maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Արմինե Սարգսյան Երաժշտություն

Էդմոնդ Մակարյան.«Մեկ ամսում նախատեսվում է ութ համերգ, արխիվային նյութերի ցուցադրություն»

12.09.2022

Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի աշնանային շրջանի առաջին համերգը։ Փառատոնը մեկնարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։
ՀԿՄ կազմակերպչական-համերգային բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանը ardi.am-ին տեղեկացրեց, որ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է ութ համերգ, իսկ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում էլ կբացվի  միության արխիվային նյութերի ցուցահանդեսը։

— Կոմպոզիտորների միությունը շուրջ մեկդարյա ճանապարհ է անցել։ Ի՞նչ ունենք այսօր։ Եվ ինչո՞վ է առանձնանում հոբելյանական փառատոնը։

— Այսօր ունենք կայացած կառույց, որն իր հաստատուն ձեռագիրն ու դիրքն ունի հայ մշակութային իրականության մեջ: Ունենք սպասված և սիրված ամենամյա նախագծեր, ծրագրեր, ունենք նաև կատարված աշխատանքների արդյունք, որը դրսևորվում է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան ամբողջ համալիրի, ինչպես նաև մեր վարչական շենքում գտնվող պատմական դահլիճի վերանորոգման տեսքով: Միության նախագահ Արամ Սաթյանի ղեկավարությամբ միությունը նոր որակ է ստացել: Սակայն ստեղծման օրից միության գլխավոր առաքելությունը հայ երաժշտության զարգացմանն ու հանրայնացմանը  նպաստելն է, և այդ բարի ավանդույթները մենք պահպանում ենք մինչ օրս:

Անդրադառնալով միության հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքին՝ պետք է նշել, որ մայիսին մեկնարկել է հոբելյանական փառատոն, ինչը խորհրդանշական է նրանով, որ 1932 թվականի հենց մայիս ամսին է որոշում ընդունվել կոմպոզիտորների միության հիմնադրման մասին։

Հայաստանի կոմպոզիտորների տուն, Հոբելյանական փառատոնի բացման համերգ


Բազմաժանր ու բազմաբովանդակ համերգներից բաղկացած փառատոնին մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր առաջատար կոլեկտիվները, այդ թվում՝ մարզային (Վանաձորի պետական կամերային նվագախումբ), դրանով իսկ փորձ է արվում յուրօրինակ կամուրջ ստեղծել Երևանում և Երևանից դուրս գործող մշակութային կոլեկտիվների միջև։ Վերջիններս էլ «ազդարարեցին» փառատոնի բացումը միության նորովի գեղեցկացած համերգասրահում:
Փառատոնի առաջին շրջանի ավարտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկ երեկոյի ընթացքում ներկայացրեց յոթ սիմֆոնիկ ստեղծագործության պրեմիերա, ինչը եզակի երևույթ է երաժշտական իրականության մեջ:

Այս փառատոնի շեշտադրումներից մեկն էլ պրեմիերաներն են․ ստեղծել հնարավորություն՝ հնչեցնելու մեր հեղինակների նոր գործերը, իհարկե, չմոռանալով նաև մեր դասականներին ու այն գործընկերներին, որոնց երկրային կյանքն ավարտվել է վերջին շրջանում։

Տարվա ընթացում անցկացրել ենք նաև երեք մրցույթ։ Վերջին մրցույթը կեզրափակվի հոկտեմբերի 7-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Խոսքը լարային նվագախմբային ստեղծագործությունների համար գրված մրցույթի մասին է։ 

Սա ևս խթան է, որ մեր (նաև ՀԿՄ երիտասարդական ֆորումի անդամները) կոմպոզիտորները ստեղծեն մեծ կտավի գործեր նվագախմբերի համար և խրախուսվեն միության կողմից: Լավագույն եռյակում ընդգրկված հեղինակներին միությունը կշնորհի դրամական մրցանակներ:

Հոկտեմբերի 1-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ՀՀ Ազգային արխիվի հետ համատեղ նախատեսվում է մեծածավալ ցուցահանդես․ միությանն առնչվող արխիվային նյութերն ու լուսանկարները հանրությանը հնարավորություն կընձեռեն հաղորդակցվելու միության 90-ամյա գործունեությանը։ Դե իսկ հոբելյանական փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 12-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ կայանալիք մեծ համերգով:



— Առհասարակ, կարո՞ղ ենք ասել, որ հայաստանյան երաժշտական կոլեկտիվները բավարար չափով անդրադառնում են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին։

— Ըստ իս՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հաճախակի հնչեցումը միայն ու միայն կնպաստի հայ երաժշտության տարածմանն ու զարգացմանը։

— Հանրությունը, երաժշտասերները ինչպե՞ս են արձագանքում փառատոնի համերգներին։ Կա՞ հետաքրքրություն։

Իհարկե կա հետաքրքրություն ոչ միայն ավագ, այլև երիտասարդ սերնդի ներկայացուցիչների շրջանում։ Համերգներին հանդիսատեսի ներգրավվածությունը, բնականաբար, կարող է տարբեր լինել՝ ըստ նախընտրելի հեղինակների կամ ժանրային ուղղվածության։

— Իսկ եթե խոսենք սերնդափոխության մասին՝ շա՞տ են երիտասարդ հեղինակները, կա՞ն մեզ մոտ և դրսում հայտնի անուններ։

— Իհարկե, երիտասարդ կոմպոզիտորներ կան և կարողանում են իրենց ուրույն ձեռագրով նոր գույն ու որակ մտցնել հայ կոմպոզիտորական արվեստում։ Սակայն կոմպոզիտորական ընտանիքը հավասարակշռված է, երբ կա և՛ ավագ սերնդի ներկայացուցիչ, և՛ միջին, և՛ երիտասարդ։ Չպետք է մոռանալ նաև տուրք տալ այն մարդկանց, որոնք մեր օրերում արդեն դասական են համարվում։

Աղավնո, Գ.Նժդեհի դպրոցում կայացած համերգից հետո

— Էդմոնդ, գիտեմ, որ եղել եք Արցախում, ի՞նչ ծրագրով եք մեկնել և ի՞նչ տպավորություններով եք վերադարձել։

— Միության կարևոր առաքելություններից մեկը երաժշտական կապերի ստեղծումն է նաև սահմանամերձ բնակավայրերում, լինել այն մարդկանց կողքին, որոնք մեր երկրի դարպասների պահապաններն են։ Սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը չպետք է կտրված լինի մշակութային իրադարձություններից։  Մենք կազմակերպել էինք «Երաժշտություն հանուն խաղաղության ու հույսի» խորագիրը կրող համերգաշար՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ։ Միության պատվիրակությունը մեկ տասնյակից ավելի համերգներ ունեցավ Սյունիքում, Տավուշում, նաև Արցախում: Համերգների ձևաչափը տարբերվում էր նրանով, որ հեղինակներն իրենք էին կատարում իրենց ստեղծագործությունները, որոշ դեպքերում՝ նվագակցում։ Յուրատեսակ կապ էր ստեղծվում․ հանդիսատեսը այսպիսով իմանում էր՝ ով է ծանոթ երգի կամ երաժշտության հեղինակը։ Մենք եղանք նաև չքնաղ Աղավնոյում․․․ Ցավոք, ուղիղ մեկ ամիս անց Աղավնոն այլևս մերը չէր․․․ բայց վստահ եմ, որ մի օր հաստատ  վերադառնալու ենք Գարեգին Նժդեհի անվան դպրոց (որտեղ կայացավ մեր համերգը)՝ ավելի մեծ կազմով ներկայացնելու համար մեր հերթական համերգը։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply