maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankaragrandpashabetgrandpashabethacklinkdeneme bonusujojobetjojobet kaydolmatadorbetjojobet giriştrend topic satın albetebetjojobetjojobetbetebetjojobetbetkanyonjojobet girişjojobet girişjojobetpusulabetgrandpashabetdumanbetcasibommatbet girişjojobetsahabetextrabetholiganbet girişjojobet giriştipobetankara bayan escortgrandpashabet girişcasibom girişjojobetjojobetjojobet girispiabettambetcasibom girişcasibomcasibom girişcasibom girişcasibomjojobetcasibomdumanbetcasibomistanbul escortbetcioGEO ACADEMYbio linkdeneme bonusumarsbahiskavbetonwinkavbetcasibomjojobet girişcasibom girişjojobet girişjojobetpusulabetholiganbetslot oyunlarıjojobet girisjojobet girişmatbetbahiscomTümbetilbet girişJOJOBETjojobetgüvenilir casino siteleritipobetMarsbahiscasibom adrespalacebetcasibombetciomeritkingmatbet güncelmatbet günceljojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişcasibombetkomTümbetvaycasinobetnanoholiganbetvaycasino girişvaycasino girişjojobetjojobetpusulabet girişcasibomjojobetmatbetmatbetmatbetjojobet girişjojobet girisjojobet girişjojobet girişsahabetjojobetjojobet girişjojobetjojobetcasibombetsmovebetsmovegalabetcasibom girişgaziantep escortgaziantep escortporno izlecasinolevantmarsbahisgrandpashabetvaycasinokavbetcasibom girişextrabetcasinolevantGüvenilir Slot sitelericasinolevantcasibomcasibomjojobet girişcasibombahsegeljojobetmersin halı yıkama giriş jojobetjojobet girişcasibomcasibomjojobetcasibomcasibomjojobetjojobetjojobetcasibomcasibomCASİBOMCASİBOMcasibomCASİBOMcasibompadişahbetmatbetcoinbarCASİBOMAsyabahissetrabetjojobettcasibom güncelmatadorbetmatadorbetMeritkingmatbetmatbetmatadorbet CASİBOMMARSBAHSEGELJOJOsugar rushlevant casinobetriyal girişjojobet girişJOJOBET GİRİŞJojobet Girişcasibomjojobet girişcasibomjojobetbetnanojojobetcasinoplus giriş
Երաժշտություն

Մարգարիտ Սարգսյան․ Երաժշտությունը խանդոտ մասնագիտություն է

11.12.2022

Երևանի կոնսերվատորիայի հարակից տարածքում Կոմիտասի արձանն է, շուրջբոլորը` կիսակոտրված նստարաններ. բոլորը կա՛մ զբաղված էին, կա՛մ էլ ազատ, բայց վրան նստել չէր լինում: Սպասում էի ժամը գար. հանդիպում ունեի ուղիղ ժամը 15:30-ին: Սովորությանս համաձայն շուտ էի հասել ու սպասում էի այգում: Մի քիչ լարված էի, մի քիչ էլ մրսած: Լարված էի. հերոսիս առաջին անգամ էի հանդիպելու, առաջին անգամ էի կոնսերվատորիայի շենք մտնելու, ու ամեն ինչ ավելի պարտավորեցնող էր դարձնում` տարածքում հնչող դասական երաժշտությունը, ինչը կարծում էի` հատուկ է միացրած, և  միայն տուն գնալիս հասկացա, որ հնչող երաժշտությունը ամենևին էլ կապ չուներ կոնսերվատորիայի շենքի և նրա այգու հետ: Երաժշտությունը ապահովում էր մի շրջիկ երաժիշտ, ում հանդիպելիս գումար տվեցի: Հետո մտաբերեցի հերոսիս խոսքերը, որ ինքը տան բակում 10-ից ավելի կատու է պահում, կերակրում և հոգ տանում նրանց մասին: «Տիեզերքն ամեն ինչ հետ է վերադարձնում»,-ասում էր:

Գանք սկիզբ: Ժամը մոտեցավ, ինձ դիմավորելու եկավ հերոսս` դասական ոճով կոկիկ հագնված: Կան մարդիկ, որոնց ներկայությունը ցրում է լարվածությունդ, բացում փակ բնավորությունդ: Միշտ կարծել եմ, թե դա միայն լրագրողին է հատուկ, բայց հերոսս էլ դասախոս է, ու դա էլ կարծես թե մանկավարժությանն է հատուկ: Միասին գնացինք մի սենյակ, որտեղ դաշնամուրներ էին, աշնանային արև, դարձյալ երաժշտական մի քանի գործիքներ, որոնց անունները չգիտեմ, նոտաների տետրեր, որոք վերջին անգամ 4-րդ դասարանում էի տեսել երգեցողության դասաժամին, զրուցակիցս էր  ու լարվածությունս բավականին հաղթահարած`ես: Սկսեցինք զրույցը, որի ամբողջ ընթացում լսելի էին կողքի լսարաններից հնչող երաժշտության ձայները, որոնք  զրուցակցիս` Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի, երգահան, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Մարգարիտ Սարգսյանին, դարձնում էին  ֆիլմի հերոս` հենց դիմացս նստած, ով խոսում էր, իսկ ինձ մնում էր միայն հետաքրքրությամբ դիտել վավերագրական  ֆիլմը` ձեզ էլ դրվագներ բերելու և վերապատմելու համար:

Դե՛  լսեք…

Տանը ավագ քրոջ համար գնված դաշնամուր են ունեցել: Ոտքի թաթերի վրա կանգնել է, որ հասնի դաշնամուրին, նվագի: Ծնողները պատմել են, որ, դեռ խոսել չիմանալով, զգացմունքները, խոսքը հասցնելու համար վազել է առաջինը դաշնամուրի մոտ և նոտաների միջոցով արտահայտել տրամադրությունը: Սա եղել է ինքնաարտահայտման միջոց: Ծնողները, նկատելով սերը և ուշադրությունը երաժշտության հանդեպ, տարել են Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոց` դաշնամուրի:  Կյանքի մնացած, արդեն բավականին բարդ և փորձություններով լի ճանապարհին իրեն ձեռք մեկնողը հիմնականում եղել է մայրը: Նա է իրեն տարել արվեստը ճանաչելու, սովորելու ճանապարհով և հորդորել երբեք չհանձնվել, չհիասթափվել, իբրև կյանքի կարգախոս ընդունել մայրական խորհուրդը. «Ինչ էլ որ անում ես կյանքում, արա լավ, որակով, անգամ հատակ մաքրելը»:

Մասնագիտական ուղին հենց փոքր տարիքից էլ հարթ չի ընթացել, սակայն հիասթափությունները, անհաջողությունները չեն կոտրել Մարգարիտ Սարգսյանին, այլ խթան են հանդիսացել` հետագայում ավելի հստակ և մեծ քայլերով առաջ գնալու համար:

— Մի քանի դասախոսներ եմ փոխել, մինչև գտել եմ ինձ հավատացող, ուժ տվող, ոգևորող դասախոսների: Նրանց շնորհիվ այս արվեստը ինձ համար առավել արժեքավոր դարձավ, և ես չլքեցի ասպարեզը:

Երկու անգամ մասնագիտությունից հրաժարվելու, արվեստը թողնելու ցանկություն ունեցող Մարգարիտ Սարգսյանն ի վերջո վերադարձել է երաժշտության աշխարհ, նվիրվել երաժշտությանը, որով ապրում է մինչ օրս:

— Ինձ մոտ շրջան եղավ, որ որոշեցի բժիշկ դառնալ: Կարծում եմ` կարող էի: Բայց երաժշտությունն այն աշխարհն է, որտեղ ես ապրում եմ: Երաժշտությունը մեծ նվիրում է պահանջում: Իմ ուսանողներին ասում եմ. «Դուք կարո՞ղ եք երաժշտությունից բացի այլ մասնագիտությամբ զբաղվել: Եթե ասում են` այո՛, ապա ասում եմ, որ զբաղվեն այդ մասնագիտությամբ, քանի որ երաժշտությունը խանդոտ մասնագիտություն է, և այն այլ մասնագիտության հետ համատեղելը բարդ է: Միշտ մեկը տուժելու է»: Անգամ անձնական կյանքի և երաժշտության միջև  ընտրություն կատարելիս նախընտրել եմ երաժշտությունը»:

Աշխատասիրություն և հավատ սեփական ուժերի հանդեպ. սրանք են Մարգարիտ Սարգսյանի հավատամքն ու վճիռը:

— Բեթhովենն ասել  է, որ տաղանդը մեկ տոկոսն է, մնացած իննսունինը տոկոսը աշխատասիրությունն է: Մարդիկ կարծում են, որ եթե տաղանդավոր են, ուրեմն պետք չէ սովորել, ջանքեր թափել, լարվել: Այդպես չի լինում: Մեծություն դառնում են այն ժամանակ, երբ քրտնաջան աշխատում են:

 «Ինձ մոտ մի աղջիկ է սովորում, ով մեծ ապագա է ունենալու»,- ասել է  դասախոսը` նկատի ունենալով Մարգարիտ Սարգսյանին, ինչին մեր հերոսը չի հավատացել:

«Իմ դասախոսներն ինձ ձևավորեցին որպես մարդ, օգնեցին հաղթահարել շատ դժվարություններ,- ասում է Մարգարիտ Սարգսյանը և ավելացնում, որ եթե ինքը իրեն հանդիպեր 20 տարեկանում, ապա խորհուրդ կտար երբեք չհիասթափվել:- Եվ այն խորհուրդները, որոնք ես ինձ կտայի, այսօր տալիս եմ իմ ուսանողներին` ասելով. « Եթե դուք ունեք սեր դեպի երաժշտությունը, ոչ մի բան չի կարող դա ձեզնից խլել`  ո՛չ մրցույթներին տեղ չգրավելը, ո՛չ անարդարություններին բախվելը, ինչին ինքս էլ եմ բախվել:  Ոչ մի բան կարևոր չէ: Ամեն ինչ հաղթահարելի է: Կամք է հարկավոր և հավատ անելիքիդ նկատմամբ»:

Ադա Հակոբյան, Լևոն Մամիկոնյան, Իրինա Տիգրանովնա, Էդվարդ Միրզոյան, Վալերի Հարությունյան` մարդիկ, ովքեր իրենց փորձը փոխանցել են մեր հերոսին, իսկ այսօր արդեն իրնքն է իր փորձը փոխանցում իր ուսանողներին:

Սովորել է նաև արտասահմանում անվանի երաժիշտների մոտ, և միաժամանակ շնորհակալ է կոնսերվատորիային, որը հիմք է հանդիսացել իր հետագա կրթության համար:

Անարդարության մասին խոսելիս Մարգարիտ Սարգսյանի աչքերը ափսոսանքով էին լցվում, կարծես ինչ- որ հաղթանակներ կիսատ են մնացել, ինչ- որ մրցանակներ իրական հասցեատերերին չեն հասել…

Նաև ստեղծագործում է Մարգարիտ Սարգսյանը: Տեսնելով, թե  քանի դասական երգիչներ են ուզում կատարել Նիկոլ Գալանտերյանի մեղեդիները, որոնք մատչելի նվագարկություն չունեին, սկսեց աշխատել դրանց ուղղությամբ, ստեղծագործել և դրանք դարձնել սիրողական մակարդակից դուրս` ավելի պրոֆեսիոնալ բեմ հանելո համար: Դրանից հետո սեր ու մեծ ցանկություն առաջացավ գրելու իր երգերը:

Երաժշտությունը Մարգարիտ Սարգսյանի համար ինքնաարտահայտման միջոց է: «Երաժշտության միջոցով ես կապ եմ ստեղծում աշխարհի հետ, քանի որ ես դրանով եմ իմ ցավը, զայրույթը, իմ զգացմունքներն արտահայոտւմ:

Հենց 44- օրյա պատերազմի օրերին են ծնվել հերոսի` «Ամեն ինչ անցավ», «Բարձունքը մերն է,  տղերքը չկան», «Իմ ընկեր» երգերը:

— Պարզ խոսքդ մարդիկ կարող են սխալ ընկալել կամ փոխել, իսկ երաժշտության միջոցով ասված խոսքը այդպես չէ, քեզ ճիշտ են ընկալում: Դաշնամուրը իմ կյանքի ընկերն է:

Մարգարիտ Սարգսյանը նաև նկարում է: Նկարելիս նույնպես իր մեջ հնչում է երաժշտությունը:

«Հոբի է ինձ համար: Նկարչությունն ու երաժաշտությունը ինքնաարտահատման տեսանկյունից շատ տարբեր են. բարկացած ժամանակ նկարանծներս կարող եմ պատռել  անգամ վերջում, բայց երաժշտության մեջ այդպես չէ, այնտեղ ավելի զգույշ եմ»:

Մեր զրույցը երկարեց և այնքան հետաքրքրիր էր, որ կորցրել էինք ժամանակի  զգացողությունը։ Հայացքս ընկավ պատին. կանգ էր առել անագամ պատի ժամացույցը…

Գոհարիկ Գրիգորյան

No Comments

Leave a Reply