maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbet girişholiganbetistanbul escortdeneme bonusukingroyaljojobetjojobet girişbetofficegaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomcasibomcasibom girişbetcio güncel girişjojobetcasibommatbetCasinopluslunabet girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismarsbahis güncel girişcasinomaxi güncel girişmobilbahis güncel girişbetebet güncel girişmarsbahis güncel girişbetebet güncel girişcasibom güncel girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetmariobetnakitbahisjojobet güncel girişcasibomsekabetonwinjojobetnakitbahis girişcasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomsupertotobetholiganbetcasibom girişpusulabetpusulabetasyabahispusulabettempobetodeonbetkalebetbahiscasinonakitbahis girişonwin güncel girişmarsbahissahabet güncel girişsekabet güncel girişcasinomaxi güncel girişmatbet güncel girişimajbet güncel girişmarsbahis güncel girişmarsbahis güncel girişsahabet güncel girişmarsbahis güncel girişmatadorbet girişmatbet girişsekabet girişmobilbahis güncel girişbetebetkalebetkalebetbetebet güncel girişbahsegel güncel girişnakitbahis güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişonwin güncel girişholiganbet güncel girişgrandpashabetonwin girişmarsbahis güncel girişholiganbet güncel girişsekabet güncel girişngsbahisbahigovbetbahsegel girişcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisjojobetbetwoonbetwoonbetwoonbetsmovematadorbetMarsbahisPusulabetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetciomatadorbet girişmatbetjojobetonwinjojobetonwin güncel girişPusulabetmatadorbet resmiTümbetzbahisholiganbet girişimajbet güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Girişsahabet girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet betkolikmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişmarsbahisimajbetholiganbetmatbetsekabetsekabetonwinsahabetgrandpashabetmatadorbetmeritkingimajbetjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetmarsbahis girişmarsbahis girişEscortholiganbetinterbahiscasibomcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
Արմինե Սարգսյան Կերպարվեստ

Պատկերացրեք նկարը տանում են, ու տեղը մնում է դատարկ մեխ. նկարը չկա…

25.12.2020

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանի հետ հանդիպեցինք ամռան վերջին, երբ մեկուսացման թելադրած արգելքները քիչ-քիչ նահանջում էին։  Զրուցեցինք տարբեր ոլորտներում առկա խնդիրների մասին։ Հարցազրույցը հետաձգեցինք, քանի որ պատերազմը թելադրեց իր օրակարգը…
Կյանքը գլխիվայր շրջվել է, սակայն  անվանի արվեստագետի դիտարկումները ուշագրավ ու արդիական են նաև այսօր։  Այս ուշացած (հրապարակման առումով) զրույցը նաև հետադարձ հայացքի է նման՝ ինչ էինք անում ու մտածում այն օրերին, երբ իրական պատերազմն էր ուրվագծվում  մեր սահմաններին։


**** 

Ռուբեն Արուտչյանը հայրենիքում և արտերկրում հանդես է եկել բազմաթիվ ցուցահանդեսներով, արժանացել մեծ թվով մրցանակների։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ Հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը,  Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը (Երևանի Օղակաձև զբոսայգի), ինչպես նաև ծանրամարտի աշխարհի առաջնության (Երևան, 1983 թ.), Հայաստանի անկախության հանրաքվեի (Երևան, 1991 թ.) և այլ միջոցառումների ձևավորումների, գրաֆիկական և գեղանկարչական շարքերը։ 2001-ին շրջանառության մեջ դրված 50 հազար դրամանոց թղթադրամի էսքիզի հեղինակն է։  Երկու անգամ նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչ։ Եղել է նաև  Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորումների վարչության պետ:

-Պարոն Արուտչյան, ի՞նչ էիք անում մեկուսացման օրերին։ Ստեղծվո՞ւմ էին արվեստի գործեր։

-Ես ամբողջ կյանքում եմ մեկուսացած։ Այս ամենի մեջ  մի լավ բան կա (առհասարակ, ամեն վատի մեջ պետք է մի լավ բան տեսնել)՝ խանգարողներ չկային։ Արվեստանոց է, ընկերներ են գալիս, դու մի գործ էիր անում, սկսում ես զբաղվել մեկ ուրիշ գործով։ Ընկերներն են, չէ՞, խլում նկարչի ժամանակը , մանավանդ որ անսպառ չէ ժամանակը։ Հիմա բոլորը դարձել են զուսպ, հանդիպումների քանակը նվազագույնի է հասել։ Ասեմ, որ հաճույքով աշխատում էի։ Հետո, այդ ընթացքում Zoom-ով  էի դասավանդում ուսանողներիս։ Պատկերացնո՞ւմ եք, լսարանում մոտենում ես ուսանողներին, ուղղորդում, իրենք նկարում են, դու գնում ես ամբիոն՝ սրճելու, ծխելու։  Երբ  դասը Zoom-ով է,  ո՞ւր պիտի հեռանաս։ Մենք շփվում էինք։ Արվեստի պատմություն էի պատմում, կրթում։  Ես էլ սկսեցի հաճույք զգալ, ուսանողներս էլ։  Նույնիսկ ասում են՝ ի՜նչ լավ օրեր էին։

-Այդ շրջանում ստեղծված Ձեր աշխատանքները ինչո՞վ էին առանձնանում։ Առհասարակ, աշխարհում տեղի ունեցող կատակլիզմները ազդեցություն թողնո՞ւմ են արվեստի գործերի վրա։

-Սովորաբար, երբ նկարիչները  մի ոճով ճանաչելի են դառնում, վախենում են այդ ոճից այսկողմ-այնկողմ գնալ։ Դա շատ վատ է։ Երբ ես երիտասարդ էի, մտածում էի, որ արվեստը պատասխանում է  «ոնց» հարցին, այսինքն՝ ինչ ուզես, կարող ես նկարել։ Հիմա ինձ հուզում է նաև «ինչ»-ը. իսկ ի՞նչն եմ նկարում։ Եվ հաճախ եմ օրինակ բերում Վան Գոգի «Աթոռը»։  Ի՞նչ է՝ աթոռ է, չէ՞, բայց ո՞նց է նկարել։ «Ոնց»-ին կողմնակից եմ,  իմ ձեռագիրն ունեմ, բայց մանավանդ այս օրերին ինձ հուզում էր «ինչ»-ը։ Ուզում էի կնոջը և տղամարդուն պատկերել ոչ թե կերպարներով, այլ ծալքերով։ Աթոռին դրված կտորը ոտքը ոտքին գցած կնոջ պատկեր հիշեցրեց։ Ուրախացա. այդ մի դետալը հերիք էր, որ պատկերը նման լիներ կնոջ։ Երկու օր նկարում էի, շատ քիչ բան ավելացրի։ Սխալներ, իհարկե, կան. սա անատոմիա չէ, բայց ինձ դուր եկավ։ Նոր շարքում մոտ 25 գործ կա։ Մտածել եմ նաև ցուցահանդեսի մասին։ Աշխատանքային վերնագիրը՝  «Աշխարհն առանց մեզ» (World without us )։ Անցյալ տարի՝ հոբելյանական ցուցահանդեսիս ժամանակ,  35 տարիների 105 աշխատանք եմ ներկայացրել։  Մի արվեստաբան ասաց. «Բոլորը տարբեր են, բայց ամեն տեղ քո ձեռագիրը կա»։ Ես կարծում եմ, որ նկարիչը պետք է ամեն ինչ փորձի, բայց մի պայմանով՝ կասկած չլինի, որ իրենն է։

-Ազգայինը պե՞տք է երևա կտավներում։

-Երբ հայ մարդը իր հայրենիքում, թեկուզ հայրենիքից դուրս նկարում է, դա ազգային է։ Երբ հայրենիքը սիրող մարդը նկարում է, դա ազգային է։ Շատ դեպքերում ասում են՝ քո գույները ավելի զուսպ են (դա չի նշանակում, թե ես Սարյանին դեմ եմ)։ Եթե նկարիչը վառ գույներով չի աշխատում, ուրեմն հայ չէ՞, Հակոբ Հակոբյանը հայ չէ՞. չորս-հինգ գույնով էր նկարում, մեղմ, ու ի՜նչ նկարիչ էր։ Կարելի՞ էր ասել՝ ազգային չէ։



-Ի՞նչ  նկարներ են հետաքրքրում գնորդներին։

-Չգիտեմ, հիմնականում անսկզբունք գնորդներ են։ Պատկերացրեք դրսից եկածները  գալիս են «Վերնիսաժ»՝ ի՞նչ են գնում՝ Խոր-Վիրապ, Արարատ… Եվ այդ կտավների հեղինակները նույնիսկ չեն գնում, տեղում նկարում, որ իրենցը լինի։

-Բայց կան, չէ՞, մարդիկ, որ արվեստ են ուզում, նախընտրած ոճեր ունեն։

-Կան մի քանիսը, որ իմ ոճն են հավանում ու պարբերաբար աշխատանքներ են գնում ինձնից։  Եթե ես ինքս բավարարվածություն չստանամ արվեստից, առհասարակ, չեմ աշխատի, իսկ հավանողները, ոչինչ, թող տասը լինեն, ինձ պետք չէ, որ ամբոխը ծափահարի։  Եթե նկարիչը սկսեց նկարել այնպես, որ աշխատանքը գնվի, ավելի լավ է չնկարի։ Կլինի էժանագին մի բան։  Ի վերջո, համընդհանուր ճաշակը ամբողջ աշխարհում շատ ցածր է։

-Իսկ գուցե կան մարդիկ, որ ճաշակ ունեն,  բայց  միջոցները չեն բավականացնում լավ նկար գնելու։ Լավ նկարը, ի վերջո, թանկ արժե։

-Իհարկե, դա կա։ Ուրիշ երկրների մասին չեմ կարող խոսել, բայց այստեղ գումար ունեցողները հիմնականում անճաշակ են։ Մարդը մի անգամ գոնե պետք է պատկերասրահ  մտնի։ Եթե աշխատանքներ չեն տեսել,  չգիտեն, որ նկարը կտավի վրա է արվում, որ նկարիչը տանջվում  է՝  լինի երկու օր, թե  կես տարի… եթե իրենց այս ամենը չի հուզում, ո՞նց կարող են կարծիք ունենալ արվեստի մասին։ Եթե ցուցահանդեսի չեն գալիս, ո՞նց կարող են Հայաստանի այսօրվա գեղանկարչական մթնոլորտը զգալ։

-Ստացվում է, որ նկարիչը լավ չի՞ զգում իրեն Հայաստանում։ Նյութական ապահովության մասին է խոսքը։


-Պուլսացիայի նման է. տարի է լինում, որ ասում եմ՝ վերջ, էլ ոչ մի կտավ չեմ վաճառելու։

-Դժվար՞ եք բաժանվում Ձեր աշխատանքներից։


-Շատ դժվար։

-Բայց չէ՞ որ շարունակում են ապրել տարբեր երկրներում, էլի Ձերն են, Ձեր ստորագրությունը կա։


-Չգիտեմ, կողքիս չէ. երեխայի պես է նկարը։ Պատկերացրեք նկարը տանում են, ու տեղը մնում է դատարկ մեխ. նկարը չկա…

-Պետք է փոխարինեք նորով։

-Այդպես էլ անում էի։  Մի քանի անգամ փորձել եմ կրկնել կորած նկարը, բայց հնարավոր չէ։ Ասեմ, որ պետք էլ չէ։  Ավելի լավ է՝ ուրիշ բան անես, թեկուզ նույն թեմայով։ Թեման շահագործել սիրում եմ։

-Երկու անգամ նշանակվել եք Երևան քաղաքի գլխավոր նկարիչ, եղել եք նաև  Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորումների վարչության պետ։ Ինչո՞վ էր պայմանավորված կարճաժամկետ ղեկավարումը։ Վարչական ու ստեղծագործական աշխատանքները համատեղել հաջողվո՞ւմ էր։

-Չէր հաջողվում, դրա համար էլ դուրս էի գալիս։ Դուր չէր գալիս ինձ։ Ընկերներս զարմանում էին՝  մարդն իր դիմումով ազատվի՞  ղեկավար պաշտոնից։ Շարժման ժամանակ ես շատ մտերիմներ ունեի։  Համբարձում Գալստյանը քաղաքապետ դարձավ,  ու ես այն ժամանակներից եկած գլխավոր նկարիչն էի։  Համբարձումն ասաց. «Ռուբո՛, մենք եկանք…»:  Ասացի. «Դրա համար էլ ես դուրս եմ գալիս»։ 

-Ի՞նչն էր պատճառը։  Քաղաքական հայացքնե՞րը։

-Չէ՛, պարզապես ես ազատություն եմ սիրում։ Մշակույթի գործիչը ո՞նց կարող է կուսակցությունների մեջ մտնել, բա ափսոս չէ՞ ժամանակը։ Իհարկե, չես կարող դատապարտել մարդուն, որն ուզում է մի բան փոխել երկրում, բայց ինքը նկարիչ է։  Թող վերափոխի։ Ես այդպիսին չեմ, ես ինքս ինձ ավելի շատ եմ հուզում։

-Այնուամենայնիվ, Ձեզ հաջողվե՞լ է մի բան փոխել ղեկավարման ընթացքում։

-Ամեն մարդու մեջ մանուկ է ապրում. ինձ թվում էր՝ կգնամ, այս ու այն կանեմ, ոնց որ Մեսչյանը… Բարդ է, տեսա, որ անհնար է, ու չէի ուզենա կյանքս դնել՝ մի գովազդային վահանակ հանելու համար։ Ափսոս չէ՞,  իմ կյանքը իմն է, ուրիշ մեկինը չէ։  Իմ հաղթանակը եղել է այն, որ երկու գովազդային վահանակ եմ հանել. մեկը ծածկում էր Մարգարյան հիվանդանոցը, մյուսը՝ Մատենադարանը։ Հռոմում շատ եմ եղել։ Այնտեղ քաղաքի կենտրոնում արգելված  է գովազդը։  Միայն վերանորոգման ժամանակ էր գովազդ դրվում, որովհետև քաղաքը պահում էր փոշուց։ Հին քաղաքում կարելի՞ է վահանակ դնել, մանվանդ՝ մեծ վահանակ։ Փակում ենք, չէ՞. քաղա՛քն են փակում։

Մեր քաղաքը ինչպիսի՞ն է՝ արտաքին ձևավորման տեսանկյունից, հնից նորին անցնելու ճանապարհին շա՞տ բան կորցրինք։

-Քաղաքը զարգանում է, չեմ կարող հիմա դատել։ Մտածում եմ՝ Հյուսիսային պողոտայի կառուցումը սկզբունքորեն գուցե վատ չէր, հետիոտնային ճանապարհ է բացվել։ Ինչ վերաբերվում է ճարտարապետությանը, միշտ ասել եմ՝ չեմ հավանում այդ շենքերը։ 21-րդ դարում ավելի համարձակ բաներ կարելի էր անել: Բացի այդ, 12 հարկը մի քիչ շատ է։ Բայց ասում եմ՝ ինքս զգում էի, որ նման մի բան՝ պողոտա՝ որպես շունչ, քաղաքին պետք էր։ Մեր քաղաքը շատ էր սեղմված։ Չնայած՝ ասում եմ և կասկածում. փոքր կենտրոնն արդեն ուղղաձիգ հատակագծման տակ էր, գուցե դրանք պահե՞լ էր պետք։  Հաշվեցի՝ 48 հուշարձան-շենքեր կային, կորցրինք։

-Այգի են կառուցում, քանդակ տեղադրում, հուշարձան վերանորոգում… Ինչ անում են,  ասում ենք՝ վատ է։ Մինչ համավարակը աղմկահարույց միջադեպ գրանցվեց. «Այո» քարոզչական կողմի մրցանակ շահած  տարբերանշանը պարզվեց  բնօրինակ է ունեցել դեռ 90-ականներին։ Ինչո՞վ են պայմանավորված «ձախողումները»։

-Ինքնակամ բաներ շատ է արվում այս քաղաքում։ Եթե մրցույթ է հայտարարվում,  ժյուրիի անդամները թող շատ լինեն։ Ու  նկարչի  աշխատանքը պետք է նկարիչը գնահատի։ Ես, նկարիչ լինելով, չեմ կարող ինչ-որ մեկի սիմֆոնիան գնահատել։ Մեզ մոտ կարծիք են հայտնում ոչ պրոֆեսիոնալները։  Հարցը միայն դա է։ Ես եղել եմ  ժյուրիներում, գեղարվեստական խորհուրդներում, բոլորը նկարիչներ էին։ Այդպես է, ուրիշ ձև չկա, ֆիզիկո՞սը պետք է գնահատի նկարչի աշխատանքը, թեկուզ շատ լավ ու շատ կիրթ  ֆիզիկոս լինի։

-Այսինքն՝ հանրային դժգոհությունն արդարացվա՞ծ է։

-Քաղաքականության  մեջ Թետչերի խոսքերն եմ հավանում: Ասում է. «Չկա պետական փող, դա մեր փողն է, իմը, ձերը»։  Կարևոր է գիտակցել, որ երբ ինչ ուզում անում են, իմ փողով են անում։

-Արվեստի գործերի պահպանությունը ինչպե՞ս է կազմակերպվում մեր երկրում։ Ի՞նչ խնդիրներ կան այս առումով։

-Եթե, օրինակ, աշխատանքս պատկերասրահում է,  իրենք են տնօրինում-պահպանում, մնացածը՝ ժառանգներինն է։ Բարդ է պահպանումը։ Շատ աշխատանքներ փչանում են, որովհետև պահպանելու համար համապատասխան տարածքներ չկան։ Մեկ այլ խնդրի մասին կուզեի խոսել.  Արթուր Շարաֆյանի հեղինակած որմնանկարը մեկ ուրիշը վերափոխել էր։ Երբ աշխատանքիս վրա ուրիշ բան են նկարում, դա հանցագործություն է, բայց պարզվեց՝ ոչինչ չենք կարող անել, օրենքով պաշտպանված չենք։  Պատվիրատուն, երբ պատվիրում է, գնում է աշխատանքը, նյութը, արդեն ինքն է տերը: Բայց  մտավոր սեփականությունը հեղինակինն է, հետո նրա ժառանգներինը՝ ցմահ։ Ամբողջ աշխարհում է այդպես։  Խորհրդային տարիներին, երբ ապրանքի վրա պատկերում էին աշխատանքդ, քեզ դրա համար վճարում էին։ Ես ոչինչ  չեմ ուզում, բայց պատկերացրեք, զինվորական զինանշանի հեղինակն եմ, եթե նույնիսկ մեկ դրամ ստանայի զինանշանի պատկերը օգտագործելու դիմաց, ուրիշ կերպ կապրեի։ Արտասահմանում պարտադիր տոկոսներ են ստանում նման դեպքերում։ Մեզ մոտ այդ մեխանիզմը չի գործում։

-Բարոյական կողմն է մնում։ Կենսագրությունն է հարստանում։

-Այո՛, նաև մեդալ եմ ստացել։ Շնորհակալ եմ։

-Պետական մակարդակով ի՞նչ է արվում՝ աջակցելու համար նկարչին։

-Ոչինչ չի արվում։ էստոնիայում ծխախոտի, խմիչքի վաճառքի երեք տոկոսը ուղղվում է մշակույթի նախարարություն։ Նույն նկարիչը, գրողը, որ խմում է, ծխում, իր գումարը հետ է գալիս իրեն։ Դրա համար, երբ վիճում էին նախարարությունները միացնելու շուրջ, ինձ համար անհասկանելի էր։ Ուզում է լինի, չի ուզում՝ չլինի. ինձ ոչ մի անգամ պետք չի եղել մշակույթի նախարարությունը: Մտնեմ այդ նախարարություն, ի՞նչ ասեմ՝ նե՞րկ տվեք:

-Նկարիչների միության մասին ի՞նչ կասեք։

-Երիտասարդներ են եկել։ Ես շատ եմ հավանում Սուրեն Սաֆարյանին։ Նրա պապիկի ընկերն եմ եղել։ Ուզում են ինչ-որ բաներ անել և անում են։ Օրինակ՝  դատարկ շրջանակներ են տրամադրում նկարիչներին։ Ցուցահանդեսների ժամանակ օգտագործում-վերադարձնում են։  Մեծ ծախսերի հետ է կապված դա։ Ցուցահանդեսը գովազդող մեծ պաստառի համար վճար չեն պահանջում։ Նոր տարուն ներկեր են նվիրում և այլն։ Նախկինում նման բաներ չէին արվում։

-Ի՞նչ անել, որ դրական փոփոխություններ լինեն մեր կյանքի տարբեր ոլորտներում։

-Հեղափոխական բաներ չեմ կարող ասել, պետք է աշխատի մարդը։ Այսօր երիտասարդ  է, շռայլում է ժամանակը, գալիս է մի օր՝ սկսում է ափսոսալ։ Ափսոսալ էլ պետք չէ ոչ մի բանի համար։ Երիտասարդության օրերին գուցե շատ ժամանակ ծախսեցինք ուրիշ բաների վրա, որովհետև երիտասարդ էինք։ Եթե ամեն մեկն իր տեղում իր գործն անի, այս երկիրը հրաշք կդառնա։  Պետք է վերացնել նախանձը։ Ո՞վ է նախանձում՝ անշնորհք մարդը։ Քանդող բաները շատ են, փորձենք հաղթել բարությամբ, ժպտալով, կենսունակ լինել, ինչը բարդացել է հիմա, բայց աշխատենք լինել։

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply