bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ԳիտաՆյութ Լիլիթ Սաֆրաստյան

Մեհրի Յալֆանի. Կարոտի և ցավի թարգմանությունը իրանական սփյուռքի գրականության մեջ խճճված

10.03.2020

Տորոնտոյում բնակվող պարսիկ ճանաչված ստեղծագործող Մեհրի Յալֆանին ծնվել է Համադանում: Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Երջանիկ օրեր»-ը, լույս է տեսել 1966թ.: Նախահեղափոխական իրանական գրականության մեջ Յալֆանին այն եզակի կին ստեղծագործողներից է, որի անունը կարելի է դնել Ս. Դանեշվարի, Մ. Ամիրշահիի, Գ. Թարաղիի, Մ. Բահրամիի կողքին: 1980թ. տպագրվում է առաջին վեպը՝ «Մինչ աշուն» վերնագրով: 1987թ. գաղթում է Կանադա: Յալֆանիի գրչին են պատկանում ինչպես պարսկերեն, այնպես էլ անգլերեն ստեղծագործություններ: Նրան մեծ ճանաչում են բերել «Փարասթու», «Երկու քույրեր» պատմվածքների ժողովածուները և վերջին` «Աֆսանեի լուսինը» վեպը:

Յալֆանիի ստեղծագործություններն ընդգրկուն և հստակ պատմական ժամանակագրություն ունեն՝ նախահեղափոխական Իրանից մինչև իսլամական հեղափոխություն, արտագաղթ և ցայսօր: Մ. Յալֆանիի արձակում առանձնակի շեշտադրություն ունեն կանանց հիմնախնդիրներն իրանական հասարակության մեջ: «Փակուղիներ», «Կինը հայելու առաջ», «Ձեռքն օրորոցում, ոտքը` գերեզմանում», «Ռոյան և ջուրը», «Ուրվականներ» պատմվածքներում հերոսուհիներին բաժին ընկած ճակատագիրն է՝ իրենց ամենօրյա հոգսերով:         

Նոր, անհանգիստ ժամանակներում, վախի, անվստահության, սեփական ես-ի դավաճանության հոգեբանական խնդիրներն իրենց արտացոլումն են գտել «Ինչ-որ մեկը դռան առաջ» պատմվածքում. հերոսուհին չի կարող ներել իրեն այսուհետ, քանզի նրա հիշողության մեջ մշտապես այն սև չադրայով երիտասարդ կնոջ թախանձագին դեմքն է, որը խնդրում էր իրեն ներս թողնել և փրկել հեղափոխության պահապանների դաժան հետապնդումից:

Արտագաղթի, հայրենաբաղձության, վտարանդիության ցավի ու սփյուռքում թշվառության մատնված հայրենակիցների ինքնատիպ թեմատիկ ընկալումներն իրանական սփյուռքի գեղարվեստական ժառանգության մեջ տեղ են գտել գրողի «Արման», «Նրա երկվորյակը», «Նորեկը», «Առանց արմատների», «Հինգերորդ օրվա լուսաբացը» պատմվածքներում: «Հինգերորդ օրվա լուսաբացը» պատմվածքում Յալֆանին վարպետորեն պատկերում է այն մայրերի ցավն ու վիշտը Իրան-իրաքյան պատերազմի տարիներին, որոնք զավակներին կորցնելու սարսափից ստիպված էին լքել հայրենի հողը:

Երիտասարդ ընտանիքը փխրուն մարմին է, որը փորձում է գոյատևել նոր միջավայրի կենսակերպի ու բարքերի խնդրահարույց տիրույթում: Յալֆանիի «Արման» պատմվածքի թեմատիկ առանցքում Կանադայում ապաստան գտած երիտասարդ զույգի` Վահիդի և Մինուի ու նրանց միակ զավակի` տասնմեկամյա Արմանի ներընտանեկան փոխհարաբերությունների տխուր պատմությունն է, որն անմիջական կապ ունի արտագաղթի հետ: Հանուն զավակի բարեկեցիկ ապագայի` դառը ստով պարուրված ինքնազոհողություն, որը տագնապով է պատում ընտանեկան երեկոները:

Խոստումնալից վիրաբույժ հայրը, օտար երկրում զրկված լինելով իր մասնագիտությամբ ապրուստը վաստակելու հնարավորությունից, ստիպված մսագործությամբ է զբաղվում: Անիմաստ եթե-ները և ափսոսանքի ներքին ճիչերն ընդհատվում են ժանդարմի պես տան դուռը հսկող իրականության աչքերին նայելիս: Իրականությունից քաղված իրանական ներգաղթի ցավը Յալֆանին քննության է առնում համամարդկային բարոյական և հոգևոր արժեքների գնահատման մեջ[1]:

«Առանց արմատների» պատմվածքը շահական Իրանի նախկին գնդապետի և նրա ընտանիքի փոխհարաբերությունների, օտար հողում վերասոցիալականացվելու փայլուն նկարագիրն է: Այժմ Կանադայում տաքսու վարորդ նախկին գնդապետը, որը ծնունդն էր այլ քաղաքական պատմաշրջանի և կրողը այլ մշակութային, ազգային-էթնիկական արժեքների, փորձում էր բռնի կերպով ճնշել ու պահպանել իր ազգային ինքնության անհետացող պատառիկները:

Սա պատմություն է սփյուռքի հյուսած հոգեբանական ներքին սարդոստայնի մասին, որի մեջ խճճվում ու անդառնալի կորչում են արմատները և ազգային ինքնություն չունեցող սերունդները: Այդ ոլորապտույտ հարաբերությունների մեջ բևեռվում են ավագն ու երիտասարդը, հինն ու նորը, օտարն ու հարազատը: Ստեղծագործությունը նմանության եզրեր ունի Ա. Դուբուս III -ի «Ավազից ու մշուշից կառուցված տունը» (1999) վեպի հետ, որտեղ պատմվում է շահական Իրանի վտարանդի նախկին գնդապետ Մ. Բեհրանիի և նրա ընտանիքի՝ նոր տուն ստեղծելու ողբերգական վերջաբանի, մարդկային փոխհարաբերությունների, ներքին ազգային հպարտության մասին:

Ներգաղթյալները, որոնք ապամշակութայնացվում են հյուրընկալող երկրում, պետք է թարգմանեն իրենք իրենց՝ նորից փոխելով, հարմարեցնելով և վերստեղծելով: Ցավը, որ ապրում է ներգաղթյալը, պարզորոշ չէ, այն ծագում է մարմնի և մտքի խորքերից: Ցավը ոչ միայն պետք է ճանաչել, նկարագրել ու հասկանալ, այլև փոխանցել` հույս տածելով բուժել կամ դարմանել այն:

Մ. Յալֆանիի «Վաղը» բանաստեղծությունը կարոտի, թախծի, կորստի և լույսի սպասման ռիթմերի ներհյուսվածքն է: Այն ձոն է վաղվան: «Վաղվան ծնունդ տալու սահմանին չափազանց ծեր է աշխարհը …. Վաղը ամպամած օր է: Ծառերի խնջույքի հետ միասին լողանալու թթվաշ անձրևի տակ, և կամ զայրացած առվակների հեռու քշող հին հուշերն ու հին տները …. Վաղը ես կհյուսեմ ստվերը մեռած ծառերի և այրված ճյուղերի: Երգ կերգեմ վաղվանից, գեղեցիկ վաղվանից՝ հեռու հոսող առվակների համար»[2]:


[1] Yalfani M., Arman — When Your Voice Tastes Like Home: Immigrant Women Write, ed. Parmar P., Carten N., S., Ontario: Second Story Press, 2003, pp. 79-89.

[2] Yalfani M., Tomorrow — When Your Voice Tastes Like Home: Immigrant Women Write, ed. Parmar P., Carten N., S., Ontario: Second Story Press, 2003, pp. 39-41.

No Comments

Leave a Reply