bodrum escort bayangaziantep escortgaziantep escortmaltepe escortbostancı escortanadolu yakası escortizmir escortankara escortataşehir escortjeux de pouletMebbismatbetholiganbettipobettrendyol indirim kodutipobetCasibomvevobahisslot siteleri https://en-iyi-10-slot-siteleri.comstarzbet adamsah.netbetmatik
ՕրԸնթաց Ազդագիր

«Ոսկե ծիրանի» չխախտվող ավանդույթները

24.07.2019

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայացավ հուլիսի 7-14-ը: 16-րդ «Ոսկե ծիրան» երիտասարդ ղեկավար կազմը շարունակեց ավագներից ժառանգած որոշ ավանդույթներ և ստեղծեց նորերը: Այս տարի, չխախտելով հին, բարի ավանդույթներից մեկը, փառատոնը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակում երենք անվանի կինոգործիչների աստղերի բացումով: Բացվեցին հոբելյարներ Բագրատ Հովհաննիսյանի, Արման Մանարյանի, Գենադի Մելքոնյանի աստղերը: Բագրատ Հովհաննիսյանն ու Արման Մանարյանն այս տարի կդառնային 90, Գենադի Մելքոնյանը՝ 75 տարեկան: Այս տարվա նորույթներից է այն, որ տարածաշրջանի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում սահմանվել է Գենադի Մելքոնյանի անվան մրցանակ:

Մեկ այլ գեղեցիկ ավանդույթ ևս կլինի շարունակական «Ոսկե ծիրանի» տարեգրության մեջ: Խոսքը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սահամանած ՙԵղիցի լույս՚ մրցանակի մասին է, որը հանձնվում է Մայր Աթոռի հանդիսությունների սրահում և ուղեկցվում հոգևոր, աշխարհիկ տարրեր պարունակող գեղեցիկ արարողակարգով: 16-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում «Եղիցի լույս» մրցանակով պարգևատրվեց ազգությամբ վրացի, ռուսական կինոյի կարկառուն ներկայացուցիչ Ալեքսանդր Մինդաձեն: Նա, որ առաջին անգամ էր լինում Հայաստանում, խոստովանեց, որ մեծ հուզոմունքով ու երախտագիոտթյամբ է ընդունում հայկական միջազգային կինոփառատոնի այդ յուրօրինակ պարգևը:

  ardi.am

No Comments

Leave a Reply