maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Կրեատիվ ՄշակութաԳիծ

Մադրիդի ամենատպավորիչ գրադարանների տասնյակը

03.11.2023

Ներկայացնում ենք Մադրիդի տասը ամենատպավորիչ գրադարանները, ճարտարապետական և մշակութային հարստություններ, որոնք երբեմն անարդարացիորեն մոռացության են մատնվում:

1.Թագավորական բժշկական ակադեմիայի գրադարան

Չնայած այն հանգամանքին, որ Թագավորական բժշկական ակադեմիան գտնվում է Մադրիդի սրտում՝  թագավորական պալատից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, դրա գոյության փաստը  անհայտ է Մադրիդի բնակիչներից շատերի համար: Կենտրոնական գրասենյակում է տեղակայված ակադեմիայի գրադարանը, որը համարվում է իսկական գոհար։ Թեև գրադարանի դարակաշարերը արտաքնապես փայտե տեսք ունեն, բայց դրանք մետաղյա են ու ներկված: Պատճառը գրականությունը ամենամեծ թշնամուց՝  կրակից պաշտպանելն է։

Թագավորական բժշկական ակադեմիայի գրադարան

2.Կրոնական դպրոցի գրադարան

18-րդ դարի կեսերին, Լավապիես թաղամասի սրտում, նախկին հիվանդանոցի տեղում, կառուցվեց Սան Ֆերնանդոյի կրոնական դպրո ցը, որում գտնվում է քաղաքի կարևոր գրադարաններից մեկը։ Այն, ինչպես և համալիրի մնացած հատվածները, թալանվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1996 թվականին գրադարանը վերանորոգվել և վերաբացվել է՝ որպես Հեռավար կրթության ազգային համալսարանական գրադարան և լսարան /UNED/: Բայց վերանորոգման աշխատանքը չի թաքցրել հրդեհի և թալանի հետևանքները, ինչն էլ այն դարձնում է քաղաքի ամենատպավորիչ գրադարաններից մեկը:

Կրոնական դպրոցի գրադարան

3.Մադրիդի խաղատների գրադարան

Մադրիդի սրտում ՝ Կաստիսա դե Ալկալա փողոցի վրա է գտնվում  Մադրիդի խաղատունը՝ իսպանացիների սիրելի վայրերից մեկը, ուր և տեղակայված է մայրաքաղաքի ամենագեղեցիկ գրադարաններից համարվող Մադրիդի խաղատների գրադարանը: Գրադարանի դարակները պատրաստված են մետաղից՝ կրակի տարածումից խուսափելու համար։Այստեղ ուշադրություն են գրավում ծովափնյա հին աթոռակների կրկնօրինակները և հյուրասենյակը լուսավորող լամպերը: Գրադարան կարող եք այցելել միայն այն դեպքում, եթե դուք  խաղատան անդամ եք։

Մադրիդի խաղատների գրադարան

4. Մադրիդի Աթենեոյի գրադարան

Ճիշտ է, 1835 թվականին հիմնադրված Աթենեոն ավելի լավ ու հետաքրքիր ժամանակներ է «ապրել», բայց չպետք է բացառել, որ այն այսօր էլ պահպանում է Իսպանիայի երկրորդ ամենամեծ գրադարանի տիտղոսը՝ Ազգայինից հետո։ Ավելին, էպիկուրյան տեսանկյունից դա պատկերազարդ գրադարանի պլատոնական մարմնացումն է՝ հին գրքերի, կաշվի և փայտի լաքի հոտով։ Վատը այն է, որ հաստատության անդամների համար գրադարանից օգտվելու հետ կապված սահմանափակումներ կան:

Մադրիդի Աթենեոյի գրադարան

5. Իսպանիայի մշակութային ժառանգության ինստիտուտի գրադարան

Համալսարանական քաղաքում է գտնվում Իսպանիայի մշակութային ժառանգության ինստիտուտը, շինություն, որը հայտնի է «Փշե պսակ» անվամբ։ Այն աչքի է ընկնում իր շրջանաձև, երկաթբետոնե կառուցվածքի շնորհիվ: Շենքը նախագծել է ճարտարապետ Ֆերնանդո Հիգուերասը։ Այն ունի յուրահատուկ ֆունկցիոնալ ինտերիեր, որը ներառում է շրջանաձև գրադարանը։ Սա Իսպանիայում կառուցված՝ նման ձևի մեջ առաջին բազմահարկ գրադարանն է: Եթե ​​շենքը ձեզ ծանոթ է թվում, ապա դա այն պատճառով է, որ այստեղ են նկարահանվել Ալմոդովարի «Մաշկը, որում ես ապրում եմ» և Խուանմա Բաջո Ուլոայի «Անվտանգության բարձիկը» ֆիլմերը։

Իսպանիայի մշակութային ժառանգության ինստիտուտի գրադարան

6. Իսպանական թագավորական ակադեմիայի գրադարան

Այստեղ պահվում են գրքեր, որոնք  գրադարանի հիմնադրումից՝ 1713 թվականից ի վեր նպաստել են ընկերությանը գիտական, ակադեմիական աշխատանքներում: Կան նաև հետաքրքիր հավաքածուներ և նվիրատվություններ, որոնք գրադարանի պատմության ընթացքում հաստատությանն են նվիրվել գիտնականների և բարերարների կողմից: Հիմնադրման պահից մինչ օրս գրադարանի հավաքածուի քանակը կազմում է մոտավորապես 280000 անուն գիրք։

Իսպանիայի թագավորական ակադեմիայի գրադարան

7. Սենատի Գրադարան

Սենատը, որը գտնվում է իսպանական Պլազա դե լա Մարինա Էսպանոլայի շենքում, ներառում է իսկական հարստություն՝ գոթական վերածննդի ոճի հոյակապ գրադարան: Դիզայնը և երկաթյա վանդակաճաղերը, որոնք ճարտարապետական յուրօրինակ լուծումներ են, ստեղծվել են Բերնարդո Ասինս Սերալտայի արհեստանոցում։ Հաստատությանը հիմնելու գաղափարը առաջարկվել է 1811 թվականին, որպես օրենսդիր գրադարան ՝ պատգամավորների հետ խորհրդակցելու համար։ Ժամանակի ընթացքում գրադարանի հավաքածուի մեջ ներառվել են նաև այլ իրեր և իսպանական ազգային հարստություն համարվող որոշ մատենագիտական նմուշներ։

Սենատի գրադարան

8. Իսպանիայի ազգային գրադարան

Բոլոր գրադարանների «մայրը» հիմնադրվել է 1712 թվականին՝ որպես թագավորական գրադարան։ 1716 թվականին թագավորական հրամանագրով այն հռչակվել է որպես «պաշտոնական ավանդ»։ Դա նշանակում է՝ ազգային գրադարանում, ըստ օրենքի, պետք է պահվի Իսպանիայում տպագրված յուրաքանչյուր ստեղծագործության մեկական օրինակ։ Հիմնադրումից մինչ օրս գրադարանին ի պահ է հանձնված ավելի քան 30 միլիոն հրատարակություն: Այս գրադարանը գտնվում է Ալկալա դե Հենարեսի կենտրոնական հատվածում:

9.Բանակի ռազմական դպրոցի գրադարան

Սա, հավանաբար, ցանկի ամենաքիչ ճանաչում ունեցող գրադարանն է: Ռազմական դպրոցի գլխավոր շտաբը գտնվում է Սանտա Կրուս դե Մարսենադո փողոցի վրա։ Այն ապահովում է անհրաժեշտ ակադեմիական և ինտելեկտուալ գիտելիքներ իսպանական բանակի համար և հանդիսանում է խաղաղապահ գործողությունների ուսուցման, լեզվական հմտությունների կատարելագործման և բարձրագույն դասընթացների կարևոր հենասյուն: Այդ պատճառով գրադարանը կարևոր բաստիոն է 1920 թվականից ի վեր։ Գրադարանի հավաքածուն ներկայումս զբաղեցնում է դպրոցի գլխավոր շենքի գրեթե ամբողջ առաջին հարկը։ Նոր ձեռքբերումները տեղավորելու համար պահանջվել է տարածքի ընդլայնում։

Բանակի ռազմական դպրոցի գրադարան

10. Սան Լորենցո դե էլ Էսկորիալ վանքի թագավորական գրադարան

Մայրաքաղաքից դուրս՝ Սան Լորենցո դե էլ Էսկորիալի թագավորական վանքում, հանդիպում ենք մեկ այլ դասական գրադարանի: Վանքի՝ դեռ սկզբնական հատակագծում գրադարանի համար նախանշված հատված է եղել։ Առաջին գրքերը այստեղ բերվել են 1565 թվականին։ Գլխավոր սրահը, կամ ինչպես ասում են՝ Որմնանկարների սրահը, նկարազարդ առաստաղի պատճառով գրադարանի գոհարն է համարվում։ Հավաքածուն, ներկայացված գրքերից բացի, ներառում է նաև քարտեզներ, աստրոլաբներ, փորագրություններ:

Սան Լորենցո դե էլ Էսկորիալ վանքի թագավորական գրադարան

Իսպաներենից թարգմանությունը՝ Շուշաննա Ալեքսանյանի

                                                               (ԵՊՀ ԵԼՀ ֆակուտետի 2-րդ կուրսի ուսանողուհի)

Գլխավոր լուսանկարում՝ Իսպանիայի ազգային գրադարան

Նյութի աղբյուր՝ https://www.madridlowcost.es/las-diez-bibliotecas-mas-impresionantes-de-madrid/    

No Comments

Leave a Reply