maltepe escortbostancı escortanadolu yakası escortankara escortataşehir escortjeux de pouletMebbisbetmatikistanbul escort bayancasibom girişescort bayan ankaragrandpashabetgrandpashabetJojobet JojobetJojobet girişgaziantep escortgaziantep escorthacklinkgüvenilir bahis sitelericasibomjojobetjojobet girişgrandpashabet girisgrandpashabetgrandpashabetmarsbahisgüvenilir bahis siteleriasyabahis girişjojobet girişsahabetcasibom girişmatbetbetpark girişonwinmatbet girişholiganbet girişjojobetcasibomcasibomcasibomcasibomcasibomcasibommeritkingcasibomholiganbetcasibommeritkingdeneme bonusujojobetjojobetextrabet giriş216casibomimajbetcasibomcasibomjojobetjojobet girişcasibomcasibomholiganbetmarsbahismarsbahis girişjojobetgrandpashabet girişcasibomOnwinMaltepe otelkartal otelataşehir otelKadıköy günlük kiralık daireÜsküdar otelleriağva günlük kiralık daireMaltepe günlük kiralık dairependik günlük kiralık daireağva otelleripusulabetjojobetjojobetjojobetjojobetelitcasinodeneme bonusu veren sitelercasibommeritkingcasibomcasibomjojobetjojobet girişmilanobetcasibom girişmaltepe anal escortbetcioseocasibommarsbahis girişcasibomcasibomcasibommarsbahismarsbahiscasibomcasibomCanlı maç izlecasibomcasibomcasibommarsbahiscasibomholiganbetcasibomcasibommeritkingjojobetcasibomcasibommeritkingsahabetjojobet girişbahsegeljojobet girişholiganbetnakitbahissahabetmatbetholiganbetholiganbetjojobet güncel
Ազդագիր

«Ռոսլին» արվեստի հանդեսը․ ծանուցում

15.08.2020

«Կարևորելով հայկական կերպարվեստի դերը երկրի կյանքում՝ «Ռոսլին»արվեստի հանդեսը հիմնել է «Հայ կերպարվեստի մեկենաս» Պատվո Ատյանը և նրա աջակցությամբ կյանքի է կոչելու ստեղծարար և օրախնդիր նախագծեր»։- «Ռոսլին» արվեստի հանդեսը բացվում է այս հռչակագրով։

Պատվո Ատյանի անդրանիկ անդամներն են Գրիգոր Մովսիսյան, Նաիրա Կարապետյան ամուսինները, որոնց աջակցությամբ 2020-ի գարնանը լույս ընծայվեց հանդեսի նախօրինակ՝ «Կերպարվեստ կենտրոն» ամսագրի 1(2-րդ) համարը:

Հանդեսի հրապարակումների զգալի մասը կյանքի է կոչվելու որևէ նվիրյալ մեկենասի աջակցությամբ։ Այժմ երկու մեկենաս են մասնակցում «Ռոսլին» արվեստի հանդեսի հրատարակմանը, մյուս մեկենասները ասպարեզ կիջնեն ծանուցումից հետո։ Համենայն դեպս, կա նման ակնկալիք։

Թվարկենք տպագրվելիք նյութերից մի քանիսը։  

Հանդեսի պատասխանատու քարտուղար, արվեստաբան Սիլվիա Մանուչարյանի գրչի արգասիքն է «Սփյուռքահայ ականավոր սյուրռեալիստ» հոդվածը՝ նվիրված հռչակավոր Լևոն Թութունջյանին։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը անդրադարձել է ինքնատիպ մի արվեստագետի՝ Եվա Գևորգյանին՝ «Երբ միասին են տաղանդն ու ներշնչանքը» հրապարակումով։

2020-ի հուլիսին ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-Ի մեկենասությամբ (գործադիր տնօրեն՝ Գևորգ Մաչանյան) կայացավ «Բջնիի լեռնաշխարհ 2020» խորագրով պլեները, որը վերլուծական նյութով լուսաբանել են Սիլվիա Մանուչարյանը և Քրիստինե Սարգսյանը:

Գեղանկարիչ Հռիփսիմե Մարգարյանի գրչի փորձը ստացված է: Նա անդրադարձել է համբույրին՝ գեղանկարչության և քանդակագործության մեջ՝ այդ երևույթի՝ Ռոդենի, Կլիմտի, Մունկի, Լոտրեկի և այլոց մեկնության համատեքստում: Հետաքրքիր է նյութի բնաբանը, որի հեղինակը Օսկար Ուայլդն է. «Համբույրը կարող է քանդել կյանքը»:

Իսկ մի՞թե մեր ընթերցողի ուշադրությանը չի արժանանա ՀԱՊ-ի աշխատակից, նկարիչ-վերականգնող Արտաշես Աբրահամյանի հոդվածը՝ «Ակնարկ ՀԱՊ-ի Վերականգնման և կոնսերվացման բաժնի պատմությունից» վերնագրով:

Հավելենք, որ հանդեսը տարածվում է անվճար:

No Comments

Leave a Reply