշանակում է ջահ։ Իսպանական մշակույթի այս ավանդույթը նշվում է մարտի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում՝ ատաղձագործների հովանավոր սուրբ Սան Խոսեի պատվին, որի ընթացքում անցկացվում են պիրոտեխնիկական շոուներ, վառվում են լուսատուներ, ջահեր և խարույկներ: Այս ծեսը ստացել է «կրեմ» (crema) անվանումը։

Վալենսիական Ֆալասը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մարդկության ոչ նյութական ժառանգություն։

Վալենսիական Ֆալաս

5. Ֆլամենկո

Ֆլամենկոն երաժշտական ժանր է, որը ծագել է 18-րդ դարում։ Այն Անդալուսիայում զբոսաշրջությունը խթանելու, զբոսաշրջիկներին գրավելու լավագուն միջոցն է, թեև կարողացել է նվաճել նաև Իսպանիայի տարածքի մնացած մասը։ Իր գեղարվեստական հարուստ արտահայտչականության շնորհիվ այն նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն:

Ֆլամենկոն պատմության ոլորտում բավական մեծ ճանաչում ունի։ Աշխարհում կան հազարավոր ակադեմիաներ, որոնք ուսուցանում և ուսումնասիրում  են գեղարվեստական այս ճյուղը: Կարելի է հանդիպել ֆլամենկոյի տարբեր տեսակների՝ ըստ հատվածների չափումների, երաժշտության չափումների և նույնիսկ  երաժշտական հյուսվածքի:

Ֆլամենկո

6. Տոմատինա

Բունյոլ քաղաքում է տեղի ունենում իսպանական մշակույթի կարևոր ավանդույթներից համարվող «Տոմատինան»: Սա զվարճալի միջոցառում է, որի մասնակիցները լոլիկ են նետում միմյանց վրա: Թեև առաջին հայացքից այս տոնակատարությունը թվում է անկարգ ու խառնաշփոթություն առաջացնող իրադարձություն, բայց կան կանոնակարգեր, որոնք ապահովում են մասնակիցների անվտանգությունը։

Իսպանական մշակույթի շատ ավանդույթների պես Տոմատինայի ծագումը հստակ հայտնի չէ: Ոմանք հավաստիացնում են, որ ամեն ինչ սկսվել է կատակից, իսկ մյուսները նշում են, որ ավանդույթի սկիզբը դրվել է Տարասոնա քաղաքում անցկացվող ամենամյա փառատոնի սիմվոլ Սիպետոգատոյի կողմից։ Հստակ է միայն, որ Տոմատինան անցկացվում է 1949 թվականից և տեղի է ունենում օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը: Այսօր նմանատիպ միջոցառումներ են անցկացվում Կոլումբիայում, Չիլիում և Հարավային Կորեայում։

Տոմատինա

7. Սոնսոնետ

Մոլախաղերը նույնպես տեղ ունեն Իսպանական մշակույթում։ Այդ առիթով ամեն տարի դեկտեմբերին անցկացվում է Սուրբ Ծննդյան վիճակախաղի կամ «Սոնսոնետի» (Sonsonete) խաղարկությունը, ինչպես այն անվանում են հաճախ: Սա իսպանական ընտանիքների համար լրացուցիչ գումար վաստակելու հետաքրքիր միջոց է։

Այս արտասովոր խաղարկության համար վաճառված տոմսերը կրում են կրոնական պատկերներ՝ համաձայն վիճակախաղերի և բուքմեյքերական գրասենյակների նախնական որոշման։ Առաջին անգամ խաղարկությունը տեղի է ունեցել 1812 թվականին, Կադիսում՝ դառնալով իսպանական մշակույթի մասնիկ։ Հաղթողների անունները ավանդաբար ներկայացնում են Սան Իլդեֆոնսոյի դպրոցի աշակերտները։

Սոնսոնետ

8. Բոլոր սրբերի օր

Իսպանական և մեքսիկական մշակույթների (նաև Լատինական Ամերիկայի տարբեր շրջանների մշակույթների) միջև ընդհանրություններից է «Բոլոր Սրբերի օրվան» նվիրված հիշատակի տոնը: Այն կրոնական ծագում ունի և կապված է Արևմտյան եկեղեցու հետ։ Տոնը նշվում է ամեն տարի նոյեմբերի 1-ին, որի ընթացքում իսպանացիները հարգանքի տուրք են մատուցում հավերժական կյանք մտած հարազատների հիշատակին։

9. Սան Իսիդրո Լաբրադորի տոնակատարություններ

Սան Իսիդրո Լաբրադորի (իսպանական Սուրբ՝ աղքատների և կենդանիների պաշտպան) պատվին տոնակատարությունները իսպանական մշակույթի մի մասն են կազմում և մեծ հետաքրքրություն են վայելում Մադրիդի բնակչության շրջանում: Այս տոնակատարության ժամանակ անցկացվում են փառատոներ, ցլամարտին առնչվող տոնավաճառներ, սպորտային և կրոնական միջոցառումներ։ 1619 թվականին Մադրիդի Պլազա Մայոր հրապարակի բացումը, իրականում, հենց այս տոնակատարությունները նշելու նպատակով էր:

Սան Իսիդրո Լաբրադորի փառատոների միջոցառումները մեծ ճանաչում ունեն, դրա մասին իսպանացի գրող Բենիտո Պերես Գալդոսը անդրադարձել է իր Mayo y los Isidros աշխատության մեջ, նշելով, որ այս փառատոնի ժամանակ փողոցները հեղեղվում են օտարերկրացիներով։ Այս մշակութային միջոցառման շրջանակներում, ավանդույթի համաձայն, մասնակիցները խմում են «սուրբ ջուրը», որը բխում է Սան Իսիդրո մատուռի մոտ գտնվող աղբյուրից։

Սան Իսիդրո Լաբրադորի տոնակատարություն

10. Գինու ճակատամարտ

«Գինու ճակատամարտը» իսպանական մշակույթի մասնիկ է, որը նման է «Տոմատինային»: Միջոցառման ընթացքում մասնակիցները միմյանց վրա գինի են շփում այնքան ժամանակ, մինչև հագուստն ամբողջությամբ վարդագունի։ Այն անցկացվում է հունիսի 29-ին ՝ Սուրբ Պետրոսի տոնին, Արո (Հարո) քաղաքում՝ այն վայրում, որտեղ վեցերորդ դարում  ապրել և մահացել է Սան Միլանի մեծ ուսուցիչ Ֆելիս Դե Բիլիբիոն: Այս տոնը ի սկզբանե ուխտագնացության խորհուրդ ուներ, բայց 1949-ին վերափոխվեց գինու ճակատամարտի:

Գինու ճակատամարտ

Նյութի աղբյուր՝ https://elviajerofeliz.com/cultura-espanola/

Լուսանկարները՝ ըստ նյութի և google.com որոնման համակարգի

Գլխավոր լուսանկարում՝ Բոլոր սրբերի օրը տոնակատարության ծեսը

Իսպաներենից թարգմանությունը՝ Շուշաննա Ալեքսանյանի

No Comments

Leave a Reply