maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibombetebetcasibomcasibomcasibomsahabetmarsbahisbetebetmarsbahissahabetdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ՄարզաԴիտակ

Կոմիտասի հողը և երգը

02.12.2023

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կգործեն մեծն Վարդապետի կյանքով և գործով ոգեշնչված երգչախումբ և խեցեգործական արվեստանոց:

Նոյեմբերի 26-ին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում տեղի ունեցավ Ժամանակակից արվեստի ինտիտուտի (ԺԱԻ) ՝ «Կոմիտաս․ Հողը և երգը» ծրագրի 2–րդ փուլի ամփոփիչ միջոցառումը։ Նույն օրը տեղի ունեցավ ԺԱԻ արվեստանոցի բացումը։

Գյուլագարակ համայնքը, մասնավորապես համայնքի Վարդաբլուր գյուղը կապված են Կոմիտասի անվան հետ։ 1899 -1901 թվականին Կոմիտաս Վարդապետը Գևորգյան ճեմարանի իր սիրելի աշակերտներից մեկի՝ վարդաբլուրցի Ավետ Տեր-Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդաբլուր, հյուրընկալվել Տեր-Եղիա քահանա Զոհրաբյանին և գրի առել Լոռվա գութաներգն ու Կալի երգը։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը` խեցեգործությունը, նույնպես կապված է Կոմիտասի և իր ծննդավայր Քյոթահիայի հետ, որն Օսմանյան կայսրության խեցեգործական արվեստի կենտրոնն էր։ Գյուլագարակ համայնքն էլ, որն ունի բնական կավի պաշարներ, դեռևս 100 տարի առաջ  ունեցել է կղմինդրի գործարան։ Հիմնվելով այս պատմության և ավանդույթի վրա, ԺԱԻ–ն նախաձեռնեց «Կոմիտաս․ հողը և երգը ծրագիրը»։

Ծրագիրը սկիզբ է առել 2021-ին, երբ ԺԱԻ–ն Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Միջազգային օգնության հիմնադրամի  աջակցությամբ իրականացրեց ծրագրի  մեկնարկային փուլը։ 2023 թվականին ԺԱԻ-ն սեփական միջոցներով վերանորոգել, կահավորել և տեխնիկապես զինել է Գյուլագարակ համայնքի կողմից տրամադրված արվեստանոցային տարածքը, որը գտնվում է Վարդաբլուր գյուղի գյուղապետարանի շենքում։

«Կոմիտաս․ հողը և երգը» ծրագրի շարունակությունը կյանքի կոչվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակում․ Վարդաբլուրից և Գյուլագարակից 44 պատանիներ սովորում են խեցեգործություն և երգում են երգչախմբում։ Դրամաշնորհը թույլ է տվել ապահովել երեխաներին անհրաժեշտ նյութերով և գործիքներով, նաև Վարդաբլուր հրավիրել բարձրակարգ մասնագետների՝ պատանիների հետ աշխատելու համար։

Ամանորյա դադարից հետո, արդեն հունվարին ծրագիրը կվերսկսվի և կընդլայնվի: Ծրագրի ողջ ընթացքում համայնքի երեխաների հետ աշխատել են խեցեգործ-արվեստագետներ Վահրամ Գալստյանը, Արմինե Հովհաննիսյանը և Անուշ Ղուկասյանը, իսկ 2024–ի գարնանը, «Culture moves Europe» ծրագրի շրջանակում, Վարդաբլուր կգան իտալացի և ֆրանսիացի մասնագետներ, ովքեր կկիսեն իրենց փորձն ու տեսլականը պատանի խեցեգործների հետ և նրանց հետ միասին կիրագործեն ստեղծարար նախագծեր։

Նոյեմբերի 26-ին կայացած միջոցառումը շատ ոգևորիչ էր թե՛ համայնքի, թե՛ ԺԱԻ թիմի համար։ Ծրագիրը լեցուն էր արվեստով և հյուրերով։ Արվեստանոցում երգեցին երգչախմբի երեխաները, իսկ գյուղի Սուրբ Աստվածածին երեղեցում հոգևոր երգերով հանդես եկավ «Նարեգ-Գյումրի» երգչախումբը, որի խմբավար Արփինե Մանուկյանը աշխատում է նաև Վարդաբլուրի երգչախմբի հետ։ Վարդաբլուրի հոգևոր սպասավոր, Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանը նույնպես ողջունեց այս նախաձեռնությունը, հիշեցնելով, որ երգը միշտ ուղեկցել է հայ մարդուն թե՛ աշխատանքի, թե՛ ուրախության, թե՛ տխրության պահին։ Նա ասաց, որ  երգող մարդը բարի մարդ է, և, բանաստեղծին մեջբերելով, հույս հայտնեց, որ Հորովելը կվերադառնա դաշտ, բեմից կիջնի հողին, որտեղից ծնվել է։

Նորաբաց արվեստանոցում տեղի ունեցան երկու դասախոսություն․երաժշտագետ, Կոմիտասի պետական կոնսերվատորիայի դասախոս և Կոմիտասի թանգարան ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Մարտիրոսյանը ներկայացրեց Կոմիտասի գործն ու ժառանգությունը, իսկ արվեստաբան, ԵՊՀ դասախոս Սաթենիկ Չուքասզյանը պատմեց Կոմիտասի ծննդավայր Քյոթահյայի (Օսմանյան կայսրություն) խեցեգործական արվեստի և անվանի վարպետների մասին։

Միջոցառման ավարտին մեծերն ու փոքրերը միասին մեծ խանդավառությամբ մասնակցեցին կավագործության վարպետության բաց դասին, իսկ արվեստանոցի սաները հանդես եկան որպես օգնականներ՝ օգնելով մասնակիցներին ստեղծել իրենց առաջին աշխատանքները։

Ծրագրի ղեկավար, ԺԱԻ տնօրեն Նազարեթ Կարոյանը նշեց ․ «Համայնքաին արվեստում մեր ներդրումը ԺԱԻ համար ռազմավարական նշանակություն ունի, և դրա դրսևորումը այս ծրագիրն է»։

Գյուլագարակ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը նշեց «Ավագանու հետ որոշեցինք, որ ծրագրին ավելի մեծ տարածք տանք, որ ավելի շատ երեխաներ կարողանան հաճախել։ Եթե 2021-ին Գյուլագարակում 12 երեխա կար արվեստանոցում, ապա հիմա Վարդաբլուրում արդեն 44 երեխա է հաճախում դասերին»։

Թե՛ ԺԱԻ-ն և թե՛ համայնքի ղեկավարությունը ցանկանում են, որ մոտ ապագայում երգչախմբեր և արվեստանոցներ գործեն Գյուլագարակ համայնքի 7 գյուղերում։

Նազարեթ Կարոյանը նշեց, որ համայնում 7 երգչախումբ ունենալու դեպքում արդեն կարող ենք մտածել փառատոնի, համերգասրահի և նույնիսկ բաց ամֆիթատրոնի մասին։

Հղումներ՝

www.ica.am    www.instagram.com/icayerevan   www.facebook.com/icayerevan

No Comments

Leave a Reply