maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izlebaywinCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişCasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplustipobet girişmarsbahis girişbetpassupertotobetlunabetcasibom girişjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibomimajbetcasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingsupertotobetpusulabetasyabahisparibahis girişnakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetasyabahisasyabahisbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet giriştempobetodeonbethiltonbetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahistipobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişMarsbahisjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmariobetbetcio girişbetcio günceltümbetmatbetholiganbet girişmarsbahisjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobetjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetklasbahis padişahbet onwinmatadorbetbahiscomjojobet girişholiganbet girişimajbetmatbetmarsbahisholiganbetsekabetsekabetonwinsahabetcasibomjojobetbetebetcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetkartal escortdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetqueenbetbaywinmarsbahis girişEscortmeritkingmeritking girişcasibomcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
Անաիդա Մովսիսյան ԳիտաՆյութ

Մանկական գրականության թարգմանության առանձնահատկությունների մասին

14.03.2024

Սերը դեպի գրականությունը սկսվում է մանկությունից, իսկ դա նշանակում է, որ սերը դեպի ընթերցանությունը սկսվում է մանկական գրականությունից: Վերջինս գեղարվեստական գրականության մի մասն է և ունի նրա որակներից շատերը: Այնուամենայնիվ, չնայած նմանությանը, տարբերվում  է իր խնդիրներով և լսարանով, որովհետև ուղղված է երեխաների հետաքրքրությունները բավարարելուն և համապատասխանում է նրանց հոգեբանությանը: Մանուկներին հասցեագրված գրքերը, բացի իրենց հիմնական՝ դաստիարակչական և կրթական գործառույթներից, այլ խնդիրներ էլ են լուծում: Դրանք  նպաստում են պատասխանատվության և ապրումակցման ձևավորմանը, սովորեցնում են հաղթահարել դժվարությունները և անհաջողությունները, այսինքն՝ նախապատրաստում են հասուն կյանքի: Մանկական գրականությունն ունի նաև  էսթետիկական գործառույթ: Այն դաստիարակում և զարգացնում է գեղեցիկը ընկալելու կարողություն, օգնում է նաև, որ մանուկները լավ տիրապետեն մայրենի լեզվին, զգան բառի գեղեցկությունը և արտահայտչականությունը: Այս ամենի հետ մեկտեղ կարևոր է նշել նաև գրականության գեդեոնիստական բնույթի մասին․ ընթերցանությունը պետք է հաճույք պատճառի: Եթե երեխան կարդում է ստիպողաբար, ապա դա կարող է երկար տարիներ գրականության հանդեպ ատելություն առաջացնել (Бартель, 2002):

Չնայած մեր օրերում ինֆորմացիայի աղբյուրները շատ են, բայց երեխաների համար ամենալավ աղբյուրը, իհարկե, մանկական գրականությունն է:

Էական ինքնատիպությամբ  է օժտված մանակական գրականության սյուժեն․ համաձայն հետազոտողների ուսումնասիրությունների՝ երեխաներին անհրաժեշտ է ներդաշնակ ստեղծագործություն՝ երջանիկ ավարտով: Եթե հերոսը երեխային հոգեհարազատ չէ, ավելի շուտ մերժվում է նրա  կողմից, քան հետաքրքրություն է առաջացնում:

Հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները՝ մանկական գրականությունը  ընդունված է բաժանել հետևյալ խմբերի՝

  1. նախադպրոցական,
  2. կրտսեր դպրոցական,
  3. միջին տարիքային,
  4. ավագ տարիքային:

Տարիքային այս խմբերից որևէ մեկին պատկանելը թարգմանության ժամանակ էական դեր կարող է խաղալ: Դրանով է պայմանավորված այն փաստը, թե ինչ բառապաշար պիտի ընտրի թարգմանիչը՝ իհարկե, հաշվի առնելով բնագիրը և  հեղինակի ոճը: Օրինակ՝ պատանիները կարող են հեշտությամբ տարբերակել օտար մշակույթի տարրերը և նրանց մասին տեղեկություններ ստանալ ուրիշ աղբյուրներից: Իսկ ավելի փոքրերի համար հնարավորիս հասկանալի պետք է փոխանցել այդ յուրահատկությունները, փոխանցել այնպես, որ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները թարգմանությունում լինեն:

Ներկայումս Հայաստանում  բազմաթիվ մանկական թարգմանական գրքեր են լույս տեսնում: Միայն 2023 թվականին «Անտարես» հրատարակչությունում  թարգմանվել է  մոտ տասը մանկական   գիրք, իսկ «Զանգակում»՝ տասնյոթ: Նախորդ տարիներին լույս տեսածները ավելի շատ են: Նույնը չի կարելի ասել  թարգմանությունների որակը քննող աշխատանքների մասին:    

Խնդիրները, որոնց առնչվում են մասնագետները մանկական գրականությունը թարգմանելիս, միշտ էլ հետաքրքրել են թարգմանիչներին: Շատ առումներով դրանք  ընդհանուր թարգմանական խնդիրներ են, բայց մանկական գրականության  թարգամությունն ունի նաև իր առանձնահատկությունները: Այդ հարցով զբաղվող թարգմանաբանները  մի քանի  հիմնական դժվարություններ են նշում, որոնցից են  գեղարվեստական պատկերի, հուզականության, հատուկ և խոսուն անունների, իրակությունների, բառախաղերի թարգմանությունը: Խնդիրները իրականում ավելի շատ են, բայց մենք կփորձենք քննել դրանցից մի քանիսը:  Վերլուծությունները կկատարենք ըստ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկը» A.A. Miln «Winni-The-Pooh and All, All, All» (Miln, 1992)  հեքիաթի հայերեն երկու թարգմանությունների՝ որոշ դեպքերում համեմատելով նաև ռուսերեն տարբերակների  հետ: Հայերեն առաջին թարգմանությունը լույս է տեսել 1972 թ․, վերահրատարակվել 1988-ին: Թարգմանիչն է գրող Վահագն Գրիգորյանը: Թարգմանությունը կատարվել է Բ․ Զախոդերի ռուսերեն թարգմանությունից: Դա երևում նաև վերնագրից՝ «Վինի-Թուխը և բոլոր-բոլորը»: 2018 թ․ բնագրից թարգմանել է Ալվարդ Ջիվանյանը «Վինի Փու արջուկը» վերնագրով: Բնագրից թարգմանելը արդեն գովելի փաստ է: Ռուսերեն թարգմանությունները բազմաթիվ են և բազմազան, շատ հաճախ  թարգմանական տարբեր սկզբունքներով կատարված: Առայսօր ռուսական իրականության մեջ ամենակարդացվողը և տարածվածը   մանկագիր, թարգմանիչ Բորիս Զախոդերի ազատ թարգմանությունն է՝ «Вини-Пух и Все-Все-Все»  վերնագրով՝ կատարված 1960 թվականին (Заходер, 2003): Մոտ երեսուն տարի նրա թարգմանությունը եղել է միակը: Հետո միայն լույս է  տեսել թարգմանիչ Վիկտոր Վեբերի բնագրին բավականին  հարազատ թարգմանությունը (Вебер, 1999): Շատ ինքնատիպ տարբերակ են առաջարկել  բանասեր, փիլիսոփա Վադիմ Ռուդնևը և Տատյանա Միխայլովսկայան․ թարգմանության հետ ներկայացրել  են գիտական մի տրակտատ՝ հոգեբանական  վերլուծությունների ենթարկելով հերոսներին (Руднев, 2020): Մեզ  համար հիմնականում քննության նյութ  կդառնա Բ․ Զախոդերի թարգմանությունը:

Մանկական գրականության թարգմանության  դժվարություններից մեկը խոսուն անունների փոխանցումն է, որոնք հաճախ են կիրառվում մանկական գրականությունում, և որոնք միանգամից որոշակի վերաբերմունք են առաջացնում հերոսի նկատմամբ: Վերջինս առնչվում է նաև հեքիաթի վերնագրին:

Անգլերենում  Winni անվան և Pooh մականվան միջև գործածվում է the նախդիրը (Winni-The-Pooh), ինչպես սովորաբար լինում է անձնանունների դեպքում: Pooh բառի  h  հնչյունը չի արտասնվում, և այդ անունը  հանգավորվում է  who կամ do բառերի հետ, այսինքն՝ արտասանական ներդաշնակություն է ստեղծվում: Ռուսական իրականության մեջ, շնորհիվ թարգմանիչ Զախոդերի, բավականին բնականոն  ձևով մտել է Пух անունը: Ռուսերենին է ձուլվել  նաև այն պատճառով, որովհետև այդ բառի մեջ ակնարկ կա գլխավոր հերոսի փամփլիկության և թմբլիկության մասին: Բայց  Զախոդերը այն նաև հարմարեցնում է բնագրին՝ գործածելով իբրև ձայնարկություն․«Если ему на нос садилась муха, ему приходилось сдувать ее: «Пухх! Пуххх!»: (Заходер, 2003, 18)

Ա․ Ջիվանյանը թարգմանել է Վինի Փու՝ հիմք ունենալով հեղինակի  հետևյալ բացատրությունները․ անվան առաջին մասը՝ Վինին,  նրան է անցնում ժառանգության կարգով Լոնդոնի կենդանաբանական այգում բնակվող Վինի արջի քոթոթից, որին այսպես է կոչել նախկին տերը՝ ի պատիվ հայրենի Վինիփեգ քաղաքի: Անվան երկրորդ մասը՝ Փուն, երկու բացատրություն ունի: Այն փոխառնված է Փու կարապի անունից, որը կենդանաբանական այգու բնակիչ է (Ջիվանյան, 2008, 7): Մյուս փաստարկը  ճանճերին քշելու պատմությունն է: Չենք կարծում, թե ճիշտ ընտրություն է: Նախ Փու  բառը անբարեհունչ  է, մանավանդ, երբ հոլովվում է Փուի, Փուից: Բացի այդ՝ միավանկ բառերում ձայնավորից առաջ ու հնչյունը  մեծ մասամբ դառնում է վ : Իսկ  այս դեպքում  հնչյունափոխություն  չի կարող լինել, և առաջանում է հայերենին ոչ բնորոշ տառակապակցություն: Թարգմանիչը պետք է հաշվի առներ մեր լեզվի այս առանձնահատկությունը: Բացի այդ՝ բառն ունի բացասական իմաստ: Էդ․ Աղայանի բառարանում  հետևյալ կերպ է բացատրված․ «Արտահայտում է արհամարհանք՝ նախատիք՝ զզվանք՝ թյու նշանակությամբ»: Իսկ արջուկը հեքիաթի գլխավոր հերոսն է՝ ինքնատիպ, տարօրինակություններով, բայց դրական և սիրված: Վահագն Գրիգորյանը արջուկին անվանել է Վինի Թուխ՝ ակնարկելով նրա գույնը: Ճիշտ է, թարգմանիչը շեղվել է բնագրից, բայց թուխ բառը ավելի բարեհունչ է: Հեքիաթի հերոսներից մեկի՝ իշուկի անունը բոլոր թարգմանիչները Իա  են փոխանցել, բացի Ջիվանյանից: Վերջինիս թարգմանությունում այդ հերոսի անունը Իյոր է, որովհետև «անգլերենում նմանակում է կենդանու արձակած ձայնը» (Ջիվանյան, 2008, 7): Բայց հեքիաթը կարդալու են հայ մանուկները և նրանց համար Իյորը  իշուկի արձակած ձայնը չէ: Ալվարդ Ջիվանյանը  լավ է տիրապետում  անգլերենին, և նրա կատարած թարգմանությունը շատ մոտ է բնագրին: Բայց այդ հարազատությունից երբեմն տուժում է հայերենը: Նա տառադարձության սկզբունքին է դիմել նաև  երկու անհասկանալի արարածների անունները թարգմանելիս, որոնց բացատրությունը  տալիս է տողատակում, ինչպես՝ հեֆալուփ՝ փղանման սարսափելի երևակայական էակ, անգլերեն elephant բառի մանկական աղավաղած արտասանությունը (Ջիվանյան, 2008, 31) և վուզելվիզել՝ մտացածին էակ, առաջացել է veasel` աքիս (փոխաբերական իմաստով՝ խաբեբա) և bamboozle` խաբել, մոլորեցնել, բառերի միացումից (Ջիվանյան, 2008, 42): Գրիգորյանը հեֆալուփը թարգմանել է փղաձի, իսկ վուզելվիզելը դարձրել է բոբոբեբո (Գրիգորյան): Էռնեստ Շեփարդը, ով գրքի առաջին նկարազարդողն էր, հեֆալուփին պատկերել է փղի նմանությամբ: Իմիջիայլոց, Շեփարդի նկարազարդումներով է լույս տեսել Ջիվանյանի թարգմանությունը:  Զախոդերը ևս նոր բառ է ստեղծել՝ Слонопотам:

Մի փոքրիկ երկխոսություն․

«…I saw a Heffalump to-day, Piglet. What was it doing? — asked Piglet. Just lumping along — said Christopher Robin». (Miln, 1992, 56),

-Знаешь, Пятачок, а я сегодня видел Слонопотама

-«А чего он делал?» —спросил Пятачок. <…>

-«Ну просто слонялся», —сказал Кристофер Робин. (Заходер, 2003, 47)

-Խոզու՛կ,այսօր հեֆալումփ եմ տեսել;

-Ի՛նչ էր անում,-հարցրեց խոզուկը;

-Իր համար լմփլմփալով գնում էր,- ասաց Քրիստոֆեր Ռոբինը:  (Ջիվանյան, 2008, 31)

-Դնչիկ, գիտես, ես այսօր տեսա Փղաձիուն։

-Իսկ ի՞նչ էր նա անում, ― հարցրեց Դնչիկը։

-Պարապ-սարապ թափառում էր, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ (Գրիգորյան)

Ինչպես տեսնում ենք, նույն բառերը թարգմանելիս տարբեր սկզբունքներ են կիրառվել՝ տառադարձում և նորաբանություն: Անշուշտ, տառադարձումը նպաստում է էկզոտիզմի և խորհրդավորության փոխանցմանը: Սակայն այս դեպքում, կարծում ենք, ավելի ընդունելի է դիպվածային նորաբանությունների կիրառությունը, որովհետև  վեցից ութ տարեկան երեխայի համար տողատակում նման բացատրություններ կարդալը կամ լսելը բավականին բարդ է և կարող է նրա ուշադրությունը շեղել հեքիաթից: Իսկ այդ տարիքում նրանք դժվար են կենտրոնանում: Այդ մասին  Վ․ Ն․ Կոմիսարովը գրել է․ «Որպեսզի լիարժեք թարգմանություն ստացվի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել  հեղինակի ոճի առանձնահատկություններին, տեքստի հասցեատիրոջը, ինչպես նաև  վերջիններիս կենսափորձին և գիտելիքներին» (Комиссаров, 1990, 40-41):                Հուզականությունը, ինչպես նշել ենք, բնորոշ է մանկական գրականությանը: Դրա շնորհիվ վերջինս դառնում է ավելի հետաքրքիր և գրավիչ երեխաների համար: Այդ երանգավորումը կարող է լինել թե՛ դրական, թե՛ բացասական: Ուստի՝ թարգմանության ժամանակ շատ կարևոր է ճիշտ փոխանցել այս առանձնահատկությունը ևս․ չէ՞ որ երեխաներին անհրաժեշտ է կարդալու գործընթացում որոշ հույզեր ապրել:  Նման բառապաշարը թարգմանելիս ճիշտ  կլինի առաջնորդվել սեփական լեզվի առանձնահատկություններով: Քննենք մեկ օրինակ: Հեքիաթի հերոսը ծառի վրայից ընկնելիս գոչում է  Oh, help!  Այս բառի մեջ խտացված զգացմունքներ կան՝ վախ, անօգնականություն,  մոլորվածություն:

«Oh, help!» said Pooh, as he dropped ten feet on the branch below him. (A. Miln,1992, 6)

-Мама! – крикнул Пух, пролетев добрых три метра вниз и чуть не задев носом толстую ветку (Заходер, 2003, 18):

-Մայրի՜կ, — բացականչեց Թուխը, մի երեք մետր ցած ընկնելով և քիթը խփելով մի հաստ ճյուղի (Գրիգորյան):

-Վա՛յ, հասե՛ք,- կանչեց Փուն, և մի տասը ոտնաչափ ընկնելով՝ խփվեց ներքևի ճյուղին (Ջիվանյան, 2008, 20):

 Հաղորդակցման նույն ազդեցությունը փոխանցելու համար ռուս թարգմանիչը՝ Զախոդերը, ընտրել է ռուսերենին ավելի հատուկ արտահայտություն՝ Мама, որպեսզի հաղորդի օգնություն ակնկալող փոքրիկ արջուկի հույզերը: Կարծում ենք, որ նույնքան համոզիչ է Ջիվանյանի տարբերակը՝ Վա՛յ, հասե՛ք, որով հաջողվել է փոխանցել հերոսի ապրումները: Իսկ Գրիգորյանը, քանի որ ռուսերենից է թարգմանել, ընտրել է Մայրիկ  տարբերակը:

Հեքիաթի գլուխներից մեկում Վինի արջուկը շատ ուրախ մի երգ է քրթմնջում, որը բաղկացած է միայն ձայնարկություններից: Ջիվանյանը թարգմանել է անգլերենին բնորոշ ձայնարկություններով և այդ պատճառով այն հայերեն բնական չի հնչում, հայ երեխան այն երգել կամ որևէ կերպ վերարտադրել չի կարողանա: Ինչպես՝

Թրա-լա-լա՛, թրա-լա-լա՛,

Թրա-լա-լա՛, թրա-լա-լա՛,

Ռամ-թամ-թիդլ-ամ-թամ,

Թիդլ-ի՛դլ, թիդլ-ի՛դլ,

Թիդլ-ի՛դլ, թիդլ-ի՛դլ,

Ռա՛մ-թամ-թա՛մ-թիդլ-ամ (Ջիվանյան, 2008, 34):

Վ․ Գրիգորյանի տարբերակը ավելի ընդունելի է․

Տարա-տարա-տարա -րա՛,

Տրամ-պամ-պամ-տիրա-պամ-պա՛։

Տիրի-տիրի-տիրի-րի՛,

Տրամ-պամ-պամ-տիրիրի-պիմ-պի՛ (Գրիգորյան):

Նման երգերը  թեթև և երգեցիկ պիտի լինեն, որ երեխայի մոտ որոշակի տրամադրություն ստեղծեն:

Միլնի հեքիաթում, բացի վերը նշված երգերից,  կան բանաստեղծական հատվածներ, որոնք հորինում է Վինին: Դրանք  միտված են անգլիացի ընթերցողի հիշողության մեջ արթնացնելու բրիտանական մանկական պոեզիայից որոշակի պատկերներ՝ բանաստեղծ Էդուարդ Լիրի ոճով: Այսինքն՝ հոգեհարազատ են բնագիրը կարդացող երեխաների համար: Այս հատվածները փոխանցելիս  թարգմանիչները տարբեր մոտեցումներ են հանդես բերել: Վ․ Ռուդնևը, օրինակ, պոստմոդեռնիստական տարր է մտցնում տեքստ․ նրա թարգմանած չափածո հատվածները հիշեցնում են Պուշկինի, Ախմատովայի, Վիսոցկու տեքստերը: Դրանով նա երգերը հորինողին՝ Վինի Փուին օժտում է կոսմոպոլիտիզմով (Руднев, 2020): Վ․Վեբերը նույնիսկ ինքը չի թարգմանել, այլ այդ հատվածները վստահել է  բանաստեղծուհի Նտալյա Ռեյնին: Վերջինս բնագրին բավականին համարժեք է թարգմանել (Вебер, 1999): Բորիս Զախոդերը, ով, ինչպես գիտենք, բանաստեղծ էր, բազմաթիվ մանկական ստեղծագործությունների հեղինակ, շատ ազատ է վարվել՝ բառացի թարգմանությունից հեռանալով, պահպանել է գեղարվեստականությունը: Մեջբերենք քառատողերից մեկը՝ նրա թարգմանություններով:

How sweet to be a Cloud Floating in the Blue! Every little cloud Always sings aloud. (Miln, 1992, 22)

Я Тучка, Тучка, Тучка, А вовсе не медведь, Ах, как приятно Тучке По небу лететь. (Заходер, 2003, 28)․

Ինչպես երևում է օրինակից, թարգմանիչը գեղարվեստականության է հասել չափի, հանգի և կրկնությունների միջոցով: Կարծում ենք, բանաստեղծական հատվածների նման ազատ թարգմանությունը ամբողջովին  արդարացված է: Ընդհանրապես ազատ թարգմանության մասին Բ․ Զախոդերը հետևյալ կարծիքն է հայտնել․ «Գոյություն ունի միայն մեկ ճանապարհ անթարգմանելին թարգմանելու համար, և դա  ստեղծագործությունը նորովի գրելն է: Գրել այնպես, ինչպես կգրեր ինքը հեղինակը, եթե նա թարգմանվող լեզվով գրեր, տվյալ դեպքում՝ ռուսերեն: Այսպիսով, թարգմանիչը փաստացի դառնում է համահեղինակ: Դա բնավ  էլ չի խախտում հեղինակի  իրավունքները, ոչ էլ նսեմացնում է նրա փառքը» (Заходер, 2003, 7):

Թե՛ Ջիվանյանի, թե՛ Գրիգորյանի թարգմանությունները նման գեղարվեստականությամբ օժտված չեն․

Ամեն ամպ, ամեն ամպիկ

Գիտի երգն այս անուշիկ,

Եկեք լող տանք շարունակ                                       

Երկնքում այս կապուտակ (Ջիվանյան, 2008, 28):

Ես Ամպիկ եմ, Ամպիկ, Ամպիկ,

Ոչ թե փոքրիկ թուխ արջուկ,

Ա՜խ, ինչ լավ է լինել Ամպիկ

Ու սավառնել երկնքում (Գրիգորյան):

Մանկական ստեղծագործություններին բնորոշ է  կոմիզմը, որը շատ դժվար է փոխանցել, բայց անհրաժեշտ է: Նման  բարդություն է ներկայացնում Խոզուկի պապիկի, ավելի ճիշտ Խոզուկի կողմից հնարված պապիկի անվան թարգմանությունը: Կիսաջնջված գրությունը կոտրված մի տախտակի վրա է: Անգլերեն այն հետևյալ տեսքն ունի Trespassers W., որը կրճատված  ձևն է Trespassers Will be prosecuted արտահայտության, որի բառացի թարգմանությունը հետևյալն է. «Նա, ով կներխուժի այս տարածք, կպատժվի դատական  կարգով»: Կարծիք կա, որ Միլնը նպատակադրված է այս արտահայտությունը մտցրել իր ստեղծագործության մեջ, որպեսզի երեխաները կարդալիս ծնողներին խնդրեն բացատրել trespasser և trespass բառերի իմաստները: Վերը նշվածին ռուսերենում համապատասխանում է “Посторонним вход запрещен”  արտահայտությունը, դրանից ելնելով  պապիկի անունը Զախոդերը թարգմանել է  Посторонним В. կամ   Посторонним Вилли: Այս դեպքում պատահականությամբ համընկել են որոշ հնչյուններ,  և  ստացվել է շատ հաջող թարգմանություն: “Посторонним вход запрещен”   նախադասության հայերեն համարժեքն է «Կողնակի անձանց մուտքն արգելվում է»  արտահայտությունը: Քանի որ Վ․ Գրիգորյանը  ռուսերենից է թարգմանել, ապա կոտրված տախտակի գրությունը դարձել Կողմնակիանձանց Մ, իսկ պապիկի անունը՝  Կողմնակիանձանց Մաքս, որն  էլ Մաքսուելլ Կողմնակիանձանց անվան կրճատ ձևն է։

Ա․ Ջիվանյանը, ամենայն հավանականությամբ ծանոթ էր անգլերեն արտահայտության  իմաստին և ծագմանը, այդ պատճառով էլ պապիկին տվել է Ուիլ Օրինազանց կամ Ուիլյամ Օրինազանց անունը: Կոմիզմը փոխանցված է, բայց  պատահական գտնված ցուցանակի զավեշտը չի զգացվում:

Մանկական գրականության համար կարևոր են գեղեցիկ նկարագրությունները, գեղարվեստական պատկերները, որոնք նպաստում են երեխայի երևակայության զարգացմանը և գրական ճաշակի ձևավորմանը: Թարգմանիչը պարտավոր է դրանք փոխանցելու համար թարգմնական ճիշտ հնարներ գտնել: Կարիք չկա ավելորդ փոխաբերություններ, մակդիրներ, համեմատություններ մտցնելու. երեխաները դրանք չեն ընկալում: Եվ՛ Գրիգորյանին, և՛  Ջիվանյանին հաջողվել է իրենց թարգմանություններում  գեղեցիկ պատկերներ ստեղծել: Համեմատենք մի փոքրիկ հատված․

Ալ  Ջիվանյան Գարանան պայծառ առավոտ էր: Փոքրիկ, փափուկ ամպերն ուրախ խաղում էին երկնքում՝ երբեմն արևից առաջ ընկնելով. ասես եկել էին հանգցնելու այն․ ապա դանդաղ մի կողմ էին սահում, որ մյուս ամպերին ճանապահ տան: Ու ամպերով շրջապատված՝ արևը խիզախ շողում էր: Պուրակի եղևնիները կլոր տարին մուշտակները հագներից չէին հանել և հիմա նուրբ ու սիրուն կանաչ ժանյակներ հագած հաճարենիների կողքին խեղճ ու անշուք էին թվում (Ջիվանյան, 2008, 53):

Գրիգորյան — Գարնանային հրաշալի առավոտ էր։ Փոքրիկ թափանցիկ ամպիկները ուրախ խաղում էին կապույտ երկնքում։ Նրանք մերթ լողում էին դեպի արևը, ասես ուզում էին ծածկել նրան, մերթ էլ շտապ-շտապ հետ էին փախչում, որպեսզի մյուսներն էլ կարողանային խաղալ ու չարաճճիություններ անել։

Իսկ արևն ուրախ շողում էր, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրանց վրա, և սոճին, որ կլոր տարին հագից չէր հանել իր ասեղնավոր զգեստը, հին ու մաշված էր թվում նոր ու կանաչ ժանյակներով զուգված կեչու կողքին (Գրիգորյան)։ 

Ինչպես ցույց տվեց քննությունը, Ալան Միլնի հեքիաթի թարգմանությունները տարբերվում են իրարից, և  պատճառը ոչ  միայն առանձին բառերի կամ քերականական ձևերի ընտրության մեջ է, այլ նաև այն խնդիրների և նպատակների, որոնք իրենց առջև դրել են թարգմանիչները: Իսկ հիմնական խնդիրը հետևյալն է՝ կա՛մ թարգմանել բնագրին մոտ՝ փոխանցելով ազգային  յուրահատկությունները, կա՛մ  ավելի ազատ՝ շեշտը դնելով գեղարվեստականության պահպանման վրա: Ինչպես կարելի է դատել առանձին օրինակների քննությունից, մանկական գրականությունը թագմանելիս ավելի ընդունելի է թարգմանության երկրորդ տեսակը, որովհետև փոքր հասակում  մանուկների գիտելիքները սահմանափակ են, իսկ օտար մշակույթի տարրերը կարող են շեղել մանուկների ուշադրությունը ընթերցանությունից: Եվ ամենակարևորը․ թարգմանության լեզուն պետք է մոտ լինի երեխայի մայրենի լեզվին:

Թարգմանության որակի վրա անշուշտ ազդում է նաև թարգմանիչների մասնագիտությունը: Վահագն Գրիգորյանը արձակագիր է, բազմաթիվ վեպերի և վիպակների հեղինակ: Նրա թարգմանությունը բնագրին  հարազատ չէ, որովհետև ռուսերենից է թարգմանել, բայց գրողի գրիչը զգացվում է: Ալվարդ Ջիվանյանը  լեզվաբան է, անգլերենի մասնագետ, թարգմանիչ, և դրանով է բացատրվում բնագիրը ճշգրտությամբ փոխանցելու նրա ձգտումը: Իսկ ինչպես նշել ենք, Բորիս Զախոդերը նախևառաջ մանկական գրող էր, ով ստեղծել էր մանկական բազմաթիվ բանաստեղծություններ, հեքիաթներ և պատմվածքներ, այդ պատճառով նրա  Вини-Пух-ը մանկական հեքիաթ է:

Անաիդա Մովսիսյան

ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ

No Comments

Leave a Reply