maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomdumanbetcasibomcasibomcasibomcasibombahsegelpiabellacasinobahsegelcasibomdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetmeritkingmeritkingjojobetjojobet girişmeritkingjojobetcasibommarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetcasibomjojobetjojobet girişjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibomcasibomcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbahsegelseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetbetpark girişdumanbetbetparkholiganbetmeritkingsahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Գարմար ԳրաԴաշտ

Մեր գյուղի Արգիշտը

17.11.2021

Երբ պատերազմի բոթը հասավ նրանց գյուղ, Արգիշտը կամավորագրվեց ու մեկնեց ճակատ։ Կինը լացում էր, մայրը օրհնում, հարևանի հարսը նախանձով նայում նրա հպարտ քայլքին, իսկ չորս տարեկան որդին` կարծելով, որ հայրը սովորականի նման գործի է գնում, ժպտում էր ու փոքրիկ ձեռքը օդում թափահարելով՝ հորը հրաժեշտ տալիս։

Արգիշտը քայլում էր արագ, կարծես ուշանում էր ամենակարևոր հանդիպումից։ Պատերազմը կանչում էր ուժեղներին, ազնիվներին, հայրենասերներին։ Պատերազմի պարկուճում էին մարդկային կյանքերը․ նույն շարքերում էին դեռ վառոդի հոտը չառած դեռատին ու կյանք ապրած ծերունին։ Պատերազմը տներ էր մտնում, խուճապ ու վախ տարածում, պահանջում էր ավելին, քան կարող էին տալ մարդիկ՝ ուտելիք, հագուստ, գումար, զենք ու կյանքեր, կյանքը սիրող կյանքեր։

Երազեցի երկու օր,
Դու ինձ գարուն բաշխեցիր,
Աստծո հետ չեմ համազոր,
Բայց թող մահն ինձ շրջանցի։ 

Արգիշտը քթի տակ երգ էր դնդնում, նայում գարնանային ցեխոտ ճանապարհին, որը ձգվում էր մինչև գյուղի վերջը։ Հետո այլ գյուղեր ու քաղաքներ էին , նոր Արգիշտներ, որ անզեն կամ զինված, պատրաստ ու անպատրաստ գալիս էին հորդ անձրևի տեսքով, արտում` գութանի հողի երակը մտնելու ձայներով։
Պատերազմը մտադիր չէր նահանջելու։ Արգիշտը զորքի հետ մերթ նահանջում էր, մերթ առաջ ընթանում։ Դաժան մարտերը նրա ջլապինդ մարմինն է՛լ ավելի էին կոփել, բրոնզագույն մորուսը ավելի էր ճոխացել, իսկ խաժ աչքերի գույնը ամեն մարտից առաջ մգանում էր` բարձրիկ սարերի երկնքի նման։

Օրը հաջող էր, նույնիսկ ավելին, 2020 թվականին թշնամու զավթած մեկ գյուղ էին ազատագրել ու առաջ էին շարժվում։ Գնդակը մի ակնթարթում նրա հաղթանդամ մարմինը տապալեց գետնին, սաստիկ ցավն ու անսպասելի անհայտությունը միահյուսվել էին։ Հիմնական զորքը հետևում էր, Արգիշտն ու մի քանի զինակից ընկերներ հետախուզական վաշտի զինվորների հետ աննկատ անցել էին թշնամական զորքի թիկունքը։ Քիչ էին, բայց հրաման կար գրոհելու՝  մինչև յուրային հիմնական զորքի առաջանալը։ Մտքում բազմիցս պատկերացրել էր, որ կարող է վիրավորվել կամ մահվան բաժին դառնալ, բայց ոչ այդ հաղթական օրը, ոչ այդ արևոտ մայրամուտին։ Թեժ մարտեր էին, խլացնող ձայներ․ գնդակների սուլոց, պայթյուններ։ Ցավից բացի՝ ոչինչ չէր զգում։ Փամփուշտն անցել էր ձախ բազկի միջով, արյունը շատ էր, մեծ դժվարությամբ կարողացավ վերքը կապել։ Մենակ էր մնացել, մարտընկերներից շատերը զոհվել էին։ Սողալով անցավ բլրի հետևը, որտեղից պարզ երևում էին ընթացող մարտերը։ Աջ ձեռքով ծանր գնդացիրը մի կերպ ուղղեց թշնամական դիրքի ուղղությամբ, որը արևի վերջին շողերի ներքո պարզ տեսանելի էր, ու կրակ վարելով՝ անակնկալի բերեց թշնամուն։ Արգիշտը կրակում էր, ու կրակի ձայնը նրան հիշեցնում էր պապի դարբնոցի մուրճերի հարվածը։ Հակառակորդի կրակը նրան չէր լռեցնում, փամփուշտ շատ ուներ, ու արևը իր թիկունքում էր, թշնամու դեմ այդ օրը պատերազմում էր նաև արևը։ Գնդացրի ծուխն ու Արգիշտի արնաշաղախ քրտինքը հաղթական մարտի ավարտի մասին էին վկայում։ Հոգնել էր։ Պատերազմն այնքան անողոք էր, որ պատերազմող կողմերը զինվորներին հրամայել էին չգերեվարել հակառակորդին։ Այս ամենը լավ իմանալով՝ Արգիշտը մոտեցավ թշնամու ցավից գալարվող վիրավոր զինվորին, որը Արգիշտին նույնիսկ չէր նկատել։

— Վերցրու սա ու ոտքդ ամուր կապիր,- վիրակապը մեկնելով՝ զգաստացնող տոնով դիմեց ցավից գալարվողին։ Ռուսերեն էր խոսում։ Այդ լեզուն և՛ զենք գնելիս էր գործածվում, և՛ բանակցելիս։ Վիրավոր զինվորը օգնում էր վիրավոր զինվորին։ Հազիվ քսան տարեկան կլիներ, ոտքն արագ փաթաթում էր ու վախվորած ուշադրությամբ նայում Արգիշտի ամեն շարժումին։

— Չվախենա՛ս, դու տուն ես գնալու։

— Ինչո՞ւ ես ինձ բաց թողնում,- ոտքը ամուր բռնած զարմացած հայացքով նայում էր Արգիշտին։

-Իսկ դու ինձ բաց չէի՞ր թողնի,- սպառնացող տոնով հարցրեց Արգիշտը։

— Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ,- կիսաձայն պատասխանեց զինվորը։

— Այս ամենին մի օր վերջ պիտի դնենք, ի վերջո, իմ ու քո արյունը նույն գույնն ունի։

Փորձեց կատակի տալ ու մտքով տուն վերադառնալ, իր հայրենի գյուղը, որտեղ նրան սպասողները շատ էին ու որդին, կարծելով, որ հայրը սովորականի նման գործի է գնում, ամեն օր մորը հարցնում էր, թե ու՞ր է հայրը։ Արգիշտը տուն վերադարձավ , տուն վերադարձավ նաև պարտվող թշնամական երկրի զինվորը։


Այս գարնանը հողը տաք
Հունդի ծիլով թող ապրի,
Օրհնություն է քանի կամ,
Քանի կամ՝ քեզ կսիրեմ…

Արգիշտը շարունակում էր երգել նույն երգը, բայց ավելի բարձր, ավելի սովորական թվացող ձայնով, որով թերևս երգում էին հայրենի գյուղի արագահոս գետերը։

Գարմար (Կարեն Մարդանյան)

No Comments

Leave a Reply