maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbet girişpusulabetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet girişbetofficegaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomcasibomcasibom girişbetcio güncel girişjojobetcasibommatbetCasinopluslunabet girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismarsbahis güncel girişcasinomaxi güncel girişmobilbahis güncel girişbetebet güncel girişmarsbahis güncel girişbetebet güncel girişcasibom güncel girişholiganbet girişjojobet güncel girişpusulabet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetmariobetnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahis girişcasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomsupertotobetholiganbetcasibom girişpusulabetpusulabetbettinepusulabetbahigotempobetbetmoonbahiscasinonakitbahis girişonwin güncel girişmarsbahissahabet güncel girişsekabet güncel girişcasinomaxi güncel girişmatbet güncel girişimajbet güncel girişmarsbahis güncel girişmarsbahis güncel girişsahabet güncel girişmarsbahis güncel girişmatadorbet girişmatbet girişsekabet girişmobilbahis güncel girişbetebetbetmoonbetmoonbetebet güncel girişbahsegel güncel girişnakitbahis güncel girişmatadorbet güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişgrandpashabetonwin girişmarsbahis güncel girişholiganbet güncel girişsekabet güncel girişngsbahisbahigovbetbahsegel girişcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisjojobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisPusulabetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetciomatadorbet girişmatbetjojobetonwinjojobetonwin güncel girişPusulabetmatadorbet resmiTümbetzbahisholiganbet girişimajbet güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Girişsahabet girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet betkolikmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişmarsbahismarsbahisholiganbetholiganbetonwinonwinonwinsahabetsahabetmatbetmatbetimajbetjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetmarsbahis girişmarsbahis girişEscortholiganbetinterbahiscasibomcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom giriş
Ալիս Հովհաննիսյան ԳրաԴաշտ

Մեծ, ամենազոր լույսն ու Աղասի Այվազյանը

01.07.2020

Այս տարի լրանում է Աղասի Այվազյանի 95-ամյակը: Ալիս Հովհաննիսյանի էսսեն նվիրված է այդ տարելիցին:
Ardi.am

Աղասի Այվազյանը, ինչպես ամեն մի եզակիություն, դատապարտված էր մենակության: Նա մենակ էր և՛ Թիֆլիսում, որում ապրած մարդասիրությունը, զավեշտը, ախտերը իրենց արտահայտությունը գտան նրա ստեղծագործության մեջ, երբ ինքն իրեն խոստովանեց, հասկացավ, որ այն, ինչ ինքը պետք է անի, ուրիշ ոչ ոք չի կարող անել .… և՛ Երևանում, որ դարձավ ու մնաց նրա մշտական նստավայրը, և՛ աշխարհում, որին նա չէր դադարում նայել մանկան անհագուրդ հետաքրքրասիրությամբ… Սա աշխարհ եկած ամեն մի եզակիի ճակատագիրն է: Նա Մարտիրոսի սքեմով միայնակ էր անցնելու մարդուն վայել, մարդու համար, նրա կյանքի ճշմարտության, ազնվության համար տրված մի քանի էական բան գտնելու ճանապարհը: Տրամաբանությունը, բանականությունը, ուժը, ներդաշնակությունը, շարժումը, արահետը Ա. Այվազյանի ամբողջ գրականության մեջ տրոհված կերպարներ են: Սրանք են կազմում մեծ գրողի գրականության, նաև՝ կինոյի, նկարչության և նրա ապրած կյանքի հենքը:

Կարծես ամեն ինչ սկսվում է «Սինյոր Մարտիրոսից», հետո ցրվում է, և սրան հաջորդած գործերում ցրված մասերը դառնում են ինքնուրույն ամբողջություններ:

Երբ Մարտիրոսը ճանապարհ ելավ դեպի աշխարհ, ըստ Աղասու՝ ընդամենը 28 տարեկան էր: Թեև իմ՝ ժամանակակցիս ընկալումով դա փոքր տարիք է՝ արդեն եպիսկոպոս ձեռնադրված լինելու համար: Բայց Ա. Այվազյանը չի ծանրանում պատմական այս վկայության վրա, նրան պետք էր Մարտիրոսի երիտասարդ ոտքերի ուժը, որով նա պետք է առանց հանձնվելու անցներ Եվրոպա մեծ աշխարհամասի գրեթե կեսը:

«Թիֆլիսի ցուցանակների» Այվազյանը երիտասարդական իր ողջ հմայվածությունն ու գեղագիտությունն է դրել, որ ստացել էր Գոյարարից: Գոյարարը, ինչպես և նրա հակոտնյա Փորձապետը կամ դիվաճենճը՝ որպես կերպարներ, պետք է անցնեն նրա բոլոր գործերով՝ կողք կողքի: Այստեղ է, որ հերոսական է գրողը, ինչպես որ հերոսական են առանց իրենց էությունը դույզն-ինչ խնայելու՝ առագաստի պես ամենասոսկալի փոթորիկներին պարզած բոլոր մեծ էությունները, որոնք իրենց հոգու ծակծկված մարմինը մաղի են վերածում: Որովհետև թույլ են տվել, որ իրենց միջով անցնի աշխարհի թե՛ աղբը, թե՛ ամենայն գեղեցիկը, որից էլ կարողանում են միայն իրենց զտած, հորինած, փոխ վերցրած լույսը Պրոմեթևսի հանգույն բաժանել մարդկանց:

Ո՞վ չգիտի, որ ինչպես վարակաբանը, այդպես էլ մեծ արվեստ ստեղծող գյուտարարները վիրուսներն իրենց վրա պատվաստելով են գտնում մարդկությանը մաշող ցավերի դարմանը:

Որ Այվազյանը երբեմն ցեխից ու աղբից է կարողացել լույսը կորզել, տեսանելի չէ նրա լավագույն գործերում: Սա անթաքույց երևում է նրա վերջին տարիների գրվածքներում, ցավոք, գրված այն պայմաններում, երբ արդեն քիչ էր մնացել իրեն՝ ոսկին ցեխից զատելու ժամանակից: «Ներկերը լույս չունեն,- ասում է Աղասին մի առիթով,- լույսը ստեղծում է նկարիչը՝ անլույս ներկերի հարաբերության ուժով»:

Բառերը, խոսքը լույս չունեն, նրանք ձայն էլ չունեն, գույն էլ… Բայց գրողը դրանց լույսն իր մեջ ունի: Իսկ երբ դա էլ չի բավարարում, ամենուրեք փնտրում է, որ գտնի լույսը: Իսկ այն գրողը, որ լույսը թողած, լույսի մեջ էլ է մութ փնտրում, չի կարող ոտք գցել աշխարհի հումանիստների ընթացքի հետ, որը հենց լույսն է` մարդու համար…

Նրա վերջին լուսավոր ինքնախոստովանությունը «Եղած չեղածը մի կյանքն» է, որտեղ նա ազատություն  է տալիս իր բաց որոնումներին՝ երբեմն գտնելու համար իր, երբեմն ուրիշի աններդաշնակ, «դիմայլակ», «նենգաժպիտ» սխալները, և դեռ ուժ ունի ապաշխարելու և ապաշխարեցնելու մանկությունից սկսյալ իր ճանապարհին հանդիպած սխալվող մարդկանց:

Այվազյանը մեծ վեպեր չգրեց: Նրա լավագույն գործերից են վիպակները, որոնցից յուրաքանչյուրի ընդգրկումը մի քանի վեպի ծանրություն ունի: Այստեղ է նաև գրողի մեծ կուտակումների և գեղագիտական հզոր պոռթկումի ուժը:

Մարտիրոս Երզնկացու անցած 13000 կմ ճանապարհը Աղասու հետ անցնում ենք որպես մի հրաշագործ ուղեկից գտած, գեղեցիկի նվիրյալ, հմայված ճամփորդ:

Այդպես ենք անցնում նաև Աղի Կոմսի անփառունակ ճանապարհը, որը լեփ-լեցուն է վերիվայրումներով, բարձունքներով ու գահավիժումներով… Այստեղ դարձյալ լույսի որոնումն է՝ սակայն լույսը կորցրածի ողբերգական վախճանի տրամաբանությամբ:

Աղասի Այվազյանը լուսակիր է: Գիտի իր լույսը, գիտի, որ դրա աղբյուրն իր մեջ է: Մնացյալը՝ այդ լույսը ծանուցելու, մյուսներին դրա որոնման համար հեռուներ բացելու, գտնելու ու իր նման մեկին, ուրիշներին ծառայեցնելու, գոհացնելու, հրճվելու հնարների մեջ է: Նա գիտեր իր եզակիության փաստը: Դրան նույնիսկ անուն էր գտել՝ Գեղարվեստական խառնվածք: Իր կյանքի այս դերակատարի, իր ուղեկցի հետ նրա երկարամյա վեճը թեժանում է, կռվի է վերածվում հատկապես իր վերջին մեծ ստեղծագործության մեջ՝ «Եղած, չեղածը մի կյանքում»: Սա հոր և որդո՞ւ, սիամյան երկվորյակների՞, թե՞ նույն ճակատագրով, բայց տարբեր աշխարհներում ապրող կամ Յանուսի պես տարբեր կողմեր նայող և այդ կողմերը երբեմն այլայլմունքով, երբեմն հաշտեցումով, երբեմն նույն  զմայլանքով տեսանողների տառապուղին է:

Այս երկու տեսանողներն էլ իրենց զննումների համար նույն բազմաբարդ գործիքակազմն ու զինանոցն են նախընտրել: Բանականություն, տրամաբանություն, ճշմարտություն, ուժ, շարժում, սեր, որոնցից ամենակարևորը հենց վերջինն է՝ սերը: Սերն է, որ միշտ գտնում է արահետը… Այս արահետը հայտնագործեց Մարտիրոս Երզնկացի վանականը, ու այդ արահետը ուղեծրի նման նրան տարավ փոքր աշխարհից դեպի մեծ աշխարհ:

Մեր՝ հայերիս պատմության մեջ մի քանի աշխարհ ելածներ կան՝ տարբեր դարերում: Սրանցից գուցեև ամենազարմանալիներն են Հովսեփ Էմինը, Իսրայել Օրին, Միքայել Նալբանդյանը, Ավետիք Իսահակյանը, Կոստան Զարյանը: Բայց անկախ այն բանից, թե երկրագնդի ո՞ր միջօրեականում էին ծնվել նրանք, ու թե որքա՞ն էին թափառել, ինչերի էին հանդիպել ու ուր էին հասել, նրանց միտքը, տրամաբանությունը, բանականությունը, շարժումը, ուժը ձգվում էր դեպի իրենց երկիրը, որ է՝ Հայաստան:

 Իսկ երբ զինանոցի, թե՞ գործիքակազմի, թե՞ հենասյուների բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը բացակայում կակ խախտվում էին, փլուզվում էր ամբողջը, հիմնականում՝ ներդաշնակությունը: Հենց սա էլ պարտությունն էր:

Այս պարտություններից ամենաչնախատեսվածն ու խռովահույզը Աղի Կոմսինն է: Նրա մեջ էր, որ մե՜ծ, անհատակ դատարկություն էր իջել՝ իր երկրի, իր հայ լինելու կորստյան հետ: Հետագա բոլոր իրադարձությունները, ի վերջո, գալիս են վկայելու, որ թեև նա գտել էր աշխարհ ելնելու արահետը, բայց բանականության ամբողջ ուժը գործի դնելով՝ մեկընդմիշտ փակել էր հետդարձի դուռը: Փորձապետը, որ նույն ինքը սատանան է, նրա վրա ցնծկոծելու մեծ հնարավորություն էր ստացել:

Աղասի Այվազյանը՝ Ալիս Հովհաննիսյանի և Հրաչյա Թամրազյանի հետ

Ուժը, բանականությունը, շարժումը նրան տարել էին այլ ճանապարհով… Ուժը, իր ուժը տեսնելու, զգալու ուրախությունը խաղամոլի ժամանակավոր հրճվանք էր: Նա իր բանվորի՝ բոսյակ Օֆոնկայի հետ ծանրամարտի մտավ, կարողացավ նրա պես լեցուն տակառը գրկած պարել… Ուժը չափեց աժդահա Օֆոնկայի հետ, համոզվեց, որ ուժեղ է .… և գնա՜ց… «Տես ի՜նչ երկիր է»: Ռուսաստանի մեծությունը նկատի ուներ, երբ որդուն բացատրում էր այս անծայրածիր երկրում իր ուժը կիրառելու հնարավորությունը, կարողությունը: «Սովորական երկիր է»,- անտարբեր ասաց Բոգդանը: «Սովորակա՞ն…- քմծիծաղեց հայրը:- Սովորակա՜նՄե՜ծ երկիր էՄե՜ծ, աստվածային…- և ավելացրեց,- քո հայրենիքը»: (Ինչպես որ հիմա մատծում են Հայրենիքից հեռացած շատերը): «Մենք արժանի չենք լինի այս հզորությանը, եթե չկրկնապատկենք նրա ուժն ու պնդությունը: Մենք գող կլինենք, մուրացկանԵվ մի օր կրկին քարերը կվիժեն մեր ոտքերի տակից, ու երկար ժամանակ է հարկավոր, որ քեզ կրկին մարդ զգաս»:

«Ուժեղ մարդու հայրենիքը ամենուր է, այս օտարականը ամեն տեղ իր տանն է, նա ցանկալի է, նրա շուրջը կյանք կա, նա յուրային է …. Իսայուն նայելով մտածում էր թզուկ Միկիշկան:- Թույլ մարդը հայրենիք չունի»:  Հենց այստեղ է բուն մտած հակասությունը… Ո՞ր հայրենիքի մասին է խոսքը՝ աշխա՞րհ հայրենիքի, թե՞ Հայաստան հայրենիքի: Միկիշկան թզուկի իր այս մտմտուքով հաստատում է Աղասի Այվազյանի համոզմունքը… Ժպտաշուրթ Փորձապետը գտել էր Իսայու թույլ կետը և զրկել էր նրան ՀԱՅՐԵՆԻՔԻՑ:

Ահա և ուժը՝ առանց մյուս բաղադրիչների: Մյուսը՝ շարժումը, վիճակված էր Բոգդանին՝ Իսայու որդուն: Դա Եմելյան Պուգաչովի ապստամբական շարժումն էր, որի մեջ, մյուս բաղադրիչների բացակայությամբ, նույնիսկ ամենակարևորը՝ սերը կործանվեց:

Այվազյանի վաղ շրջանի գործերի թրթիռների թեթևությունը թույլ է տալիս, որ միանգամից անզորանաս դրանց առջև, ինչպես սիրո առջև անզոր է դառնում պատանին: Ուզում ես ներծծվել, ներդաշնակել բոլորի հետ, թող որ դրանք անտուն, անբարո, անտեր, անիրավված, լքվածներ լինեն: Համաձայն ես լծվել նրանց սայլին, գուցեև կառքին, գուցեև ճակատագրին, որ միասին որոնեք լույսըԼույսը, որի գտնելու հույսը չէր ուզում մարել մինչև գրողի կյանքի վերջին օրը…

Սրա մասին է նրա «Եղած չեղածը մի կյանքը»: Սա այն հանգրվանն է, որտեղ ոտքի տակ իր ամրացրած հողն ունենալով՝ կարող էր դատել իր ճանապարհին հանդիպած՝ վաղուց լուսահոգի ու դեռ կենդանի մարդ-կերպարներին:

Ի սկզբանե նրա հետ էր Գեղարվեստական խառնվածքը, բայց միայն իր կյանքի վերջում պետք է կռվեր նրա հետ՝ իր գլխին բերած օյիններից դժգոհ, բայց նաև գոհ լիներ իր մեջ եղած անդադրում այս պայքարի կողմերից մե՛րթ մեկը, մե՛րթ մյուսը լինելու համար:

Լույսի որոնմանն է ուղղված Աղասու գրեթե բոլոր հերոսների հայացքը: Նրանց ընտրած ճանապարհների բազմազանությունն է, որ ժամանակի և տարածության խորություններ է գոյացնում հաճախ: Նրա վիպակներն ու պատմվածքների մեծ մասը այդ գոյացություններն են, որոնց մեջ է ի վերջո հայտնվում լույսը, եթե նույնիսկ դրա որոնման Ճանապարհին սայթաքում կամ անգամ կործանվում է ողբերգական հերոսը:

Ողբերգական է նրա Միրզա Ասատուր խանը, ողբերգական է Արմինուսը, ողբերգական է Աղի կոմսը, նրա որդին՝ Բոգդանը… Սրանցից միայն Միրզա Ասատուրին էր, որ հաջողվեց պարտության մատնել Փորձապետին…

«Թիֆլիսի ցուցանակները» սկսվում է կոմիզմով: Ընթերցողը կանգ է առնում ցուցանակներից ամեն մեկի առաջ ու ծիծաղում: Ծիծաղի միջից տեսնում է մի ամբողջական պատմություն, որ Գրիգորի մեջ թխմված Թիֆլիսի գեղագիտության դրսևորումն է: Այդ պարզունակ թվացող գեղագիտությունն էլ հենց կերպավորում է խանութների, կրպակների, չայխանաների, արհեստանոցների՝ կերպարանք չունեցող տերերին: Ընդամենը երեք-չորսն են ծիծաղ ու արտասուք կորզող գործող անձինք՝ Գրիգորը, Բուղդանը, Սոնյան, Փիչխուլան… Բայց գրողի՝ ոտքի ելած ամբողջ բառամթերքն ու պատկերաշարը, դրվելով ռիթմերի ու գույների մեջ, մի զարմանալի մարդու կյանքի վեպն են ներկայացնում: Փիլիսոփայական այն տեսությունը, թե ամեն մի մարդ իր վարքագծով անչափելի մեծ շառավղի վրա կարող է տարածել լավն ու վատը, գործնական ու կատարյալ դրսևորույթն է պարզում այստեղ:

«Գրիգորի անկեղծությունը Թիֆլիսի անկեղծությունն էր»: Եվ երբ խաթարվեց այս բաղադրիչը, երբ Թիֆլիսից վերացան, պոկվեցին, պատառոտվեցին ցուցանակները, երբ ստի, կեղծիքի, դավաճանության ամպը եկավ ստվերելու ուրախության այս տոնահանդեսը .… փլուզվեց Գրիգորի ստեղծած Թիֆլիսը, որը շատ իրական էր՝ փլուզվելուց առա՛ջ էլ, հետո՛ էլ:

Լույսի հաղթանակն է, սակայն, Աղասու կյանքի ու գործի վերջնական նպատակը… Այդ լույսի մի ճառագայթն էր, որ փրկեց Ավետիս Յափնջյանը, իր անդամալույծ քրոջը շալակած, մղոններով ճանապարհ կտրելով («Սովորական մարդու գինը»): Գարանը իր լույսի փոքրիկ շողը թողեց՝ կյանքից հեռանալուց առաջ մի սիրուն աղջիկ պարգևեց աշխարհին:  

Աղասու ամենաճանաչված ու սիրված գործերի ճառագայթ — շառավիղները հենց այսպես են տարածում իրենց լույսը՝ մեկից հազարին անցնելով:

Ալիս Հովհաննիսյան

No Comments

Leave a Reply