bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetper
ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան ԳիտաՆյութ

Օձաբերդ հնավայրում պեղումները վերսկսել են

07.08.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ հնավայրում պեղումները վերսկսել են: ardi.am-ի հետ զրուցում Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Միքայել Բադալյանը նշեց, որ աշխատում են ամրոցի արևելյան հատվածում, որտեղ կա կիսակիկլոպյան շարով, երեք մետր հաստությամբ պատերով կառույց: Արշավախմբի գլխավոր նպատակն է պեղումների այս փուլում հասկանալ կառույցի նշանակությունը, շինարարական փուլերը, շերտագրությունն ու ժամանակագրությունը:

Հաջողվել է պարզել, որ հիմնաժայռի վրա դրվել են կիսակիկլոպյան քարերով մեծ պատեր, այնուհետ արվել է մակարդակի բարձրացում՝ միջին և մանր քարերով: Պատին զուգահեռ՝ երկշար, փոքրիկ, ոչ այդպես ընդգրկուն պատ է շարվել, որը կառույցի մի հատված է կազմում: Թե ինչ կառույց է, ինչ նշանակության, հնագետը  դժվարանում է ասել, որովհետև այդ հատվածից գտնված արտեֆակտերը շատ սակավ են, բայց ենթադրվում է, որ բավական  կարևոր կառույց է: «Այդտեղ, ամենավերջին փուլում, ըստ երևույթին,  խճաքարերով հարթակ են սարքել, ընդ որում՝ օգտագործելով նաև այդ երեք մետր լայնությամբ պատերի միջնալիցքի քարեր: Սա մեզ համար շատ կարևոր էր: Այդ փուլերը թվագրվում են  Ք.Ա. 8-րդ դարի վերջից մինչև 6-րդ դար ընկած ժամանակահատվածով»,— հավելեց Միքայել Բադալյանը՝ նշելով, որ պեղումների այս փուլում փորձելու են հասկանալ հուշարձանի ժամանակագրությունը, շերտագրությունը և կառուցապատման փուլերը: Բացի այդ, պեղումների ներկայիս արդյունքերը թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես են Օձաբերդի բնակիչները կազմակերպել տարածքը:

Օձաբերդի միջնաբերդի հյուսիսային պատին և հյուսիս-արևելյան աշտարակին կից արձանագրել են ֆենոմենալ երույթ՝ թեքահարթակ, որը տարածվում է ամբողջ միջնաբերդի երկայնքով. «Հայաստանում ֆիքսվել են երեք նման թեքահարթակներ՝ Նորաբակ 1-ում, Մարգահովիտ հուշարձաններում և Օձաբերդում: Վերջինն իր ծավալով և տեսքով բավական տպավորիչ է: Հետաքրքիրն այն է, որ նման թեքահարթակները տիպիկ են խեթական ճարտարապետությանը: Մենք հիմա քար առ քար մաքրում ենք Օձաբերդի թեքահարթակը, փորձելու ենք ստուգողական փոսորակ անել անմիջապես պարսպի տակ և թեքահարթակի վրա, որ հասկանանք պարսպի պատի և թեքահարթակի շերտագրական հարաբերակցությունը, նաև պարզենք՝ միջանբերդի պատը ինչ շերտերի վրա է դրվել ՝ հասկանալու համար, թե միջնաբերդը երբ է կառուցվել»:

Անցյալ տարի հնագետներին հաջողվել էր երևան հանել երկումետրանոց ամբողջական պատերով կառույցներ: Արշավախմբի ղեկավարն ասաց, որ սենյակները բացվել են,  դրանք կոնսերվացրել ենք, բայց պեղելու համար չունեն համապատասխան բյուջե: Արշավախումբը շատ փոքր է, արշավախմբի անդամները իրենց ստացած աշխատավարձը տրամադրում են կեցության ու սննդի ծախսերը հոգալուն, հետազոտություններին և աշխատողներին (պեղումները իրականացնելիս նաև աշխատուժ է պետք):

Օձաբերդը պաշտպանված չէ. մարդիկ քայլում են պատերի վրայով, վնասում,  և արշավախումբը ստիպված է  շատ կառույցներ ուղղակի ծածկել, որ դրանք չերևան: «Այլ ելք չկա: Վերջերս մեր պեղած պատերից մի քանի քար գցել էին:  Բարեբախաբար, տեղերը արձնագրված են, մենք կտեղադրենք դրանք ու կամրակայենք, բայց չենք կարող վստահ լինել, որ չի կրկնվի:  Հողով մինչև վերջ ծածկելու նեք, որ նման խնդիր չունենանք»,- ասաց արշավախմբի ղեկավարը:

Միքայել Բադալյանը ‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրենն է: Արշավախմբի ղեկավարի տեղակալն է հնագետ Արթուր Միքայելյանը:

Շուրջ վեց տարի իրականացվող պեղումները վկայում են՝ ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջաններումում Օձաբերդը եղել է տարածաշրջանի կարևոր կենտրոններից մեկը: Օձաբերդը բաղկացած է միջնաբերդից, ամրոցից, արտաքին բնակավայրից, կան նաև որոշակի դամբարանային համալիրներ: Արաշավախումբը  հիմնականում կենտրոնացել է միջնաբերդում, ամրոցում և արտաքին բնակավայրում:  Վերջինս գտնվել է հենց նրանց պեղումների շնորհիվ:

Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply