maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkcasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobet girişcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
ԳրաԴաշտ Վահագն Ամիրջանյան

Պոռնիկը, որը վերադարձրեց մանրը

27.10.2021


Հեքիաթ մեծերի համար

Այդ օրը երկար բողոքում էի մեր երկրի կարգավիճակից, ամեն երկրորդ բառից հետո հայհոյում նոր իշխանությանը, հետո նորից վերադառնում հնին: Ամեն դեպքում հնի կեղտն ավելի մաքուր էր, գոնե էդպես էի մտածում: Եվ այդպես երևի երկար կհայհոյեի, եթե զանգ չստանայի բարակ ձայն ունեցող ընկերոջիցս: Զանգի իմաստը, իհարկե, իմ ողջությունը հարցնելը չէր, այլ այն փչացնելը. նորից փաբ, նորից հարբել, որ մոռանանք ինչ-որ մեկի անունը կամ էլ ինչ-որ մեկին, մոռանանք ինչ-որ երկրի խնդիրները կամ ինչ-որ երկրի իշխանությանը հայհոյելու առիթ այլևս չունենանք, մոռանայինք այն, ինչ հնարավոր չէր մոռանալ:

Մեկ, երկու, երեք… մեկ, երկու, երեք… մեկ, երկու, երեք…

Ահա այսպես էլ վերջացան գարեջրի, հետո օղու, հետո վիսկիի և վերջապես մեր սիրելի դուդուի շշերը, բայց երևի դուդուն շիշ չի ունենում: Թեև ում տանձին է այս պահին՝ ունենո՞ւմ է, թե՝ չէ: Այսօրվա պատմությունս խմիչքի մասին չէ: Քեֆներս միլիոնի հասավ, և Արթուրն առաջարկեց ուրախություններս թափենք ինչ-որ մեկի վրա, հետո, ոգևորված իր նոր ծանոթությունից, ասաց, որ մի նոր պոռնիկի համար ունի: Գինը՝ մատչելի, տեսքը՝ բավարար, դե մնացածն էլ՝ իր առավելություններով: Տեղը կար, գումարը կար, մնացել էր դրա վերջը տալը: 20՝ մեկ, 20՝ երկու, գնաց Արթուրի վայելքների համար, հետո եկավ իմ վայելքների ժամանակը: Մերկանալս տևեց 5 րոպե, խնդիրը ալկոհոլն էր: Հետո սկսեցի տանջել խեղճին իմ հոգեկան ցավերով, էլ ինչից ասես չխոսեցի. է՛լ սիրելի թիմիս անհաջողություններից, է՛լ սիրածիս փոքր կրծքերից, է՛լ սերիալիս հերոսների ցավերից: Ինքն էլ լսեց և մի քիչ հիասթափված, իր մերկության ազդեցությունը չզգալով իմ մարմնում՝ վրդովված սկսեց ծխել: Նրան խնդրեցի, որ ծխենք միասին:

Մեկ, երկու, երեք… մեկ, երկու, երեք… մեկ, երկու երեք…

Այսպես վերջացան ծխախոտի տուփերը: Արթուրը երևի մի տեղ քնել էր, քանի որ ձայնը չէր լսվում, իսկ մենք վայելում էինք ծխի քուլաները և խոսում աշխարհի կարգից; Հետո սկսվեց այն, ինչի համար ես եկել էի նրա մոտ, այն, ինչ եղավ կամ չեղավ, ես չեմ հիշում, միայն հիշում եմ, որ առավոտյան արթանացա, և նա չկար, իսկ կողքիս սեղանին դրված էր 10 հազար դրամ: Մի պահ զարմացա. վերջում պարզվեց, որ նա է թողել. իր կարծիքով՝ այս գիշերը 10 հազար արժեր, այլ ոչ թե՝ 20. սկզբում, իհարկե, ինձ թվաց, թե ինչ-որ հրաշք եմ գործել նրա մարմնում, որ այսպիսի բան է արել, բայց Արթուրի հետ խոսելուց հետո պարզվեց, որ ոչինչ էլ նորմալ չէր եղել, և այնքան վատ էր ամեն բան, որ պոռնիկը զավեշտի համար որոշել էր մանր թողնել…

Փաստորեն, իմ կարողությունները գնահատվել էին 10 հազարով. իհարկե, պետք է վերջ տայի այդ ամենին և նորից հանդիպում պահանջեցի: Նորից նույն տեղը, նորից նույն պոռնիկը, նորից նույն թեմաները, նորից նույն հարաբերությունները և, վերջապես, նորից նույն մանրը…

Սիրահարվեցի նրան… 

Ամեն օր հանդիպում էինք, այնքան հանդիպեցինք, մինչ հաջողվեց զարմացնել նրան անկողնում, քանի որ կյանքում ես նրան զարմացրել էի իմ գաղափարներով: Երեք ամիս հետո գիրք գրեցի այն մասին, որ կարելի է սերը գնել 10 հազար դրամով, երբ զեղչերի ժամանակն է: Մեկ տարի անց գիրք գրեցի այն մասին, որ սերը չի վաճառվում: Անցավ ևս մի 5 տարի, և ես գիրք գրեցի, որ սերը կործանում է մարդուն: Անցավ ևս 10 տարի, և ես ամուսնացա: Ամուսնացա այն պոռնիկի հետ, որի անկողնում եղել էին հազարավորները, բայց նա միայն ինձ էր սիրել: Ամուսնությունից հետո գիրք գրեցի այն մասին, որ սերը կարելի է գնել, իսկ հետո վերավաճառել և, ի վերջո, ձեռք բերել անվճար:

Արթուրը մահացավ մեկ այլ պոռնիկի գրկում՝ դեղերի ազդեցության տակ, ես ապրեցի 70 տարի, իսկ պոռնիկը՝ 69: Վերջում երեք խնձոր ընկավ. մեկը՝ պատմողին, մեկը՝ իմ միակ զավակին, որին, պոռնիկի խնդրանքով, նրա հոր անունով կոչեցինք, իսկ վերջին խնձորը բաժին հասավ այս պատմությունից նորմալ բան սպասողին:
Արթնացա երազից՝ ամբողջությամբ քրտնած, այն պոռնիկի գրկում, որի հետ թաղել էի այդ գիշերը. մանրը տեղում էր…

Վահագն Ամիրջանյան

No Comments

Leave a Reply