maltepe escortbostancı escortanadolu yakası escortataşehir escortjeux de pouletbetmatikistanbul escort bayanescort bayan ankarahacklinkdeneme bonusujojobet girişankara bayan escortmatbetholiganbetistanbul escortdeneme bonusukingroyalmatadorbetjojobet giriştrendbetgaziantep escortgaziantep escortporno izleimajbetCASİBOMasyabahis girişgrandpashabetbizbet girişlevant casinoBetriyal girişcasibomCasibomcasibom girişbetciojojobetcasibommatbetCasinoplusbetist girişmarsbahis girişbetpassupertotobetdumanbet girisdumanbetjojobet güncel girişjojobet güncel girişmarsbahismeritking güncel girişcasinomaxi güncel girişmatadorbet güncel girişonwin güncel girişmatbet girişonwin güncel girişjojobet girişholiganbet girişcasibom güncel girişholiganbet girişcasibommarsbahisMarsbahisMarsbahisMarsbahismariobetbetkomnakitbahisjojobet girişcasibomsekabetonwinjojobetnakitbahiscasibomasyabahis girişcasibomBetebet Girişcasibommarsbahiscasibom güncel girişşişli escortbeylikdüzü escortMarsbahiscasibomtipobetholiganbetcasibom girişsavoybettingsavoybettingasyabahissavoybettingtempobetodeonbetkalebetbahiscasinonakitbahis girişonwinmarsbahismarsbahis güncel girişmobilbahis güncel girişcasinomaxi güncel girişbetebet güncel girişbahsegel güncel girişbetkanyon girişbetkanyon girişsahabet güncel girişbetkanyon girişmatadorbetmatbetsekabetmarsbahis girişbetebetkalebetkalebetbetebet güncel girişmobilbahis girişbetebet girişonwin güncel girişonwin güncel girişbahsegel girişbahsegel girişmeritking girişgrandpashabetonwin girişbetkanyon girişholiganbet güncel girişmatadorbet girişngsbahisbahigojojobetbahsegelcratosslot girişDeneme Bonusu Veren SitelerDeneme Bonusu Veren Sitelercasibom girişDeneme Bonusu Veren Sitelerextrabet girişSahabet girişholiganbet güncel girişcratosslot girişparibahisparibahisparibahisparibahisoccired loginbetwoonbetwoonbetwoonbetsmovejojobetMarsbahisTümbetbetebet giriş mariobetmarsbahis girişcasibomjojobetcasibom girişultrabetulturabet girişmatadorbet girişmatadorbet girişmatadorbetbetcio girişbetcio güncelmarsbahis girişmatbetjojobetmeritkingjojobetbahsegel girişPusulabetmatadorbet resmiMatbetzbahisholiganbet girişbahsegel güncel girişiptvmatadorbet girişmariobetcasibom girişCasiBomimajbetCasibom Giriştipobet güncel girişMarsbahisultrabetjojobetjojobet girişjojobet girişjojobetGrandpashabet Güncel GirişGrandpashabetGrandpashabetdeneme bonususupertotobetsonbahispadişahbet onwinmatadorbetgalabetjojobet girişholiganbet girişmarsbahisimajbetholiganbetmatbetsekabetsekabetonwinsahabetgrandpashabetmatadorbetmeritkingcasibomjojobetcasibom girişCasibom Girişjojobetmatadorbetdinamobetdinamobet girişholiganbet girişcasibomcasibomcasibom girişsetrabetQueenbetbaywin girişbaywinEscortmeritkingholiganbetmeritkingcasibom girişgrandpashabetgrandpashabetBEYLİKDÜZÜ ESCORTBahis sitelericasibomonwinonwincasibom girişspinco
ՄշակութաԳիծ

Սասունցի Մուշեղն ու մոր կանչող ձայնը

20.04.2021


Մեծ պապիկիս՝ սասունցի Մուշեղի պատմությունը։ Պատմել է տատիկս՝ Անղալաթ Մուրադյանը:


Մուշեղ Հովհաննեսի Վարդանյանը ծնվել է Սասունի Իշխընձոր գյուղում: Մազապուրծ լինելով 1915 թ. թուրքական հալածանքներից՝ մի կերպ հասել է Արևելյան Հայաստան:

Ականատես է եղել դաժան տեսարանների, որ ուղեկցել են նրան մինչև կյանքի վերջ։


Սկսվել էին թուրքական հալածանքները… Թուրքերը մոտենում էին իրենց գյուղին: Տեղի բնակչությունը խուճապի էր մատնվել: Մարդկանց մի մասը փորձում էր փախչել, իսկ ովքեր չէին կարողացել փախչել, փորձում էին թաքնվել, դրանց թվում էր պապիկիս մայրը: Նա մի խումբ երեխաների հետ մտնում է գյուղական տներից մեկը և փորձում թաքնվել: Գյուղացի կանանցից մեկը, վախենալով թուրքերից, ասում է թաքնվածների տեղը: Թուրքերը գտնում են նրանց ու դաժանաբար սպանում: Պապիկս ականատես է լինում՝ ինչպես են թուրքերը քարերով հարվածում մոր գլխին: Սպանում են նաև նրա յոթ եղբայրներին, որոնցից մեկը՝ Մոսեն, գրող էր։ Պապիկիս հաջողվում է փրկվել սպանդից ու հեռանալ գյուղից։ Անցնում է Սասունի տարածքներով՝ ականատես լինելով դաժան տեսարանների. սպանված հղի կանայք, երեխաներ, ծերեր․․․
Սասունում նույնպես արյունալի ջարդեր էին։ Թուրքերը հավաքում են տեղի բնակչությանը, որ այրեն։ Պապիկիս նույնպես բռնում են, բայց նրան հաջողվում է փախչել։ Ճանապարհին հանդիպում է մի քուրդ զինվորի, որն առաջարկում է թաքնվել իրենց տանն ու աշխատել որպես հովիվ։ Պապիկս համաձայնում է։ Քուրդ զինվորը նախապես նրան զգուշացնում է, որ եթե հանկարծ իր տուն մարդ գա, ինքը չխոսի։ Նույն օրը երեկոյան նրա տուն են գալիս մի քանի թուրք զինվոր, ասում, որ այդ օրը շատ հայ են սպանել և պետք է նշեն դա: Նրանք նստում են սեղանի շուրջ, կենտրոնում դնում են մորթված հայի գլուխ: Անցնում են ժամեր, զինվորները հարբում են և քնում։ Գիշերը պապիկս բացում է տան դուռը և հեռանում: Նրա հեռանալը նկատում են։ Երկու երիտասարդ զինվոր են ուղարկում հետևից։ Հասնում է մի բլրակի մոտ, զինվորները բղավում են, որ կանգնի: Նա զինվորներին ասում է, որ իրեն թույլ տան մի կում ջուր խմի և հետո նոր սպանեն: Զինվորները համաձայնում են։ Կռանում է իբրև ջուր խմելու ու շրջվելով հարվածում-վայր է գցում զինվորների հրացանները։ Մինչ զինվորները հանկարծակիի եկած փորձում են զենքերը վերցնել, պապիկս հասցնում է փախչել, թաքնվում է փարթամ բուսածածկի մեջ։

Առավոտյան, Աստծո անունը տալով, ճամփա է ընկնում: Ճանապարհին հանդիպում է երկու կնոջ, որոնք նույնպես գաղթի ճանապարհն էին բռնել: Կանանցից մեկը, որի անունը Էլինար էր (հետագայում կարճ անվանում էին Իլիգ), ճանաչում է պապիկիս և ասում, որ նրան տեսել է Մուշ քաղաքում ձիավարության ժամանակ, և որ նա հրաշալի ձիավոր է: Էլինարը միայնակ էր, նրա ամուսնուն և որդուն սպանել էին։ Պապիկս սիրահարվում է Էլինարին: Երբ հասնում են Արևելյան Հայաստան, ամուսնանում են: Ճանապարհին նրանք հանդիպում են մի կույր կնոջ, որի անունը Մարիամ էր, ապա՝ Էլինարի հեռավոր ազգականներից մեկին՝ մանկահասակ Սերոբին։ Նրանց վերցնում են իրենց հետ։

Շարունակելով ճանապարհը՝ հասնում են Ուջան գյուղ, սակայն ջուր չլինելու պատճառով չեն մնում այնտեղ: Հետագայում տեղափոխվում են Ագարակ գյուղ, որտեղ մնում են մեկ ամիս և ջրի խնդրի պատճառով հեռանում այդտեղից: Մի խումբ սեմալցիների հետ նրանք տեղափոխվում են Իրինդ գյուղ և տեսնելով, որ այն հարուստ է ջրի պաշարներով, որոշում են մնալ Իրինդում: Կույր Մարիամին պահում են իրենց տանը մինչև մահ: Սերոբը ամուսնանում է, ունենում մեկ տղա և յոթ աղջիկ: Մուշեղն ու Էլինարն ունենում են տասը երեխա՝ չորս տղա և վեց աղջիկ…
Անցնում են շատ տարիներ…Ասում են, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը։ Բայց Մուշեղի վերքերը մինչև մահ չեն բուժվում. մեծ պապիս ականջներում միշտ հնչում էր իր մոր կանչող ձայնը…

Անցել է հարյուր տարուց ավելի, պապիկս մահացել է, բայց նա ապրում է մեր սրտերում։

Գրի է առել Հովհաննես Վարդանյանը

No Comments

Leave a Reply