bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbistipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatikgrandbettingtruvabetbahiscasinotarafbetbahiscommariobetbetistmarkajbetbetinematadornetcasibombelugabahisbetebet1xbetasyabahiscasinovalediscountcasinoelexbetfavoribahisbahiscombahiscombelugabahisbelugabahisbetistbetistceltabetceltabetklasbahisklasbahismariobetmariobetrestbetrestbettarafbettarafbettipobettipobetcasibomcasibomcasibomcasibomstarzbetsahnebetlimanbetredwinmatadorbetmatadorbetbetkombetkomvenüsbethilbetjasminbetpiabetartemisbetmaltcasinoasyabahisbetorspinbettiltmarkajbetbetkombelugabahisrestbetbetpercasibomcasibomcasibomcasibom7slotsbahigobahis1000bahisalbaymavibaywinbetexperbetkanyonbetkolikbetkombetlikebetmatikbetnisbetonredbetorspinbetparkbetperbetroadbetsatbettilt
ՕրԸնթաց Արմինե Սարգսյան ՄարզաԴիտակ

Որ ընթերցողը չմնա ձեռնունայն

08.09.2019

Ստեփանավանի կենտրոնական գրադարան առաջին այցելությունս 2012-ին էր:  Քիչ թե շատ ծանոթ էի գրադարանի խնդիրներին, ձեռքբերումներին: Այս տարիներին շատ բան փոխվել է: Ամենակարևորը՝ այստեղ էլ չեք տեսնի կապկած գրքերի տրցակներ: Գրադարանի տնօրեն ԷՄԻԼՅԱ ՔԵՂԻՆՅԱՆԸ  ուրախությամբ փաստում է՝ ամեն գիրք ունի իր տեղը: Մասնակցել են մշակույթի նախարարության հայտարարած գրադարանների հավատարմագրման մրցույթին, արդյունքում՝ ստացել են հանրային գրադարանի կարգավիճակ, նոր կահույք, հարմարավետ գրադարակներ:

Գրադարանի շենքը հարմարավետ է, ինքնատիպ: Քաղաքի հյուրերին հետաքրքրում է՝ ի՞նչ շենք է սա: Իտալացիներն են կառուցել երկրաշարժի տարիներին: Մութ, ցուրտ, երկարաշարժ, դեգերումներ տեսած գրադարանը, ի վերջո, գտել է իր տեղը այս գողտրիկ անկյունում: Սա այն եզակի գրադարաններից է, որը երկրաշարժից հետո մի թերթ անգամ չի կորցրել: Ներկայումս գր․ֆոնդը կազմում է 94216 կտոր գրականություն: 

«Այս տարիներին  գրադարանի ձեռքբերումներն այնքան շատ են, որ դժվարանում եմ բոլորը թվարկել: Ասեմ՝ կարևորները: Հանրապետությունում  առաջ է քաշվում գրադարանները տեղեկատվական կենտրոնների վերածելու գաղափարը: Մեր գրադարանն այսօր այդպիսին է: Վերջերս «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներն էին այցելել գրադարան, ասացին՝ սա գրադարան չէ, համայնքային տեղեկատվական կենտրոն է»,- պատմում է Էմիլյա Քեղինյանը:
Գրադարանում գործում է  «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, ինչի հիման վրա անցկացվում են նաև ծրագրավորման դասընթացներ՝ մինչև 55 տարեկան մարդկանց համար: Գրադարանում հիմնադրվել է  անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա: Գրական մշակութային ծրագրերի պակաս նույնպես չունեն, ընդհուպ՝ այստեղ բոլորովին վերջերս հիմնվել ու գործում է թատերական ստուդիա: 

Ինչ վերաբերում է գրքային ֆոնդերին, ընդհանուր առմամբ,  գրադարանն ունի լավ գրականություն: Բայց այն տարիներին, հիմա՝ ևս խնդիր է մասնագիտական գրականության պակասը:  Տնօրենը նեղսրտում է՝  հայաստանյան բուհերում հեռակա սովորող ուսանողներին չեն կարողանում ապահովել անհրաժեշտ մասնագիտական գրականությամբ: Մեծ է նաև դպրոցական ծրագրով հանձնարարվող գրքերի պահանջարկը: Գրադարանի աշխատակիցները դիմում են բոլոր հնարավոր միջոցներին՝ ընթերցողին  ձեռնունայն չթողնելու համար: Օրինակ՝ դպրոցական ծրագրում ներառված փոքրածավալ երկերը (Դեմիրճյանի, Աղայանի պատմվածքները, Թումանյանի ստեղծագործությունները) պատճենում են ու տրամադրում ընթերցողին: Հարկ եղած դեպքում որոշ գործեր  գրադարանի աշխատակիցները համացանցից են վերբեռնում և թվայնացված տարբերակով տրամադրում: 

Անդրադարձանք նաև թվայնացման խնդրին: Տնօրենն ասաց, որ համապատասխան հաստիք, տեխնիկա չունեն: Բացի այդ, ավելի արդյունավետ են ուզում օգտագործել իրենց հնարավորություները:  Իրենց գրադարանում առկա գրքերը կան նաև Ազգային ու Իսահակյանի անվան գրադարաններում: Երբ վերջիններս ավարտեն թվայնացման գործընթացը, կմիանան իրենց բազային:
Գրադարանավարները վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով: Ընդհանուր առմամբ, Էմիլյա Քեղինյանի խոսքով, վերաբերմունքից գոհ են, երբ ինչ-որ հարցով դիմում են համապատասխան մարմիններին, անձանց, երբեք մերժում չենք ստանում:

Արմինե Սարգսյան

1 Comment

  • Reply Վարուժան 09.09.2019 at 20:49

    Իսկապես հիանալի կառույցէ ,ունենք հիանալի ու անկրկնելի աշխատակազմ ,մարդիկ , որոնք կանգնած են յուրաքանչյուր կողքին,սատարում են բնակչությանը ,հատկապես պատնիներին ու երիտասարդներին։Ամեն կերպ փորձում են մասամբ լուծել քաղաքի ու Հանրապետության գիտական խնդիրները։ Շատ սիրում ու հարգում եմ այս կոլեկտիվն ու իրենց աշխատաձևը ։Շնորհակալ ենք բոլորս մեզ տանիքով ապահովելու ,մեր կողքին կանգնելու և ստուդիայի անունն ամեն կերպ բարձրացնելու համար ։ ՀՊԱՐՏ ԵՄ ,ՈՐ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ՏԻԿԻՆ ԷՄԻԼՅԱ ՔԵՂԻՆՅԱՆԻՆ, ՈՒՐԱԽ ԵՄ ՈՐ ՆԱ ԻՄ ԱՎԱԳ ԸՆԿԵՐՆ Է ՈՂՋ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

  • Leave a Reply